Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Թեժ քննարկումներ Ազգային ժողովում. ՀՀԿ-ական պատգամավորները բոյկոտեցին կարևոր նախագծի քվեարկությունը 11/16/2018   14:53  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին նիստն անցավ բուռն քննարկումների ու թեժ մթնոլորտում: Նիստի ընթացքում կառավարության ներկայացրած մի շարք նախագծեր չընդունվեցին: Դրանց թվում կային նաև նախագծեր, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել էին: 

Նախ ոչ մի կերպ չէր հաջողվում քվորում ապահովել՝ նիստը սկսելու համար: Առաջին փորձից գրանցվել էր 48 պատգամավոր, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց սպասել:

Արա Բաբլոյանն այնուհետև խմբակցությունների ղեկավարներին խնդրեց իրենց խմբակցության պատգամավորներին հրավիրել նիստերի դահլիճ, որպեսզի կարողանան քվորում ապահովել նիստը սկսելու համար: Մոտ 30 րոպե սպասելուց հետո ԱԺ նախագահը ևս մեկ գրանցում կազմակերպեց. Այս անգամ գրանցվել էր 52 պատգամավոր: Արա Բաբլոյանը գրանցված պատգամավորներին խնդրեց չլքել դահլիճը՝ մինչև մյուս պատգամավորների գալը:

Որոշ ժամանակ անց ի վերջո հաջողվեց քվորում ապահովել: ՀՀ ԱԺ նախագահը քվեարկության դրեց նախորդ օրը քննարկված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 51, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Քվեարկությունից հետո ՀՀ ԱԺ նախագահը դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանին. «Գալուստ Գրիգորիչ, Դուք չե՞ք քվեարկում, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց: Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել, քանի որ այն ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի քվեարկությանը մասնակցի 53 պատգամավոր: Դահլիճից առաջարկեցին վերաքվեարկություն իրականացնել, սակայն Արա Բաբլոյանը առաջարկի հետ չհամաձայնեց՝ շեշտելով, որ Գալուստ Սահակյանին հարցրել է, ով ասել է, որ չի քվեարկում:

Արա Բաբլոյանը քվեարկության դրեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Այս նախագծին ևս կողմ քվեարկեց 51, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Որոշումը կրկին չընդունվեց:

Այնուհետև ԱԺ նախագահը քվեարկության դրեց  «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը. «Հարգելի գործընկերներ, ես կոչ եմ անում, որպեսզի բոլորը մասնակցեն քվեարկությանը, որպեսզի չձախողվեն կառավարության կարևորագույն օրինագծերը: Կոչ եմ անում մասնակցել, որպեսզի կարևոր որոշումներն ընդունվեն: Այս նախագծին կողմ քվեարկեց 51, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Որոշումը չընդունվեց:

Քվեարկության դրվեց Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ու հարակից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագծերի փաթեթի հեղինակ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ու դիմեց Գալուստ Սահակյանին՝ խնդրելով այս անգամ մասնակցել քվեարկությանը: «Կարծում եմ, որ այս նախագիծը հրատապ է, քանի որ տեսնում եք, թե որքան են այս տատալիզատորների գովազդները խեղդում բոլորին»,- ասաց Հակոբյանը: Նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 52 պատգամավոր, որոշումը չընդունվեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ մեկ պատգամավոր չի քվեարկել: «Բայց, երևի, սկզբունքայնորեն չի քվեարկել»,- ասաց ԱԺ նախագահը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն առաջարկեց վերաքվեարկություն կազմակերպել, սակայն Արա Բաբլոյանն առաջարկի հետ համաձայն չէր: «Մենք չգիտենք, հնարավոր է, որ որևէ մեկն ուղղակի կոճակը չի սեղմել, ես առաջարկում եմ վերաքվեարկություն»,- պնդեց Մելքումյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, դիմելով գործընկերներին, նշեց. «Ես նախ խնդրում եմ, որ մեկս մյուսին հարգենք, մենք բոլորս այստեղ հավասար ենք: Եթե տեղից որևէ մեկը չի ասել, որ իր կոճակը չի աշխատել, չի կարողացել քվեարկել, վերաքվեարկության կարիք չկա: Ես կողմ եմ քվեարկել, մնացածը չգիտեմ, թե ով ոնց է քվեարկել»:

Միքայել Մելքումյանը շարունակեց պնդել վերաքվեարկության դնելու առաջարկը: «Ես առաջարկում եմ, որ մենք գիտակցենք, որ սա շատ կարևոր օրենք է, որը պետք է ընդունենք»,- ասաց Մելքումյանը: Այնուամենայնիվ, նախագծերի փաթեթի վերաքվեարկություն չկազմակերպվեց:

Քվեարկության դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար  Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ  խորհրդարանում անկարևոր հարցեր չեն քննարկվում, իսկ առաջիկայում լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ շեշտելով, որ ԱԺ-ում տիրող մթնոլորտն անընդունելի է ու անընկալելի՝ գալ, նստել դահլիճում և բնական գործունեությունը խաթարել: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ կա քվեարկելու երեք տարբերակ, և կա նաև չորրորդ տարբերակը, որը չքվեարկելն է: Բայց բնական գործընթացներ ապահովելու համար նաև նախագահությունը իր գործունեությունը ծավալում է»,- ասաց էնֆիաջյանը:

Էդմոն Մարուքյանը իր հերթին պատգամավորներին խնդրեց աջակցել իր ներկայացրած նախագծին, քանի որ այն վերաբերվում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը: «Ես շատ եմ կարևորում, որ այն այսօր ընդունվի, որովհետև որևէ քաղաքական նպատակ, քաղաքական աստառ այս նախագիծը չունի, այն զուտ մարդասիրական բնույթ է կրում, և ես խնդրում եմ, որ մենք միասին այն ընդունենք»:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես ևս միանում եմ կոչին և հորդորում եմ իմ գործընկերներին, ովքեր հումորի համար նստել են դահլիճում և կուզեն կքվեարկեն, չուզեն՝ չեն քվեարկի, հասկանալ, որ այս պահին Հայաստանի բոլոր կալանավայրերում հետևում են այս նախագծի քվեարկությանը: Մարդիկ շատ դեպքերում անհարկի ենթարկվել են ոչ մարդկային վերաբերմունքի: Մենք պարտավոր ենք վերականգնել այդ մարդկանց իրավունքը և այս նախագիծը միտված է դրան: Բոլորին հորդորում եմ այս նախագծին կողմ քվեարկել և չտապալել այն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ պատգամավորներին կոչ արեց հարգել մեկը մյուսի քվեարկությունը: «Բոլորս էլ պատգամավոր ենք և իրավունք ունենք քվեարկել կամ չքվեարկել: Եկեք հարգանքով վերաբերվենք մեկս մյուսի քվեարկությանը: Ինչ վերաբերվում է պարոն Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը, սա այն դեպքն է, երբ երկու լոռեցիների կարծիքները համընկնում են, ես պաշտպանում եմ այս նախագիծը: Կալանավայրերում գտնվող մեր քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանվեն, դա մարդասիրական օրենսդրական նախաձեռնություն է, ես կողմ եմ քվեարկելու՝ չնայած նրան, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Ես բոլորին կոչ եմ անում կողմ քվեարկել»,- ասաց Շարմազանովը: Չնայած բազմաթիվ կոչերին ու հորդորներին՝ այս նախագիծը ևս չընդունվեց. կողմ քվեարկեց 48 պատգամավոր:

Խորհրդարանը չընդունեց նաև «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկվում էին արգելել Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում արգելել հավաքների անցկացումը: Նախագծին կողմ քվեարկեց 43 պատգամավոր:  

Այնուհետև քվեարկության դրվեց «Հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ավելացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության երաշխիքները: Նախագիծը չընդունվեց, ինչից հետո կրքերն ավելի բորբոքվեցին:

Քվեարկությունից առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը պատգամավորներին կոչ արեց միահամուռ կողմ քվեարկել նախագծին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ նախագծի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ, եթե Կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի, այդ մասին օրենքով հատուկ արձանագրվելու կարիք չկա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլորին կոչ արեց պարտադիր կերպով կողմ քվեարկել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցուն տրված են բացառիկ իրավունքներ: ՀՀԿ խմբակցության պատգամավորներ  Միհրան Հակոբյանը և Սամվել Նիկոյանը այն կարծիքին էին, որ Վեհափառ Հայրապետի անվտանգության ապահովումը կառավարության հայեցողությանը թողնելն անընդունելի է, դա պետք է ընդունվի օրենքով: Նախագծին կողմ արտահայտվեց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ընդգծեց, որ կարևորում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության հարցը, բայց գտնում են, որ օրենքով չէ, որ այդ հարցը պետք է կարգավորվի: Նա հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Ի վերջո, նախագծին կողմ քվեարկեց 28, ձեռնպահ՝ 10 պատգամավոր, որոշումը չընդունվեց: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր, ինչից հետո լքեց դահլիճը: Էդուարդ Շարմազանովի հետևից դահլիճը լքեցին նաև ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հորդորեց մնալ դահլիճում, քանի որ ևս մեկ կարևոր նախագիծ կա, որը պետք է քվեարկվի: «Ամեն մի նախագիծ իր կարևորությունն ունի, այդպես չի կարելի»,- ասաց Բաբլոյանը:

Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված «Կրթության մասին ՀՀ օրենքում« փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ևս չընդունվեց: Նախագծին միաձայն կողմ քվեարկեց 32 պատգամավոր, սակայն ընդունելու համար անհրաժեշտ էր, որպեսզի քվեարկությանը մասնակցի 53 պատգամավոր: Նախագծով պատգամավորն առաջարկում էր տարաժամկետել ուսանողների ուսման վարձերը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:23 16/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ
12:27 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆոյեմբերի 21-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
10:56 22/10/2018  |  ԼՐԱՀՈՍՔիչ անց կսկսվի ԱԺ արտահերթ նիստը՝ օրակարգում ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են (ուղիղ միացում)
12:04 16/10/2018  |  ԼՐԱՀՈՍԿհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ
13:09 23/08/2018  |  ԼՐԱՀՈՍՍևանա լճի էկոհամակարգի վերականգնման հարցը՝ ԱԺ արտահերթ նստաշրջանում
11:35 12/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ
11:46 11/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան. ՈՒՂԻՂ
17:08 21/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանն ավարտեց աշխատանքը
11:29 21/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈՒՂԻՂ
13:04 22/03/2018  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն մարտի 23-ին կգումարի արտահերթ նիստ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]