Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Կիրանցում երեկ տեղի ունեցած դեպքից տուժած անձանց 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ 04/27/2024   12:25 Անի Իսպիրյանի տնային կալանքը վերացվել է 04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Կառավարությունն ընդլայնում է անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական օգնության և շահառուների շրջանակը. մինչև 18 տարեկան քաղաքացիների բուժօգնությունը կլինի անվճար 06/27/2019   16:38  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշներին: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակի, շահառուների խմբերի ընդլայնման, մատուցվող ծառայությունների առկա պահանջարկի բավարարման, գրպանից դուրս կատարվող ծախսերի ցուցանիշի նվազման, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների արդիականացման, վերազինման, անհրաժեշտ սարքավորումներով հագեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին իրականացնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: Մասնավորապես,  «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին առաջարկվում է հատկացնել լրացուցիչ 5.1 մլրդ դրամ, որը կուղղվի`հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա նաև բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը և ոլորտում ստվերային գործունեության նվազմանը, սրտի վիրահատական ծառայությունների գծով պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամների, զոհված զինծառայողներին ընտանիքի անդամների: «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1,750.0 մլն դրամ: Մինչ այժմ այդ իրավունքից օգտվում էին 0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող,  առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում մինչև 18 տարեկան շահառուների քանակն ավելանում է մոտ 200,000 անձով:

Ինչպես նշել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, այս փոփոխությունները հնարավոր են դարձել պետբյուջե 62 մլրդ դրամ հավելյալ մուտքերի շնորհիվ: «Դրա մասին, Դուք՝ պարոն վարչապետ, բազմիցս հայտարարել եք, և որի մի զգալի մասը փաստացի ուղղվելու է սոցիալապես կարևոր ոլորտներից մեկին՝ առողջապահությանը»,-նշել է փոխնախարարը և հավելել, որ այդ նպատակի համար մինչև տարեվերջ նախատեսվում է ծախսել 12 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումները և անդրադարձել դրանց  գաղափարաբանությանն ու առնչությանը՝ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության և տնտեսական հեղափոխության փիլիսոփայության հետ: «Ընդհանրապես կա երկու ճանապարհ, և այդ երկու ճանապարհներից մենք ընտրել ենք հետևյալը. մենք ասել ենք, որ տնտեսական հեղափոխության հիմնական գործող անձը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Հիմա այս շատ լուրջ որոշումներով իրականացնում և որդեգրում ենք հետևյալ ուղղությունը՝ մենք մեր կողմից ամեն ինչ պետք է անենք, որ քաղաքացին լինի առողջ: Իհարկե, առաջին հերթին սոցիալապես անապահով քաղաքացին լինի առողջ, որպեսզի ինքն աշխատելու, ստեղծագործելու և իր հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա: Եկեք ուղիղ ասենք, մենք այս գումարն ինչ-որ չափով կարող էինք ինչ-որ համամասնություններով այդ ընտանիքներին վճարել, ասել՝ սա մենք ձեզ ուղղակի ավելացնում ենք, և այդ մարդիկ, յուրաքանչյուրն իր ճաշակով, յուրաքանչյուրն իր մտածածով կօգտագործեր այդ գումարը, և մենք ընդհանուր առմամբ երկարաժամկետ և կապիտալ էֆեկտներ չէինք ունենա: Կառավարությունը, ընդհակառակը, իր քաղաքական տրամաբանության և գաղափարաբանության շրջանակներում որոշում է այդ գումարները ծախսել ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման, նրանց բնականոն կյանքն ու առողջությունը ապահովելու համար: Այս առումով թվերն իսկապես տպավորիչ են, մի քանի 100 հազար մարդ առնչվում է այս որոշումների հետ: Մենք այս տարի ընդհանրապես կլուծենք այն խնդիրը, որը նախկինում ունեցել ենք. կառավարությունը մի կողմից հայտարարում էր, որ, օրինակ՝ սրտի ստենտավորման ծրագիրն իրականացվում է անվճար, բայց քանի որ կար գումարային որոշակի լիմիտ և լինում էր այնպես, որ ասենք տարվա երրորդ կեսին կամ երկրորդ կեսին այդ կարիքն ունեցող քաղաքացիները կանգնում էին փաստի առաջ, երբ նրանց ասվում էր, որ պետբյուջեով հատկացված միջոցները սպառվել են, ուստի անվճար ստենտավորման ծրագրից դուք այլևս չեք կարող օգտվել: Հիմա մենք սրանով լուծում ենք այդ հարցը, որ կառավարության քաղաքական հայտարարությունը գործնականում մինչև տարվա վերջ իսկապես մեր քաղաքացիներին կարողանանք ապահովել, ընդ որում՝ ի տարբերություն նախկինի, մենք հիմա դա անում ենք դեղապատ ստենտներով»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է նման որոշումներ ընդունելու կարևորությունը և,  անդրադառնալով հետագա տնտեսական ակտիվությունը խթանելու համար բյուջեի հավելյալ եկամուտները կապիտալ ծախսերին ուղղելու հարցին, նշել է.   «Սրա շուրջ կար բանավեճ՝ արդյոք սա կապիտա՞լ ծախս է, թե՞ ոչ: Այո՛, սա կապիտալ ծախս է: Իհարկե, մի քիչ կոպիտ է հնչում ժամանակակից աշխարհում, երբեմն կոպիտ տերմիններ կան, որոնք ինձ էլ դուր չեն գալիս, բայց սա մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված շատ կոնկրետ ծախս է»: Կառավարության ղեկավարը միաժամանակ նշել է, որ պետք է շատ լուրջ աշխատել կապիտալ ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու և կապիտալ ծախսեր իրականացնելու ուղղությամբ. «Բայց, այնուամենայնիվ, այս կարգի որոշումները, կարծում եմ, շատ կարևոր են նաև ընդհանուր տնտեսական տրամադրությունների բարձր ֆոն ապահովելու համար և քաջալերելու ՀՀ քաղաքացիներին իրականացնել տնտեսական գործունեություն»:   

Վարչապետը հորդորել է նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ պատշաճ իրազեկել քաղաքացիներին:

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամի փոխարեն՝ սահմանել 68 հազար դրամ

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանը, օրինագծի հեղինակներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել և դարձնել 63 հազար դրամ: Հիմնավորումը Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թ. առաջին եռամսյակից հրապարակված միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական արժեքի հիմքով է, որը 63 հազար 550 դրամ է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախարարությունը  երեք ամիս առաջ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին պատվիրակել է հետազոտություն, որի արդյունքներով հնարավոր է դարձել գնահատել նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը: 4 մեթոդով իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ կառավարությունն առաջարկում է օրինագծում 63 հազար դրամի փոխարեն՝ սահմանել 68 հազար դրամ։

Ի պատասխան վարչապետի հարցին, թե ի՞նչ գործնական խնդիր է լուծվում նվազագույն աշխատավարձը բարձրացնելով, Գեմոֆին Գասպարյանը նշել է, որ 45 հազար մարդ  մասնավոր ոլորտում  և 35 հազար մարդ պետական ոլորտում ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազար դրամ: «Կառավարությունն առաջարկում է, որ նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ՝ այն բարձրանալով 23.6 տոկոսով»,-նշել է փոխնախախարը:

Անդրադառնալով աշխատողների իրավունքների պաշտպանության խնդրին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է այդ հարցը ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը: «Մենք պետք է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությանը շատ լուրջ ուշադրություն դարձնենք: Հատկապես սոցիալական անապահովության այս ֆոնին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ոլորտում չարաշահումներ չլինեն և այդ հարաբերությունները արժանապատիվ կարգավորվեն,  հաշվի առնվեն ոչ միայն գործատուի, այլ նաև աշխատողի շահերը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունմամբ հիմքեր կստեղծվեն  ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների  սահմանման համար:  Առաջարկվում է  նաև լրացում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածում՝ նախատեսելով վարչական պատասխանատվություն ռեկրեացիայի նպատակով ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու դեպքում:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև  «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»,  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և այլ  ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:55 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը մտադիր է 13 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը
11:44 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀանքահումքի ծավալների արտահանումը նվազել է. տնտեսական դաշտը ընկալել է կառավարության մեսիջները. վարչապետ (տեսանյութ)
10:53 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի որոշմամբ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նոր պաշտոն է ստացել
14:45 26/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿին փոխմարզպետն ազատվել է աշխատանքից
14:40 26/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետի բացակայության ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի Տիգրան Ավինյանը
14:09 26/06/2019  |  ՏնտեսությունԱշխատատեղերի ավելացման «հրաշքը» ավարտվում է
11:52 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Մասիսում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը
15:12 24/06/2019  |  ՏնտեսությունԿառավարությունը գտել է արտահանման ցուցանիշները «բարելավելու» բանալին
12:11 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍԵրեք ավիաընկերություն պատրաստ է մասնակցել 2 ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին. Վարչապետի խորհրդական
12:04 24/06/2019  |  ԼՐԱՀՈՍՑավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]