ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրապարակվեցին Սերժ Սարգսյանի եւ Արշակ Կարապետյանի ցուցմունքներից որոշ դրվագներ 05/15/2019 17:11 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննության ժամանակ այսօր հրապարկվեցին Արշակ Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից որոշ դրվագներ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը դռնբաց կարգով հրապարակեց գործով հարցաքննված Արշակ Կարապետյանի ցուցմունքից մի հատված, ինչի ընթացքում մեղադրող կողմը պարբերաբար ընդհատեց՝ առարկելով, որ պաշտպանը հրապարակում է դռնփակ կարգով պայմանավորված սահմանափակումից դուրս հատվածներ։ Դատավորը ընդունեց առարկությունը այն առումով, որ ոչ թե ամբողջական ցուցմունքը հրապարակվի, այլ առարկայական մեջբերումներ անի, քանի որ դատարանը ծանոթ է դրանց, եւ ամբողջը հրապարակելու դեպքում այս հարցի քննությունը ամիսներ կտեւի։
Արշակ Կարապետյանի ցուցմունքի հրապարակված հատվածը ներկայացնում ենք ստորեւ.
«Իմ հիշելով՝ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների առանձին բաժինների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ Եթե չեմ սխալվու, մինչև ՊՆ ստորաբաժանումների ղեկավարության դահլիճ մտնելը, նախագահն առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ։ Ուժային նշված կառույցների անձնակազմի դուրս գալուց հետո, ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը, որքան հիշում եմ, եթե չեմ սխալվում, մասնակցում էին այդ ուժային կառույցների միայն ղեկավարները։ Քոչարյանի հետ սենյակում էր նաև ՀՀ վարչապետ, նախագահի հաղթած թեկնածու Սերժ Սարգսյանը»,-կարդում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Վերջինս շարունակում է. «Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում։ Բառացի դժվար կարողանամ մտաբերել խորհրդակցության ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները, սակայն ընդհանուր գծերով կներկայացնեմ։ Խորհրդակցությունը սկսվեց Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից, որին հստակ ուշադրություն չեմ դարձրել։ Ապա խոսք գնաց Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի և Երկրապահ կամավորական միության մասին։ Մասնավորապես այն մասին, որ Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ այլ անդամներ միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Խոսք գնաց նաև ԵԿՄ-ի անդամների ու Մանվել Գրիգորյանի զինված լինելու մասին, ինչն իրենից վտանգ էր ներկայացնում։ Այդ ժամանակ Քոչարյանը կամ Սարգսյանը հարց ուղղեցին Միքայել Հարությունյանին՝ որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, իսկ Միքայել Հարությունյանը զինվորականին վայել կեցվածքով ոտքի կանգնեց ու ասաց՝ «չգիտեմ»։ Նրան մեղադրեցին, որ չի տիրապետում իրավիճակին, քանի որ տեղյակ չէ, թե իր նախարարությունում ինչ է կատարվում, ինչով է զվաղված իր տեղակալը»։
Ըստ Արշակ Կարապետյանի ցուցմունքի՝ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ.-ի Մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր, չնայած Ռոբերտ Քոչարյանը Զինված ուժերում արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին, այսինքն՝ Գերագույն գլխավոր հրամանատարն առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ ՊՆ Միքայել Հարությունյանը կատարել էր։
Պաշտպան Ալումյանը պնդեց, որ այս դրվագը հենց այն է, ինչին մեղադրող կողմը հղում է անում՝ մեղադրանքը մատնանշելիս։
Ըստ պաշտպանի՝ Արշակ Կարապետյանի այս ցուցմունքն իր ցուցմունքում հերքել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը. «Խորհրդակցության մանրամասների մասին չեմ հիշում, բայց կարող եմ ասել՝ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է զինված ուժերի սպայական կազմը։ Ընդհանուր նպատակն է եղել զգուշացնել, որ ցուցարաների ղեկավարները քաղաքական պրոցեսների մեջ են փորձում ներգրավել Զինված ուժերի ղեկավար կազմին»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ եթե ինքն էլ լիներ ՊՆ նախարար, ապա նույն կերպ կվարվեր. «Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի եւ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով՝ այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից»,- նշված է Սարգսյանի ցուցմունքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ