Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Հայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, իսկ մենք՝ մեծ էքսպերիմենտի մասնակիցներ. Վահե Հովհաննիսյան 04/08/2019   13:44  |  Վերլուծություններ

Մեկ տարի անց Հայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, և մենք բոլորս, մեր կամքից անկախ, վերածվել ենք մեծ էքսպերիմենտի մասնակիցների։ Որևէ դասական բնորոշման մեջ մեր իրականությունը չի տեղավորվում։ Այս մասին գրում է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Փոփոխության տարին. Ի՞նչ կատարվեց, ի՞նչ է կատարվում և ի՞նչ սպասել

 
Մեկ տարին թույլ է տալիս՝ հիմնական ուրվագծերով պատասխանել այս հարցերին։ Մենք ուղղակի պարտավոր ենք դա անել, գոնե վերջին՝ ամենակարևոր հարցի պատասխանները կռահելու համար։

Ի՞նչ կատարվեց մեկ տարի առաջ

Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման վերջին տարիներին բաց թողեց բարեփոխումներ նախաձեռնելու պահը։ Նրա պաշտոնավարման առնվազն վերջին 3 տարում խորքային բարեփոխումների սուր պահանջը ձևավորված էր։ Հանրությունն ուզում էր փոփոխություններ՝ խաղի կանոնների, մթնոլորտի, հնարավորությունների, կենսամակարդակի, ազատությունների՝ ամեն-ամեն ինչի։ Կյանքը լճացել էր։ Փոփոխություններ էր ուզում պետական համակարգը, իշխող վերնախավ մի մասը, որովհետև հասկանում էին, որ չի կարող այդպես շարունակվել։ Ս. Սարգսյանը չգնաց դրան, հապաղեց։ Բնավորությա՞ն խնդիր էր, թե՞ մարդկայնորեն պատրաստ չէր, թե՞ հոգնել էր բազմամյա պետական աշխատանքից, թե՞ ուներ սեփական պատկերացումները՝ բարեփոխումների պահի ու խորության մասին։ Սերժ Սարգսյանն ուներ պատվով հեռանալու և իշխանությունը ռեֆորմիստական անձանց հանձնելու հնարավորություն։ Առնվազն երկու հոգի (վարչապետ Կարեն Կարապետյան, աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյան) կարող էր ղեկավարել ռեֆորմիստական իշխանություն, երկրում ապահովել լայն կոնսոլիդացիա և փոփոխությունների ու առաջընթացի մթնոլորտ։ Բայց նա չգնաց այդ քայլին։ Սերժ Սարգսյանը, մեծ հաշվով, ուներ նաև հնարավորություն՝ իր ընտանիքի շրջանակներում պահելու իշխանությունը, այն աստիճանաբար հանձնելով ավելի երիտասարդ ու հեռանկարային Միքայել Մինասյանին, բայց դա էլ չարեց։

Սա էր իրավիճակի հիմնական բնութագրիչը. հանրության 90 տոկոսը հոգնել էր, փոփոխություններ էր ուզում։ Փոփոխություններն անխուսափելի էին, բաց Սերժ Սարգսյանը չգնաց դրան։ Սրանով հանդերձ՝ ուզում եմ արձանագրել մի կարևոր պահ. Ս. Սարգսյանը այդ վիճակի, բարքերի և լճացման միակ մեղավորը չէ։ Գործող համակարգերը, քաղաքական, հանրային էլիտաները, լիդերները չափազանց ճկվող ու սեփական շահը հանրայինից վեր դասող կոնֆորմիստներ էին՝ երկար տարիներ։

Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչին նույն 90 տոկոսը չէր հավատում։ Հուսահատության և համակերպվածության ճնշող մթնոլորտում նա իր մեջ ուժ գտավ՝ ընդվզում կազմակերպելու։ Այս առումով սա պատմական արարք է, և որևէ իմաստ կամ տրամաբանություն չկա դա նսեմացնելու։ Ն. Փաշինյանը բացեց Հայաստանում փոփոխությունների հնարավորության դուռը, և այն կարգախոսները, որոնցով նա եկավ իշխանության, լավագույն նախապայմանն էին՝ իսկապես գրագետ բարեփոխումների գնալու և երկրում առաջադիմական պոզիտիվ տրամադրություններ արմատավորելու համար։

Իհարկե, կան հարցեր, որոնք մինչ այսօր տարբեր միջավայրերում քննարկվում են. ինչո՞ւ Ս. Սարգսյանը, ունենալով բոլոր հնարավորությունները, չդադարեցրեց Ն. Փաշինյանի իշխանության գալը։ Հանգիստ դա կարելի էր անել Գյումրիից սկսած ցանկացած պահի, հանգիստ դա կարելի էր անել Ֆրանսիայի հրապարակում վրանների տեղադրման օրը (մի քանի տասնյակ մարդ էր, իսկ վրաններ քաղաքի կենտրոնում երբեք ոչ մի ընդդիմության թույլ չի տրվել), դա կարելի էր հանգիստ անել սակավաթիվ ցուցարարների ռադիոտուն ներխուժման օրը և այլն։ Ինչպե՞ս ստացվեց, որ բոլորի ընտանիքներում, աշխատատեղերում, սրճարաններում ներկա ԱԱԾ-ն չնկատեց հեղափոխությունը։ Սրանք հարցեր են, որոնք այսօր էլ կենսունակ են տարբեր շրջանակներում։ Ինձ դրանք առանձնապես չեն հետաքրքրում։ Դա որևէ կերպ չի փոխում իրականությունը և չի օգնում իրավիճակի մակրովերլուծությանը։

Ի՞նչ է կատարվում այսօր

Մեկ տարի անց Հայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, և մենք բոլորս, մեր կամքից անկախ, վերածվել ենք մեծ էքսպերիմենտի մասնակիցների։

Որևէ դասական բնորոշման մեջ մեր իրականությունը չի տեղավորվում։ Հեղափոխության սկզբնական փուլի հիմնական կարգախոսները փոխվեցին՝ ներքին համերաշխության փոխարեն ստացանք բարիկադներ, ստեղծագործ, աշխատանքային մթնոլորտի փոխարեն ստացանք անվերջ քրգործերի, դատերի իրականություն, գրագետ բարեփոխումների և ծրագրերի փոխարեն՝ անվերջ ելույթներ։ Նոր դաշնակիցների փոխարեն մենք ստացանք «ռազմավարական լարվածություն» Ռուսաստանի հետ, «զրոյական հետաքրքրություն» ԱՄՆ-ի կողմից (ձևակերպումը վարչապետինն է), ակնհայտ ինդիֆերենտ վերաբերմունք Եվրամիության կողմից։

Երկրում ընթանում է սողացող անկառավարելիության պրոցես, և սա շատ վտանգավոր է։ Ուղղակի նայեք ցանկացած օրվա լրահոս և կտեսնեք. փողոցներ փակելը, միջպետական ճանապարհների փակումը, գյուղական բունտերը, գործադուլները, երկաթգծերի փակումը և այլն, դարձել են մեր առօրյան։ Հետխորհրդային տարածքում այդպես է միայն մեզ մոտ և Ուկրաինայում։ Արդյո՞ք մենք ուզում ենք ուկրաինական մոդել։ Մենք հասկանու՞մ ենք դրա գինը և հետևանքները։

Այսօրվա մտահոգիչ ընթացքի հիմքում, իմ խորին համոզմամբ, դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններն էին։ Դա քվեարկություն էր, բայց որտե՞ղ էր ընտրությունը։ Ի՞նչ որակական ընտրության մասին էր խոսքը։ Արժե՞ր հանուն 88 տեղի զիջել պետության բովանդակությունը։ Անկեղծ լինենք. ուշ ընտրության դեպքում էլ «Իմ քայլը» գուցե ստանար իր 70-80 տոկոսը, ու դա ճիշտ կլիներ, նրանց ղեկավարն այդ փուլում ուներ դրա բարոյական իրավունքը, բայց մյուս խորհրդարանական ուժերը երկրում կապահովեին բովանդակություն, գաղափարական մրցակցություն և զպվածության որոշակի մեխանիզմներ։ Խոսքը տվյալ պահին քանակի մասին չէր, այլ՝ որակի։ Չարվեց։ Դրանից հետո պրոցեսները գնացին այլ հունով, պատկերացումներն ու տեսլականները դարձան շատ պարզունակ։ Սկսեցին գերիշխող դառնալ ոչ թե ապագային միտված տրամադրությունները, այլ՝ անցյալին։ Անցյալի քենը, չարությունը գրավեցին մթնոլորտը, մի կերպ փակված էջերը մտան «նոր Հայաստան» ու թելադրեցին օրակարգ։

Այս պահին էքսպերիմենտը՝ մեր պետականության, Հայատանում ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասնակցությամբ, բուռն զարգացման փուլում է, դրա նախնական արդյունքները շուտով վերջնականապես պարզ կդառնան. կամ մենք անելու ենք հետևություններ ու գնալու ենք խաղաղ, համերաշխ ու զարգացող երկրի ճանապարհով, կամ էքսպերիմենտի արդյունքում ստանալու ենք նոր պատմական իրականություն, վատագույն դեպքում՝ սիրիական կամ ուկրաինական մոդելով։

Ի՞նչ սպասել. ապագան

Մեկ տարի առաջ բոլորին պարզ դարձավ, որ հին պատկերացումներով պետություն կառավարել այլևս հնարավոր չէ։ Այդ տարբերակի նյութական և բարոյական ռեսուրսները սպառվել էին։ Պետք էին կառավարման և առաջընթացի նոր պատկերացումներ։ Եվ եղավ իշխանության խաղաղ հանձնում։ Սակայն, անգամ մեկ տարի անց, նոր պատկերացումների տեղը դեռևս մնում է թափուր։ Սա է մեծ հայկական էքսպերիմենտի պրոբլեմը։ Հին պատկերացումների մերժված մոդելին առայժմ փոխարինել է առանց պատկերացումների մոդելը։ Հենց սա է մեր իրականությունը դարձնում էքսպերիմենտ։

Բոլոր ոլորտներն առանձին-առանձին ունեն բարեփոխումների կարիք, և երկիրը ամբողջությամբ ունի խորը ռեֆորմացիայի կարիք։ Մենք կարիք ունենք շատ հարցերի, տեսանկյունների և մոտեցումների վերանայման։ Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել նոր Հայաստանի մասին, այն էլ՝ որպես փուլ։

Հիմա հարցեր. որտե՞ղ, ի՞նչ ռեսուրսներով, ի՞նչ ձևաչափերով է քննարկվել որևէ ռեֆորմ։ Ի՞նչ նոր գաղափարներ կան այս կամ այն ոլորտում։

Ովքե՞ր են «Նոր Հայաստանում» կոնկրետ ոլորտների բարեփոխիչները։ Սա չափազանց կարևոր ինստիտուտ է. ռեֆորմը ունենում է անուն ազգանուն՝ այն անհատի, որը դրա հեղինակն է ու շարժիչը։ Ո՞վ է տնտեսական բարեփոխումների հեղինակը, ո՞վ է մշակույթի ոլորտի բարեփոխիչը, ո՞վ՝ կրթական համակարգի բարեփոխիչը, ո՞վ՝ գիտական, ո՞վ սոցիալական ապահովության, ո՞վ՝ բնապահպանության, ո՞վ է սփյուռքի հետ նոր հարաբերությունների ճարտարապետը և այլն։ Ովքե՞ր են նոր հայկական ռեֆորմացիայի անհատական կրողները, և ի՞նչ գաղափարներով (առանց դրա չի լինում), ո՞ր թիմով ու ո՞ր մոդելի համակարգեր են ընտրված։ Ինչի՞ն ենք ձգտում, ի՞նչ փուլերով։

Երբ չկա ռեֆորմի ծրագիրը, չկա ռեֆորմի մոդելը, մնում է մարդ հանել-նշանակելը։ Անելու ուրիշ բան ուղղակի չի մնում։ Իշխանություն բանեցնելու ուրիշ տարբերակ ուղղակի չի մնում։ Մարդ ազատել-նշանակել կամ մարդ բռնել։

Որպես վառ օրինակ բերեմ պետհամալսարանի թեման. ակնհայտ է, որ ԵՊՀ-ն՝ այնպես, ինչպես մյուս բուհերը, ունի ռեֆորմացիայի կարիք։ Եթե չկա համալսարանի ռեֆորմացիայի մոդելը, եթե նոր իշխանությունը չի խրախուսում, «հրահրում» ներհամալսարանական քննարկումներ՝ մայր բուհի ռեֆորմի շուրջ, ապա պիտի սևեռվի ռեկտորի փոփոխության վրա։ Ուրիշ անելու բան ուղղակի չկա։

Եթե գնային հակառակ՝ իմ նշած ճանապարհով՝ բովանդակային ռեֆորմացիայի քննարկումների ճանապարհով, ապա շատ մեծ էր հավանականությունը, որ գործող ռեկտորն ուղղակի չդիմանար նոր գաղափարների, նոր լուծումների տեմպին և հեռանար, ու բնական ճանապարհով ծնվեին նոր թեկնածուներ՝ իրենց բարեփոխումների մրցակցային ծրագրերով։

Խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին։ Ասեք՝ ո՞վ է տնտեսական հեղափոխության հեղինակը, ո՞ր ծրագրով, ո՞ր ճանապարհային քարտեզով։ Աշխարհում չկա մի պետություն, որը տնտեսական բարեփոխումներ արած լինի՝ առանց կոնկրետ անուն ազգանունով բարեփոխիչի։ Ուղղակի չկա նման օրինակ։

Ամփոփում      

Մեկ տարի անց Հայաստանի հիմնական խնդիրը բովանդակային դատարկությունն է։ Սա փակ համակարգերից ավելի բաց համակարգերի անցման շատ հայտնի պրոբլեմ է։ Եվ լոզունգների առատությունը ու ելույթների անդադարությունը հենց այս պրոբլեմի սրության մասին են վկայում։

Պետք է դուրս գալ անորոշության թակարդից։

Հայաստանը էքսպերիմենտալ փուլից հանելու, ըստ էության, երկու ճանապարհ կա. կամ գործող իշխանությունը ինքն է գիտակցում պրոբլեմը և իրականացնում է թիմերի և մոտեցումների ռեստարտ։ Ավարտվում է կառավարման կարմիր կոմիսարների փուլը, որը բնութագրվում է պարզունակ պատկերացումներով ու ագրեսիվ մեծամտութամբ, իշխանությունը վերջապես սկսում է նաև աշխատեցնել պետական կառավարման բուրգը, ու երկիրը մտնում է կանխատեսելիության և կայուն զարգացման շրջան։ Սրա համար արդեն քիչ ժամանակ է մնացել։ Եվ ժամանակի սղությունը որևէ մեկի սուբյեկտիվ ցանկությունը չէ. դա էքսպերիմենտի օրենքներից է։ Կամ էլ գործող իշխանությունը սկսվում է արագորեն մաշվել, ու հիմնական խնդիրն է դառնում՝ թույլ չտալ, որ իշխանությունը հայտնվի որևէ վտանգավոր պատահականության կամ որևէ կլանի ձեռքում (իշխանության ներսից կամ դրսից)։

Իմ մտահոգության թիվ մեկ խնդիրը երկիրը խեղդող պարզունակությունն է, որի պայմաններում չեն քննարկվում խորքային թեմաներ և, հետևաբար, չեն գտնվում խորքային ճիշտ լուծումներ։ Համոզված եմ, որ այս պրոցեսներին շատ ուշադիր հետևում է Ադրբեջանը, և խաղաղության կամ պատերազմի հեռանկարը կախված է մեր մեծ հայկական էքսպերիմենտի ընթացքից։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]