ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության հայցի գործի վարույթն ընդդեմ քաղաքացու կարճվել է 09/09/2017 12:02 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ընդդեմ քաղաքացի Արմեն Վարդանյանի հայցի գործով վարույթը: Հայցվորը պահանջում էր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվին վճարելու համար 300.000 դրամ բռնագանձել:
Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց պատասխանող Արմեն Վարդանյանի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանը:
Վարչական դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը։
Այսինքն՝ եթե անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը չի գերազանցում երկու հարյուր հազար դրամը, ապա նման վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության, Դատարանը, պարզելով այդ հանգամանքը, գործի քննության ցանկացած փուլում պարտավոր է կարճել այդպիսի գործի վարույթը։
Իսկ տվյալ գործի փաստերի համաձայն, Արմեն Վարդանյանը Ոստիկանության 25.03.2016 թվականի որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը) 4-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով։ Ոստիկանությունը 20.07.2016 թվականին դիմել է Դատարան՝ անբողոքարկելի վարչական ակտի վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջով Արմեն Վարդանյանից 300.000 ՀՀ դրամ բռնագանձման հայցով։ Ոստիկանության հայցադիմումով պահանջվող գումարը ներառում է 25.03.2016 թվականի որոշմամբ Արմեն Վարդանյանի նկատմամբ նշանակված տուգանքը (200.000 ՀՀ դրամ), ինչպես նաև այդ տուգանքի 50 տոկոսը (100.000 ՀՀ դրամ), որն ավելացել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ 26.07.2014 թվականից մինչև 30.03.2017 թվականը գործող խմբագրությամբ 305-րդ հոդվածի ուժով։
Դատարանը գտել է, որ Ոստիկանության հայցի հիմքում դրված 25.03.2016 թվականի որոշմամբ նշանակված տուգանքի գումարը 200.000 ՀՀ դրամը չգերազանցելու պայմաններում բացակայում է Վարչական դատավարության օրենսգրքի 216.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման վերաբերյալ գործ հարուցելու իրավական հիմքը։
Հետևաբար, Դատարանը գտել է, որ գործով վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության, ինչն էլ հիմք է գործի վարույթը` Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով կարճելու համար։
Նկատի ունենալով, որ գործի վարույթը ենթակա է կարճման և հայցվորը վճարել է հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ պետական տուրքի գումարը, Դատարանը գտել է, որ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ