Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել 11/14/2018   16:13  |  ԳՈՐԾ #

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է զինվորական  պարետատանը տեղի ունեցած սպանության գործը՝ գտնելով, որ անցել է վաղեմության ժամկետը։ Ընդ որում՝ նախկին կարճելը դատարանը վերաորակել է շատերկի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության համար առաջադրված մեղադրանքը՝ սպանության եւ սպանության փորձի հոդվածներով։

Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ

1994 թվականի հուլիսի 4-ին N զորամասի  զինվորական պարետատանը` պարետի աշխատասենյակում,  արձակվել են կրակոցներ, որի հետեւանքով մահացել է մեկ անձ՝ Արթուր Վլադիմիրի Խաչատրյանը, իսկ 4 անձ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են պրապորշչիկի կողմից, ով հետո    դուրս է եկել ու դրսում նստել մինչեւ ոստիկանությունից եկել ու տարել են։

Պրապորշչիկը՝ Արամայիսը, ով զինվորական ծառայության էր անցել Ղարաբաղյան պատերազմից հետո, պնդում է, թե զինակիցներին սպանելու մտադրություն չի ունեցել։ Մինչ դեպքը գտնվել է ընկերոջ մոտ՝ հյուրասիրության՝ մեկ բաժակ գինի խմելու, պարետատնից լսել է աղմուկի ձայներ, գնացել է եւ փորձի կարգի հրավիրել այնտեղ գտնվողներին, ի վերջո նաեւ կրակոցներ է արձակել։ Ըստ նրա՝ կրակել է գետնին, իսկ թե ինչպես են տուժողներն ստացել  հրազենային վնասվածքները՝ դժվարացել է ասել։ Մինչդեռ դեպքերի զարգացման բոլորովին այլ իրավիճակ են նկարագրել տուժողները։  Վերջիններս պատմել են, որ դեպքի օրը գնացել են պարետատուն՝ ֆուտբոլ նայելու, քանի որ սկսվել էին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։ Մինչ այդ՝  պրապորշչիկը մեկ շիշ օղի և մի քանի վարունգ է առաջարկել եւ յուրաքանչյուրը մեկական բաժակ օղի են խմել: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը՝  Ենոքը վերցրել է մի վարունգ, որ ուտի, իսկ Արամայիսը նրան հանդիմանել է՝ ասելով. «մենակ չես, կտորե, որ բոլորը ուտեն»: Այնուհետև իրենք մեկ-մեկ գնացել են պարետի աշխատասենյակ:

Ըստ տուժողների՝ սենյակում հանգիստ մթնոլորտ է եղել, բոլորը նստած ֆուտբոլ դիտելիս են եղել, երբ պրապորշչիկը մտել է ներս լիցքավորված զենքով ու սկսել կրակել։

«Դեռ հինգ րոպե չանցած Արամայիսը մտել է սենյակ աչքերը լրիվ կարմրած: Նա միանգամից ինքնաձիգով է մտել: Սենյակում հանգիստ մթնոլորտ է եղել, բոլորը նստած ֆուտբոլ էին նայում ու եթե աղմուկ լիներ ինքը չէր լսի, որ ընկերներից մեկը հարցրել է, թե ինչու է ինքնաձիգի ապահովիչը իջեցրել, և նա էլ ասել է, որ կկոտորի ու սկսել է կրակել»,- պատմել է տուժողներց Ենոքը։

Արթուրին դիպել է երկրորդ գնդակը, ով նշված տարածք էր գնացել առաջին անգամ՝ պատերազմում զոհված եղբոր գերեզմանին։ Կրակոցը եղել էր մահացու եւ տեղում ստացած վնասվածքներից մահացել է։ Տուժողը պատմել է, թե տեսել է ինչպես է Արամայիսը հերթով կրակել և բոլորը խառնված փախչում էին մեկը պատուհանով, մեկը դռնով, ով ոնց կարողանում էր: Ինքը մտածել է, որ ամոթ կլինի, եթե ինքը փախչի և մնացել է սենյակում, որպեսզի զենքը նրանից խլի, իսկ երբ փորձել է զենքը նրա ձեռքից վերցնի Արամայիսը կրակել է նաեւ իր ուղղությամբ։ Ըստ տուժողի՝ առաջին գնդակը դիպել է թերեւս երիկամին, երկրորդ կրակոցը՝ ողնաշարի հատվածին: Երկրորդ կրակոցից հետո չի կարողացել ոտքի վրա կանգնել և ոտքերը չէր զգում:

 Ընկնելուց հետո երրորդ կրակոցնել արձակեց իր վրա: Այդ ժամանակ արդեն սենյակում մարդ չի եղել, մահացած տղան էր գետնին ընկած, Արթուրն էր պատուհանի վրա մնացել, երևի փորձում էր փախչել չստացվեց։ Ամբողջ սենյակը ծխի ու արյան մեջ է եղել,- ցուցմունքում վերհիշել է Ենոքը եւ ավելացրել, որ Արամայիսը էլի էր ուզում կրակեր, սակայն փափմուշտները վերջացել էին. «զենքի չխկոցից է հասկացել, որ փամփուշտները վերջացել են»: Կրակոցներից հետո սենյակը ծխի մեջ է եղել և ինքը սողալով գնացել է դռան մոտ, որ կարողանա շնչել և այդ ժամանակ մի կին մոտեցել է իրեն ու օգնել՝ մինչև տղանները շտապ օգնություն էին կանչում:

Թե որն է եղել նման դաժանության պատճառը տուժողներից որեւէ մեկը չի կարողացել ասել. Բոլորն էլ փաստել են, որ մինչ այդ եղել են նորմալ հարաբերություններ։ Քրեական գործով, այդուհանդերձ, կան տվյալներ, որ հավաքվածները դրանից առաջ վիրավորել էին նրա արժանապատվությունը։ Փորձագետի թիվ 10/18 եզրակացության համաձայն` Արամայիս որևէ տեսակի հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս չի տառապում, հոգեպես առողջ է: Նկարագրված արարքի կատարման պահին նա  չի գտնվել նաև որևէ ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, մեղսագրվող արարքի պահին հասկացել է իր գործողությունների փաստացի բնույթը, հասարակական վտանգավորությունը և կարողացել է ղեկավարել դրանք, ուստի մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ: Ըստ փորձագետների՝ դեպքին նախորդած ժամանակահատվածում նրան վիրավորել են , ինչն էլ պատճառահետեւանքային կապի մեջ է մտնում կատարված արարքի հետ։

Դատարանի գնահատմամբ՝ պրապորշչիկն արձակել է նշանառու կրակոցներ

 Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 1994 թվականի հուլիսի 5-ին, հուլիսի 15-ին Արամայիսին մեղադրանք է առաջադրվել նախկին  քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ կետով եւ նույն օրը վերցվել արգելանքի: Սակայն  1994 թվականի սեպտեմբերի 13-ին փոխվել է նրա  նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը,  և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը, ինչից որոշ ժամանակ անց նա դիմել է փախուստի եւ 1995 թվականի հունվարի 5-ին քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել  հետախուզում և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Նա հայտնաբերվել է 2017 թվականին, կասեցված վարույթը վերսկսվել է եւ նրան մեղադրանք առաջադրվել։  2018 թվականի փետրվարի 26-ին փոփոխվել է ավելի վաղ  Արամայիսին առաջադրված մեղադրանքը և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, իսկ  2018 թվականի փետրվարի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Դատաքննության ընթացքում դատարանը հիմնավորված է համարել, որ մեղադրյալն արձակել է կրակոցները եւ ունեցել է սպանելու նպատակ, սակայն այլ մոտեցում է ունեցել իրավական գնահատականի վերաբերյալ։

Դատարանի գնահատմամբ՝  նրա  կողմից կատարվել է երկու և ավելի անձի սպանության փորձ և հասարակ սպանություն, այսինք` նրա արարքը ենթակա է որակման  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:


Այսպես, ըստ դատարանի, մեղադրյալը  հացի գործարանի շենքում տեղակայված զինվորական պարետատանը` պարետի աշխատասենյակում լիցքավորելով իրեն ամրակցված «ԱԿՄ-74-ՈՒ» տեսակի «364229» համարի ինքնաձիգը, սպանելու նպատակով կրակահերթ է արձակել նույն աշխատասենյակում գտնվող 6 անձի ուղղությամբ: Նրա  գործողությունների հետևանքով Արթուր Վլադիմիրի Խաչատրյանը մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, երկու անձի՝  թեթև վնաս, իսկ մյուսին  արձակված կրակոցների գնդակները չեն դիպչել:


Դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքում նկարագրված դեպքի փաստական հանգամանքները ամբողջությամբ համընկնում են դատաքննությամբ ուսումնասիրված թույլատրելի և վերաբերելի ապացույցներով կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատվող փաստական հանգամանքերին: Հիմնավորված չի համարել, որ մեղադրյալին եւ նշված 6 անձանցից բացի եղել են նաեւ այլ անձինք եւ գտել, որ շարադրված ապացույցներից բխում է նաև, որ Արամայիսը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ կրակոցներ է արձակել պարետի սենյակում այդ պահին գտնվող բոլոր վեց անձանց ուղղությամբ. Մենահատ կրակոցներ արձակելով  փակ սենյակում գտնվող վեց անձանց ուղղությամբ ։

Մեղադրյալը «մեղսագրվող արարքը չի կատարել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: Սպանության որակական հատկանիշ հանդիսացող շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը առկա է այն դեպքերում, երբ հանցավորի կողմից սպանության ուղղված գործողություններով, սպանության եղանակով սպանության թիրախ հանդիսացող անձից կամ անձանցից բացի վտանգվում է նաև այլ մարդկանց կյանքը: Օրինակ հասարակական մարդաշատ մարդում տուժողի ուղղությամբ անկանոն կրակահերթ բացելը, պայթյունը և այլն: Այսինքն սպանությունը կարող է որակվել որպես շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված, երբ հանցավորը սպանության թիրախից բացի դիտավորություն չունենալով այլ անձանց կյանքից զրկելու, գիտակցաբար վտանգում է նրանց կյանքը իր կողմից սպանության համար ընտրված եղանակով կամ մեթոդով: Այսինքն սպանության որոկական հատկանիշ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը առկա է այն դեպքում, երբ հանցավորի կողմից սպանության համար ընտրված ձևը(միջոցը, եղանակը) առերևույթ վտանգ է ներկայացնում այլ առնվազն մեկ անձի կյանքի համար:  Սակայն, թե առաջադրված մեղադրանքից, թե դատարանում ուսումնասիրված ապացույցներից չի բխում /առնվազն չի ապացուցվում/, որ պարետի սենյակում, բացի վերոնշված վեց անձանցից, ում կյանքից զրկելու նպատակով Արամայիս Աբրահամյանը կրակոցներ է արձակել ինքնաձիքից, այլ որևէ անձ է գտնվել:

Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ մեղադրյալի կողմից կատարված արարքում բացակայում է սպանության որակյալ հատկանիշ հանդիսացող` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակը», - գտել է դատարանը եւ որոշել  առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով վերաորակել և նրա մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Միաժամանակ  անդրադառնալով Արամայիս Աբրահամյանի կատարած հանցագործությունների համար պատասխանատվության և պատժի հարցերին դատարանը արձանագրել է, որ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները», իսկ նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ «դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Կատարված արարքի համար քրեական, պատասխանատվության ենթարկելու ժամկետը կազմում է տասնհինգ տարի, քանի որ վերջինս արաքը կատարելուց հետո դիմել է փախուստի և գտնվել հետախուզման մեջ, այսինքն` նրա նկատմամբ վաղեմության ժամկետները պետք է հաշվարկվեն ՀԽՍՀ-ի կողմից 1961 թվականին ընդունված քրեական օրենսգիրքի 44-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ նախատեսված կանոնի համաձայն, քանի որ այն ամբաստանյալի համար ավելի մեղմ կարգավորում է նախատեսում` համեմատած գործող ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի, և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համամաձայն պետք է ղեկավարվալ ամբաստանյալի վիճակը բարելավող օրենքով: Ի դեպ հանցավոր արարքի կատարման պահից անցել 24 տարի, և թե արարքի կատարման պահին գործող օրենքով` տասնհինգ տարի, և թե նոր օրենքով սահմանված վաղեմության ժամկետները` քսան տարին, անցել են եւ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցրել է վաղեմության ժամկետներ անցած լինելու հիմքով:

Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազը համամիտ չէ դատարանի իրավական գնահատականի հետ եւ «Փաստինֆո»-ի տեղեկություններով ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը,  մեղադրյալին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության համար ու դատապարտել 10 տարվա ազատազրկման։

Պատրաստեց՝ Քրիստինե Հարութունյանը

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:56 13/06/2018  |  Քրեական խրոնիկոնՔննիչը կարճել է ձմեռային զորակոչից խուսափելու գործի վարույթը
13:12 09/06/2018  |  Քրեական խրոնիկոնՍպանության փորձի մեղադրանքով 17 տարի հետախուզման մեջ գտնվողն «ինքնակամ» ներկայանում է. դատախազը որոշում է գործը կարճել՝ չնայած դատավճռի առկայությանը
14:04 14/05/2018  |  Քրեական խրոնիկոնՕբյեկտիվ նախաքննություն կատարելու համար նոր քրեական գործ է  ընդունվել Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ
12:53 07/05/2018  |  Քրեական խրոնիկոնԳլխավոր դատախազը վերացրել է դատապարտյալի մահվան դեպքով քրեական գործի վարույթը կարճելու մասին 23 տարվա վաղեմության որոշումը
15:20 05/05/2018  |  Վարչական իրավունքՎերաքննիչ  դատարանն իրավացիորեն  է  կայացրել   քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը. Վճռաբեկ դատարան
15:11 31/03/2018  |  Քրեական խրոնիկոնԲերման ենթարկված անձանց խոշտանգման ենթարկելու գործը կարճելու դեմ բողոք է ներկայացվել դատարան
15:22 21/03/2018  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն կարճել է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման գործը՝ տուժող կողմը բողոք է ներկայացրել Երևանի դատախազին
12:35 11/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱվազակության մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճվել է
16:57 12/10/2017  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի միջնորդության դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը կարճվել է
12:02 09/09/2017  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության հայցի գործի վարույթն ընդդեմ քաղաքացու կարճվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]