ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ 04/19/2019 19:42 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Վարչապետը շնորհավորել է Հանրային խորհրդի ձևավորման կապակցությամբ և ընդգծել, որ այն արդի ժամանակաշրջանում կարող է կարևոր դերակատարում ստանձնել: Այս մասին հայտնում են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ընդհանրապես, մեր երկիրն իր առջև շատ կարևոր և լուրջ օրակարգ, մարտահրավերներ ունի և համոզված եմ, որ բոլոր խնդիրների լուծումները կան, գոյություն ունեն մեր հավաքական մտքում: Եթե պատկերավոր նկարագրելու լինեմ լուծումների այդ երկար շղթան, կարծում եմ, որ մեր երկրում կան մարդիկ, որոնց մտքերում կան այդ լուծումներից ինչ որ օղակներ: Այս առումով, հանրային քննարկումները կարևոր են այդ օղակները դուրս բերելու և իրար միացնելու համար, հետևաբար, կարծում եմ, որ իսկապես այն աշխատանքն ու խնդիրները, որոնք մեր առաջ դրված են, առաջին հերթին մտավոր ոլորտի հարցեր, խնդիրներ են և դրանք պահանջում են ինտելեկտուալ լուծումներ: Չեմ ասում նախ և առաջ պահանջում են ինտելեկտուալ լուծումներ, որովհետև համոզված եմ, ինչպես բազմիցս ասել եմ, որևէ խնդրի գործնական լուծում ունենալու համար մենք պետք է այն մոդելավորված ունենանք նախ մեր մտքում և հետագայում կարողանանք դա գործնականում իրականացնել, որը նույնպես ինտելեկտուալ աշխատանք է: Այսօրվա կառավարության ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է, մենք օգտակար ենք համարում բոլոր քննարկումները, քննադատությունները, դիտարկումները, առաջարկները, որովհետև գտնում ենք, որ դա մի գործիք և գործոն է, որն առաջին հերթին խթանում է միտքը, իսկ այն ամենը, ինչ խթանում է միտքը՝ միանշանակ օգտակար է մեզ համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ՝
Վարչապետի կարծիքով, Հանրային խորհուրդն ունի կարևոր դերակատարում՝ հաշվի առնելով օրենքով նրան վերապահված իրավունքներն ու գործառույթները, մասնավորապես, քաղաքականության մշակման և իրականացման գործում, հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելու առումով, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, սոցիալական գործընկերների, արհմիությունների, գործատուների, կառավարության միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը: «Այս կետը երրորդ հանրապետությունում, ցավոք, երբեք չի եղել և բոլորս հասկանում ենք, թե ինչքան կարևոր գործառույթի մասին է խոսքը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև ՀԽ-ի կողմից ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և Սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:
«Այսինքն սա, ըստ էության, մի հարթակ է, որը պետք է կապող օղակ լինի կառավարության և հանրության միջև, չնայած մյուս կողմից էլ կարծում եմ, դա սխալ ձևակերպում է, որովհետև այսօր կառավարությունը և հանրությունը կապված են, այստեղ Հանրային խորհուրդն ավելի շատ պետք է այդ երկխոսության շարունակության ևս մի երաշխիք դառնա: Ցանկանում եմ ասել, որ տրամադրված եմ հնարավորինս սերտ աշխատել Հանրային խորհրդի հետ, որովհետև կարծում եմ, որ սա մի հարթակ է, որտեղ կարող են մտքեր գեներացվել, որտեղ կարող են բանավեճեր տեղի ունենալ, որտեղ կարող են ի վերջո դիրքորոշումները հղկվել, սխալներն ի ցույց դրվել և այն, ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ՝ դարձնել առավել արդյունավետ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի իսկապես նմանօրինակ համագործակցություն ձևավորել և իրականացնել:
Շնորհակալություն հայտնելով Վարչապետին հանդիպման համար՝ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ապրիլի 5-ից Հայաստանում սկսում է գործել Սահմանադրական նոր մարմին՝ Հանրային խորհուրդը, որի գործունեությունը ձևավորված է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների միջոցով: Նրա խոսքով՝ ՀԽ-ում ներգրավված են տարբեր ասպարեզներում հեղինակություն և փորձ ունեցող անձինք, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի այն ներկայացնի նաև բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, խնդիրների լուծման առաջարկություններ: Վազգեն Մանուկյանը նշել է, որ ՀԽ-ն իր գործունեությամբ պետք է հեղինակություն և վստահություն ձեռք բերի հասարակության շրջանում և դրա հետ միասին կարողանա սերտորեն աշխատել կառավարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարություն-Հանրային խորհուրդ համագործակցությանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, հարկային օրենսգրքին ու դրա կատարելագործմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, մամուլի ազատության ապահովմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և այլ թեմաների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ