ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք հաշվի կառնենք Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը. Հովիկ Աղազարյան 07/15/2019 14:39 | Քաղաքական

«Ես ինքս առիթ եմ ունեցել այդ թեմայով մի քանի անգամ խոսել, ես ինքս չեմ համարում, որ ճգնաժամ է, ես գիտեմ, որ խնդիրներ կան, որոնք պետք է ուղղակի լուծվեն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում նախատեսված վեթթինգի գործընթացի եւ հնարավոր սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությանը։
Հիշեցնենք, արձանագրության մեջ Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) «հստակ» և «աներկբա» է։ Հանձնաժողովը նաեւ մտահոգիչ էր գնահատվել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։
Հովիկ Աղազարյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը գնահատական տալ չի կարող, քանի որ այդ արձանագրությունը չի կարդացել, բայց կարծում է, որ Սահմանադրական դատարանն իր գործառույթը կատարում է եւ ճգնաժամ չկա, կան խնդիրներ, որոնք քաղաքական են: «Կան խնդիրներ հատկապես այն մասով, որ ՍԴ անդամների մի մասը, և հատկապես նախագահը՝ Հրայր Թովմասյանը, հանդիսանում են հին քաղաքական թիմի, հին իշխանության ամենակարկառուն դեմքերից մեկը, ինչպես նաեւ ճարտարապետը այն իրողությունների, որոնց ժառանգորդը նաեւ մենք ենք այսօր, որոնք փոփոխման կարիք ունեն եւ իրենք քաղաքական նկատառումներից ելնելով, պետք է հրաժարական տան, դա ուրիշ հարց է»,-ընդգծեց պատգամավորը:
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե ստացվում է, հարցը ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում է, Հովիկ Աղազարյանը արձագանքեց. «Դա իմ անձնական տեսակետն է: Ես գտնում եմ, որ եթե մենք շարժում կազմակերպեցինք եւ մերժեցինք Սերժին, դա չի նշանակում, որ մենք մերժեցինք Սերժ Սարգսյան անձնավորությանը, դա նշանակում է՝ մենք մերժեցինք Սերժ Սարգսյան թիմին ամբողջությամբ եւ ոչ ոք չի կարող վիճարկել, որ Հրայր Թովմասյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ամենաակտիվ անդամներից մեկը»:
Ինչ վերաբերում է վեթթինգի գործընթացին եւ Վենետիկի հանձնաժողովի արձանագրմանը, թե Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար եւ, որ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը, Հովիկ Աղազարյանն ասաց. «Ես այդ հայտարարությունն ինքնս աչքի չեմ անցկացրել, բայց ինչ վերաբերում է վեթթինգին, չէ՞ որ այստեղ կարեւորը նպատակն է, հիմա, թե մենք ինչ ճանապարհով այդ նպատակին կհասնենք, դա այլ հարց է: Բնականաբար, օրենքներով նախատեսված եւ միջազգային եւ մեր Սահմանադրությամբ նախատեսված օրենքների շրջանակներում պետք է լինի, բայց ճանապարհները , թե ինչ նպատակներով մենք կհասնենք դատական համակարգի բարելավմանը եւ ժողովրդի կողմից նրա նկատմամբ վստահության բարձրացմանը , կարող են տարբեր լինել: Մենք հաշվի կառնենք Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը, բնականաբար, որովհետեւ, մենք ապրում ենք աշխարհում եւ տարբեր թելերով կապված ենք միջազգային հանրության հետ եւ չենք կարող հաշվի չառնել, բայց այն նպատակը, որ մենք հետապնդում ենք, այդ նպատակին պետք է գնանք»:
Անդրադառնալով դատարաններն արգելափակելու վարչապետի կոչի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի արձագանքին, Հովիկ Աղազարյանը նշեց.«Վենետիկի հանձնաժողովը չի կարող հաստատում անել, որ ՀՀ դատավորների մեծ մասը խառնված են կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ եւ իր դատողություններն անում է ՝ ելնելով այդ հանգամանքից, բայց մենք ՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, վստահ ենք եւ գիտենք, որ դատական համակարգը մեր հասարակության մեջ ամենակոռումպացված շերտն է եւ հետեւաբար, որպես քաղաքական ակտ մի քանի ժամով դատարանների դռները փակելը չեմ կարծում, որ շատ ծանր հարված էր մեր իրավական համակարգին, դա ընդամենը քաղաքական ակտ էր, ճիչ՝ հասարակությանը մեկ անգամ եւս տեղյակ պահելու կամ հիշեցնելու խնդիրների մասին, եւ որպես սկիզբ, այդ խնդիրների լուծման ճանապարհը սկսելու»:
Ըստ պատգամավորի, Վենետիկի հանձնաժողովի կամ միջազգային այլ կառույցի դիրքորոշումները քննարկելիս պետք է, անպայման, տեղայնացնել դրանք եւ հաշվի առնել Հայաստանի իրողությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/19/2022 09:03 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 10. «Ժողովուրդ»
- 05/19/2022 08:59 Հերթական բացառությունը Աննա Հակոբյանին. «Հրապարակ»
- 05/19/2022 08:46 Փրկությունը դրսում է տեսնում. «Հրապարակ»
- 05/19/2022 08:42 Երկրաշարժերի հետ կապված՝ այս պահին անհանգստության պատճառներ ԱԻՆ-ում չեն տեսնում. «Փաստ»
- 05/19/2022 08:40 Ադրբեջանը շարունակում է նոր ճանապարհ կառուցել, Աղավնոյում բնակվողները ստիպված են լինելու լքել տները. «Ժողովուրդ»
- 05/19/2022 08:38 Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ»
- 05/19/2022 08:35 Պատգամավորներն այցելել են կալանքի տակ պահվող գործիչներին. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/19/2022 18:27 2018-ի շարժումից Ալիեւը հիացած էր, իսկ 2022-ի շարժումից՝ վախեցած.Մի քանի տարբերություն 2018-ի ու 2022-ի շարժումների միջեւ.Շարմազանով
- 05/19/2022 17:45 Արմեն Գրիգորյանի պարագայում չենք կարծում, որ կալանքի նման հիմքերն առկա են.մեր գործընկերները պատրաստ են նրան ցուցաբերել համակողմանի իրավաբանական աջակցություն ԱԱԾ պահեստազորի սպաներ
- 05/19/2022 16:52 Ոստիկանական կոշտ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել.Թովմասյան
- 05/19/2022 16:47 Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է. Վանեցյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2022 19:26 Երևանում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա
- 05/18/2022 14:02 Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
- 05/18/2022 12:51 Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են պարեկների ավտոմեքենան ու Toyota Corolla-ն. կա վիրավոր
- 05/17/2022 21:53 Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն ու ЗИЛ-ը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը