ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներն ապահովում են անձեռնմխելիության ինստիտուտի պարտադիր կիրառման անհրաժեշտությունը. Տիգրան Եգորյան 09/12/2019 18:58 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«ՍԴ-ն քննության առարկա է դարձրել այս գործով Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում ենթադրյալ օրենսդրական բաց»,- այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած այսօրվա դատական նիստում հայտարարել է փաստաբան Տիգրան Եգորյանը։ Վերջինս նշեց, որ ՍԴ կողմից այս որոշմամբ արտահայտված տարբեր գնահատականներ և տարբեր եզրահանգումներ ցույց են տալիս, որ այդ բացն այդքան էլ բաց չէ և իրականում՝ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Քրեական դատավարության օրենսգրքով հնարավոր է հստակ և որոշակիորեն լուծել այն խնդիրը, որը բարձրացրել է դիմողը՝ ՍԴ առջև։
«ՍԴ-ն ենթադրում է՝ առնվազն իր համար տեսանելի իրավական դաշտում բացակայություն այն պետական մարմինների պարտավորությամբ քննելու գործառութային անձեռնմխելիության հարցը, որոնք առնչվել են այս գործի շրջանակներում ինչպես՝ մեղադրանքի իրավաչափության հարցի գնահատմամբ, այնպես էլ՝ խափանման միջոցի կիրառման հարցի իրավաչափության գնահատմամբ»,-մանրամասնեց Եգորյանը։
Նրա խոսքով՝ նման պարտականության բացակայություն ՀՀ օրենսդրությունը և Սահմանադրությունը չունի, որի պատճառն այն է, որ որևէ կերպ Սահմանադրությամբ սահմանված անհրաժեշտությունների կատարման պարտականությունները շարունակում են կրել այն իրավասու պետական մարմինները, որոնք առնչվում են այդ սահմանումներով սահմանված կառուցակարգերին։
«Տվյալ դեպքում դա անձեռնմխելիության ինստիտուտն է։ Այս մասով Սահմանադրությունը գործում է անկախ նրանից, թե Քրեական դատավարության որևէ հոդվածով սահմանված կլինի այդ անձեռնմխելիության կապակցությամբ կոնկրետ գործողություն կատարելու, թե չկատարելու հարցը։»,- հայտարարեց Եգորյանը։
Փաստաբանը նաև նշեց, որ Սահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներն ապահովում են անձեռնմխելիության ինստիտուտի պարտադիր կիրառման անհրաժեշտությունը և Քրեական դատավարության օրենսգիրքն իր բաղկացուցիչն է համարում Սահմանադրությունը։
«Ես կարծում եմ սպառում են այն հարցը, թե Սահմանադրությամբ սահմանված անձեռնմխելիության ինստիտուտի կիրառությունը անհնարին է առանց դրա «սովորական օրենքում» ամրագրման։»,- նշեց Եգորյանը։
Նրա խոսքով՝ դատարանները իրավասություն ունեն այս հարցին անդրադառնալու, ինչպես նաև՝ դատախազությունը և նախաքննություն իրականացնող մարմինները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել՝ խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին, իսկ մեղադրող կողմը՝ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ինչպես նաև՝ տուժող կողմը առարկեցին դրա դեմ։
Հիշեցնենք, որ Երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին` ժ. 13:00-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ