ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր մենք ունենք որակապես բարձր Սահմանադրություն. Արամ Վարդեւանյան 07/05/2019 13:11 | ԼՐԱՀՈՍ
«Սահմանադրությունը, որ ընդունվեց 1995 թվականին, անթերի փաստաթուղթ չէր, բայց այն փաստաթուղթն էր, որը ստեղծեց այն սահմանադրական մշակույթը, որ պետք է զարգանար եւ այսօր էլ պետք է զարգանա»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝այսօր այս կարծիքը հայտնեց սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունների տեսանկյունից մեծ զարգացում է ապրել. «1995 թվականի Սահմանադրությունը կարելի է բնութագրել որպես ժողովրդական արժեքներ ներդնող, այսինքն՝ հիմքը ստեղծող, բայց ոչ բավարար ժողովրդավար փաստաթութղթ։ 2005 թվականի Սահմանադրությունն այդ առումով մեծ քայլ արեց դեպի ժողովրդավարություն։ Եւ դա պատահական չէր, քանի որ դրան նախորոդել էր ՀՀ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։ 2015 թվականի Սահմանադրությունն արդեն մեծ փոփոխություններ առաջարկեց՝ անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի»։
Սահմանադրության փոփոխության տեսանկյունից Արամ Վարդեւանյանն ընդգծեց դատական իշխանության էվոլուցիան. «1995 թվականի Սահմանադրությունը դատական իշխանության անկախության համար բավարար երաշխիքներ չէր նախատեսում, հատկապես՝ դատավորների նշանակման գործընթացում, որը որոշակի խնդիրներ ուներ։ 2005 թվականի Սահմանադրությունը այդտեղ որոշակի բեկում առաջարկեց։ Ինչպես շատ մասնագետներ էին նշում, դատական իշխանությունը անկախացավ, բայց չափից ավելի անկախացավ, այսինքն՝ դատական իշխանության խնդիրները պետք է մնային դատական իշխանության ներսում եւ իրենք պետք է դա լուծեին, ինչը ոչ միշտ էր այդպես ստացվում, եւ հիմնական խնդիրը պայմանավորված էր Արդարադատության խորհրդով։ Կարծում եմ՝ կհիշեք այդ խորհրդի առկայությունը»։
Վարդեւանյանը հիշեցրեց, որ այդ խորհուրդը բաղկացած էր 13 անդամներից, որից 9 անդամը դատավոր էր, 4-ը՝ իրաբան-գիտնական. «Այդ պայմաններում շատ դժվար էր կանխատեսել, որ հենց դատավորները պետք է ունենային բավարար խիզախություն եւ ներքին անկախություն՝ որոշելու համար դատավորների պատասխանատվության հարցը»։
Ըստ սահմանադրագետի՝ 2015 թվականի Սահմանադրությունը այս հարցերին լուծում տվեց ԲԴԽ-ի միջոցով. «Խորհուրդ, որը բաղկացած է 5 դատավորից, 5 գիտնականից։ Ես կարծում եմ, որ այս հավասարությունը չափազանց կարեւոր որոշում էր, եւ ստեղծեց նախադրյալ, որ դատական իշխանությունը լուրջ պրոգրեսի ենթարկվի»։
Վարդեւանյանը նշծեց, որ ԲԴԽ-ն մեկ տարվա ընթացքում թեեւ լուրջ աշխատանք կատարեց, բայց այսօր կրկին էլ կազմավորման է ենթարկվում։
Վարդեւանյանի խոսքով՝ մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը խարսխված է մեկ սկզբունքի վրա. դա իրավունքի գերակայության սկզբունք է. «Ոչ թե օրենքն է գերակայող, այլ իրավունքը։ Իրավունքի գերակայությունը երաշխավորում է, որ եթե օրենքը լինի իրավունքին հակասող, ապա իրավունքն է գերակայելու, ոչ թե օրենքը»։
Սահմանադրագետի կարծիքով՝ այսօր մենք ունենք որակապես բարձր Սահմանադրություն, բայց սահմանադրությունները երբեք չեն կարող լինել կատարյալ. «Եթե այդպես լիներ, դրանք զարգացող փաստաթղթեր չէին կարող լինել։ Սահմանադրությունները կարող են եւ ունենում են թերություններ։ Այո, սահմանադրական նորմերը երբեմն խախտվում են»։
Արամ Վարդեւանյանի հավաստմամբ՝ 1995 թվականից ի վեր ամենազարգացած մարմիններից եւ վերջին շրջանում ամենաշատ քննարկված մարմիններից մեկը Սահմանադրական դատարանն է. «1995 թվականին Սահմանադրական դատարանը հիմնվեց Սահմանադրության ուժով, 1996 թվականից սկսեց ծավալել իր գործունեությունը, բայց սահմանադրական նորմերը բավարար հնարավորություն չէին տալիս ՍԴ-ին լիարժեք արդյունավետ գործելու համար։ Հատկապես բացակայում էր անհատական գանգատի ինստիտուտը, որը ներդրվեց 2005 թվականին եւ կատարելագործվեց 2015 թվականին»։
Արամ Վարդեւանյանը ընդգծեց, որ ՍԴ-ն վերիշխանական մարմին է. «Այն բացառիկ մարմին է, որը պետական իշխանության ոչ մի ճյուղի մեջ չէ, եւ կարողանում է պետական իշխանության բոլոր ճյուղերի ակտերի վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում եւ որոշել դրանց սահմանադրականութունը»։
Վարդեւանյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանը հենց այդպիսին էլ պետք է լինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ