Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ)
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սահմանափակումը վերացնող նախագիծը կարող է կամայականությունների հանգեցնել. Սիրանուշ Սահակյան 09/12/2019   20:28  |  Հարցազրույց

 

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել՝ ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ  առանց սուբյեկտային սահմանափակման: Ներկայիս կարգավորումներով նման տեղեկություններ հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխությունների ու հնարավոր ռիսկերի շուրջ  «Փաստինֆո»-ն զրուցել է  «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։

-Տիկին Սահակյան, կառավարությունը նախագծերի փաթեթի ընդունումը հիմնավորում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովմամբ։ Վարչապետը կառավարության նիստին հայտարարեց՝ կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում, որովհետև կիսապայքարը ընդունելի չէ։

-Նախագծի կարգավորումն ուղղակի կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ եւ ոչ էլ միտված է կոռուպցիոն հանցագործություններով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող անձանց բանկային  տվյալներին տեղեկանալուն։ Եթե ուսումնասիրում ենք  հանցագործությունները, շուրջ 60 հանցագործություն է նախատեսված, ընդ որում, ամենաընդգրկուն ցանկով՝ սկսած հոգեբուժական  հիվանդանոցում ապօրինի պահելուց  մինչեւ սպանություն, հափշտակություն, նաեւ այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են, օրինակ` անասնաբուժական կանոններ խախտելը։ Այսինքն, այդ ցանկի ուսումնասիրությունից հստակ է, որ միջոցառումը միտված չէ կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ էլ՝ փողերի  լվացման կամ ահաբեկչության դեմ պայքարին։ Միջազգային պրակտիկայում, քանի որ բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների ձեռքբերումը ներխուժում է մարդու մասնավոր կյանքի, եւ որպես կանոն, ֆինանսական  ինստիտուտների կայունության տեսանկյունից ավելի խիստ ռեժիմ է նախատեսում, նման բաց կարգավորումները նախատեսվում են իմ մատնանշած  նպատակներով՝ կոռուպցիայի դեմ պայքար, փողերի լվացում, կազմակերպված հանցավորություն եւ այլն։  Այս նախագիծը շատ լայն հանցագործություններ է նախատեսել եւ խնդրահարույց հարցերից մեկն այն է, որ հստակ չէ, թե ինչ չափանիշներով են որոշվել այդ  հանցագործությունները։ Իհարկե, դա միակ խնդիրը չէ։ Գաղափարը չհերքելով, որովհետեւ ես ինքս էլ կարծում եմ, որ առանձին հանցագործությունների դեպքում պայքարը կարող է արդարացնել նաեւ մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեցող  անձանց հասանելիությունը, գտնում եմ, որ այն բավարար երաշխիքներ չունի եւ պրակտիկայում կարող է կամայականությունների հանգեցնել։ Նախ, կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձը շատ ընդհանրական է  եւ օբյեկտիվ սահմանափակման դրսեւորում չկա։ Օրինակ , կոնկրետ գործի հետ ողջամիտ կապը, առնչակցությունը  հանցագործությանը, որ թեեւ բավարար ապացույցներ ձեռք չի բերել վարույթն իրականացնող մարմինը, որ անձը հանդիսանում է կոռուպցիոն գործով  կասկածյալ կամ մեղադրյալ, բայց դրա հետ մեկտեղ ունի բավարար  ապացույցներ՝ հիմնավորելու անձի կապը տվյալ հանցագործությանը։ Այս տեսանկյունից, ստացվում է, որ ցանկացած անձի բանկային տվյալներին, որը որեւէ առնչություն չունի հանցագործությանը, որը  որեւէ կարգավիճակ չունի, այս ընթացակարգի շրջանակներում կարող է հասանելիություն տրվել։ Ընդ որում, քրեական գործ հարուցելու  որոշման տեսանկյունից դատական  վերահսկողությունը առերեւույթ հանցագործության մասին փաստերի նկատմամբ խիստ սահմանափակ է  եւ այստեղ հնարավոր կամայականությունները չափազանց լայն են։ Այսինքն,  արհեստականորեն կարող են գործ հարուցել եւ այդ հարուցված գործի շրջանակում ցանկացած անձի  բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին հասանելիություն ունենալ։ Այսինքն, չափելի անձանց շրջանակ չկա։ Մյուս խնդիրը այն է, որ էական հանգամանքներ բացահայտելու նպատակով  կարող են այդ տվյալները հավաքել, բայց , թե ինչ  կարելի է հասկանալ  «գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք» ասելով, չափազանց լայն է եւ ցանկալի կլիներ, որ առնվազն նեղացվեր։  

-Հետհեղափոխական Հայաստանում մենք ականատես եղանք, թե  ինչպես հանրահավաքի հարթակից վարչապետը բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակեց, որը կապ ուներ աղմկահարույց քրեական գործի հետ։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս նախագիծը կարող է կապ ունենալ  վերջին շրջանում ընթացող գործընթացների հետ եւ թաքնված քաղաքական նպատակներ հետապնդել ու ծառայել որպես միջոց՝ անցանկալիների նկատմամբ ճնշում գործադրելու  համար։

-Ցանկացած իշխանություն նաեւ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով չարաշահումներ թույլ տալու միտումներ ունի եւ ցուցաբերում է։  Միակ միջոցը, որը կապահովի, որ քաղաքական նպատակներով իրավական ինստիտուտները չխեղաթյուրվեն, այն օրենսդրական երաշխիքներն են, որոնք ի սկզբանե դրվում են եւ հետագայում իրավակիրառ պրակտիկայում պետք է բացառեն այդ հնարավորությունը եւ պաշտպանության հնարավորություն տան անձանց։ Ինձ համար մտահոգիչ է այն, որ առանձին հանցագործությունների քննության ժամանակ արդարացված գաղափարի  լուծումները կամայականության դեմ երաշխիքներ չեն տրամադրում եւ այս տեսանկյունից, ցանկացած դատական պաշտպանություն ավելի շատ լինելու է վերացական, որովհետեւ այդ միջամտության հիմքերը այնքան հսկայական են, որ չարաշահումների տեղիք են  տալիս, որոնք տեղավորվում են իրավական կարգավորման մեջ։  Եվ եթե նմանատիպ կարգավորում կա, մենք չենք կարող բացառել հետագայում դրանց՝ քաղաքական նպատակներով լայնամասշտաբ օգտագործումը։

-Այս նախագիծը կապ ունի՞ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի հետ։

-Կարծում եմ մյուս նախագիծն արդեն իսկ ինքնուրույն լուծումներ տվել է ու նախատեսել է շատ ավելի պարզեցված կարգով բանկային գաղտնիքին ծանոթանալու հնարավորություն ապօրինի գույքի  ուսումնասիրությունների շրջանակներում, ընդ որում, այդ նախագծով նախատեսված կարգավորումները ավելի  խնդրահարույց են , քան  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Այսինքն, պետությունը այս պահին հետեւյալ  քաղաքականությամբ է գնում՝  նա քրեադատավարական կարգավորումների շրջանակներում  առհասարակ տարաբնույթ հանցագործություններով բանկային գաղտնիքի հասանելիության մեխանիզմներ է ստեղծում՝ առանց լուրջ երաշխիքներ ստեղծելու անձանց համար եւ մյուս կողմից, շատ ավելի պարզ եւ թույլ դատական  վերահսկողության ընթացակարգեր է նախատեսում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման շրջանակներում,այսպես կոչված ապօրինի ծագում  ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների ժամանակ եւ այստեղ շատ մեծ գործիքակազմ է տալիս դատախազությանը՝ շրջանցելով քրեական դատավարությամբ նախատեսված շեմերը։

-«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը  նախատեսում է 50 մլն եւ ավելի դրամից բարձր արժեքի ապօրինի ճանաչված գույքի բռնագանձում պետբյուջե։ Այս շեմն արդարացվա՞ծ է։

-Նախ, այդ շեմն արդարացում չունի։  Մեր երկրում, գիտեք,  5 միլիոն դրամից ավելի գույքային ձեռքբերումը կամ պարտավորության նվազումը, եթե օրինական եկամուտներով չի հիմնավորվում, դիտարկվում է որպես ապօրիի հարստանալ։ Հիմա, ստացվում է, որ 5 միլիոնի շեղումը  բավարար է՝ եզրակացնելու, որ ապօրինի  հարստանալ  կա եւ անձին ենթարկում են քրեական պատասխանատվության ՝ հանգեցնելով նաեւ գույքից զրկման, մինչդեռ, եթե հիմնավորվում է, որ 50 միլիոն դրամի եւ  ավելի   գույք ունի, կարծես թե պետությունը հետեւողականություն չի ցուցաբերում  մինչեւ 50 միլիոնանոց, օրինակ, 40 միլիոնանոց գույքը բռնագանձելու տեսանկյունից, որը ցույց է տալիս, թե  ինչքան անհետեւողական եւ անհամաչափ հանրային քաղաքականության հետ գործ ունենք ։ Երկրորդ, ամենախնդրահարույց հարցն այն է, որ  իրենք ելնում  են գալիս այն կանխավարկածից, որ այս միջոցառումը կարող է հետադարձ  ուժ ունենալ եւ ուսումնասիրության առարկա կարող են դառնալ, օրինակ, ուսումնասիրությանը նախորդող 10 տարիների ընթացքում ձեռք բերված գույքը , բայց նույն տրամաբանությամբ  քննարկման առարկա չեն դարձնում 15 կամ 20 տարի առաջ ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման հարցերը։ Մի կարգավորում ունեն, որով ուղղակիորեն նշվում է, որ նախագիծը չի տարածվելու 1991թ սեպտեմբերի 21-ից առաջ ձեռք բերված գույքերից առաջ, որը տրամաբանական է, որովհետեւ մենք նոր պետություն ենք  ձեւավորել եւ նախորդ պետության իրավական խնդիրների մեջ ներխուժելը  եւ հիմնավոր չէ եւ ռեսուրսատար է, բայց անհասկանալի է,  թե  անկախ պետության տեսանկյունից ինչո՞ւ է տարբեր նշանակություն տրվում ՝ գումարները  թալանվել են 1995թ. իշխանությունների կողմից, թե՞ , օրինակ՝ 2015 թվականի ։ Այստեղ ես քաղաքական լուծումների եմ տեսնում, այլ ոչ թե իրավական։

-Եթե հաշվի առնենք, որ գործող  իշխանությունը սերտ կապեր ունի Ձեր նշած ժամանակահատվածում իշխանության եղած անձանց եւ շրջանակների հետ, կարող՞ ենք նկատել, որ նախագիծը նրանց խնայել է։

-Կարգավորման մեջ ուղղակիորեն նշված է՝ ուսումնասիրությանը նախորդող 10 տարիները եւ բացառիկ դեպքերում՝ 1991-ից մինչև այդ 10 տարին,  բայց կարծում եմ, որ պետք է ընդհանուր կանոն լինի եւ որեւէ  նշանակություն չպետք է ունենա, թե որ քաղաքական ուժին պատկանող  կամ  հարող ներկայացուցիչներն են ապօրինի գույքի սեփականատեր դարձել։ Այս դեպքում, եթե լուծումները նման սկզբունքային  լինեն, կարող ենք խոսել լուրջ ջանքերի մասին, որոնք միտված են պետականության ուժեղացմանը, հակառակ՝ խտրական կարգավորումների  դեպքում մենք սկսում ենք հետեւություններ անել, որ գործընթացները ունեն առավելապես  քաղաքական, այլ ոչ թե իրավական տիրույթ։

-Եվ վերջին հարցը, վերադառնանք  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին ։ Առաջարկվող  փոփոխությունները չե՞ն վանի Հայաստան պոտենցիալ ներդրողներին։ Ինչպես ասում են՝ բիզնեսը գաղտնիություն է սիրում։

-Ընդհանրապես՝ այո, բանկային  գաղտնիքի պաշտպանությունը գործոն է ներդրումային  միջավայրի եւ ֆինանսական ակտիվության տեսանկյունից։ Կարծում եմ՝ բոլորին է հանրահայտ, որ Շվեյցարիան,  Լյուքսեմբուրգը եւ այլ հայտնի բանկային կենտրոնները կարողացել են  իրենց բանկային համակարգը կայացնել հենց բանկային գաղտնիքի պաշտպանության հետ կապված  լուջ երաշխիքներ սահմանելով։ Կարծում եմ՝ եթե բավարար երաշխիքներ չնախատեսվեն եւ կամայական  ձեւով ցանկացած անձի տվյալներին հասանելիություն  տրամադրվի,  որը հանցագործության հետ որեւէ առնչություն  չունի, մենք ունենալու ենք գումարային մեծ արտահոսք ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:25 23/07/2019  |  ՔաղաքականԻշխանությունը լուրջ մտավախություն ունի միջազգային հեղինակավոր կառույցներից «ոչ ցանկալի» կարծիք ստանալու հետ կապված. Սիրանուշ Սահակյան
12:01 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կվերածվի ճնշող գործիքի, եթե քրեական արդարադատությունից դուրս ներգրավվածություն ունենա. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
16:54 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել
23:10 05/02/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին. պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել
09:10 16/01/2014  |  ՄամուլՍիրանույշ Սահակյան. «Նոր աշխատաոճ ներդնելու խնդիրը՝ պայմանավորված անձերով, անպայման տեղի կունենա»
17:29 09/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷթիկայի հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել
13:02 29/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կունենա նոր նախագահ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]