ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնապես կյանքը Հայաստանում լավանում է. Իսկ ի՞նչ է կատարվում իրականում 07/08/2019 15:26 | Տնտեսություն
Պաշտոնական տեղեկատվությանը հետևելիս տպավորություն է, որ կյանքի պայմանները Հայաստանում լավ էլ տեմպով բարելավվում են. նվազագույն կենսաթոշակ ու նպաստ է բարձրանում, աշխատավարձ է ավելանում, գործազրկություն է կրճատվում, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են բացվում և այդպես շարունակ։
Օրինակ` միջին աշխատավարձի աճը այս տարի ավելի քան կրկնակի գերազանցել է գնաճը։ Սա այլ կերպ նշանակում է, որ մարդկանց եկամուտները սկսել են ավելի արագ աճել, քան գնաճն է։ Թվում է, թե դա պիտի բերեր երկրում սոցիալական իրավիճակի լավացման։ Բայց իրականում այդպես չէ։ Եվ միայն առաջին հայացքից է, որ միջին աշխատավարձի առաջանցիկ աճը գնաճի նկատմամբ` հանգեցրել է կյանքի պայմանների լավացման։
Տասներկուամսյա գնաճը Հայաստանում, անշուշտ, բարձր չէ։ Մեկ տարի առաջվա համեմատ սպառողական մի քանի հարյուր անուն ապրանք, որոնց հիման վրա հաշվվում է գնաճը, թանկացել է ընդամենը 2,5 տոկոսով։ Սա գնաճի այն նվազագույն սահմանն է, որ պարտավոր է ապահովել Կենտրոնական բանկը։
Գնաճի 2,5 տոկոսը անշուշտ մեծ բան չէ։ Հատկապես, որ, այն շատ ավելի ցածր է, քան սոցիալական մեկ այլ կարևոր բաղադրիչի` միջին աշխատավարձի աճը։ Պաշտոնական տվյալներով, տասներկուամսյա հատվածում միջին աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 6,5 տոկոսով։ Այսինքն` ավելի շատ, քան գնաճն է։ Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։
Գնաճը Հայաստանում միայն արտաքուստ է ցածր։ Իրականում դրա ազդեցությունը հասարակության վրա անհամեմատ ավելի մեծ է, քան կարող է թվալ։
Խնդիրն այն է, որ լայն սպառման ապրանքների, այդ թվում` սննդամթերքի շուկայում թանկացումների տեմպը շատ ավելի, երբեմն մի քանի անգամ բարձր է, քան պաշտոնական գնաճն է։ Ընդամենը 2,5 տոկոս գնաճի պայմաններում այս տարի բանջարեղենը Հայաստանում ավելի քան 19 տոկոսով թանկ է մեկ տարի առաջվա համեմատ։ Ասենք` կարտոֆիլի գնաճը հասնում է 75 տոկոսի, կաղամբինը` 26 տոկոսի։ Լոլիկը թանկ է 40, վարունգը` 25, կանաչ լոբին` 24 տոկոսով։
Սրանք գրեթե ամենօրյա օգտագործման ապրանքներ են հասարակության լայն խավերի համար։ Դժվար չէ համեմատել, թե դրանց թանկացման տեմպը քանի անգամ է գերազանցում միջին գնաճը։
Անշուշտ այնպես չէ, որ միայն համատարած թանկացումներ են։ Կան նաև բազմաթիվ ապրանքներ, որոնք էժանացել են։ Այլ հարց, թե դրանք որքանո՞վ են առաջին անհրաժեշտության սոցիալական նշանակության ապրանք։
Ասենք` կանաչ սոխը էժանացել է ավելի քան 8, խառը կանաչին` 10, ճակնդեղը` շուրջ 15, սխտորը` 11 տոկոսով։ Գուցե կարևոր ապրանքներ են։ Բայց ոչ այնքան կարևոր, որքան ասենք` կարտոֆիլը կամ կաղամբը, լոլիկը կամ վարունգը։ Մարդը չի կարող կանաչ սոխով, սխտորով կամ խառը կանաչիով յոլա գնալ, ինչքան էլ այն ուզում է էժան լինի։ Անշուշտ, լավ է, որ դրանք էժանացել են, բայց այնպես չէ, որ ասենք` ամեն օր մարդիկ սխտոր կամ ճակնդեղ են ուտում։ Եթե դրանք թանկանային, իհարկե կազդեին սպառողների գրպանի վրա, բայց այդ ազդեցությունն այնպիսին չէր լինի, ինչպիսին ասենք` կարտոֆիլի դեպքում։
Տավարի և ոչխարի մսին հաջորդել է թռչնամսի թանկացումը։ Մեկ տարում գնաճը կազմել է գրեթե 15 տոկոս` 6 անգամ ավել, քան միջին գնաճն է։ Եվ սա այն դեպքում, երբ տավարի ու ոչխարի մսի թանկացումից հետո, երբ շատերի համար անհասանելի է դրանց ձեռքբերումը, հիմնական փոխարինողը դարձել է թռչնամիսը։
Սրանք օրինակներ են, որոնք կարելի է շարունակել։ Բայց դրանից երևույթը չի փոխվում։ Կան սոցիալական նշանակության բազմաթիվ ապրանքներ, որոնք շատ ավելի արագ են թանկանում և դրանց ազդեցությունը հասարակության վրա անհամեմատ ավելի մեծ է, քան հայտարարվող 2,5 տոկոսանոց գնաճն է։
Ի դեպ, ժամանակին Նիկոլ Փաշինյանը հաճախ էր բարձրացնում այս խնդիրը` կառավարությանը մեղադրելով մանիպուլյացիաների մեջ։ Բայց այսօր, արդեն մոռացել է այդ մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ