ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնելուց․ Արթուր Դավթյան 06/19/2019 14:54 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
‹‹Առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականները հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ››,- ‹‹Փաստինֆո››-ի հաղորդմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված որոշմանը․‹‹Զավեշտալի ենք համարում, որ գործն ըստ էության քննության վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով գործի ողջ նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրում է միայն հիմնավոր կասկածի առնչությամբ դատարանների ավելի վաղ հայտնած դիրքորոշումները՝ այդպիսով ունենալով տվյալ գործով արդարադատությունն իրականցնելուց խուսափելու միտում››,- ասաց նա։
Արթուր Դավթյանն ընդգծեց, որ ընդհանուր իրավասության դատարանը սեփական դիրքորոշում չի հայտնել նաեւ կաշառքի դրվագի վերաբերյալ՝ հիշատակելով նախորդ դատարանների դիրքորոշումը եւ մոռանալով, որ այդ փուլում դատարաններն այդ ծավալով նյութեր չեն ունեցել իրենց ձեռքի տակ․ ‹‹Բացի այդ նույն ժամանակահատվածում առկա են մեծ գումարների մուտքեր մեղադրյալի որդու հաշվեհամարներին, որոնց վերաբերյալ քննության ողջ ընթացքում որեւէ ողջամիտ պատճառաբանում ձեռք չի բերվել, այդ մասին լռել է նաեւ մեղադրյալը։ Այս պարագայում ինչպե՞ս կարող է գործով օբյեկտիվ արդարադատությանը հակված դատավորը պարզաբանման անհրաժեշտություն չունենալ գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցրած անձի 26-ամյա որդու հաշվեհամարին 2007 թվականից սկսած 2 տարում շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք մուտքերի վերաբերյալ, ընդ որում, խոսքն այնպիսի պաշտոնի մասին է, որը բացառում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը››։
Ինչ վերբերում է խափանման միջոցի հիմքերին, ապա ըստ Գլխավոր դատախազի՝ կալանավորման ընտրությունը ինքնանպատակ չէ, եւ բոլոր գործերով իրենք ծանրութեթեւ են անում դրա անհրաժեշտությունը՝ իրենց առջեւ դնելով երկու հարց․ արդյո՞ք սույն գործով ռիսկ առկա է, որ մեղադրյալը կխոչընդոտի արդարադատության իրականացմանը, եւ արդյո՞ք մեր օրենսդրությամբ առկա է այնպիսի խափանման միջոց, որը կչեզոքացնի այդ ռիսկը։ Առաջինի մասով, Դատախազության գնահատմամբ, ավելի քան ողջամտորեն առկա է նման հնարավորություն․ ‹‹Ռոբերտ Քոչարյանին մեղասգրված արարքները բարդ, կազմակերպված, հանցավոր սխեմայի դրսեւորումներ են, որոնց դերակատարողները ծառայողական կախվածություն են ունեցել մեղադրյալից։ Պետական ապարատի մի զգալի հատված անմիջական ներգրավվածություն է ունեցել հանցավոր գործունեությանը․ գործով մեղադրյալներն են այն ժամանակվա ՊՆ նախարարը, գլխավոր շտաբի պետը, կայազորի պետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Իրավապահների այդ օրերի հանցավոր գործողությունների փաստող քրեական գործեր են հարուցված։ Նման բարդ սխեմայի պայմաններում ակնհայտ չէ՞ արդյոք դրանում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննության խոչընդոտ ստեղծելու, առկա փաստերի քողարկմանն ուղղված ջանքերի մոտիվացիան››,-եզրակացրեց Արթուր Դավթյանը։
Պատասխանելով մյուս հարցին՝ Գլխավոր դատախազն ընդգծեց, որ չկա որեւէ այլ խափանման միջոց, որը կկարողանա բացառել վերը նշած շփումները․ ‹‹Ոչ մի այլ խափանման միջոց չի ստեղծում տեխնիկական հնարավորություն, որով ուղղակիորեն կբացառվեն անձի՝ մեկ այլ անձի հետ շփումները, համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելու փորձերը››,-ասաց Դավթյանը եւ հավելեց․ ‹‹Ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ապօրինի եւ անհիմն դատական ակտ է եւ ենթակա է բեկանման››։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն