Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

ՀՀ վարչապետը և ԵԱՏՀ նախագահը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ 08/09/2019   17:45  |  ԼՐԱՀՈՍ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Հարգելի Տիգրան Սուրենի,

Ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Որպես նախագահող երկրի ղեկավար՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել հանդիպման բոլոր մասնակիցներին կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար: Ընդհանուր առմամբ քննարկեցինք 15 հարց: Դրանցից շատերի կապակցությամբ հասանք համաձայնության՝ հիմք նախապատրաստելով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստի համար:

Նիստի օրակարգային հարցերից կցանկանայի առանձնացնել, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ մեր աշխատանքին վերաբերող հարցը: Փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը և Միության կազմում ալկոհոլային շուկայում խոչընդոտներից խուսափելու  պայմանների ստեղծմանը:

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի մոտ ապագայում վերջնական համաձայնության հասնել այս փաստաթղթի շուրջ։

Եվս մեկ հարց, որը միտված է Միության ներսում փոխադարձ առևտրի ընդլայնման համար պայմանների ստեղծմանը։ Այս որոշմամբ նախատեսվում է հրապարակել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների, սննդի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի, մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը 2019-2020 թվականների համար: Ակնհայտ է, որ այս տեղեկատվությունը կօգնի մեր ֆերմերներին ավելի լավ կողմորոշվել ԵԱՏՄ շուկաներում և ավելի արդյունավետ պլանավորել իրենց ռազմավարությունը:

Նաև կցանկանայի առանձնացնել այն հարցը, որով նախատեսվում է մինչև 2025 թվականը մշակել և հաստատել ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման  աշխատանքային գրաֆիկը: Կարծում եմ, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն սկզբունքային նշանակություն ունի մեր ինտեգրացիոն միավորման հետագա կատարելագործման և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական կապերի խորացման համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահին կխնդրեմ ավելի մանրամասն անդրադառնալ Խորհրդի որոշումներին, բայց մինչ խոսքը Տիգրան Սարգսյանին փոխանցելը հաճույքով կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում։ Կցանկանայի նաև հիշեցնել, որ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Երևանում:

Հայաստանը՝ որպես նախագահող երկիր, անհամբեր սպասում է Միության անդամ պետությունների ղեկավարներին ընդունելու հնարավորությանը։ Միաժամանակ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում կկայանա միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկային ներուժը» թեմայով: Քննարկվելու են մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Ակնկալում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ակտիվ մասնակցությունն այս միջոցառմանը։

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանին ջերմ ընդունելության և նիստի գերազանց կազմակերպման համար:

Խոսքը փոխանցում եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյան – Շնորհակալ եմ, Նիկոլ Վովայի։

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Գործնականում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մեր օրակարգի բոլոր հայեցակարգային հարցերին և այսօր ընդունված որոշումներին։ Կցանկանայի ավելացնել միայն մեկ հարց, որը կապված է անդրազգային ընկերությունների համար նոր իրավաբանական տարածքի ձևավորմանը։ Հանձնաժողովին հանձնարարական է տրվել՝ համապատասխան աշխատանք իրականացնել, այդ թվում, ելնելով միջազգային փորձից, գիտահետազոտական աշխատանք կատարել՝ պարզելու համար, թե ինչ շրջանակում է գործելու այդ օրենսդրական դաշտը, ինչ արտոնություններ կստանան այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն Եվրասիական տնտեսական միության տարածքում։

Նպատակն առևտրային կապեր հաստատելու և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում մեր ընկերությունների համար գործունեություն իրականացնելու ավելի գրավիչ պայմանների ստեղծումն է։ Միևնույն ժամանակ այդ ընկերությունների՝ նաև արտահանման ծավալների ավելացման նպատակադրման համատեքստում, մեր կարծիքով, հաշվի առնելով միջազգային փորձը, այսպիսի կարգավորումը, այսպիսի արտոնություններն իսկապես կարող են խթանել խոշոր եվրասիական ընկերությունների ձևավորումը։ Իսկ մնացած հարցերի մասով Նիկոլ Փաշինյանն արդեն մանրամասն ներկայացրեց այսօր ընդունված հայեցակարգային որոշումները։

 

Շնորհակալ եմ»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:24 09/08/2019  |  Մեկնաբանություն«Ես չեմ ուզում քեզ մոռանալ»․ Նիկոլ Փաշինյանը կիսվել է ղրղըզ կատարողի հայերեն կատարմամբ (տեսանյութ)
12:50 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը». Վարչապետը Ղրղզստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին
12:20 09/08/2019  |  ՄեկնաբանությունՍելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ․ Նիկոլ Փաշինյան
10:17 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստան. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ
09:47 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ
17:03 08/08/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է. Նիկոլ Փաշինյան
11:49 08/08/2019  |  ԼՐԱՀՈՍ2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձինք կստանան մինչեւ 30 մլն դրամ փոխհատուցում
09:35 08/08/2019  |  ՄեկնաբանությունԱյս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել . Նիկոլ Փաշինյան
09:16 08/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
15:17 07/08/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է համահայկական կոնսենսուսի 6 կետերը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]