ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրում սեպտեմբերից կբաշխվի ըստ KPI-ի 06/24/2019 14:16 | ԼՐԱՀՈՍ
Կադաստրի կոմիտեում ձևավորվող աշխատանքային խումբը մինչև օգոստոսի 1-ը կներկայացնի KPI-ի ցուցիչը հաշվարկելու տարբերակը, իսկ սեպտեմբերի 1-ից խրախուսման ողջ ֆոնդը Կադաստրի համակարգում կբաշխվի այդ ցուցիչով հաշված արդյունքի հիման վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Արդեն տեղի են ունեցել մի շարք քննարկումներ, և ձևավորվել են այն հիմնական մոտեցումները, որոնցով իրականացվելու է յուրաքանչյուր աշխատակցի կատարողականի գնահատումը։ Այսօրվա աշխատանքային խորհրդակցությանն այս մասին հայտնեց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ խումբը կղեկավարի Արայիկ Սահակյանը (Կոմիտեի ղեկավարի տեղակալ)։ Խմբում աշխատելու են Գոհար Գրիգորյանը (գլխավոր քարտուղար), գրանցման վարչությունից՝ Էդգար Պետրոսյանը, գրասենյակների վարչությունից՝ Նաիրա Խաչատրյանը և նույն վարչության փորձագետ Անուշ Ղազանչյանը, ֆինանսատնտեսագիտական վարչությունից՝ Ռոզա Սարոյանը։ Քննարկումներին շաբաթը մեկ անգամ կմասնակցի նաև Կոմիտեի ղեկավարը։
KPI-ը (Key Performance Indicator՝ հիմնական կատարողական ցուցիչ) աշխատանքային փաստացի արդյունքի քանակային ցուցիչն է։ Չափման նպատակը հիմնարկի արդյունավետ աշխատանքի կազմակերպումն է։ Դա նաև գործիք է՝ գնահատելու յուրաքանչյուրի աշխատանքային արդյունավետության մակարդակը։
Խորհրդակցությանն արծարծված մյուս կարևոր հարցերից էր Կադաստրի գրասենյակներում կատարվող տեսաներածման որակը, ինչից Կոմիտեի ղեկավարությունն այս պահին դժգոհ է։ Սարհատ Պետրոսյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի ղեկավար Կարեն Գրիգորյանին, գրասենյակների վարչության պետ Արման Օսիկյանին և անշարժ գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանին հանձնարարեց տեղակալ Լևոն Մելիքյանի հետ միասին լուծել հարցը։ Մեկ շաբաթում բոլոր 40 գրասենյակներում համապատասխան սարքերի վիճակագրությունը պետք է կազմվի և անհրաժեշտ նոր սարքերի որակական ու քանակական կարիքները հաշվարկվեն.
«Գումարը չդիտարկե'լ որպես խնդիր. որքան պետք է՝ կհատկացվի, բայց տեսաներածումը պետք է լինի պատշաճ որակով, ամո'թ է»,- ասաց Պետրոսյանը՝ երկու շաբաթ ժամանակ սահմանելով սարքերը սպասարկելու ուղեցույց կազմելու համար։
Նա խորհրդակցությանը նշեց, որ Կոմիտեում մշակվող իրավական ակտերի նախագծերն ուղեկցող փաստաթղթերը երբեմն շատ խրթին լեզվով են գրվում, մյուս կողմից՝ «ջուրը դրանցում շատ է լինում», կարևոր հիմնավորումները՝ բացակա։ Օրինակ բերեց անշարժ գույքի հարկման բազային առնչվող օրինագծի հիմնավորումը։ Նախագիծը որոշ շրջանակներում շահարկումների արժանացավ, թե իբր այսպիսով «բարձրանում է գույքահարկը», մինչդեռ հիմնավորումից պետք է հստակ հասկացվեր, որ նախագիծը նման բան չի ենթադրում.
«Ես հասկանում եմ, որ շահարկել ցանկացողն առանց հիմքի էլ կշահարկի, բայց հանրային քննարկման դրված մեր փաստաթղթում, օրինակ, չկար այն փաստը, որ այդպիսի վերանայում վերջին անգամ կատարվել է 2002 թվականին…»։
Այս շաբաթ Կոմիտեի ղեկավարությունն առանձին ամենամսյա հանդիպումների է հրավիրում բոլոր վարչությունների և բաժինների պետերին ու տեղակալներին, ժամատախտակի մասին յուրաքանչյուրը նախապես կտեղեկացվի։ Իսկ հունիսի 30-ի (այս տարի կիրակի օր է) մասնագիտական տոնին արհմիությունը համակարգի բոլոր աշխատակիցներին հրավիրում է «Մոսկվա» կինոթատրոն.
«Մարզերից եկողների համար գործուղում կձևակերպվի, բայց չլինի' այնպես, որ մարզերում երկուշաբթի գրասենյակներն այդ պատճառով աշխատանքային ժամից ուշ բացվեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել