Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան

Արշալույս Փայտյան. Ես հստակ տարանջատում եմ խաղաղ ցուցարարների բոլոր միտինգները սադրիչների գործողություններից 09/13/2019   14:55  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել արդեն դատարանի վարույթում գտնվող՝ Հայաստանի քաղաքական եւ իրավական կյանքը կլանած  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ եւս երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործի նյութերը։

Մարտի 1-2 -ը Երևանում կատարված իրադարձությունների, բանակի մասնակցության, Արցախից զորքեր բերել-չբերելու և այլ հարցերի վերաբերյալ կադրային զինվորականի, նշանակալի մարտական ուղի անցած գեներալ լեյտենանտ  Արշալույս Փայտյանի /2011 թվականից՝ կենսաթոշակառու/ ցուցմունքը ուշագրավ է և կարևոր, քանզի նա աշխատելով ՊՆ-ում և մարտի 1-2-ին անձամբ  հերթապահություն իրականացնելով կառավարության շենքում,  հնարավորություն է ընձեռնում տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքից: Այլ խոսքով՝ ոչ թե ածանցվող ցուցմունք է՝ հիմնված սրանից-նրանից լսածի վրա, որպիսիք շատ են քրեական գործում։

1992թթ. Վանաձորի «Նժդեհ» ջոկատի, ապա՝ նաև՝  Վանաձորի պայմանագրային գումարտակի  հրամանատար, 1992-94թթ արցախյան ազատամարտի մասնակից, հրադադարից հետո՝ Վանաձորի մոտոհրաձգային գնդի հրամանատար, ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիայում 1996-97թթ. ուսանելուց հետո՝ ԼՂՀ 7-րդ պաշտպանական շրջանի շտաբի պետ, ապա՝ ՀՀ ՊՆ երրորդ, բանակային առաջին կորպուսի, իսկ  ավելի ուշ՝ բանակային 4-րդ կորպուսի հրամանատար,  ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետ,  2007-2011թթ. ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ  Արշալույս Փայտյանը 2018 թվականի հուլիսի 10-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և վկայի կարգավիճակում   շուրջ 4 ժամ նրան հարցաքննել է ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը: 

 Դեպքերի սկզբից մինչ ավարտը պահպանել եմ կառավարության շենքը

Ցուցմունքի սկզբում նա հայտնել է իր կենսագրական տվյալները, ապա անդրադարձել խնդրո առարկային. 2008 թվականը, եղել եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը և մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները: Կոնկրետ այդ օրերին վերաբերվող իրադարձությունների մասին կարող եմ ասել, որ եղել եմ կառավարության շենքը պահպանող զորախմբի մեջ, մշտապես գտնվել եմ այդ շենքում մինչև դեպքերի ավարտը:

Նախագահն արտակարգ դրություն էր հայտարարել, կոնկրետ հրամանագրի ամսաթիվը չեմ հիշում: Գիտեմ նաև, որ հասարակական կարգուկանոնը պահպանելու համար օգտագործվել են ներքին զորքերը: Պաշտպանության նախարարությունը հիմնականում կատարել է իր հանձնարարությունը՝ կարևորագույն շենքերի պահպանությունը: Մնացած մանրամասնություններին տիրապետում եմ այնքանով, որքանով լրատվամիջոցներով և հեռուստատեսությամբ է հայտնվել:

Հարց.-Դուք, որպես ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, ի՞նչ լիազորություններով եք օժտված եղել, և որո՞նք են եղել Ձեր գործառութային պարտականությունները:

Պատասխան.- Որպես ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ես հիմնականում զբաղվել եմ ՀՀ ՊՆ և ԶՈՒ կառուցվածքային փոփոխություններով: Այսինքն, այն ժամանակ խնդիր էր դրված պարտականությունների և իրավունքների սկզբունքով տարանջատել գլխավոր շտաբը՝ պաշտպանության նախարարությունից, իհարկե,  դիտարկելով դրանք որպես մեկ կառուցվածքային մարմին: Որպես ԳՇ պետի տեղակալ դա է եղել իմ առաջնահերթ ծառայողական խնդիրը:

Հարց.-Ո՞վ է հանդիսացել  նույն  ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ պաշտպանության նախարարը:

Պատասխան.- ՀՀ պաշտպանության նախարարն այդ ժամանակ Միքայել Հարությունյանն էր, իսկ ԳՇ պետը՝ Սեյրան Օհանյանը:

Հարց.- ԶՈՒ գլխավոր շտաբի պետը քանի՞ տեղակալ է ունեցել, ովքե՞ր են հանդիսացել այդ ժամանակ տեղակալները և ի՞նչ գործառույթներ են իրականացրել:

Պատասխան.- 2008 թվականին ԶՈՒ ԳՇ պետն ունեցել է, կարծեմ, 3 տեղակալ՝ Էնրիկո Ապրիամովը, ես, մյուսին չեմ հիշում: Ծառայությունները բաժանված էին տեղակալների միջև, իմ գործառույթներն ասացի, մյուսներինը՝ չեմ հիշում: Այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբում ներառված են եղել զինվորական կառույցներ:Նշված կառույցների, ընդհանուր՝ զորքերի սահմաններում մարտական հերթապահությունների կոորդինացումն ու ղեկավարումը, ինչպես նաև՝ զինված ուժերի զարգացման մոտակա և հեռանկարային պլանների մշակումն իրականացրել է գլխավոր շտաբի պետը՝ Սեյրան Օհանյանը:

Սահմանից հաճախ ստացվում էին հակառակորդի ուժերի կուտակման տեղեկություններ, ուստի հրամանը միտված էր նաև իրադրության ցանկացած փոփոխությանը պատրաստ լինելուն

Հարց.- Ձեր ցուցմունքում հիշատակեցիք ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված թիվ 0038 հրամանը, որի համաձայն ինչպես բոլոր զինվորականները, այնպես էլ՝ Դուք իրականացրել եք Ձեր ծառայողական պարտականությունները: Առաջարկում եմ մանրամասնել, թե ե՞րբ, ի՞նչ նպատակով, ում հանձնարարությամբ է ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել 0038 հրամանը և ի՞նչ էր բովանդակում  նշված հրամանը, այն ով եւ ինչ ձեւով է ծանոթացրել  Ձեզ։

Պատասխան.-Թիվ 0038 հրամանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրվել է արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Այն բովանդակում էր, եթե չեմ սխալվում, զորանոցային վիճակի բերել ՀՀ զինված ուժերը, ավելի մեծ ուշադրություն դարձնել ծառայությանը, օպերատիվ հերթապահների կողմից արվելիք զորքերի ծառայությանը, օպերատիվ իրավիճակների վերաբերյալ զեկույցները դարձնել հաճախակի, ուժեղացնել կարևորագույն օբյեկտների վերահսկողությունը և այդ ամենից բխող տարբեր ծառայողական գործողություններ:

Քանի որ սահմանամերձ հատվածից հաճախակի ստացվում էին հակառակորդի ուժերի կուտակման տեղեկություններ, նաև հրամանը միտված էր մարտական հերթապահության ավելի խստագույնս կազմակերպելուն՝ պատրաստ լինելով իրադրության ցանկացած փոփոխության:

Հրամանի հիմնական իմաստը, բացի այն, որ վերը նշվեց,  տեղակայման վայրերում ծառայության նկատմամբ ավելի մեծ ուշադրություն դարձնելու, այլ մարտական դիրքերում մեր զորքերի օպերատիվ իրավիճակի ճիշտ գնահատումը, և նորից եմ կրկնում՝ պատրաստ լինելն էր  իրադրության ցանկացած փոփոխության:

Այս գործառույթները պետք է յուրաքանչյուր զորամաս իրականացներ իր տեղակայման վայրում:

Բնականաբար, երբ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին իրադարձությունները տեղի էին ունենում Երևան քաղաքում և ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարված էր իրականացնել պետական կարևորագույն նշանակություն ունեցող կառույցների պահպանությունը, ստեղծված սպայական խմբով, որում ընդգրկված եմ եղել նաև ես, կազմակերպել ենք կառավարության շենքի պահպանությունը: Իհարկե, շենքի պահպանությանը ներգրավված էին ինչպես ԶՈՒ ստորաբաժանումների, այնպես էլ՝ ոստիկանության զորքերի ստորաբաժանումների ծառայողները:

Թե ինչպես եմ ծանոթացել հրամանին, ապա նշեմ, որ այդ օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ Սեյրան Օհանյանի մոտ ինչպես ամեն օր, այնպես էլ՝ այդ օրը տեղի ունեցող առավոտյան խորհրդակցության ժամանակ, չեմ հիշում՝ ում կողմից ընթերցվել է հրամանը:Խորհրդակցությունն անցկացրել է Սեյրան Օհանյանը, մասնակցել են ԳՇ պետի տեղակալները և վարչությունների և առանձին բաժինների ղեկավարները:

Հարց.- Դուք նշեցիք, որ թիվ 0038 հրամանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հայտարարելուց հետո: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրվել է 2008թ. մարտի 1-ին: Ըստ ձեր ցուցմունքի տրամաբանության՝արդյոք 2008 թ. մարտի 1-ին է զինված ուժերը բերվել զորանոցային վիճակի եւ արդյոք նույն օրն էլ Դուք եւ մյուս զինվորական ծառայողներն անցել եք ՀՀ կառավարության շենքի պահպանությանը, եթե այո, ապա հայտնեք, թե օրվա ո՞ր ժամին է հրամանագիրը ստորագրվել և և ո՞ր ժամից եք անցել Ձեր նշված պարտականությունների կատարմանը:

Պատասխան.-Միգուցե ժամանակագրական խնդիրներն են, որ իմ կողմից ճիշտ չեն վերարտադրվել  Բացի այդ ես նշեցի, որ թիվ 0038 հրամանը տրամաբանորեն պետք է ստորագրված լինի ՀՀ նախագահի հրամանագրից հետո: Ես հիշողությամբ եմ իրադարձությունները նկարագրում; Նշեմ, որ մեր զինվորական խումբը Կառավարության շենքի պահպանությանն է անցել ոչ թե մարտի 1-ին կամ 2-ին, այլ՝ 1-2 օր շուտ: Բայց որ մենք մարտի 1-ին արդեն Կառավարության շենքում ենք եղել, դա հաստատ է: Այլ կերպ ասենք մեր խումբն արդեն իսկ կառավարության շենքում է եղել, երբ ՀՀ նախագահը հրապարակել է արտակարգ դրության հրամանագիրը: Թե 0038 հրամանը ե՞րբ է ստորագրվել, այս պահին կդժվարանամ մտաբերել, չեմ հիշում:

Հարց.- ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից թիվ 0038 հրամանը ստորագրվել է 2008թ. փետրվարի 23-ին, որում նշվել է. Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով Հրամայում եմ՝ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը՝ 18.00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում , առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով: Նույն հրամանով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծվել է կայազորի պետի աշխատակազմ, որում ընդգրկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու բաժինները։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից թիվ 0038 հրամանը ստորագրվել է դեռևս 2008թ. փետրվարի 23-ին, այլ ոչ թե՝ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հրապարակելուց հետո:

-Պատասխան.-Կարծում եմ, որ քանի որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ցույցեր էին տեղի ունենում՝ անհնազանդության կոչերով և խաթարվում էր մայրաքաղաքի և շրջակայքի բնականոն հանգիստը և պաշտպանության նախարարության  ենթակա  տարբեր ստորաբաժանումներ տեղակայված են մայրաքաղաքում ու նրա մերձակա տարածքում, այդ իսկ պատճառով նշված զորամասի զգոնությունը բարձրացնելու նպատակով տրվել է նմանատիպ հրաման: Բացի այն, որ կար ժողովրդի արդարացի բողոք՝ ցույցի տեսքով, կային նաև ենթադրվող սադրիչ խմբեր, որոնք կարող էին ամեն վայրկյան սադրիչ գործողությունների դիմել մտնելով զորամաս, ոտնձգություններ կատարել զորամասի նկատմամբ, դրանով էլ պայմանավորված այդ հրամանով զորքի զգոնությունը բարձրացնելը:

Ինչպես արդեն նշեցի՝ սահմանից ստացվող ահազանգերը նույնպես առիթ հանդիսացան մեր երկրի սահմաններն ուժեղացնելու նպատակով ամբողջ զինված ուժերը զորանոցային վիճակի բերել: Վտանգն ավելի շատ դրսում էր, քան՝ ներսում: Ինչ վերաբերում է ամսաթվերին, ապա ես մտաբերեցի, որ 0038 հրամանն  ավելի շուտ՝ փետրվարի 23-ն է  արձակվել:

Հարց.-Սահմանից ի՞նչ բնույթի ահազանգեր են ստացվել: Արտաքին թշնամու կողմից այդ օրերին ի՞նչ բնույթի ոտնձգություններ կամ ոտնձգությունների փորձեր են կատարվել , այդպիսիք հատկապես սահմանային որ հատվածներում են նկատվել և տեղի ունեցել:

Պատասխան.-Հիմնականում նմանատիպ զեկույցներ մենք ստացել ենք Արցախի պաշտպանության հատվածներից, իսկ ավելի քիչ նաև Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններից: Բացի այդ՝ հաճախակիացել են կրակոցները, թշնամու դիվերսիոն փոքր խմբերի առկայությունը շփման գծի մոտ և ամենավտանգավորը՝ ուժերի կուտակումներ շփման գծի մոտ տարածքներում: Դրա համար ես հստակորեն նշեցի, որ վտանգը սահմանում ավելի մեծ էր, քան՝ ներսում:

Հարց.-Դուք նշեցիք, որ վտանգը սահմանում  ավելի մեծ էր, քան ներսում : ,,Ներսի վտանգ,, ասելով ի՞նչ նկատի ունեք:

Պատասխան.-Քիչ առաջ էլ նշեցի սադրիչ խմբերի առկայությունն ամբողջ քաղաքում: Ես հստակ տարանջատում եմ խաղաղ ցուցարարների բոլոր միտինգները սադրիչների գործողություններից, օրինակ՝ խանութների թալանը, մեքենաներ  այրելը: Կարծում եմ, որ դրանք ցուցարարների գործողությունները չեն, այլ սադրիչների; Սա նկատի ունեմ՝ «ներսի վտանգ» ասելով:

Ամենակարևորն այն է, որ բանակի զինծառայողները ցուցարարների հետ որևէ շփում չեն ունեցել:

Հարց.- 2008թ. փետրվարի 23-ի թիվ հրամանն արձակելուց հետո, մինչև թվականի  մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում և մինչև մարտի 1-ին ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը, զինված ուժերի ստորաբաժանումները կենտրոնացվել են արդյո՞ք Երևան քաղաքում, թե՞ ոչ, եթե այո՝ ե՞րբ, ո՞ր ստորաբաժանումներն են իրենց հիմնական տեղակայման վայրերից բերվել և Երևան քաղաքի ո՞ր փողոցներում են տեղակայվել։

Պատասխան.-Զինված ուժերի  այլ կայազորներից  բանակային ստորաբաժանումներ Երևան չեն բերվել: Երևան քաղաքում կարևորագույն օբյեկտների պահպանության խնդիրներն իրականացվել են Երևանի կայազորի մեջ մտնող ստորաբաժանումների զինծառայողները՝ ոստիկանության զորքերի հետ համատեղ:

Ամենակարևորն այն է, որ բանակի զինծառայողները ցուցարարների հետ որևէ շփում չեն ունեցել: Նրանք ընդամենը կատարել են կարևոր շենքերի պահպանության խնդիրներ:

Շարունակելի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:58 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներն ապահովում են անձեռնմխելիության ինստիտուտի պարտադիր կիրառման անհրաժեշտությունը. Տիգրան Եգորյան
18:51 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄարտի 1-ը պատմական ոճրագործություն էր. Արամ Մանուկյան
18:45 12/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ինձ ասել է թուրք, բալեդ թաղեմ, ես էլ հարվածել եմ ու էլի կհարվածեմ». Արամ Հարությունյան
18:07 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի խափանման միջոցի հարցով միջնորդության քննարկումն ավարտվեց. որոշումը կհրապարակվի 5 օրից
17:16 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը․ Գեւորգ Բաղդասարյան
17:02 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՏասը տարի Դուք էիք երկրի տերը՝ բացահայտեիք․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
16:13 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱյս գործով որպես այդպիսին տուժող հիմա լինել չի կարող․ Հայկ Ալումյան
15:02 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՊաշտպանները միջնորդեցին անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
14:59 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է․ Ռոբերտ Քոչարյան
14:41 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«2,5 ամիս ես սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու». Քոչարյան (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]