Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Կիրանցում երեկ տեղի ունեցած դեպքից տուժած անձանց 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ)
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

ՍԴ-ի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ. Իրավաբան 07/13/2019   17:45  |  Հարցազրույց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը մասամբ քննության ընդունելու ՍԴ որոշման վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։

- Տիկին Մելոյան, արդեն հայտնի է, որ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը՝ մասամբ։ Կարծիքները կիսվել են՝ մի մասն ընդունումն է սխալ համարում, մյուսները՝ մասամբ մերժումը։

- Սույն թվականի հուլիսի 8-ին Սահմանադրական դատարանը որոշեց Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով դիմումն ընդունել քննության:

Փաստորեն, Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը, որով երեք հարց էր բարձրացվել քննության ընդունվեց միայն մի մասով, այն է՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ` «Սահմանադրական կարգը տապալելը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։

Հնչող քննադատություններում հիմնականում նշվում է այն միտքը, թե Սահմանադրական դատարանն իրավասու չէր վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի այս դիմումը՝ Վերաքննիչ դատարանի կողմից նշված դատական ակտը բեկանելուց հետո։ 

Նշված պնդումը Սահմանադրական դատարանի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան է և որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ։ Այսպես՝ Սահմանադրական դատարանի կողմից որևէ դիմում կամ գործը վարույթ ընդունելու, գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ վարույթ ընդունելու հիմքերը սահմանվում են բացառապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Մասնավորապես՝ նշված օրենքի 29-րդ հոդվածը հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում Սահմանադրական դատարանն իրավասու է մերժել գործի քննությունը։ Սահմանադրական դատարանն իրավասու է մերժել ցանկացած գործի քննություն, եթե առկա է նշված հոդվածով նախատեսված հիմքերից առնվազն մեկը։ Համապատասխան հոդվածի վերլուծությունից բխում է, որ դրանում որևէ կերպ նախատեսված չէ վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի գործի քննությունը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատական ակտը վերացնելու կամ բեկանելու որոշումը։ Ավելին՝ Սահմանադրական դատարանը որևէ կերպ իրավասու չէր անդրադառնալ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած որոշմանը կամ վերլուծել այն։ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի հիման վրա, դատավոր Դավիթ Գրիգորյանն է, այլ ոչ թե նրա որոշումը բեկանած վերաքննիչ դատարանի դատավորը։

Հետևաբար՝ ոչ Սահմանադրական դատարանի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա գործը քննության ընդունվելու հարցը որոշելու, ոչ էլ գործի դատաքննության ընթացքում վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը չի կարող դառնալ քննարկման առարկա։

- Այո, բայց տվյալ դեպքում ունենք հետաքրքիր իրավիճակ՝ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բեկանված է, ինչը ենթադրում է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է շարունակի գործի քննությունը, բայց ունենք նաեւ ՍԴ որոշումը։ Ի՞նչ պետք է անի դատարանը՝ ՍԴ-ին զուգահեռ սկսի դատավարությունը՞։

- Իրավիճակը հետաքրքիր որակելը կարծում եմ շատ մեղմ է։ Այն հետագայում բազմաթիվ գիտական վերլուծությունների առարկա կարող է հանդիսանալ։ Նախ՝ մեխը նրանում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում վերաքննիչ դատարանի որոշումն ամեն դեպքում չի կարող որևէ կերպ ազդել Սահմանադրական դատարանի կողմից գործը քննության ընդունելու հարցը լուծելիս. այս դեպքում, ինչին անդրադարձել ենք՝ այդ կապակցությամբ արդեն ունենք ընդունված Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում։ Այն, որ իրավիճակը իրապես «պատային» է և նախատեսված չեն ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ իրավական մեխանիզմեր՝ միանշանակ է։ Այդ մասին են հավաստում, օրինակ՝ փաստաբանների այն պնդումը, որ գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը չի կարող և չպետք է դառնա վերադաս դատարանի կողմից վերանայման առարկա։ Վերաքննիչ դատարանի որոշման  արդյունքում, եթե, իհարկե, այն չբեկանվի վճռաբեկության կարգով, վերացվում է առաջին ատյանի դատարանի՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 20.05.2019թ. որոշումը։ Այս իրավիճակում, ըստ իս, առաջին ատյանի դատարանն ունի երկու այլընտրանք։ Առաջին՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանը կարող է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի հիման վրա հետ վերցնել Սահմանադրական դատարան ներկայացված իր դիմումը։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում, Սահմանադրական դատարանը կարող է մերժել դիմումի հետ վերցնելը, որի հիման վրա գործը ընդունվել է քննության, եթե գտնի, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրային շահերից: Երկրորդ, եթե դատարանը, այնուամենայնիվ, շարունակում է գտնել, որ կիրառման ենթակա օրենքը հակասում է Սահմանադրությանը, ապա, կրկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 295-րդ հոդվածների հիման վրա կասեցնի գործի վարույթը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:33 12/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել
19:21 11/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԳոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար. Հայկ Ալումյան
15:27 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղեկություն չունեմ, թե Քոչարյանի գործն այս պահին որ դատարանում է․ Կարեն Փոլադյան
19:43 10/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանի կողմից այդ դիմումը չէր կարող վարույթ ընդունվել. Տիգրան Եգորյանը՝ Քոչարյանի գործով դատարանի դիմումը վարույթ ընդունելու մասին
16:18 08/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՊաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
18:49 02/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դանիելյանը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում. Հովհաննես Խուդոյան
12:33 02/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «մեղադրել է» իրենց իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, չարաշահելու մեջ
13:26 28/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչի որոշումներից մեկը
21:21 27/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՔԾ-ն կեղծ դրվագներ է հորինե՞լ՝ մեղադրանքը տպավորիչ դարձնելու համար
12:53 26/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանի այս քայլն ինչ-որ տեղ պատասխանատվությունը այլ մարմնի ուսերին դնելու ձեւ է. Հայկ Ալումյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]