Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Այս երդումը տալով՝ դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը. Վահե Գրիգորյանը երդվեց (Տեսանյութ) 06/20/2019   15:43  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր Ազգային ժողովի նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդվեց։ Նա, սակայն, մինչև երդման տեքստն ասելը, կարճ ելույթ ունեցավ.


«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը այսօր երդմամբ ստանձնելը։ Սա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։

Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դուք բոլորդ գիտեք, այդ ամենը բաց ու թափանցիկ է եղել, տևել է շուրջ մեկ տարի։ Շուրջ մեկ տարի առաջ երբ ես կայացնում էի այդ որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին, հավակնել այդ պաշտոնին, ի վերջո՝ ընտրվել ու ստանձնել այդ պաշտոնը, բոլոր հանգամանքներով հանդերձ, պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ Սահմանադրական դատարանը դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային գործողությունների տիրույթում։ 

Այս անցումային տրամաբանության մեջ Սահմանադրական դատարանը իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես ամենայն մանրամասնությամբ մտադիր եմ սկզբում քննարկել իմ գործընկերների՝ Սահմանադրական դատարանի անդամների ու դատավորի հետ, այնուհետև՝ նրանց հետ համատեղ, ծայարահեղ կառուցողական, հուսով եմ՝ փոխադարձ ըմբռնմամբ և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ։ Այսօր այս երդումը տալով, դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը, դուք չեք սխալվում լսելով այն, ինչ ես ասում եմ, ես դառնալու եմ երկրորդ դատավորը։

Սահմանադրական դատարանում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարանի քվորումը պահանջում է առնվազն 5 դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ Սահմանադրական դատարանը անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով։ Այս բոլոր հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ, և ես հուսով եմ՝ մենք տալու ենք սրանց պատասխանը։ Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրական ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են։

Խնդիրները լուծումներ ունենում են։ Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ։

Ամեն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ, որևէ ինչ տեղի ունենալիս ես պիտի խնդրեմ, որօպեսզի իսպառ բացառվեն Սահմանադրական դատարանի անդամների կամ ՍԴ աշխատակազմի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումները իրականացվեն օրենքի տառին համապատասխան»։

Նա նաև ասաց, որ ՍԴ դատավորի պաշտոնում երդումը տալուց հետո Ազգային ժողովի դահլիճում է թողնելու իր նախկին բոլոր կապվածություններն ու պայմանավորվածությունները, որոնք որպես փաստաբան ունեցել է իր ընկերների, վստահորդների հետ։

«Ինձ հեռացված եմ համարելու իմ բոլոր նախկին շահերից։ Ես այդ պաշտոնում ունենալու եմ միայն մեկ նպատակ, որը արձանագրված է իմ երդման տեքստում։ Հուսով եմ՝ ՍԴ իմ պատկերացրած տեսլականը իրականություն դարձնել, եթե դրա շուրջ համախոհություն լինի ՍԴ-ում։

Ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ի կատարումն Հայաստանի ժողովրդի սահմանադիր կամքի և մեր բոլոր ազատասեր նախնիների պատգամի, ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը, ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝

Ապահովել Սահամանդրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը», - հայտարարեց Վահե Գրիգորյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:35 19/06/2019  |  ՄամուլՈւշագրավ քվեարկություն. Ինչո՞ւ «Իմ քայլ»-ականները Վահե Գրիգորյանին շատ հարցեր չուղղեցին. ամեն ինչ կանխորոշվա՞ծ էր. «Ժողովուրդ»
18:40 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանը պետք է հրաժարվի իր վստահորդների շահերը ներկայացնելուց. նա ժամանակ է խնդրել
13:00 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պաշտպանության տակ են վերցրել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությունը
10:22 15/06/2019  |  ՄամուլԹեժ քննարկում Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների միջև. Ինչ է հայտարարել ՍԴ անդամի թեկնածուն. «Հրապարակ»
13:31 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀուսով եմ՝ կընտրվեմ ՍԴ դատավոր. Վահե Գրիգորյան
09:50 12/06/2019  |  Մամուլ«Իմ քայլում» Վահե Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միատարր չէ. Ինչ որոշում կկայացնի Փաշինյանը. «Հրապարակ»
13:51 05/06/2019  |  ՔաղաքականՎահե Գրիգորյանի թեկնածության լեգիտիմությունը վիճարկելի է (տեսանյութ)
13:51 31/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական արդարադատության մասին իմ պատկերացումները կներկայացնեմ առաջիկայում. Վահե Գրիգորյան
13:19 31/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն ստացել է Նախագահի գրությունը՝ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին
13:07 31/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել. Նախագահը առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]