Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   15:19 Հայ-ադրբեջանական բանակցություններում Ղազախստանի միջնորդության մասին խոսք չկա. երկրի ԱԳՆ 04/29/2024   15:05 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան 04/29/2024   14:58 Թուրքիան կպաշտպանի Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.ԶԼՄ 04/29/2024   14:49 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում ընտրվել է հնարավոր ամենավատ տարբերակը. Նորայր Նորիկյան 08/22/2019   16:29  |  Հարցազրույց

Ինչպես հայտնի է, Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում վերջերս հանրային քննարկման ներկայացրեց «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախատեսվող փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

-Պրն Նորիկյա՛ն, Արդարադատության նախարարության՝ վերջերս հրապարակած օրենսդրական նախագծի փաթեթով սահմանվում է, որ դատավորը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք նպատակ կհետապնդեն ստեղծելու ինքնաբացարկի հիմքեր։ Ըստ Ձեզ` ինչպե՞ս, ի՞նչ չափանիշներով եւ ո՞ւմ կողմից պետք է գնահատվեն այդպիսի գործողությունները, որպեսզի սուբյեկտիվ չդիտվեն։

-Անհրաժեշտ է արձանագրել, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը հնարավորինս սպառիչ կերպով սահմանված են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Կարծում եմ, որ այսպիսի կարգավորումը կարող է ընկալվել ու դիտարկվել հայեցողական գնահատման համատեքստում՝ արձանագրելու համար, որ հնարավոր չէ հստակ տարանջատել, թե դատավորի ո՞ր գործողությունը կարող է գնահատվել որպես վերջինիս կողմից ինքնաբացարկի հիմք ստեղծելուն ուղղված քայլ: Ավելի՛ն, անգամ եթե Բարձրագույն դատական խորհրդին վերապահվի այդպիսի իրավասություն՝ գնահատելու դատարանի այդ գործողությունները, արդյո՞ք հնարավոր է այդպիսի գործիքակազմի ներդրմամբ ու կիրառմամբ որևէ փուլում չկաշկանդել դատարանի ինքնուրույնությունն ու անկախությունը՝ նրան մշտապես պահելով կաղապարված շրջանակի մեջ:

-Նախատեսվում է նաև Էթիկայի և կարգապահական հանձնաժողով ներգրավել ՄԻՊ-ի և քաղհասարակության ներկայացուցիչների (մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀԿ-ների համար հայտարարվելու է մրցույթ)։ Այս փոփոխությանն ինչպե՞ս եք վերաբերվում։ Եթե հաշվի առնենք, որ նմանատիպ ՀԿ-ները մեզանում շատ են, նրանց ներկայացուցիչների համար պե՞տք է ներկայացվեն մասնագիտական պահանջներ։

-Ես կարծում եմ, որ դատական իշխանության ինքնավարությունն ու ինքնաբավությունը պետք է ապահովել առավելագույնս: Ցանկացած քաղհասարակության ներկայացուցիչ ունի որոշակի սուբյեկտիվ հետաքրքրություններ և հետապնդում է որոշակի կազմակերպչական շահեր, որպիսի պայմաններում այն կարող է որոշակիորեն կաշկանդել ամբողջությամբ օբյեկտիվ դիրքորոշում ունենալուն, ուստի խորը վերապահում ունեմ, որ այդպիսի հնարավորության պայմաններում մենք կունենանք օբյեկիվ պատկեր:

-Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այն նորամուծությանը, ըստ որի՝ դատավորը խորհրդի կարգով իրավունք է ունենալու դիմել գործի ելքում չշահագրգռված մասնագետի։ Ովքե՞ր կարող են լինել այդ մասնագետը, ինչպե՞ս պետք է որոշվի նրանց շահագրգռված լինել-չլինելը։

-Այս հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ: Կան հարցեր, որոնք իսկապես ունեն տվյալ բնագավառի մասնագետի կարծիքի անհրաժեշտություն, բայց գնահատման չափանիշները՝ հանգելու համար, թե այս կամ այն մասնագետը շահագրգռված չէ գործի ելքով, որևէ ձևով հնարավոր չէ սահմանել: Միաժամանակ հնարավոր չէ բացառել նաև այն հանգամանքը, որ դատավորը կարող է գործի ելքով շահագրգռված լինելու հիմքով ստեղծել իրավիճակ՝ իր համար կանխատեսելի մասնագետի հրավիրելու և վերջինիս կողմից տրված կարծիքի հիման վրա համապատասխան դատական ակտ կայացնելու, բայց դա արդեն կլինի արդարադատության իրականացման խեղում: Ուստի անհրաժեշտ է առավել խորը ուսումնասիրել հարցը՝ բացառելու համար որևէ շեղման հնարավորություն:

-Համամի՞տ եք դատավորների տարիքային նվազագույն շեմը 28-ից 25 իջեցնելուն։

-Ո՛չ, դեմ եմ: Ավելի՛ն, կարծում եմ, որ պետք է գնալ ճիշտ հակառակ ճանապարհով՝ բարձրացնելով դատավոր դառնալու տարիքային շեմը: Որքան էլ հնարավոր է, որ լինեն 25 տարեկան տաղանդավոր մարդիկ, բայց դատավորի կարգավիճակի առանձնահատկությունն ու բնույթը հիմք են տալիս պնդելու, որ արդարադատության իրականացման համար կենսափորձը, պրակտիկան, տարիների աշխատանքը առավել կարևոր են: Մենք պարզապես չենք ցանկանում պատկերացնել արդարադատության կենսական անհրաժեշտությունը մեր հանրային կյանքում, որի համար էլ այսպիսի ընկալում ունենք դատական իշխանության նկատմամբ: Իմ խորին համոզմամբ՝ դատավոր դառնալը պետք է լինի տարիների քրտնաջան, պրոֆեսիոնալ, բարեխիղճ և անկաշառ աշխատանքի արդյունք:

-«ՍԴ-ի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի ՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։ Այս առաջարկն ինչպե՞ս եք գնահատում։ Ձեզ համար այն ընդունելի՞ տարբերակ է։

-Ո՛չ, ընդունելի տարբերակ չէ և առնվազն տարակուսանք է առաջացնում: Իսկ եթե հրաժարական չտան, ի՞նչ եք անելու: Ինչո՞ւ պետք է մարդիկ ոչինչ չանելու դիմաց վաստակ ունենան այլոց հաշվին: Ու՞ր կորավ սոցիալական արդարությունը: Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում ընտրվել է հնարավոր ամենավատ տարբերակը:

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

11:46 17/08/2019  |  ԼՐԱՀՈՍԻրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու. Նորայր Նորիկյան
13:59 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը դարձա՞վ իրապես ժողովրդավարական ու իրավական պետություն, թե՞ ոչ. Նորայր Նորիկյան
17:58 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում չեն աշխատում քրեական օրենսդրության սկզբունքները. Նորայր Նորիկյան
11:36 05/08/2019  |  ՄեկնաբանությունՍա կատարյալ ձախողում է. Փաստաբանը՝ մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանին ազատ արձակելու մասին
19:43 24/07/2019  |  Մեկնաբանություն«Երբեք չպետք է մոռանալ, որ Սահմանադրության անփոփոխ 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է.Նորիկյան
20:49 18/07/2019  |  ՄեկնաբանությունՀերի՛ք է, որ պետությունն ընկնի միայն խեղճ ու կրակ անտառապահների հետևից՝ ցույց տալու համար, որ պատժում է «հանցագործներին». Նորիկյան
13:01 18/07/2019  |  ԼՐԱՀՈՍԳործադիր իշխանությունում գոնե այս պահին գոյություն չունի դատաիրավական համակարգի վերափոխման որևէ կոնկրետ հայեցակարգ. Նորիկյան
13:15 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրտերկրում բնակվող քաղաքացիների իրավունքների սահմանափակման նախաձեռնությանը ընթացք է տրվել. Ն. Նորիկյան
16:48 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրտերկրում բնակվող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ փաստացի զրկված են ընտրելու իրավունքից. ժամանակն է վերադարձնել նրանցից խլված իրավունքը. Նորիկյան
00:21 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍԽորքային որևէ խնդիր այդպես էլ չի լուծվել. փաստաբանն ահազանգում է ոստիկանների կողմից կիրառված բռնության մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]