Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Սպանության փորձի մեղադրանքով 17 տարի հետախուզման մեջ գտնվողն «ինքնակամ» ներկայանում է. դատախազը որոշում է գործը կարճել՝ չնայած դատավճռի առկայությանը 06/09/2018   13:12  |  Քրեական խրոնիկոն

Շուրջ 18 տարի առաջ Երևանում կատարված սպանության փորձի գործը դատախազությունը կարճել է, թեև նրա մեղսակցության վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։

Խոսքը գնում է, 2010 թվականի օգոստոսի 25-ին Երևանում կատարված սպանության փորձին. ժամը 22.30-ի սահմաններում ոստիկանությունը «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ է տացել, որ նույն օրը՝ ժամը 22.20-ին, հիվանդանոց է բերվել Երևան քաղաքի բնակիչ Նարեկ Սուրենի Սարգսյանը՝ աջ բազկի վերին երրորդի թափանցող հրազենային և աջ կրծքավանդակի աջ շրջանի կույր հրազենային վնասվածքներով, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Դեպքի առթիվ 2010 թվականի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ և նախաքննությամբ պարզվել, որ 2010 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Գեղամ Պողոսյանը և Աշոտ Եղոյանը սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, Արթուր Սիմոնյանին, Համբարձում Մաթևոսյանին և Նարեկ Սարգսյանին սպանելու դիտավորությամբ Երևան քաղաքի Ազատության պողոտայի շենքի բակում ատրճանակներով կրակոցներ են արձակել Նարեկ Սարգսյանի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը:

Նախաքննական մարմինը որոշում էր կայացրել 2010 թվականի սեպտեմբերի 30-ին Գեղամ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նույն օրը վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հետախուզում է հայտարարվել, իսկ մյուս մեղադրյալ Աշոտ Եղոյանի մասով գործն անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել դատարան։

Նշենք նաև, որ Աշոտ Եղոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և դատապարտվել 8 տարվա ազատազրկման:
Հատկանշական է, որ առաջին ատյանի, ինչպես նաև վերաքնննիչ դատարանները Աշոտ Եղոյանի գործով դատական ակտ կայացնելիս հիմնավորված են համարել Աշոտ Եղոյանի կողմից հանցավոր արարքները Գեղամ Պողոսյանի հետ միասին կատարված լինելու փաստը:

Ինչ վերաբերում է Գեղամ Պողոսյանին, ապա դեպքից 17 տարի անց՝ 2017 թվականի սեպտեմբերի 30, ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է նրա մասով քրեական գործը։ Կարելի է ենթադրել՝ ուսումնասիրելու նպատակով, սակայն ավելի քան 10 օր անց՝ հոկտեմբերի 12-ին, առանց որևէ ցուցումի հետ է վերադարձնում: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, 17 տարի հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը «ինքնակամ» ներկայանում է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը քննիչը նրան մեղադրանք է առաջադրում , սակայն վերջին մեղադրանքը չի ընդունում ու հրաժարվում է ցուցմունք տալ։ Սակայն դատախազը որոշում է փոխել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորուը

«Փաստինֆո»-ին հայտնի դարձել նաև, որ դեռևս 2014 թվականին, երբ Պողոսյանը հետախուզման մեջ էր գտնվում, վերջինիս պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել քրեական գործի վարույթը կարճելու և խափանման միջոցը փոխելու մասին, սակայն դատախազն այն ժամանակ գտել է, որ միջնորդությունն անհիմն է և մերժել է:

Իսկ երբ այդքան տարի անց Պողոսյանը ներկայացել է՝ դատախազը որոշել է բարեհոգաբար նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել:

Սակայն դատախազության աննախադեպ մեծահոգությունն այսքանով չի ավարտվել՝ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին քննիչը Գեղամ Պողոսյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարում և ուղարկում է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Սակայն պարզվում է դատախազ Սմբատյանը գործն ստանալու հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 28-ին որոշում է Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Մեզ հայտնի է դարձել նաև, որ դատախազի այս որոշոման դեմ առարկություն է ներկայացվել, սակայն Երևան քաղաքի դատախազն այն մերժել է:

Մնում է ողջամիտ հետևություն կատարել՝ ինչ կապ կա Պողոսյանի և դատախազի միջև, ինչու հանկարծ գործը դատախազի կողմից պահանջվելուց և հետ վերադարձվելու հաջորդ օրը Պողոսյանը, ով երկար տարիներ հետախուզման մեջ էր հանկարծ «ինքնակամ» ներկայացավ ու արժանացավ դատախազի նման բարեհաճ վերաբերմունքին՝ ոչ միայն կալանաորումը վերացվեց, այլ ընդամենը մեկ օրում քրգործը կարճվեց։

Ենթադրենք՝ նախաքննությունը թերի է ընթացել, ինչու որեւէ ցուցում չի տրվել նոր ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Կամ արդյոք դատախազը բողոքարկել է մյուս մեղադրյալի մասով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, քանի որ դրանում խոսքը գնում է, որ սպանության փորձը կատարել են միասին։ Եթե կարծում էր, որ ապացույցները բավարար չեն եղել, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է բարձրացներ դատավճիռը բեկանելու հարց, հակառակ պարագայում ստացվում է, որ դատախազը իրեն վեր է դասել դատարանից ու կարճել քրեական գործը։ Կամ ինչ երաշխիք է ունեցել դատախազը որ 17 տարի փախուստի դիմած ծանր հանցագործության մեջ մեղադրվողը նորից չի հեռանա Հայաստանից եւ չի խուսափի քննությունից, որ անմիջապես վերացրել է խափանման միջոցը եւ սա այն պայմաններում, երբ անգամ քննության աջակցող, իրենց մեղադրանքը ընդունող շատ եւ շատ այլ թեթեւ կամ միջին ծանրության մեջ մեղադրվողները կալանավորվում են։

Կարծում ենք, այսօրինակ որոշումներն իրենց մեջ կոռուպցիոն դրսեւորումների լուրջ վտանգ են պարունակում, էլ չենք խոսում արդար արդարադատության վարկաբեկման մասին։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:04 14/05/2018  |  Քրեական խրոնիկոնՕբյեկտիվ նախաքննություն կատարելու համար նոր քրեական գործ է  ընդունվել Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ
12:53 07/05/2018  |  Քրեական խրոնիկոնԳլխավոր դատախազը վերացրել է դատապարտյալի մահվան դեպքով քրեական գործի վարույթը կարճելու մասին 23 տարվա վաղեմության որոշումը
15:20 05/05/2018  |  Վարչական իրավունքՎերաքննիչ  դատարանն իրավացիորեն  է  կայացրել   քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը. Վճռաբեկ դատարան
15:11 31/03/2018  |  Քրեական խրոնիկոնԲերման ենթարկված անձանց խոշտանգման ենթարկելու գործը կարճելու դեմ բողոք է ներկայացվել դատարան
15:22 21/03/2018  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն կարճել է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման գործը՝ տուժող կողմը բողոք է ներկայացրել Երևանի դատախազին
12:35 11/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱվազակության մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճվել է
16:57 12/10/2017  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի միջնորդության դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործը կարճվել է

Արխիվ

[]