Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք հարմակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար

Վարչապետը կառավարության նիստում բարձրացրել է սոցիալական նպաստների վճարման խնդիրը ու տվել հանձնարարականներ 04/04/2019   13:57  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Տիկին Բաթոյան, մի քանի օր առաջ կրկին խնդիր է ծագել և քաղաքացիները նպաստները չեն ստանում: Այս հարցը մենք արդեն լուծե՞լ ենք:    

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան-  Պարոն վարչապետ, նպաստների ուշացման խնդիրը մի քանի պատճառ ունի, մի քանի գերատեսչության և տեխնիկական գործընթացների հետ է կապված: Նշեմ, որ հիմնադրամի կողմից նպաստների վճարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում, սակայն մի փուլում տեխնիկական խնդիրներ են եղել նոր համակարգի ներդրման հետ կապված: Դրա մասին մանրամասն պարոն Ջանջուղազյանը կտեղեկացնի: Մյուս փուլում մենք խնդիր ենք ունեցել տեղում՝ Սոցիալական աջակցության տարածքային մարմիններում ID քարտերի աշխատանքի միջոցով  էլեկտրոնային ստորագրությամբ վճարումներն իրականացնելու հետ կապված: Այս ծառայությունները գործում են նաև մարզպետարանների ենթակայությամբ, բայց նաև մեր կողմից ծանուցման խնդիրը 2018 թվականի վերջին համապատասխան չի եղել, սակայն տեղեկություն ունենք, որ Ֆինանսների նախարարությունից ծանուցումը եղել է ուղղակիորեն նաև մարզպետարաններին, այսինքն, այստեղ տեխնիկական պատրաստվածության խնդիր կա: Այս պահի դրությամբ լուծվել է հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Բոլորը ստացե՞լ են իրենց նպաստները:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան-  Մարտի 29-ից բացվել է վճարումը, օրենքով սահմանված կարգով բացման օրվանից 10 օրվա ընթացքոըմ «Հայփոստը» պետք է տրամադրի: Այսինքն, բոլոր տարածքներում վճարումները սկսվել են և ամենաուշը 10 օրվա ընթացքում պետք է լինեն: Բայց մենք տեխնիկական խնդիր ունենք: Այս պահին մենք համագործակցության արդյունքում գործընթացն իրականացրել ենք թղթային տեղեկանքների միջոցով, բայց հաջորդ ամիս մենք պետք է տեխնիկական ապահովությունն իրականացնենք, որպեսզի որևէ այլ խնդիր չառաջանա: Հաջորդ ամսվա համար շրջաբերական է ուղարկվել և քննարկումներն իրականացվում են տարբեր գերատեսչությունների և գործընկերների հետ:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այսինքն մենք երաշխավորված ենք, որ մյուս ամիս ուշացումներ չե՞ն լինի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան-  Դրանք տեխնիկական հարցեր են և գործընկերները կմանրամասնեն: Տեխնիկական ապահովվածությունը մեր ոլորտում չէ: Այսինքն, քարտերի և էլեկտրոնային ստորագրության համակարգիչների մասով պետք է ապահովված լինեն բոլոր տարածքայինները, դրանք 55-ն են, որպեսզի մենք կարողանանք իրականացնել:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ինչո՞ւ նախապես դա չենք ապահովել:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան- Վստահ չեմ, որ լիարժեք կլինի պատասխանը, բայց իրավիճակը հետևյալն է: 2017 թվականի մայիսին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանել է պետական մարմիններում էլեկտրոնային ստորագրությունների կիրառման կարգը, դրանով նախատեսվել է, որ մեր երկրում էլեկտրոնային ստորագրությունները կլինեն վավեր բացառապես «Էկենգի» կողմից թողարկված հավաստագրերի դեպքում: Թողարկված մյուս հավաստագրերը, որոնք կիրառվում էին մեր երկրում, չեն ունենա վավերության աստիճան: Մենք դրա համար ունեցել ենք բավարար չափով ժամանակ և այդ ժամանակն ինչո՞ւ է համընկել մարտի վերջին և հենց նպաստների դեպքում սրվել, որովհետև մինչ այս պահն օգտագործվել են Ֆինանսների նախարարության կողմից թողարկված հավաստագրերը, համաձայնեցված գործունեության շրջանակում և այդ հավաստագրերի ժամկետը սպառվել է մարտի 22-ին: Դրանով է պայմանավորված, որ դրանից հետո բոլոր այն օգտատերերը, որոնք էլեկտրոնային գանձապետարանի օգտատերեր են և պետք է կարողանան իրենց հաշիվն էլեկտրոնային եղանակով կառավարել՝ պետք է կառավարեին միայն «Էկենգի»-ի կողմից թողարկված հավաստագրով: Մենք մոտավորապես այս իրավիճակը կանխատեսելով՝ նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին շրջաբերականով տեղեկացրել ենք մեր գործընկերներին և խնդրել ենք, որպեսզի ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը: Մոտ 10 հազար օգտատերից մոտ 3000-ինն է մարտի 22-ի դրությամբ եղել վավեր մեզ մոտ հաշվառված: Խոսքը վերաբերում է գանձապետարանում հաշիվներ ունեցողներին՝ դա սոցիալական ծառայություններն են, պետական մարմիններն են, համայնքները, անցած տարվանից նաև ՊՈԱԿ-ները: Խոսքը վերաբերում է այսպես ասած գանձապետարանի հաճախորդներին, ոչ թե նպաստառուներին:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Նրանք, ովքեր այդ գումարների վճարումն ապահովո՞ւմ են:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան- Այո: Այդ հաշիվը կառավարվում է հաշվետերերի կողմից էլեկտրոնային եղանակով, այսինքն իրենք իրենց կողմից գործարքը ձևակերպում են:Մեկ անգամ էլ, փետրվարի 2-ին արդեն աշխատանքային կարգով մեր նախարարության այն ստորաբաժանումը, որը հաշիվներն է վարում, իրազեկել է բոլոր օգտատերերին՝ տեղեկացնելով, որ սա պետք է ապահովել մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում: Այդ 10 հազարի մեջ կային նաև երրորդ ստորագրությունները, սակայն որոշմամբ, կարգավորումներով նախատեսված է, որ առաջին ու երկրորդ ստորագրությունն է պարտադիր, որպեսզի գործարք կատարվի, խոսքը վերաբերում է էլեկտրոնային ստորագրությանը: Բայց համակարգում հնարավորություն էր տրված, որպեսզի երրորդը՝ կատարողը, նույնպես իր ունեցած հավաստագրով հաստատի այդ գործարքը, որպեսզի առաջին, երկրորդ ստորագրողի համար դա լինի բավարար հիմնավորում, որ գործարքին ընթացք տան: Մենք մեր գործընկերների՝ «Էկենգ»-ի, կառավարությա աշխատակազմի և Ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնություն ձեռք բերեցինք, որպեսզի հենց այդ երրորդ ստորագրությունով կատարվեն՝ մեր ստորագրած հավաստագրերով, այն տրամաբանությամբ, որ այն առաջին ու երկրորդն արդեն անվտանգության խնդիրն ապահովում են եղած կարգավորումների շրջանակում: Դրանով մի փոքր նվազեց այդ կարիքը, բայց այնումանայնիվ դեռևս շարունակում է մնալ չբավարարված առաջին ու երկրորդ ստորագրությունների այն մասը, որ ունեն «Էկենգ»-ի թողարկած հավաստագրեր: Ինչպես տիկին Բաթոյանն ասաց, այո մենք համաձայնեցված՝ թղթային տարբերակով գործարքներին ընթացք տվեցինք, որպեսզի շահառուները ստանան իրենց հասանելիք գումարները, բայց դա հարցի վերջնական լուծում չէ: Պետք է խնդրեմ բոլորին, որպեսզի այս ժամանակահատվածում ապահովեն այդ որոշման պահանջը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Փաստորեն այդ 10 հազար մարդիկ պետական պաշտոնյանե՞ր են:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան - Պետական մարմինների և համայնքային ծառայողներ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իսկ ինչո՞ւ չեն կատարել այդ հանձնարարականը: Ո՞ւմ ենթակայությամբ հիմնարկներ են:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան - Բոլորի:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տիկնայք և պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականը:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան- Պարոն վարչապետ, նպաստների վճարման մասով իրենց վերադաս մարմինը մարզպետարանն է: Այսինքն, փոխանցում ենք գումարները, ապահովում ենք հոսքերը և բացում ենք վճարման համար բոլոր հնարավորությունները, բայց վճարումները տեխնիկապես իրականացնում են վերադաս մարմինները՝ մարզպետարանները: Այստեղ խնդիր ունենք այդ տեխնիկական մասն ապահովելու:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Որ ասում ենք պետական կառավարման համակարգում շատ պարապ մարդ կա՝ ասում եք չէ, այդպես չէ: Պարոն Պապիկյան, ինչո՞ւ չեն կատարել հանձնարարականը:

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան- Պարոն վարչապետ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մինչ օրս սրա մեջ բավարար չափով ներգրավված չի եղել: Ես մեր ներգրավվածությունը կապահովեմ և հավաստիացնում եմ՝ կարճ ժամանակում կփորձենք խնդիրը կարգավորել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ միայն կարճ ժամանակում խնդիրը կարգավորեք, այլ նաև հանեք այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդուց բաղկացած, ովքեր այդ հանձնարարականը ստացել են և չեն կատարել ու որոնց անգործության արդյունքում սոցիալապես անապահով խավերը ժամանակին չեն ստացել իրենց նպաստները: Եվ երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, այդ մարդիկ, ուրեմն ովքեր չեն կատարել հանձնարարականը, պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում: Հասկանալի՞ է: Ես բառացիորեն այդ ցուցակը Ձեզնից ուզում եմ, թե ովքեր են, որ հանձնարարականը ստացել են ու չեն իրականացրել. անուն, ազգանուն, պաշտոն, անձնագրի համար:

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան - Պարոն վարչապետ, մեր ներգրավվածությունը մինչ օրս չի եղել, նորից եմ կրկնում, ես հետևողական կլինեմ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Ֆինանսների նախարարությունից հանձնարարական է գնացել, այսինքն պարտադիր չէր, որ ձեր նախարարության ներգրավվածությունը լիներ, պետք է իմանալ, թե ովքեր են այն պաշտոնյաները, ովքեր ստացել են դա, իմացել են, որ նպաստը սրանից հետո վճարվելու է այլ համակարգով և դրա համար իրենք պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն և իրենք այդ էլեկտրոնային ստորագրությունն ունենալու համար միջոց չեն ձեռնարկել: Դրա համար պետք է անձնական ծախսեր անեի՞ն, այդինքն իրենց գրպանից պետք է վճարեի՞ն դրա համար:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան- Ճիշտն ասած, պարոն վարչապետ, այդ մասը մինչև վերջ կարգավորված չէ, բայց կա մի կարևոր բան, որ որևէ սահմանափակում չկա հիմնարկի հաշվին այդ ստորագրություններն ունենալ: Այդ հավաստագրի թողարկումը տարեկան 3 հազար դրամ է: Ցանկանում եմ մի բան էլ ավելացնել, այստեղ ոչ միայն ըստ էության հանձնարարությունն ենք փոխանցել, այլ սա եղել է կառավարության որոշմամբ տրված հանձնարարական: Մենք ընդամենը հիշեցրել ենք, որ պետք է կառավարության որոշումը կատարել:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Պարոն Աղաջանյան, մենք ի՞նչպես ենք ապահովում կառավարության որոշման կատարումը, մանավանդ, որ «Էկենգ»-ն էլ այդտեղ ներգրավված էր: «Էկենեգ»-ը ժամկետից առաջ չի՞ տիրապետել, թե այդ ստորագրությունը քանի մարդ ունի, ամսի 21-ի դրությամբ, երբ ժամկետ է դրված եղել, իր մոտ չի՞ եղել տվյալ, որ այս 10 հազար մարդուց այսքանն ունի այդ ստորագրությունը, այսքանը՝ չունի:

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան- Ոչ, պարոն վարչապետ, «Էկենգ»-ը ծառայություններ մատուցող կազմակերպություն է և ծառայությունները մատուցում է ըստ ներկայացված հայտի: Տրամաբանությունը հուշում է, որ պետք է համապատասխան մարմիններից այդ հայտը գար և այդ ծառայությունները կմատուցվեին, ինչը չի եղել:

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան - «Էկենգ»-ն իսկապես չէր կարող իմանալ, որովհետև ինքը չգիտի, թե քանի օգտատեր ունի օրինակ մեր համակարգը կամ մեկ ուրիշ համակարգ, որը էլեկտրոնային ստորագրություններ է անում: Դա ավելի շուտ կոնկրետ օգտատերերի պատասխանատվությունն է, որ իրենք պետք է որոշման համաձայն ապահովեին իրենց ստորագրած հավաստագիրն արդեն «Էկենգ»-ի թողարկած հավաստագրով: «Էկենգ»-ը եթե չտրամադրեր, դա կդառնար «Էկենգ»-ի պատասխանատվությունը, բայց ենթադրում եմ, որ «Էկենգ»-ը ծառայություն մատուցելու խնդիր չունի այստեղ:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ, ուրեմն պայմանավորվեցինք:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:50 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍՖեյսբուքյան ֆեյքերով կզբաղվի ԱԱ՞Ծ-ն
13:34 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԵրկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը վարում և մշակում է կառավարությունը. Վարչապետ
19:01 03/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները
11:45 03/04/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի աշխատակազմի մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից
19:45 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍՄՏՍ խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում. վարչապետն ընդունել է խմբի նախագահին
18:25 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍՍփյուռքահայ մի խումբ գործարարներ վարչապետին են ներկայացրել տարբեր ներդրումային ծրագրեր
13:48 02/04/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանն ամփոփել է ՊԵԿ նախագահի հետ աշխատանքային հանդիպման արդյունքները
09:33 02/04/2019  |  ՄամուլՎարչապետի ուրախալի լուրը հուսադրող չէ. «Ժամանակ»
14:48 01/04/2019  |  ԼՐԱՀՈՍՊետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ. Վարչապետն ընդունել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին
14:12 01/04/2019  |  ՄեկնաբանությունՀՀ պետական բյուջեի եկամտային մասն 2019 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]