Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան

Առողջապահության նախարարն ընդունել է ենթաօրենսդրական ակտ՝ հղում կատարելով հակասահմանադրան հոդվածին 04/30/2019   18:30  |  Հարցազրույց

Օրերս ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը հայտարարեց, որ դիակային օրգանները պետք է հասնեն ամենաշուտ գրանցված և ամենակարիքավոր պացիենտներին: «Եթե որեւէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի այլ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս պահին մեխանիզմը դեռ չի գործում, կլինեն հստակեցումներ, թե ինչպես և որտեղ պետք է այդ հրաժարականը գրեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարդկանց նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում»։ Այս հայտարարությունից հետեւում է, թե քաղաքացին ոչ թե պետք է նախապես տա իր համաձայնությունը՝ իր մահից հետո օրգաններն օգտագործելու համար, այլ հակառակը՝ առարկի։ Որքանով է այս մոտեցումը համահունչ մեր օրենսդրությանը։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբան Գոհար Մելոյանը:

-Տիկին Մելոյան, մեր ազգային օրենսդրությունը չի՞ կարգավորում, թե որ դեպքում կարող են մարդու մահից հետո օգտագործվել նրա օրգանները։

- Պարոն Թորոսյանի մեջբերումը հանրության շրջանականերում անհագստության տեղիք տվեց, ինչին հանգամանորերեն կանդրադառնամ։ Պետք է ասեմ, որ ՀՀ օրենսդրությամբ նման իրավակարգավորում կա։ Մասնավորապես, 2002 թվականի ապրիլի 16-ին ընդունվել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածի համաձայն՝ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր: Օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա` որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ հետևյալ առաջնահերթությամբ՝ ամուսինը, չափահաս երեխան, ծնողներից մեկը, հարազատ եղբայրը կամ քույրը, հայրական կամ մայրական կողմի պապը կամ տատը:
Սակայն 2010 թ-ի սեպտեմբերի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴՈ-913 որոշմամբ վերոնշյալ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր։

- Ստացվում է, որ քաղաքացին պետք է նախապես ոչ թե տա իր համաձայնությունը, այլ առարկի՞, որ իր մահից հետո իր օրգանները չօգտագործվեն։ ՀՀ սահմանադրական դատարանը ինչ մեկնաբանություն է տվել։

- ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել համաձայնություն տալու ինստիտուտն ընդհանրապես՝ իմ կողմից հիշատակված 7-րդ հոդվածի համատեքստում։ Այսպես՝ ՍԴ-ն 2005 թ. Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել «Մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածն այն մասով, որով առնչվում է Հայաստանում չիրականացվող փոխպատվաստման հանգամանքներում դիակային դոնորից օրգաններ, հյուսվածքներ վերցնելուն։ Սա ՍԴ որոշման համաձայն՝ հակասում է Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, և 14-րդ հոդվածին՝ համաձայն որի` մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից, ճանաչել:

Կարևոր է, որ Սահմանադրական դատարանը որոշման մեջ նշել է նաև, որ տվյալ իրավակարգավորումը ռիսկային է և հնարավոր բացասական դրսևորումների կանխարգելման լրացուցիչ երաշխիքներ է պահանջում:
Երկրորդ՝ փաստել է, որ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի որոշակի դրույթներ համապատասխանում են Սահմանադրությանը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՍԴՈ-913 որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում։ Նկատենք, որ ՀՀ կառավարությունը, մինչ Սահմանադրական դատարանի նշված որոշման կայացումը, չէր ընդունել օրենքով իրեն պատվիրակված բոլոր որոշումները, որոնք անհրաժեշտ են օրենքի լիարժեք կիրառումն ապհովելու համար:

Բացի այդ՝ Սահմանադրական դատարանը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ հստակեցված չեն նաև փոխպատվաստման օրգաններ, հյուսվածքներ վերցնող, մշակող, փոխպատվաստում թույլատրող և իրականացնող բժշկական հաստատությունների լիցենզավորման իրավական սկզբունքները, ինչպես նաև փոխպատվաստման՝ որպես բժշկական սպասարկման գործընթացը ֆինանսավորելու հիմնական պայմանները։ Սա առավել կարևոր և ռիսկային պայմաններից է ։

- Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու վերաբերալ հանրության շրջանակներում տեղի ունեցող քննարկումների ընթացքում նշվում է, որ դա միջազգային պրակտիկայում մեծապես կիրառվող ընթացակարգ է, երբ մարդը պետք է նախօրոք հրաժարվի իր մահից հետո դոնոր հանդես գալ. արդյո՞ք իրապես առկա է նմանատիպ միջազգային փորձ:

- Տարբեր երկրներ ունեն տարբեր կարգավորումներ։ Փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում նախքան օրգանների փոխպատվաստումը պարտադիր է դոնորի համաձայնությունը, սակայն տարբերակվում են համաձայնության արտահայտման եղանակները։ Մի դեպքում ենթադրյալ համաձայնությունն է, այսինքն՝ անձի համաձայնությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ հստակ չի հրաժարվել իր մահից հետո իր օրգաններն օգտագործելուց։ Երկրորդ դեպքում՝ պոզիտիվ համաձայնություն, երբ անձը կենդանության օրոք տալիս է իր հստակ համաձայնությունը՝ իր մահից հետո իր օրգաններն օգտագործելու վերաբերյալ:
Միջազգային պրակտիկան ակնհայտ վկայում է, որ երկու նշված մոտեցումներն էլ կյանքի իրավունք ունեն։ Խնդիրն այն է, թե ինչպես են դրանք իրացվում և օրենսդրորեն երաշխավորվում`տվյալ իրավահարաբերություններում հնարավոր բացասական դրսևորումները կանխելու անհրաժեշտությունը նկատի ունենալով: Դիցուք՝ կարգավորված չէ իրավիճակը, երբ մահացած անձը հարազատ կամ ազգական չի ունենում, և այս դեպքերի շուրջ կարող են հանցավոր սխեմաներ ձևավորվել։

- Դուք ինչպես եք կարծում, որ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու ինչպիսի իրավակարգավորում պետք է գործի։

- Ինձ համար կարող է ընդունելի լինել մեր օրենսդրությամբ ամրագրված կարգավորումների կիրարկումը։ Այն է՝ մարդու մահվանից հետո նրա մերձավորների համաձայնությամբ նրա օրգանների օգտագործումը, եթե կենդանության օրոք նա անհամաձայնություն չի հայտնել, սակայն դրա համար շատ կարևոր է ձևավորվել իրավակարգավորումների ամբողջական համակարգ՝ երաշխավորելով մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը, և նվազագույնի հասցնել կոռուպցիոն կամ հանցավոր գործունեության ռիսկերը տվյալ բնագավառում։ Օրինակ՝ շատ մեծ է օրգանների ապօրինի առևտրի իրականացման ռիսկը՝ հատկապես ռազմական գոտիներում։ Հաշվի առնելով, որ օրգանների փոխպատվաստումը համաշխարհային պրակտիկայում առավել շահութաբեր բիզնեսներից է, կարելի է վերհիշել մի շարք աղմկահարույց բացահայտված դեպքեր, ինչպես՝ սահմռկեցուցիչ դեպքը, մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանում գործող թուրք բժիշկ Յուսիֆ Էրչին Սյոնմեզ անունով անձի (մականունը՝ «Ֆրանկենշտեյն»՝) մասին, ով մի շարք երկրներում մեղադրվում է օրգանների մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ և գտնվում է համաշխարհային հետախուզման մեջ: 1999 թ-ին Կոսովոյում 300 սերբ զինվորների առևանգման գործը ՄԱԿ-ի ուժերով հետաքննելուց հետո հայտնի է դարձել, որ այդ գործի հետեւում կանգնած է վերջինս, ում հաջողվել էր խուսափել այն մեղադրանքից, որ ինքը սպանելով հանել է սերբ զինվորների ներքին օրգանները և դրանք ուղարկել այլ երկրներ։ Ըստ բժշկական համայնքի՝ լուրջ ռիսկեր են պարունակում նաև մարդու մահվան ճշգրիտ արձանագրումը։

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա։ Լիազոր մարմինը, ի դեմս առողջապահության նախարարի՝ սույն թվականի փետրվարի 1-ին ընդունել է մի շարք հրամաններ՝ սահմանելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքից բխող կարգեր, որոնցից մասնավորապես՝ «Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 05-Ն հրամանում հղում է արվում Սահմանադրական դատարանի որոշմամբ անվավեր ճանաչված 7-րդ հոդվածին։

Այսինքն` ընդունվել է ենթաօրենսդրական ակտ, որը հղում է կատարում օրենքի անվավեր ճանաչված հոդվածին և կարգավորում է հակասահմանադրական ճանաչված իրավահարաբերություն:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ այս ենթաօրենսդրական կարգավորումները ևս թերի են կատարվել, օրինակ` չի ընդունվել օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը։

Կարծում եմ` սա բավականին խնդրահարույց, մարդկային գործոնին ուղղակիորեն առնչվող և լուրջ կոռուպցիոն և այլ հանցավոր ռիսկեր պարունակող բնագավառ է, և դրա կարգավորումն առնվազն պետք է սկսվեր համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ` նախատեսելով հստակ գործող մեխանիզմ, առավել ևս` հաշվի առնելով, որ օրենքում ունենք հակասահմանադրական ճանաչված, անվավեր դրույթ, որի հիման վրա կարգավորումներ սահմանելը լիազոր մարմնի կողմից լրացուցիչ կազուսային իրավիճակների կարող է հանգեցնել, իսկ ռիսկերն ահռելի են և վտանգավոր, ինչին անդրադարձա վերևում։

Ըստ իս՝ շատ կարևոր է նմանաբնույթ հարցերի հանրային հնչեղության ապահովումը, օրենսդրական նախաձեռնության պարագայում` հանրային քննարկումների և կարգավորման ազդեցության գնահատականի ապահովումը, ինչը կնվազեցնի հետագա համակարգային խնդիրների առաջացման հնարավորությունը։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:31 30/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Իռլանդիայում ծանոթանում է այդ երկրի հակածխախոտային քաղաքականությանը
15:48 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
12:42 06/04/2019  |  ՄեկնաբանությունՀայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ մեկ կնոջ մոտ. Արսեն Թորոսյան
17:15 04/04/2019  |  ՄեկնաբանությունԱրսեն Թորոսյանը հայտնել է «Շտապ օգնության» ուղղաթիռի շահագործման օրը
10:12 03/04/2019  |  ՄամուլԱրսեն Թորոսյանի դեմ ցուցմունքներ են տալիս. «Հրապարակ»
19:24 02/04/2019  |  ՎերլուծություններՓաշինյանի կադրային քաղաքականության պերճանքն ու թշվառությունը. Արսեն Թորոսյանը կհարցաքննվի՞
15:35 02/04/2019  |  Քրեական խրոնիկոն«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը ցուցմունք է տվե՞լ Արսեն Թորոսյանի դեմ. hraparak
09:30 02/04/2019  |  Մամուլ«Փնտրեք ձեր թիմում». Փոխնախարարի ձերբակալությունը`պատասխան Արսեն Թորոսյանին. «Ժողովուրդ»
20:11 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխնախարարը չի կարող առանց նախարարի հրամանի փոխել պետպատվերի շրջանակում բուժհաստատություններին տրամադրվող գումարը. Արսեն Թորոսյան
18:08 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայկական առողջապահության ազգային խորհրդ»-ն անհանգստացած է փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն սկանդալով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]