Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Գործնական քայլեր՝ Լոռու մարզում բնակարանային գողությունները և ճանապարհատրանսպորտային հանցագործությունները նվազեցնելու ուղղությամբ 03/23/2019   15:43  |  ԼՐԱՀՈՍ

Ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների պետերի, ճանապարհային ոստիկանության, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ Լոռու մարզի դատախազությունում անցկացվել է խորհրդակցություն:  Օրակարգում եղել են բնակարանային գողությունների և ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ համալիր միջոցառումների պլանավորման և իրականացման հարցերը:

Մասնակիցներին տեղեկացվել է որ 2018թ. մարզի վարչական տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 88 դեպք, ինչը 34-ով կամ 63%-ով ավելի է 2017թ. համեմատ: Իսկ վարույթներում գտնվող այս բնույթի քրեական գործերով և նյութերով անցնող թվով 107 հանցագործությունների բացահայտումը կազմել է 31,8 %՝ նախորդող տարվա 57,3%-ի դիմաց: 2019թ. արձանագրվել է բնակարանային գողությունների դեպքերի որոշակի նվազում, սակայն  բացահայտման ցուցանիշը շարունակում է մնալ ցածր:

Մարզի տարածքում 2018թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային (ՃՏ) հանցագործության 83 դեպք՝ նախորդ տարվա 68-ի դիմաց, այսինքն՝ նշված բնույթի հանցագործության դեպքերն աճել են 15-ով կամ 22,1%-ով: 7,1%-ով նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը:

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը սեփականության դեմ ուղղված, ինչպես նաև ՃՏ հանցագործությունների դեպքերի աճը գնահատելով անթույլատրելի՝ դրանք պայմանավորել է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Նա նշել է, որ բնակարանային գողությունների համար նախականխիչ նշանակություն ունեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեսախցիկ­ների տեղադրումը, փողոցների ու շենքերի լուսավորության ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների առկայությունը: Իսկ համայնքների փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ նաև այլ հանցատեսակների դեմ պայքարի, հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով:

Անդրադառնալով վերջինիս՝ մարզի դատախազը փաստել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի աճը պայմանավորված է ճանապարհապարեկային ծառայության կատարած աշխատանքների ոչ բավարար մակարդակով, հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխմամբ և սպասարկմամբ, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, արձագանքման և վարչական պատասխանատվության ենթարկելու ցածր արդյունավետությամբ։ Տեղեկացվել է, որ ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար, համաձայն դատախազության որդեգրած մոտեցման, իրականացվում է խիստ պատժողական քաղաքականություն, և նման հանցագործություն կատարած մեղադրյալների նկատմամբ, հաշվի առնելով հանցանքի կատարման հանգամանքները, խափանման միջոց կալանավորում ընտրելիս յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է անհատական մոտեցում և որպես պատիժ հիմնականում միջնորդվում է ազատազրկում: 

Խորհրդակցության ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է ուսումնասիրություններով մարզի վարչական տարածքի քարտեզի վրա նշագրված առանձնացված բնակարանային գողությունների և ՃՏ հանցագործությունների ռիսկային գոտիների վրա։

Խիստ կարևորելով անձանց սեփականության և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման և երթևեկության անվտանգության մակարդակն  առավել բարձրացնելու անհրաժեշտությունը՝ մարզի դատախազը նշել է, որ յուրաքանչյուր դեպքով պետք է վեր հանել հանցանքների կատարմանը նպաստող պատճառները և դրանց վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ իրավաբանական կամ պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու եղանակով։

Նշված հանցագործությունների դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարել է առավել թիրախային դարձնել գիշերային ծառայության վերակարգերի ճիշտ տեղաբաշխումը՝ հատկապես առավել ռիսկային թաղամասերում, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, ինչպես նաև ուժեղացնել արտաքին ծառայությունը այն վայրերում, որտեղ առավել հաճախ են արձանագրվում ՃՏ պատահարներ: Իսկ խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ՝ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ։

Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրում իրականացնելուց հետո, ըստ գողությունների և ՃԵԿ խախտումների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել տեխնիկական սարքերով համալրման համար համայնքային բյուջեներով ֆինանսական լրացուցիչ միջոցներ նախատեսելու հարցը: Վանաձոր համայնքի ղեկավարը նշել է, որ մարզի դատախազության հետ քննարկումից հետո արդեն իսկ քաղաքի փողոցների բանուկ խաչմերուկներում տեղադրվել են թվով 32 տեսանկարահանող սարքեր: Բացի այդ, ընթացիկ տարում համատիրությունների հետ ակտիվ փոխգործակցության արդյունքում Վանաձոր համայնքի երկու փողոցներում գտնվող բազմաբնակարան շենքերում տեղադրվել են կոդավորված փականներով շուրջ 80-ից ավելի դռներ, և ներկայում համատիրությունների հետ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև կոդավորված փականներով դռների քանակն ավելացնելու ուղղությամբ։ Ըստ քաղաքապետի՝ ընթացիկ տարում համայնքի բյուջեով նախատեսվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամ՝ համայնքի վարչական տարածքում ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ տեղադրելու և  գծանշումներ կատարելու նպատակով, որը բավարար է ամբողջությամբ քաղաքի ողջ տարածքն սպասարկելու համար՝ ավելացնելով, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն։

Թումանյան և Սպիտակ համայնքների ներկայացուցիչները ևս նշել են, որ համայնքների բանուկ հատվածներում տեղադրվել են երկուական տեսախցիկներ և ոստիկանության հետ քննարկման առարկա են դարձնելու տեսախցիկների քանակն զգալիորեն ավելացնելու հարցը։ Իսկ Տաշիր համայնքի ղեկավարը հավելել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է համայնքում տեղադրել շուրջ 10 տեսախցիկներ, իսկ բազմաբնակարան շենքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու ուղղությամբ թեև ոչ բավարար, սակայն որոշ քայլեր արվել են, որոնք ավելի կակտիվացվեն:

Որպես ամփոփում՝ մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ մարզի դատախազությունը, հետևողական է լինելու գործընթացի իրականացման հարցում և պարբերաբար տեղեկատվություն է ստանալու փաստացի կատարված և ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:23 22/03/2019  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի մարզի դատախազը նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստացած ծառայողների նկատմամբ կարգապահական միջոցներ կձեռնարկի
13:20 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ֆլեշ» ընկերությունը հատուցել է դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված վնասը
18:52 20/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ներկայացրել է 5 մլրդ. դրամի բռնագանձման պահանջ
10:36 16/03/2019  |  ՄամուլԴատախազությունը դեմ չէ ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառքով ձայն հավաքածների վճռին. «Ժողովուրդ»
17:59 15/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ՔԿՀ-ներում խախտումներ է հայտնաբերել
18:33 14/03/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության նախաձեռնությամբ Արարատի մարզում ևս իրավապահ, ՏԿ և ՏԻՄ մարմինները կհամատեղեն ուժերը բնակարանային գողությունների դեմ պայքարում
16:19 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍ2018թ. մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ. ամփոփում
14:50 12/03/2019  |  Քրեական խրոնիկոնՏաշիր քաղաքի Մշակույթի տան և թիվ 3 նախադպրոցական ուսհաստատության տնօրենները մասամբ վերականգնել են առերևույթ յուրացմամբ համայնքին պատճառված վնասը. քրեական գործերն ուղարկվել են դատարան
11:17 12/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատախազության կողմից ստուգվել են դատապարտյալների և կալանավորված անձանց պահման պայմանները. ընդունելության արդյունքում անձինք դադարեցրել են հացադուլը
19:15 11/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱրմավիրի մարզում մի քանի հանցատեսակների դեմ պայքարը կակտիվանա. խորհրդակցություն մարզի դատախազությունում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]