ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանը» լքել է՝ իր գաղափարներին դեմ չգնալու համար 11/01/2018 13:57 | Քաղաքական
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքել է, որպեսզի դեմ չգնա իր հավատամքին ու գաղափարներին։
Այս մասին նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց պատգամավորը։
«Իմ քայլը պայմանավորված է բացառապես իմ գաղափարներով ու հավատամքով։ Ես ասել եմ նաև «Լուսավոր Հայաստանի» իմ ընկերներին։ Ես հավատում եմ ու մշտապես հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին ու այն գործին, որը նա սկսել է։ Ես չեմ կարող ընդդիմանալ մի բանի, որին ես հավատում եմ։ Սա չափազանց ֆունդամենտալ հարց է։ Երբ մենք քննարկում էինք կուսակցության դիրքորոշումն առաջիկա գործընթացներին, նաև ես իմ տեքստում եմ նշել, որ ես ունեմ տարբերություններ կուսակցության ապագա գործողությունների վերաբերյալ։
Ես ասել եմ հետևյալը՝ ինչպես կարող եմ լինել ընդդիմադիր սեփական պատկերացումներին։ Մեր կուսակցական ներքին քննարկումներում, դեռևս հեղափոխությունից առաջ, երբ մենք քննարկում էինք, թե ինչպես պետք է գնալ, բնականաբար, ամբողջությամբ միակարծիք չէին մեր ժողովները։ Կային նաև կարծիքներ, որ ճիշտը միանալն է, ես մի քանի անգամ արտահայտել եմ կարծիքներ, որ ճիշտը միանալն է։ Սակայն կուսակցական գործունեությունն այնպիսին է, որ մեծամասնությունն ընդունում է կարծիք, եթե դու նույնիսկ համաձայն չես, կուսակցական կարգապահությունը ստիպում է, որ ենթարկվես այդ ընդհանուր խաղի կանոններին։
Ես սրտով մշտապես եղել եմ այնտեղ, բայց կուսակցական կարգապահությունը պահելով չեմ եղել այնտեղ, ես իմ ընկերներին, ովքեր փողոցում են եղել, ասել եմ, որ այս պահին միանշանակ կարող եմ խոստանալ մեկ բան, որ ես միանշանակ չեմ խանգարի ձեզ որևէ հարցում։ Որևէ մեկը չի կարող գտնել հեղափոխության օրերի մի հարցազրույց, ստատուս, ելույթ, որտեղ ես որևէ վատ խոսք եմ ասել փողոցում կանգնած ընկերներիս մասին։ Ես մտածել եմ այսպես՝ եթե ես այս պահին ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով նրանց չեմ կարողանում օգնել փողոցում, ապա ոչ մի դեպքում նաև չպետք է խանգարեմ»,- ասաց Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ եթե հնարավորություն ունենար այդ որոշումը նորից կայացնելու նախկինում, գուցե, կուսակցական կարգապահություն չցուցաբերեր։ Կոնջորյանը նշեց, որ ՔՊ-ին անդամակցելու հարց դեռ չի քննարկվել։
«Քննարկում, որ ես անդամակցեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, նման քննարկում չի եղել։ Եղել է քննարկում, որ մենք միասին գնանք առաջիկա գործընթացների ժամանակ»,- նշեց Հայկ Կոնջորյանը։
Հոկտեմբերի 31-ին Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքելու մասին։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել