Թեմաներ
Կիրակի 09 / 26 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/26/2021   14:17 Ցավոք իշխանություններն առաջնահերթություն՝ պետության անվտանգությունն ապահոովող սեփական բանակը հեղինակազրկելու և քանդելու գործընթացը. Օհանյան 09/26/2021   14:00 Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները 09/26/2021   13:48 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է խաղաղապահ ուժերի ջանքերի առաջխաղացումը և Բաքվի ու Երեւանի միջեւ երկխոսությունը 09/26/2021   13:29 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 34–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել 09/26/2021   13:15 Մահացել Է Status Quo ռոք խմբի հիմնադիրներից Ալան Լանքասթերը 09/26/2021   13:00 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 22 498-ի. Սա առավելագույն ցուցանիշն է օգոստոսի 8-ից ի վեր 09/26/2021   12:48 Սերժից մինչև Նիկոլ. Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորի անպատժելիության բանաձևը. Համբարյան 09/26/2021   12:35 Հայաստանը 16 տարի ընդմիջումից հետո Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում 09/26/2021   12:21 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել 09/26/2021   12:12 Երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, ում համար թանկ է Հայրենիքը. Ղազինյան 09/26/2021   12:01 Խաղաղապահների մանդատից մեկ տարին արդեն համարյա անցավ. Էլիբեգովա 09/26/2021   11:44 Կապան-Գորիս այլընտրանքային երթուղին պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ. Պապիկյան 09/26/2021   11:36 Պուտինն ու Էրդողանը կքննարկեն՝ Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարի Թուրքիայի պարտավորությունը. Լավրով 09/26/2021   11:22 Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ 09/26/2021   11:11 Գերմանիայում բացվել են ընտրատեղամասերը Բունդեսթագի ընտրություններում 09/26/2021   11:08 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 925 նոր դեպք, 13 մարդ մահացել է 09/26/2021   10:59 Պատերազմի 1-ամյակի նախօրեին մի քանի «սենսացիա» կգցեն դաշտ ու ևս մեկ տարի ոչ ոք անհարմար հարցեր չի տա պատերազմի խայտառակ սկզբի, ընթացքի և ավարտի մասին. Վրթանեսյան 09/26/2021   10:43 Արցախի ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ արցախյան 3-րդ պատերազմի զոհերի 09/26/2021   10:35 Հայկական արդարադատություն. Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն.Իշխանյան 09/26/2021   10:22 Հիվանդացել եմ, ինչու՞ պատվաստվեմ. ո՞րն է պատվաստման ծրագրի իրական նպատակը. Էդուարդ Հովհաննիսյան. տեսանյութ 09/26/2021   09:56 Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի. կասկածյալը ձերբակալվել է 09/26/2021   09:36 «Mercedes-Benz C180» մակինշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և սահել ձորակը 09/25/2021   22:47 Ինչու գործատուն չի կարող աշխատողին չթույլատրել աշխատանքի գալ հոկտեմբերի 1-ից հետո. Զոհրաբյան 09/25/2021   22:27 «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումներից մեկի դրվագով նախաքննությունն ավարտվել է 09/25/2021   22:09 Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել. նրան բերման են ենթարկել 09/25/2021   21:59 Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել 09/25/2021   21:49 Արարատ Միրզոյանը և Վիկտորիա Նուլանդը անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությանը 09/25/2021   21:43 Բոսֆորի նեղուցում ռուսական և թուրքական բեռնատար նավեր են բախվել 09/25/2021   21:35 ԱԺ պատգամավորները եւ աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են Covid-19-ի դեմ 09/25/2021   21:11 Ստեփանակերտում կկայանա ջահերթ՝ նվիրված նահատակված հերոսների հիշատակին 09/25/2021   20:50 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ 09/25/2021   20:14 Եթե Արմեն Չարչյանի առողջությանը որևէ վնաս լինի, դրա պատասխանատվությունը դատավորն է կրելու. Ղազինյան 09/25/2021   20:04 Պարտադիր անձը պետք է կոմայի մե՞ջ ընկնի, որ պետությունը հասկանա՝ լուրջ խնդրի հետ գործ ունի. Ալեքսանյան 09/25/2021   19:41 Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ 09/25/2021   19:36 Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հանդիպումը 09/25/2021   18:49 Պեկինում 22-ամյա չինացին մահացել է 10 րոպեում 1.5 լիտր գազավորված ըմպելիք խմելուց հետո 09/25/2021   18:45 ՀՀ-ն ոտատակ է լինելու թուրք-իրանական-ռուսական սպասվող պատերազմից. Վոլոդյա Հովհաննիսյան 09/25/2021   18:41 84 մեղադրյալ, 8 դատապարտյալ՝ պատերազմի հետ կապված Արցախից ՀՀ ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու վերաբերյալ քրգործերով 09/25/2021   18:30 Պատերազմի զոհերին նվիրված հուշաքար է բացվել զորամասում 09/25/2021   18:17 Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը կորցրել է ադեկվատությունը. Հայտարարություն 09/25/2021   18:08 Այն, որ Ալիևի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել, արդեն պարզ է. Ղազինյան 09/25/2021   17:58 Բացահայտվել են ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքեր 09/25/2021   17:52 ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Գործակալության նոր պետին 09/25/2021   17:45 ԱՄՆ-ում ընտանի կզաքիսը կորոնավիրուսով է վարակվել 09/25/2021   17:39 Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել 09/25/2021   17:28 Ֆրանսիացի քաղաքական գործիչը ցինիզմ է որակել ընդդեմ Հայաստանի միջազգային դատարան դիմելու Ադրբեջանի քայլը 09/25/2021   17:19 Տիգրան Արզաքանցյանը Նիկոլ Փաշինյանի ու նրա ստեղծած հարթակի հետ սեպարատ հանդիպումներ է ունեցել՝ առանց ՀԴԿ-ի համաձայնության 09/25/2021   17:06 Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել «Build Armenia - 2021» էքսպո-ցուցահանդեսին 09/25/2021   17:03 80 հազարից ավել ֆրանսիացի պատրաստվում է սանիտարական անցաթղթերի դեմ բողոքի ակցիա իրականացնել 09/25/2021   16:56 «Ոչ թե Շուշա, այլ Շուշի»․ Ֆրանսիայում ադրբեջանցիներին հիշեցրել են հայկական քաղաքի ճիշտ անվանումը
09/24/2021   14:48 Վլադիմիր Պուտինը ինձ խնդրեց չնվաստացնել Փաշինյանին․ Ալիևը՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման մանրամասներ է ներկայացրել 09/25/2021   08:15 Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ» 09/25/2021   01:12 Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարը կրկին փոխվում է. նոր հրամանատար կնշանակվի Գենադի Անաշկինը 09/24/2021   19:45 Խաչատուր Սուքիասյանին պատկանող Ran oil-ում 25% փայատեր է նաև Նիկոլ Փաշինյանը.Վոլոդյա Հովհաննիսյան 09/24/2021   19:32 «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին նոր պահեստի շինթույլտվություն չեն տվել՝ զրկելով սպիրտ պահեստավորելու հնարավորությունից. Ծառուկյանի գործարանը հայտարարություն է տարածել 09/25/2021   21:59 Ուրվական քաղաք. BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել 09/24/2021   16:14 Արտոնյալը. Զինված խուլիգանության մեջ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանքն անցկացնում է քաղաքացիական հիվանդանոցում 09/25/2021   22:47 Ինչու գործատուն չի կարող աշխատողին չթույլատրել աշխատանքի գալ հոկտեմբերի 1-ից հետո. Զոհրաբյան 09/24/2021   19:16 Նիկոլաս Քեյջին Լաս Վեգասի բարերից մեկում շփոթել են բնակության վայր չունեցող անձի հետ և դուրս հանել. The Sun (տեսանյութ) 09/25/2021   16:56 «Ոչ թե Շուշա, այլ Շուշի»․ Ֆրանսիայում ադրբեջանցիներին հիշեցրել են հայկական քաղաքի ճիշտ անվանումը 09/24/2021   17:37 «Ծնողական փառքի» մեդալ ստացած ընտանիքներին 100.000 ական դրամ վճարելու մասին հայտարարությունը եղել է Փաշինյանի հերթական սուտը.Աննա Մկրտչյան 09/25/2021   18:17 Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը կորցրել է ադեկվատությունը. Հայտարարություն 09/24/2021   18:30 Ալիևին պետք է հավասարակշռված, գրագետ, փաստարկված խոսքով իր տեղը դնել ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ. Մարուքյան 09/26/2021   10:22 Հիվանդացել եմ, ինչու՞ պատվաստվեմ. ո՞րն է պատվաստման ծրագրի իրական նպատակը. Էդուարդ Հովհաննիսյան. տեսանյութ 09/25/2021   08:34 Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել․ «Հրապարակ» 09/25/2021   18:08 Այն, որ Ալիևի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել, արդեն պարզ է. Ղազինյան 09/25/2021   16:38 «Ժողովուրդ» օրաթերթը` Սասուն Խաչատրյանին. սպասում ենք, որ տան բանալիները փոխանցեք «ժողովուրդ» օրաթերթին, ինչպես եւ խոստացել եք, հրապարակավ 09/25/2021   22:09 Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել. նրան բերման են ենթարկել 09/25/2021   08:31 Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը. «Ժողովուրդ» 09/24/2021   15:40 Անգելա Մերկելն այգում թռչուններին կերակրելիս թութակների կողմից «հարձակման է ենթարկվել»

Արտերկրում բնակվող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ փաստացի զրկված են ընտրելու իրավունքից. ժամանակն է վերադարձնել նրանցից խլված իրավունքը. Նորիկյան 06/20/2019   16:48  |  ԼՐԱՀՈՍ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում ունեցած իր ելույթում երկրի վարչապետը հիշեցրեց իրենց կուսակցության ծրագրի 4.9-րդ կետը, որով նշվում է, որ առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի, և այդ խնդրի լուծման կարևորագույն միջոցներն են արտագաղթի դադարեցումը, Հին եւ Նոր Սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստան հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:

Տառացիորեն մի քանի օր առաջ էլ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվեց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ով ակտիվորեն խոսում է Սփյուռքի խնդիրների և հնարավոր լուծումների մասին, այդ թվում նաև հայրենադարձության:
Այս համատեքստում խիստ անհրաժեշտ եմ համարում հանրային քննարկման հարթակ տեղափոխել, իմ կարծիքով, բավականին կարևոր մի խնդիր, որի լուծումը կարող է նպաստել հենց հայրենադարձությանը և Սփյուռքի հետ էլ ավելի ներդաշնակ հարաբերությունների ստեղծմանը, քանի որ խորապես վստահ եմ, որ միայն հռչակագրային վարքագծով հնարավոր չէ հասնել ձևակերպված խնդիրների լուծմանն այն պարզ պատճառաբանությամբ, որ նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական կառուցակարգեր:

Խնդիրը կայանում է նրանում, որ մինչև 2011թվականը մեր երկրում անցկացված բոլոր տեսակի համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցել են արտերկրում գտնվող ու բնակվող ՀՀ քաղաքացիները՝ քվեարկության օրն այցելելով իրենց բնակության վայրի պետությունում գործող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններ:

2011թ. մայիսի 26-ին ընդունված ընտրական օրենսգրքով առաջին անգամ սահմանվել է, որ քվեարկությունն անցկացվում է միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում, բացառությամբ դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամների, ովքեր կարող էին մասնակցել համապետական ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով:

Ըստ էության, նշված կարգը սահմանված է նաև 2016թ. ընդունված և ներկայումս գործող ՛՛Ընտրական օրենսգիրք՛՛ սահմանադրական օրենքով, մի տարբերությամբ, որ գործող ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այդ եղանակով կարող են ընտրել նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց՝ արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Կարելի է ենթադրել, թե քաղաքական ինչ շարժառիթներով ու հիմավորումներով է ժամանակին այսպիսի իրավակարգավորում սահմանվել, բայց կարծում եմ, որ նոր իրողությունների պայմաններում, երբ օրակարգից դուրս է եկել ընտրակեղծիքներով ընտրությունների ելքը կանխորոշող տխրահռչակ ձեռագիրը, ժամանակն է վերացնելու մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը արհեստականորեն սահմանափակող իրավակարգավորումները, առավել ևս, որ դրանք, իմ խորին համոզմամբ, հակասում են ՀՀ սահմանադրության 29-րդ, 40-րդ և 48-րդ հոդվածներին:

Վկայակոչված սահամանադրական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Եվ միայն այն հանգամանքը, որ նրանք քվեարկության օրը չեն գտնվում ՀՀ տարածքում, ըստ իս, բավարար չէ նրանց ընտրության իրավունքը սահմանափակելու, այն պարզ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուր ոք ունի ՀՀ-ից դուրս գալու իրավունք, հետևաբար, տվյալ իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող սահմանափակել մեկ այլ կարևոր՝ ընտրելու իրավունքը, անկախ նրանից, թե քվեարկության օրը ՀՀ քաղաքացիան որտեղ է գտնվում:

Ավելի՛ն, գործող իրավակարգավորումները կարող են հիմք դառնալ խոսելու խտրականության կոնկրետ դրսևորման մասին, ինչը սահմանադրությամբ արգելվում է, քանի որ միայն դիվանագիտական ծառայություն անցնող կամ վերջինիս ընտանիքի անդամ հանդիսանալու, կամ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողի կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող հանդիսանալ որպես առավելություն՝ ընտրելու իրավունքից օգտվելու համար:

Եվ այժմ, եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել մեր պետության որակը, իսկապես խթանել հայրենադարձությունն ու կրկնապատկել մեր բնակչության թիվը, ուրեմն պետք է հնարավորություն տանք ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր տարիներ շարունակ, բնակվում են արտերկրում, ՛՛վերաինտեգրվելու՛՛ Հայաստանին:

Սահմանափակելով նրանց ընտրելու իրավունքը՝ մենք ոչ միան իրավական առումով, այլև հոգեբանորեն կտրել ենք նրանց Հայաստանի Հանրապետությունից:
Այս քայլը շատ կարևոր ուղերձ կլինի նրանց: Իրենք պետք է գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում ու արժևորում է նրանցից յուրաքանչյուրին, որ նրանց մասնակցությունը Հայաստանի հանրային կյանքին չափից դուրս անհրաժեշտ է, որ նրանց կաարտահայտությունը և ձայնը շատ կարևոր է Հայաստանի ապագան կերտելու համար:
Վերականգնելով այս հնարավորությունը՝ մենք ապահովում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների թեկուզև հոգեբանական կապը հայրենիքի հետ՝ նրանց մասնակից դարձնելով մեր պետության կառուցման պատասխանատվությանը, ինչը կարող է խթանել նրանց հնարավոր վերադարձին:

Եվ եթե իսկապես մենք քաղաքացու հայրենադարձությունը դիտարկում ենք որպես առաջնահերթություն, ուրեմն ամենից առաջ պետք է վերադարձնել նրանցից խլված իրավունքը:
Սա իսկական ԲԵԿՈՒՄ կլինի մեր հանրային կյանքում՝ հնարավորություն ստեղծելով կառուցելու որակապես նոր հասարակություն ու պետություն:

Ավելի՛ն, գտնում եմ, որ ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների միջոցով անհրաժեշտ է արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին տալ նաև ընտրվելու հնարավորություն՝ պայմանով, որ ընտրվելու ցանկության դեպքում նրանք ընտրություններից առնվազն երեք տարի առաջ ընտանիքով պետք է մշտական բնակության վերադառնան Հայաստանի Հանրապետություն:


ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ
Փաստաբան
«Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական
գրասենյակի տնօրեն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:21 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍԽորքային որևէ խնդիր այդպես էլ չի լուծվել. փաստաբանն ահազանգում է ոստիկանների կողմից կիրառված բռնության մասին
19:08 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե ԲԴԽ-ում չեն Գագիկ Հարությունյանն ու Գեւորգ Դանիելյանը, ինչո՞վ է արդարացված մյուսների ներկայությունը. Նորայր Նորիկյան
18:40 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց, երբ վարչապետը երկրում չէ. դա վկայում է խորքային պատճառների մասին». Նորայր Նորիկյան
11:49 01/06/2019  |  ԼՐԱՀՈՍԶՈՒ նախկին զինծառայողներից մեկը հայտարարել է, թե պատրաստվում է ինքնահրկիզվել. Նորայր Նորիկյան
16:02 27/05/2019  |  ԼՐԱՀՈՍՊահեստազորային սպաների բնակարանային ապահովման խնդիրները չեն լուծվում. Նորայր Նորիկյան
16:48 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍա չափից դուրս լուրջ հայտարարություն է. Նորիկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին
15:12 18/05/2019  |  ՀարցազրույցԱրդյոք հաղթահարված է Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետը.Նորայր Նորիկյանը հարցադրումներ է բարձրացնում
19:27 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍա արդարացված չէ եւ համահունչ չէ արդի իրավունքի պահանջներին. Նորայր Նորիկյան
11:42 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու». Նորայր Նորիկյան
23:54 23/01/2019  |  Մեկնաբանություն«Նիկո՛լ, եղբա՛յր ջան, սա, մեղմ ասած, խայտառակություն է».Փաստաբան Նորիկյանը՝ Փաշինյանին

Արխիվ

[]