ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկակի ստանդարտներ. իշխանությունը՝ փողոցային դժգոհության դեմ հանդիման. «Փաստ» 12/25/2018 11:25 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո բավական ակտիվացել են տարատեսական սոցիալական դժգոհության դրսևորումները, լինեն դրանք գործադուլ, Կաթողիկոսի, գյուղապետի հրաժարականի պահանջ, թե մեկ այլ բան:
Մի կողմից հասկանալի էր, որր երկրում կուտակված խնդիրները իշխանափոխությամբ չէին ավարտվելու և նույնիսկ համաժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ավելի լոկալ մակարդակով դուրս էին սպրդելու դժգոհության նոր դրսևորումներ:
Մեկ այլ կողմից էլ, պետք էր հեղափոխության համաժողովրդականության հանգամանքը դառնար մեկնակետ, որպեսզի իշխանությունը դուրս հաներ խնդիրների լուծումը պերմանենտ դժգոհությունների ցիկլից՝ դրանք տեղափոխելով ավելի համակարգային հուն:
Այս իմաստով իշխանությունը որոշակի կաշկանդվածություն ունի, քանի որ գալով իշխանության փողոցային շարժման միջոցով՝ դժվար է մարդկանց նախատել նույն բանի համար:
Մյուս կողմից էլ այդ փողոցային զանազան ակցիաները կաթվածահար են անում նոր իշխանությունների առանց այդ էլ բարդ աշխատանքը: Ինչ-որ պահից Փաշինյանն, ամեն դեպքում, փորձեց խնդրի լուծում առաջարկել՝ հորդորելով, օրինակ, գյուղապետի հրաժարական պահանջողներին ապահովել գոնե գյուղի բնակչության կեսի ստորագրությունները ու ուղարկել իրենց:
Ինչպես տեսանք, սակայն, նույնիսկ ընտրություններից հետո փողոցային տարբեր դրսևորումները չեն պակասել:
Ավելին, եթե սկզբում այդ դրսևորումները կրում էին հեղափոխության իներցիան, հիմա դրանք առաջանում են արդեն ընթացիկ պրոցեսների արդյունքում: Օրինակ Էջմիածնում և գլխավոր դատախազության մոտ Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքի ցույցերը: Կամ օպտիմալացման վտանգի առջև հայտնված գերատեսչությունների աշխատողների ակցիան:
Այսինքն, փաստացի ունենք առնվազն երեք մոտիվ, որոնք փողոցում ու հրապարակներում տարատեսակ ակցիաների հնարավորությունը բարձրացնում են: Կուտակված ահռելի դժգոհություններ, հեղափոխության իներցիա, ընթացիկ խնդիրներ:
Ընդ որում, սա՝ իշխանության ահռելի լեգիտիմության պայմաններում, ինչը արդեն իսկ տարօրինակ է: Տարօրինակ այն առումով, որ մի կողմից կան բազմաթիվ դժգոհության դրսևորումներ, թեկուզև ոչ ուղղակի հասցեագրված իշխանությանը, մյուս կողմից կա բավական մեծ լեգիտիմություն: Խնդիրը հետևաբար կամ հանրային տրամադրությունների և ընտրության արդյունքների որոշակի անհամատեղելիությունն է, կամ էլ փողոցային պայքարի՝ որպես քաղաքական պայքարի հիմնական գործիքակազմի պոպուլ յարիզացիան, որի «հաջողության» հեղինակները իշխանությունն ու Փաշինյանն են:
Գուցե ժամանակին փողոցն ու հրապարակը հռչակելով որպես քաղաքական հիմնական հարթակ՝ Փաշինյանն ու կողմնակիցները փորձում էին կարճատև, պահի քարոզչական ու քաղաքական խնդիրներ լուծել: Բայց փաստացի հիմա, երբ նրանք արդեն ամբողջական իմաստով իշխանություն են, փողոցը որպես քաղաքական թիվ մեկ հարթակ հռչակելը տալիս է իր պտուղները: Հետևաբար իշխանությունը վաղ թե ուշ պետք է բախվի այս խնդրին ու դիրքորոշում հայտնի:
Դիրքորոշումները, ցավոք, հակասական են: Մի դեպքում այդ դիրքորոշումն արդարացնում է ցուցարարների մոտիվացիան՝ դուրս գալ դատարանի որոշման դեմ, մեկ այլ դեպքում այդ դիրքորոշումը հեգնում է մշակույթի նախարարության աշխատակիցների հնարավոր գործադուլը:
Երկակի ստանդարտները այս հարցում ավելի վտանգավոր են, քան նույնիսկ լռությունը, որովհետև փաստացի սկսում են փողոցին թելադրել իշխանության օրակարգ, սոցիալական դժգոհության մեջ դնել արհեստական չափանիշներ, որը վտանգ ունի ոչ միայն խլացնել իրական հնարավոր դժգոհությունը, որ չի համապատասխանում իշխանության օրակարգին, այլև դաշտ է բացում զանազան քաղաքական արկածախնդիրների համար, ովքեր գերազանցիկի պես կարող են յուրացնել իշխանության համար համակրելի դժգոհության ձևերն ու բովանդակությունը և դա դարձնեն, օրինակ, քաղաքական վերելքի կամ կոմերցիայի առարկա»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25.12.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել