Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Եթե բանկերում ավանդներ չդրվեն, պետությունն այլ ռեսուրսներ պետք է ներգրավի, ինչն արտաքին պարտքի ավելացման խնդիր կառաջացնի. Գագիկ Մակարյան (տեսանյութ) 09/17/2019   19:33  |  Հարցազրույց

Կառավարությունն օրերս հավանություն տվեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սահմանափակման։ Բանկային գաղտնիքի մասին օրենքում նմանատիպ փոփոխության հետևանքների, ռիսկային գործոնների վրա դրա ազդեցության մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

-  Կան կարծիքներ, որ նախագծի հետևանքով բանկերից կապիտալի արտահոսք կլինի և գուցե խոշոր գումարներ հանվեն մեր բանկերից և պահվեն այլ տարբերակներով, որն ամենավատն է՝ այլ երկրների բանկերում։ Կա՞ն այս ռիսկերը։

-  Կառավարությունը փորձում է ստվերի,  կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելով՝ ընդլայնել այն գործիքակազմը, որով փորձելու է ապահովել այդ պայքարի հաջողությունը։ Խոսքը գնում է հակակոռուպցիոն նոր խորհուրդ ստեղծելու մասին, փոխվում են ինչ-որ օրենքներ, իրականացվում են ստուգումներ։ Այս ամբողջ համակարգի  հաջողություն պայմանավորված է  ստեղծվող  ստրուկտուրաներով, օրենքների փոփոխություններով, և կիրառվող գործիքակազմով։ Այստեղ կարևոր է ուսումնասիրել այլ երկրների փորձը,   մասնավորապես Վրաստան, Սինգապուր կամ եվրոպական այլ երկրներ։ Ինչպես են արել, որ այդ ստվերի կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է հաջողված և նաև երկարատև ժամանակահատվածում մարդկանց հոգեբանությունից դուրս է եկել արդեն կոռուպցիայով, ստվերով զբաղվելու ցանկությունը։ Օրենքները եղել են այնքան կատարյալ, որ բիզնեսն իր հարցերի լուծման համար չի ընտրել ստվերային կամ կոռուպցիոն ճանապարհներ։ Հայաստանի դեպքում խնդիրները բազմազան են։ Խնդիրների մի բլոկն այն է, որ եթե նախկինում օրենքների անկատարելիությունը կարելի էր հաղթահարել կաշառք տալով կամ հովանավորներ գտնելով , ապա այդ օրենքները դեռ այսօրվա բարեփոխումների շրջանակում էական չեն փոխվել։ Գուցե կաշառք տալը վերանում է կամ դժվարացել է, բայց օրենքների մեջ խնդիրները մնացել են չլուծված։ Հետևաբար` բիզնեսն այդ խնդիրները շրջանցելու տարբերակ չունի, եթե առաջ կաշառք տալով էր շրջանցում, հիմա տարբերակ չունի, դեմ է առնում դրանց։ Հետևաբար` դա արգելափակում է տնտեսության զարգացումը։ Այս գործառույթների մեջ մեծ նշանակություն պետք է  տրվեր գործարար միջավայրի բարելավմանը։ Այդտեղից  պետք է սկսել խնդիրների լուծումը։ Ինչ վերաբերում է բանկային համակարգը թափանցիկ, հասանելի դարձնելուն, ապա սա ունի բազմաթիվ խոցելի կողմեր։ Նախ` քննիչները կարող են հետաքրքրության համար մտնել համակարգերի մեջ և ուղղակի տեղեկանալ՝ ով ինչ ունի։ Այդ թվում նաև այս գործողությունը կարող են իրականացնել օրինակ իրենց բարեկամների, ծանոթների համար։ Կարող է այդ քննիչը վաղն աշխատանքից դուրս գա և ինֆորմացիան տարածի, ինչն էլ շատերը կարող են վերցնել և տարածել։  Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ  սովորական քաղաքացիները խուսափեն ավանդներ դնել՝ մտածելով ինչ կարիք կա, որ օրինակ իր թաղամասում ապրող քննիչը  հետաքրքրվի և տեսնի՝ որքան գումար ունի։ Քաղաքացիները կսկսեն  խուսափել։ Եթե ավանդներ չեն դրվելու, ապա բանկերում ֆինանսական ահագին ռեսուրս կպակասի, որովհետև բանկերի սեփական ռեսուրսները բավարար չեն։ Պետությունը պետք է գնա այլ ռեսուրսներ բերի, որը, հետևաբար արտաքին պարտքի ավելացման խնդիր կառաջացնի։ Եթե ավանդներ չդրեցին, փողի դեֆիցիտ առաջացավ, ուրեմն կրեդիտները կթանկանան։ Եվ նաև փող չի լինի, որը տնտեսության համար բացասական ազդեցություն կթողնի։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ ներդրողները կսկսեն անհանգստանալ։ Նրանք կմտածեն, որ բանկերում իրենց բերած գումարները, ներդրումները, եկամուտները, ցանկացած ժամանակ կարող են վերահսկել։ Գուցե մտածեն, որ կառավարությունը հիմա ազնիվ է, սակայն 4-5 տարի հետո, երբ կառավարությունը փոխվի, ինչ երաշխիք կունենան, որ չեն սկսի իրենց հետապնդել։ Չէ՞ որ ունեն ինֆորմացիա և կարող են այլ նպատակներ հետապնդել, օրինակ «փայ մտնել» իրենց գործին։  Իսկ այն մարդիկ, որոնք այս ամենի մասին լսում են, փորձում են արդեն լուծել իրենց փողի հարցը։ Մինչև օրենքն ԱԺ-ում ընդունվի, նրանք  կա՛մ այդ փողերը կհանեն բանկերից, կա՛մ տանը կպահեն,  կա՛մ կտեղափոխեն այլ բանկեր։ Իսկ մեր պետության համար այդ փողերի արտահոսքը վատ ազդեցություն կունենա։ Ինչու՞ պետք է մեր փողը գնա այլ երկրներում հանգրվանի։ Գտնում եմ, որ կառավարությունն այս հարցերի շուրջ պետք է շատ ճկուն լինի, բազմակողմանի վերաբերվի և տեսնի ՝ արդյոք ստվերի կոռուպցիայի դեմ պայքարում սա լավագույն ճանապարհն է։ Գուցե ինքն ուրիշ գործիքներ ունի, որ ավելի լավ կլինի դրանք «սրի»։

-  Խոսեցիք ռիսկերից, ի՞նչ եք կարծում կառավարության անդամները նախագիծը մշակելիս չե՞ն գիտակցել դրանց մասին և այնուամենայնիվ ինչո՞ւ են այն ներկայացրել։

-  Կառավարությունում սկսնակները շատ են։ Տնտեսագիտական մտքի, ինժեներական մտքի որոշակի  դեֆիցիտ կա։ Բազմակողմանի նման վերլուծություն և մտածելակերպ հաճախ չի կիրառվում։ Կա՛մ բացակայում է այդ մտածելակերպը, կա՛մ կա, բայց չի կիրառվում։ Բայց պետք է կիրառվի։ Նրանք պետք է մի քանի տեսանկյունից դիտարկեն խնդիրը։ Պետք է անպայման քննարկեն հարցը բանկերի հետ, խորհրդակցեն ոլորտային էքսպերտների, բիզնեսի հետ։ Նույնիսկ քաղաքացիների շրջանում սոցիալական հարցումներ իրականացնեն։ Այդ ամենից հետո միայն սեղանին դնեն բոլոր կարծիքները՝ բանկային համակարգն ասում է սա, բիզնեսը սա, քաղաքացին էլ սա։ Այդ բոլորի կոմպրոմիսային տարբերակն էլ սա է, որը մտածել ենք։ Բայց հիմա չգիտենք՝ օրենքի այս նախագիծը կոմպրոմիսային է, թե ոչ։ Իմ կարծիքով՝ ոչ։

-  Գոյություն ունի առևտրային գաղտնիք հասկացությունը։ Դրա վրա ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի։

-  Բանկերն այստեղ կկորցնեն իրենց վստահությունը։ Կառավարության պայքարը ստվերի կոռուպցիայի դեմ ճիշտ է և այն պետք է շարունակվի։ Բայց դրա համար պետք է գործարար միջավայրը բարելավել, այսինքն` օրենսդրությունը։ Վստահ լինել, որ ինֆորմացիայի արտահոսք չի լինի և պաշտոնյաներն ու քննիչներն այդ տվյալները չեն օգտագործի։ Օրենքը պետք է նախատեսի այն գործիքները, որով պիտի հետևի, որ այդ ամենը տեղի չունենա։ Նա պետք է իդեալական վստահի քննիչներին, բայց մենք դեռ հեռու ենք դրանից։

 -  Ի՞նչ գործիքակազմով եք տեսնում պայքարը կոռուպցիայի դեմ։

-  Պետությունը պետք է գնա կանխարգելման գործիքակազմով։ Աշխարհում ամենալավը դա է։ Ոչ թե պետք է լինի պատժել, բռնել, քննել, ուսումնասիրել, արգելափակել ճանապարհը, այլ կանխարգելման ճանապարհով գնա։ Իսկ նախկինների նկատմամբ պետք է շատ զգույշ վարվել։ Մոտ 25 տարվա մեջ պետք է հասկանալ բիզնեսի հոգսերը և թե ինչու է բիզնեսն իրեն այդպես պահել, ուներ արդյո՞ք այլ տարբերակ, թե ոչ։ Արդյո՞ք հարկադրված է եղել հովանավոր գտնել, թե ոչ։ Այսինքն՝ բոլորի համար հաշվեհարդար տեսնել, բոլորի համար բացատրություն ուզելը բարդ խնդիր է։ Չենք կարող 25 տարվա արխիվը վերուվար անել ու այդ տարիների փոխկապակցվածությունների մեջ որոնենք մեղավորներին։

 

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]