Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»

Էդուարդ Բաբայանի գործով վկա-ոստիկանի ցուցմունքում առկա են հակասություններ 03/22/2019   14:32  |  Դատական ռեպորտաժներ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով հենց առաջին նիստում ի հայտ եկան հակասություններ. հարցաքննված վկայի  դատաքննական ցուցմունքը չէր համապատասխանում իր իսկ կողմից նախկինում տրված նախաքննական ցուցմունքին։

Խոսքը «Օլիմպավան» մարզական համալիրի անվտանգության աշխատակից, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի բաժնի ավագ ոստիկան Միքայել Գասպարյանի ցուցմունքների մասին է։ Միքայել Գասպարյանը ճանաչեց մեղադրյալ Էդուարդ Բաբայանին եւ տուժող Վյաչեսլավ Հարությունովին. «Տուժողին «Օլիմպավան»-ում այդ օրը տեսել եմ, Բաբայանին չեմ տեսել, իսկ դեպքի մասին համացանցում կարդալով եմ իմացել: Ես այդ դահլիճ մտնելու իրավունք չունեմ, ես դուրսը անվտանգությունն եմ ապահովում, տարին տասներկու ամիս այնտեղ ժողովներ են»: Գասպարյանի խոսքով` ինքն այս գործով հարցաքննվել է, հարցաքննությունը տեւել է ժամեր. «Ես ՀՔԾ եմ գնացել երեկոյան 9-10-ին մոտ ու այնտեղից դուրս եմ եկել լուսադեմին` 4-5-ի կողմերը: Հարցաքննվել եմ երկու քննիչի կողմից»,- դատարանում ասաց վկան:

Այստեղ էր, որ առաջացավ առաջին հակասությունը, որի վերաբերյալ էլ մեղադրող դատախազ Սարգսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ «Իմ գնահատմամբ` առկա է էական հակասություն նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ: Այն վերաբերում է Էդուարդ Բաբայանին. իմ հարցերին ի պատասխան` վկան նշեց, որ Բաբայանին չի տեսել, մյուս կողմի հարցերին պատասխանելով` ասաց, որ չի հիշում, պատասխան չունի»,- նշեց դատախազը: Պաշտպանական կողմը առարկեց` պնդելով, որ հակասությունն  էական չէ, սակայն դատարանը բավարարեց:

Արդյունքում` հրապարակվեցին Գասպարյանի` նախաքննական մարմնին տված ցուցմունքները, որոնցից պարզ դարձավ, որ նախ հարցաքննությունը սկսվել է ժ. 02:15-ին եւ ավարտվել 03:40-ին, որի ժամանակ վկան մի քանի անգամ նշել է` «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համալիր է եկել  իր անվտանգության աշխատակիցների եւ թիկնազորի պետ Էդոյի ուղեկցությամբ»: Այսինքն` նախաքննական ցուցմունքներում վկան փաստել է, որ Էդուարդ Բաբայանը այդ օրը ներկա է եղել, եւ ինքն անձամբ տեսել է Բաբայանի գալը, մինչդեռ դատարանում ցուցմունք տալիս ասում է, որ Բաբայանին չի տեսել կամ որ լավ չի հիշում: Պատասխանելով դատախազի այն հարցին, թե որ ցուցմունքն է առավել արժանահավատ` վկան ասաց. «Բնականաբար` առաջինը, որովհետեւ այդ ժամանակ ավելի լավ եմ հիշել»:

Երկրորդ հակասությունը վերաբերում էր սեփական ցուցմունքը կարդալուն: Միքայել Գասպարյանը, ունենալով միջնակարգ կրթություն, դժվարացել է իր ձեռքով ցուցմունք գրել եւ տվել է համաձայնություն ցուցմունքը համակարգչով արձանագրելու համար. «Ես ասում էի, քննիչը գրում էր: Մտածել եմ` ինչ ասել եմ, դա էլ գրել է»: Ի պատասխան հարցին` արդյո՞ք ավարտելուց հետո նա կարդացել է իր ցուցմունքը, Գասպարյանը նշեց. «Քանի որ վարժ կարդալ չեմ կարողանում, եւ ժամն էլ ուշ էր, որոշել եմ առանց կարդալու ստորագրել եւ վերադառնալ տուն»: Ցուցմունքում, սակայն, նշված է, որ նա ստորագրել է անձամբ կարդալուց հետո միայն:

Գասպարյանն իր հերթին որոշակի անհամաձայնություններ ուներ` կապված սեփական ցուցմունքի հետ. «Երբ ես ասել եմ, որ տեսել եմ Բաբայանին Ծառուկյանի հետ գալիս, նկատի չունեի, թե հենց իրար հետ եմ տեսել, բոլորով եկել են, բայց դա չի նշանակում, թե նրանք երկուսով իրար հետ են շենք մտել»: Մյուս հակասությունը վերաբերում էր տեսագրություններին. «Ես տեղյակ եմ եղել, որ համալիրի տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերը աշխատելիս են եղել ամիսներ առաջ, ոչ թե կոնկրետ այդ շրջանում: Այդ ժամանակ աշխատելիս են եղել թե ոչ, ես չեմ կարող ասել»:

Մյուս երկու վկաները «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբույժներից էին, ովքեր դեպքի օրը հերթապահել են հիվանդանոցում: Վիրաբույժ Կարեն Փափազյանը, ով դեպքի օրը հիվանդանոցում է եղել որպես հերթապահ բժիշկ, գործի կողմերից ոչ մեկին չճանաչեց` նշելով, որ շատ ժամանակ է անցել, եւ ինքը դժվարանում է մանրամասն տեղեկություններ հաղորդել. «Հիշում եմ, որ ես եւ այլ մասնագետներ գնացինք` հիվանդի վիճակը գնահատելու եւ որոշելու, թե բժշկական ինչ օգնություն է անհրաժեշտ: Առկա էր բութ տռավմայի հետեւանք. քիչ գրգռված վիճակում էր, բայց ակտիվ շփվում էր բոլորի հետ: Ես զննեցի, տեսա, որ շտապ վիրաբուժական միջամտության կարիք չկա, եւ խորհրդակցելով ռեանիմատորի հետ` նրան տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք: Հետագայում արդեն, երբ վիճակը կայունացավ, նա տեղափոխվեց վիրաբուժական բաժանմունք»:

Վերակենդանացման բաժանմունքում լինելու ընթացքում տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը  իրավապահ մարմինների կողմից հարցաքննվել է 4 անգամ: Վիրաբույժը չկարողացավ հիշել` արդյո՞ք ինքը` որպես հերթապահ բժիշկ, թույլատրել է իրավապահներին մուտք գործել նշված բաժանմունք եւ հարցաքննել հիվանդին. «Որքանով հիշում եմ, նրանց հետ առնչություն չեմ ունեցել, չեմ տեսել: Համենայն դեպս, երբ թույլտվություն չի տրամադրվում, գրավոր ներկայացվում է: Եթե նման տեղեկանք չկա, ուրեմն` թույլատրել ենք. հիվանդը ի վիճակի է եղել»:

Գործով հաջորդ վկա Մարինե Նիկոյանը, ով եւս «Արմենիա» բ/կ-ի հերթապահ բժիշկ է, հիշեց տուժող Վյաչեսլավ Հարությունովին` որպես հիվանդ. «Մարմնական վնասվածքները տեսնելով` ահազանգել եմ Ոստիկանություն: Թե ինչ է պատահած եղել, ես չգիտեմ, իմ այդ հարցին նա չի պատասխանել»: Նիկոյանի խոսքով` հիվանդը գիտակից է եղել, տեղափոխվել է նախ 1-ին վիրակապարան, ապա` վերակենդանացման բաժանմունք»: Թե կոնկրետ ինչ վնասվածքներ է ունեցել եւ ում ուղեկցությամբ է հիվանդը եկել հիվանդանոց, բժիշկը չկարողացավ հիշել:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկել էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի առնչությամբ գործի դատաքննությունը:

Նիստի սկզբում դատավոր Մեսրոպ Մակյանը` կողմերի հետ փոխհամաձայնությամբ, սահմանել էր ապացույցների հետազոտման կարգը: Ըստ դրա` գործը քննվելու էր հետեւյալ հաջորդականությամբ. վկաների հարցաքննություն, փաստաղթերի եւ տեսաձայնագրությունների ուսումնասիրություն, տուժողի հարցաքննություն, իրեղեն ապացույցների հետ կապված որոշում, մեղադրյալի հարցաքննություն:

Վկաների հարցաքննության ավարտից հետո տուժող եւ պաշտպանական կողմերի միջնորդությամբ եւ դատարանի որոշմամբ դռնփակ կարգով սկսվել էր տեսաձայնագրությունների հետազոտման փուլըը։ Մոտ 15 րոպե անց նիստը հետաձգվել էր եւ տեղափոխվել մարտի 29-ին:

ԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ)

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում։ Հարությունովի եւ Բաբայանի միջեւ ծագել էր վիճաբանություն, որը հետագայում վերաճել էր ծեծկռտուքի։ Դրա ետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ ԱՕԿ նախագահի խորհրդական Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում՝ մի խումբ անձանց կողմից, որը, սակայն, հետագայում վերափոխվել էր 112 -րդ հոդվածի  1-ին մասի` ծանր մարմնական վնասվածքի պատճառում։

Նրա նկատմամբ որպես խափանման այլընտրանքային միջոց էր կիրառվել գրավը՝ 20 մլն ՀՀ դրամի չափով։

Էդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

09:10 22/03/2019  |  ՄամուլԾառուկյանն այլևս ազդեցություն չի ունենա սպորտի նախարարությունում. Ով է փոխարինելու նրա կադրին. «Ժամանակ»
17:24 21/03/2019  |  Դատական ռեպորտաժներԷդուարդ Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը (տեսանյութ)
13:43 21/03/2019  |  Դատական ռեպորտաժներԷդուարդ Բաբայանի գործով դատաքննությունը հետաձգվեց
13:17 21/03/2019  |  Դատական ռեպորտաժներԲՀԿ-ական պատգամավորի գործով դատավարությունը դատարանը որոշեց շարունակել դռնփակ (լուսանկարներ)
11:22 21/03/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանում սկսվել է ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստը
09:32 20/03/2019  |  ՄամուլԿոտայքն «ազատագրվո՞ւմ» է Ծառուկյանից. «Հրապարակ»
08:49 20/03/2019  |  ՄամուլԳագիկ Ծառուկյանը մի քանի օրով կլքի Հայաստանը. որդու տարեդարձն է նշում արտերկրում. «Ժամանակ»
20:02 15/03/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Ծառուկյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել. ՀՔԾ
10:48 15/03/2019  |  Դատական ռեպորտաժներՀայտնի է, թե երբ կսկսվի պատգամավորի դատավարությունը
12:36 13/03/2019  |  ԼՐԱՀՈՍՄինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի էր. Գագիկ Ծառուկյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]