Թեմաներ
Երեքշաբթի 04 / 30 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2024   15:39 Կարլ երրորդ թագավորը վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը 04/30/2024   15:38 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որը կարող է ասել՝ վերջ, ամեն ինչ լավ է լինելու. Արթուր Հովհաննսյան 04/30/2024   15:35 Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին 04/30/2024   15:26 Բայրամովը վստահեցնում է՝ Բաքուն հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների օգտին 04/30/2024   15:20 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 04/30/2024   15:13 Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին 04/30/2024   15:01 Լոնդոնում սամուրայի թրով տղամարդը հարձակվել է անցորդների վրա. 5 մարդ է վիրավորվել 04/30/2024   14:55 Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի ԱԺ-ն՝ Պապլավոկի հետ. վերաբերմունքը շատ խիստ է լինելու. Արթուր Հովհաննիսյան 04/30/2024   14:53 Առաջիկա օրերին սպասվում են ինտենսիվ տեղումներ, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ 04/30/2024   14:51 Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը 04/30/2024   14:20 Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար 04/30/2024   14:15 Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության 04/30/2024   14:11 Վրաստանի նախագահն ու վարչապետը փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   13:53 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման պայմանավորվածությունը 04/30/2024   13:47 Վրաստանի վարչապետը հրաժարվել է ողջունել երկրի նախագահին և նրան դավաճան է անվանել 04/30/2024   13:39 ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին 04/30/2024   13:25 Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը 04/30/2024   13:25 ՆԱՏՕ-ն քիչ հավանական է համարում «ուղիղ ներխուժումը» Ռուսաստան 04/30/2024   13:18 Կիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից 04/30/2024   13:09 Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու 04/30/2024   13:03 Հոգևորականները դուրս են եկել հոգևոր ծառայությունից և իրականացնում են քաղաքական, գործունեություն. պնդում է ՔՊ-ական պատգամավորը 04/30/2024   13:00 Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/30/2024   12:40 Թուրքերը ձեզ պարտադրում են կապիտուլյացիա՝ տղամարդավարի խոստովանեք. Խաչատրյան 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 04/30/2024   12:27 3 անչափահասի մեղադրում են պաշտոնյաների գործողություններին խոչընդոտելու մեջ․ Ոսկան Սարգսյան 04/30/2024   12:23 Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն 04/30/2024   12:15 Անթույլատրելի է Բագրատ Սրբազանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը․ Թաթոյան 04/30/2024   12:13 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը 04/30/2024   12:12 Այ դա է ձեր քաղաքականությունը՝ ինչ ասում եք, հակառակն եք անում. վերջում Հայաստանը վերածելու եք գուբերնիայի. Արծվիկ Մինասյան 04/30/2024   12:08 Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված«SHINE» ստեղծագործությունը 04/30/2024   12:02 Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է 04/30/2024   11:46 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին 04/30/2024   11:37 Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար 04/30/2024   11:20 Մարիա Կարապետյանին խնդրեցի ցույց տալ աշխարհում գեթ մեկ երկիր, որը սահմանի 4 փոքր «կրճոնների» վրա սահմանազատում է անում, չկարողացավ. Մանուկյան 04/30/2024   11:12 Իշխանությունը երաշխավորում է, որ օր-օրի ավելի ու ավելի վատ է լինելու, պետք է օր առաջ ազատվել նրանից. Ռուստամյան 04/30/2024   11:03 ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը 04/30/2024   10:50 Տավուշում փաստացի ինչ-որ սյուներ են տեղադրվել, ո՞վ է իրավունք տվել, ո՞ւմ հրամանով ու որոշումով է դա եղել. Արթուր Խաչատրյան 04/30/2024   10:40 Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից 04/30/2024   10:38 «Հայրենիքը մեր կարիքն ունի» և այլ կոչերով երիտասարդներն իրազեկման ակցիաներ են արել առևտրի կենտրոններից մեկում 04/30/2024   10:32 «Խախտի՛ր լռությունը». քաղաքացիները շարունակում են իրազեկման ակցիաները Երևանում 04/30/2024   10:24 Երևան-Երասխ հատվածում ավտոմեքենան բախվել է ձիուն, որը սատկել է. կան վիրավորներ 04/30/2024   10:22 Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած մի քանի զինծառայողների նկատմամբ բռնություն չի կիրառվել. ՔԿ 04/30/2024   10:12 ԱԺ-ն նիստ է անում. ուղիղ 04/30/2024   08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ» 04/30/2024   08:19 Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ» 04/30/2024   08:16 Նիկոլի բախտ․ «Հրապարակ» 04/30/2024   08:13 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․«Հրապարակ» 04/30/2024   08:07 Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված

Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է բանակցությունների ձևաչափի և հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ Ադրբեջանի շահարկումներին 05/17/2019   14:19  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ: 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ մասնավորապես  նշված է ՝

«Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։ 

Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու օրինակներից է։

Այս առումով հարկ է նշել, որ հատկապես` միջազգային խաղաղությանը վտանգ չներկայացնող լոկալ հակամարտությունների կարգավորման համար ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսվում է դիմել, առաջին հերթին, տարածաշրջանային կազմակերպություններին: Այս մոտեցմամբ էր առաջնորդվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` ի սատարումն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի ջանքերին ձեռնպահ մնալով ուղղակի միջնորդական նախաձեռնություններից, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում: Հենց այս պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարամետրեր կամ սկզբունքներ չեն սահմանվել: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարների հայտարարություններում արտահայտված միջազգային հանրության դիրքորոշման համաձայն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ իրավասության ներքո, որը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային է հանձնել միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատ:

Բացի այդ, ինչպես և ցանկացած փաստաթուղթ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն կարող դիտարկվել ժամանակի համատեքստից և դրանց ընդունման հանգամանքներից դուրս։ Բոլոր չորս բանաձևերն ընդունվել են ակտիվ մարտական գործողությունների շրջանում՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորելու նպատակով, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը։ Այն փաստը, որ 1994 թ. մայիսի 12-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլևս Արցախին առնչվող բանաձևեր չի ընդունել, նույնպես հաստատում է, որ այդ կառույցը չի զբաղվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցով։

 
Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն իրականացվել հենց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես հրաժարվում էր ժամանակին և լիարժեք կերպով իրականացնել բոլոր բանաձևերի հիմնական պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում։ Առաջին բանաձևի ընդունման պահից մինչև 1994 թ․ մայիսին կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումն անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է ժամանակավոր զինադադարի մասին պայմանավորվածությունները կամ հրաժարվել երկարաձգել դրանք։ Խաղաղություն երաշխավորելու և իրեն ռազմական գործողությունների դադարեցման պարտավորություններով կաշկանդելու չկամության ֆոնին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին պաշտոնական Բաքվի հղումները ռազմական առավելության հասնելու նպատակ էին հետապնդում՝ պատերազմը շարունակելու համար։

Բացի այդ, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի նպատակամետ քաղաքականությունը, վստահության ամրապնդման ու լարվածության թուլացման նպատակով միջոցներ ձեռնարկելու նրա չկամությունը, հայատյացության խրախուսումը, հրաժարումն Արցախի հետ ուղիղ բանակցություններ վարելուց, բոլոր հնարավոր միջոցներով Արցախը մեկուսացնելու փորձերը, ինչպես նաև մասնագիտացված մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցերին խոչընդոտելը հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մեջ տեղ գտած մի շարք պահանջների և կոչերի, մասնավորապես՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք դժվարացնում են հակամարտության խաղաղ կարգավորումը (բանաձևեր 822, 853), անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական և թշնամական գործողությունները՝ կայուն հրադադար հաստատելու նպատակով «բանաձև 822», բանակցություններ վարել կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով (բանաձև 853), ապահովել ԵԱՀԽ Մինսկի համաժողովի անհապաղ հրավիրում՝ հակամարտության բանակցված կարգավորման հասնելու նպատակով (բանաձև 874), տարածաշրջանում վերականգնել տնտեսական և էներգետիկ կապերն ու հաղորդակցության ուղիները (բանաձև 853), ապահովել մարդասիրական օգնության տրամադրմանն ուղղված միջազգային գործունեության անարգել իրականացում (բանաձևեր 822, 853, 874)։

Ադրբեջանի կողմից այդ բանաձևերի սաբոտաժը և փորձերը՝ դրանք օգտագործել ամբողջովին հակառակ նպատակներին հասնելու և ռազմական գործողությունների շարունակումն արդարացնելու համար, ստեղծեցին մի իրավիճակ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլևս նոր բանաձևեր չընդունեց։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը և Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ․ մայիսի 5-8-ը ստորագրվել էր Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից, ճանապարհ են հարթել վերոհիշյալ երեք կողմերի ռազմական ղեկավարների միջև 1994 թ․ մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման համար։

Ադրբեջանի փորձերը` որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևերի առանձին դրույթները, որոնք հենց ինքն է խաթարել 26 տարի առաջ, հակասում են բարեխղճության սկզբունքին։ Հղում կատարելով այդ բանաձևերին՝ պաշտոնական Բաքուն իրականում փորձում է հասնել արդյունքի (ռազմական առավելության ապահովում), որը հակասում է բանաձևերի նպատակներին (հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով)։ Պաշտոնական Բաքվի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքի նորմերի ոչ համարժեք մեկնաբանման հերթական ապացույցն է բանակցություններ վարելու համաձայնությունը որպես ադրբեջանական կողմի փոխզիջում ներկայացնելու փորձը։ Միևնույն ժամանակ, վեճերի խաղաղ կարգավորումը՝ ներառյալ բանակցությունների միջոցով, ՄԱԿ-ի կանոնադրության իրավականորեն պարտադիր պահանջ է և չի կարող սակարկության առարկա լինել:

Բացի այդ, 2008 թ. մարտի 14-ին Ադրբեջանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձևի ընդունում՝ դրանով իսկ հաստատելով, որ Անվտանգության խորհուրդը չի զբաղվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, իսկ նրա կողմից 1993 թ․ ընդունված 4 բանաձևերը չեն կարող կիրառվել որպես կարգավորման սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կանոնադրության հոդված 12-ի կետ 1-ի համաձայն՝ «Այն ընթացքում, երբ Անվտանգության խորհուրդը որևէ վեճի կամ իրավիճակի առնչությամբ իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, Գլխավոր ասամբլեան այդ վեճի կամ իրավիճակի վերաբերյալ չի կարող որևէ հանձնարարական ներկայացնել, եթե Անվտանգության խորհուրդը չդիմի այդպիսի խնդրանքով»: Ուշագրավ է, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, դեմ են քվեարկել Գլխավոր ասամբլեայի տվյալ բանաձևին։

Անհիմն են նաև Բաքվի նկատառումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը փորձում է որպես իր դիրքորոշման հաստատում ներկայացնել Մինսկի համաժողովի առաջին նախագահ Մարիո Ռաֆաելլիի վաղ նամակներից մեկը՝ այդուհանդերձ անտեսելով և՛ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկման ընդհանուր համատեքստը, և՛ տվյալ հարցի առնչությամբ ԵԱՀԿ-ում ընդունված հետագա որոշումները։ Հարկ է նշել, որ 1992 թ․ սեպտեմբերի 23-ին՝ վերոհիշյալ նամակն ուղարկելուց ընդամենը մեկ շաբաթ անց, Մարիո Ռաֆաելլին նոր նամակ է հղել ԵԱՀԽ Գործող նախագահ Յոզեֆ Մորավչիկին։ Նամակում Մինսկի համաժողովի նախագահն ընդգծում է, որ «Իտալիայի նախագահությունն անշեղորեն հավատարիմ է եղել և շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ «ընտրված և այլ ներկայացուցիչներ» բանաձևը թույլ չի տալիս խտրություն դնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական կողմերի միջև»։ Այնուհետև Մարիո Ռաֆաելլին նշում է, որ «նման տարբերակում սահմանող մանդատի դասակարգումն արդարացված կլիներ»։ Նամակում ասվում է․ «Հայկական ծագում ունեցող բնակչությունը, անշուշտ, հիմնական շահագրգիռ կողմն է հանդիսանում ոչ միայն այն պատճառով, որ թվով 4 անգամ գերակշռում է ադրբեջանական ծագում ունեցող բնակչությանը, այլև, քանի որ նա իրականացնում է տարածքի դե ֆակտո վերահսկում, ինչպես նաև հանդիսանում է ստատուս քվոյի փոփոխման մեջ շահագրգռված կողմ։ Այսպիսով, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար նա «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը՝ Արցախի ԱԳՆ» հանդիսանում է ադրբեջանական կառավարության հիմնական զրուցակիցը»։

Հակամարտության հետագա ընթացքը համոզիչ կերպով ցուցադրել է, որ Արցախը դրա հիմնական կողմերից մեկն է։ Այդ մասին են վկայում նաև Արցախի և Ադրբեջանի միջև անցկացված մի շարք ուղիղ բանակցությունները, ներառյալ՝ բարձրագույն մակարդակով հանդիպումը, ինչպես նաև 1993 թ․ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղղակի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի և դրա երկարաձգման մասին։ 1993 թ․ Արցախի կարգավիճակը որպես հակամարտության լիարժեք կողմ ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ինչն այնուհետև իր արտացոլումն է գտել ինչպես ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևում, որին Ադրբեջանը հղում է անում, այնպես էլ ԵԱՀԽ Բուդապեշտի 1994 թ․ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում։

Ինչպես մենք բազմիցս նշել ենք, համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են հանդիսանում կրակի դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի պայմանավորվածությունները հաստատած կողմերը։

Անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ հիշեցնել, որ 1994 թ․ մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ 1994 թ․ հուլիսի 26-27-ը Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։

1994 թ․ օգոստոսի 29-ին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցում հրապարակայնորեն հաստատել են կրակի դադարեցման մասին համաձայնագրերը պահպանելու իրենց պարտավորությունները։

1994 թ․ օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված էր․ «Մոսկվայում ողջունում են այս օրերին Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում արված հատուկ հայտարարությունները, որոնցում գոհունակություն է հայտնվում առ այն, որ հակամարտության բոլոր կողմերը պահպանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ից ՌԴ միջնորդությամբ հաստատված հրադադարը։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից հրադադարի մասին հրամանների վերահաստատումը, հնարավոր խախտումների մեջ մեղավոր անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարելը, հրադադարի ռեժիմը պահպանելու ընդգծված վճռականությունը՝ ընդհուպ մինչև զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնագրի կնքումը, մեծացնում են վստահությունն այն բանի հանդեպ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ղարաբաղում խաղաղ կարգավորման գործընթացը կարելի է անշրջելի դարձնել»։

1994 թ․ նոյեմբերի 12-ին՝ հրադադարի ռեժիմը պահպանելուց 6 ամիս անց, Մինսկի խմբի գործող նախագահ Անդրես Բյուրները հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «գոհունակությամբ ողջունել եմ այսօր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կողմից հրապարակված հուսադրող հայտարարությունները, որոնցում նրանք կրկին վերահաստատում են հրադադարը պահպանելու իրենց աներկբա պարտավորությունները՝ ընդհուպ մինչև ավելի լայն քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։ Անհրաժեշտ է նաև նշել, որ հայտարարության տեքստը կողմերին էին առաջարկել Անդրես Բյուրները և ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

1995 թ․ փետրվարի 3-ին Մինսկի խմբի համանախագահությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկով դիմել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ղեկավարությանը։ Բոլոր երեք կողմերի համաձայնությունը ստանալուց հետո միջնորդներն Ադրբեջանին, Հայաստանին և Արցախին ծանուցում են ուղարկել համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, ինչպես նաև ուղիղ անհետաձգելի կապ հաստատելու համար նշել են Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում գործող կառավարական միջքաղաքային կապի հեռախոսահամարները։

Բոլոր այդ փաստերը կասկածի տեղիք չեն տալիս, որ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի՝ հրադադարի մասին համաձայնագիրը հաստատած կողմերին վերաբերող ձևակերպումը ենթադրում է Ադրբեջանը, Հայաստանը և Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։ Այդ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել ԵԱՀԿ Գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչի կողմից, ով 1995 թ․ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված երկու մասնակից պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ՝ Մինսկի համաժողովը»։

Հենց այդ եռակողմ ձևաչափով են բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում շարունակվել մինչև 1997 թ․ ապրիլը, երբ, փաստորեն, խափանվել են Ադրբեջանի կողմից, որը փորձում էր որպես կարգավորման հիմք պարտադրել 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովին իր կողմից ներկայացված ոչ փոխզիջումային առաջարկները։

Ուշագրավ է, որ երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսեցին կայանալ բարձրագույն մակարդակով երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ-ն երկկողմ զրույցը չէր դիտարկում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին փոխարինող։ Մասնավորապես, 1999 թ․ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից պետությունները, իրենց սատարումը հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությանը և կոչ անելով շարունակել այն, միաժամանակ հույս են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կվերսկսվեն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:41 13/05/2019  |  ԼՐԱՀՈՍԲելգիայի Արցախի հետ բարեկամության շրջանակն անհրաժեշտ է համարում բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցությունը
13:51 13/05/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունՀարկ է վերսկսել ուղղակի եռակողմ բանակցությունները և հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
13:07 30/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԳ նախարարն այցելել է Արգենտինայում ՀՀ դեսպանատուն
14:55 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ուրուգվայի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ
14:23 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԳ ղեկավարի պատվիրակությունը հանդիպել է «Ուրուգվայում Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ
19:46 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախ մինչև 21 օր զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար տուրքի բացակայությունը կխթանի տուրիզմի ոլորտը
15:48 10/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ
20:56 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախը կշարունակի ջանքեր գործադրել ապրիլյան պատերազմի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով. Արցախի ԱԳՆ
11:23 12/03/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունԲանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է. Արցախի ԱԳՆ
21:01 01/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]