Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Դատարանն արդարացրել է բուժվող հիվանդի մահվան մեջ մեղադրվող բժիշկներին 10/15/2018   18:20  |  Արդարացման դատավճիռներ

Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է հիվանդի մահվան մեջ մեղադրվող «Մասիսի բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ի հերթապահ վիրաբույժին և բաժանմունքի վարիչին։

1945 թ. ծնված  Գոհարիկ Հարությունյանը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ  է ընդունվել 2015 թվականի օգոստոսի 31-ին` ժամը 10-ի սահմաններում, ստացիոնար բուժման, սակայն 10 օր անց հարազատները տեղեկացվել են նրա մահվան մասին։  Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ հերթապահ բժիշկ Նելսոն Սուվարյանի կողմից Գոհարիկ Հարությունյանի հիվանդության ախտորոշումը տրվել է ոչ լիարժեք և ուշացումով։ Մասնավորապես՝  չի ախտորոշվել քարային խոլեցիստիտի պերֆորատիվ /թափածածկված/ լինելը, ինչը արձանագրվել էր դեռևս 2015 թվականի օգոստոսի 27-ին այլ բժշկական հիմնարկում կատարված որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրությամբ, բացի այդ՝ զարգացած թարախաֆիբրինային տեղային տարածուն /դիզֆուլ/ պերիտոնիտը` ենթալյարդային շրջանում ինֆիլտրատի գոյացմամբ, մինչդեռ նշված բուհետազոտության արդյունքները տրամադրված եղել են։

Նախաքննական մարմինը գտել է, որ բուժող բժիշկ Ն.Սուվարյանի կողմից անտեսվել են նշված համակարգչային շերտագրության արդյունքները: Ավելին,  բժիշկը 2015 թվականի օգոստոսի 31-ին և 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Գ.Հարությունյանի նկատմամբ վիրահատական միջամտություն չի իրականացրել, ինչը մասնագիտական տեսանկյունից անհասկանալի և անընդունելի է գնահատվել` առավել ևս Գ.Հարությունյանի ստացիոնար բուժման ընդունված լինելու պայմաններում: Հիվնադը վիրահատվել է բժշկական կենտրոն դիմելուց միայն երկու օր  անց` 2015 թվականի սեպտեմբերի 2-ին, որի հետևանքով որովայնի խոռոչում շարունակել է զարգանալ թարախաֆիբրինային տեղային տարածուն պերիտոնիտը` կոնգլոմերատի ձևավորումով: Նման պայմաններում վիրահատության կատարման` կոնգլոմերատի կպումների անջատման ընթացքում կարող էր առաջանալ նկարագրված բարդությունը` ստամոքսի փոքր կորության շրջանում պատի ամբողջականության խախտումը, այդ շրջանին դրված կարերի հետագա անբավարարության առաջացումով և խուղակի ձևավորումով:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝  2015 թվականի օգոստոսի 27-ին կատարված համակարգչային շերտագրության հետազոտությամբ պերֆորատիվ խոլեցիստիտի ախտորոշումից հետո «Մասիս բժշկական կենտրոն » ՓԲԸ դիմելիության ժամկետում Ն.Սուվարյանի կողմից անհրաժեշտ վիրահատության ժամանակին չիրականացնելը և հետվիրահատական շրջանում տվյալ բուժհաստատությունում թույլ տրված մյուս թերությունները և բացթողումները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ Գ.Հարությունյանի մոտ թարախասեպտիկ բարդությունների զարգացման, օրգանիզմի ընդհանուր ծանր ինտոքսիկացիայի խորացման, պոլիօրգանային անբավարարության զարգացման հետ` 2015 թվականի սեպտեմբերի 10-ին հանգեցնելով մահվան ելքի:

Ձեռք  բերված ապացույցների հիման վրա նախաքննական մարմինը հերթապահ բժշկին՝ Նելսոն Սուվարյանին մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաեւ  բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչ Գեւորգ Գրիգորյանին, ով իրականացրել է հետվիրահատական բուժումը՝ իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու համար, որն  անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Գոհարիկ Հարությունյանի մահը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2016 թվականի հոկտեմբերի 31-ին, ինչը դատարանը վարույթ է ընդունել նոյեմբերի 1-ին։ Ընդ որում՝մեղադրական եզրակացությունում դատախազն առարկել էր դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ:

Շուրջ 2 տարի տեւած դատաքննության արդյունքում դատարանը գտել է, որ բժիշկների մեղավորությունն ապացուցված չէ։

Ըստ դատարանի գնահատման՝ նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության՝ թիվ 16-0662 եզրակացության հետևություններում բառացիորեն նշվել է` «բուժհաստատությունում Գոհարիկ Հարությունյանի հիվանդության ախտորոշումը տրվել է ոչ լիարժեք և ուշացումով»՝ չնշելով, թե կոնկրետ ով է այդ ախտորոշումը տվել, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ ընդունվելուց հետո մինչև 02.09.2015թ վիրահատության կատարումը Գ.Հարությունյանին տրված կոնսերվատիվ բուժումը չնայած որ հակացուցված չի եղել, սակայն եղած հիմնական հիվանդության և զարգացած բարդությունների պայմաններում այն չէր կարող արդյունավետ լինել», «Գ.Հարությունյանին անհրաժեշտ շտապ վիրահատությունը ժամանակին չի իրականացվել, այլ կատարվել է զգալի ուշացումով», «հետվիրահատական շրջանում իրականացված կոնսերվատիվ բուժ.միջոցառումների առումով հարկ է նշել, որ նպատակահարմար էր Գ.Հարությունյանին նաև նշանակել անաէրոբ ինֆեկցիայի դեմ բուժում», «ժամանակին կազմակերպել հիվանդի տեղափոխումը 3-րդ մակարդակի վերակենդանացման ծառայություն ունեցող բազմաֆունկցիոնալ բուժ. Հաստատություն»:

Բացի այդ, եզրակացության մեջ չկան հետևություններ այն մասին, թե «Մասիսի բժշկական կենտրոնում» Գ.Հարությունյանին բուժօգնություն ցուցաբերելիս կոնկրետ որ բժշկի կողմից, կոնկրետ որ ընթացքում ինչպիսի թերություններ և բացթողումներ են թույլ տրվել , կոնկրետ դրանք ինչումն են արտահայտվել և կա արդյոք պատճառահետևանքային կապ դրանց և Գ.Հարությունյանի մահվան միջև, թեև նման հարցադրումներ փորձագետներին առաջադրվել էին 15.02.2016թվականի որոշմամբ:

Թիվ 16-0662 եզրակացության շուրջ պարզաբանումներ տալու նպատակով դատարան հրավիրված փորձագետ Հ.Չախոյանը պատասխանելով դատավարության կողմերի հարցերին, հայտնել է, որ թեև համակարգչային շերտագրության մեջ պերիտոնիտ բառը չկա, սակայն բժիշկը պետք է մտածեր պերիտոնիտի մասին՝ չպարզաբանելով թե ինչու : Եզրակացության մեջ նշվել են անաէրոբ ինֆեկցիայի դեմ բուժում նշանակելու մասին, քանի որ անաէրոբ ինֆեկցիան նկարագրված է եղել Էրեբունի հիվանդանոցի նկարագրության մեջ, որից եզրակացրել են, որ Մասիսի հիվանդանոցում կարող էր զարգանալ անաէրոբ ինֆեկցիա: Մասիս ԲԿ-ը ընդունվելուց հետո մինչև վիրահատությունը Գ.Հարությունյանը ստացել է բուժում, որը հակացուցված չի եղել, սակայն այն չէր կարող արդյունավետ լիներ հիշյալ ախտորոշման պայմաններում:

Եզրակացության մեջ «զգալի ուշացումով» հասկացության տակ հասկանում են, որ Գ.Հարությունյանը հետազոտվել է օգոստոսի 27-ին, դիմել է Մասիսի ԲԿ օգոստոսի 31-ին և այդ օրն էլ պետք է վիրահատվեր:

Դատարանի դիտարկմամբ՝ խախտումները թեև տրվել են փուլերով, սակայն չի տրվել կոնկրետ անձանց կողմից կատարվածը և դրանք չի կարող առանձնացնել: Հարցաքննված հանձնաժողովի նախագահ Ա.Հովսեփյանը  չի կարողացել հաստակ պատասխանել, թե ինչ է նշանակում եզրակացության մեջ նշված «վիրահատությունը զգալի ուշացումով է կատարվել» արտահայտությունը:

Ըստ Ա.Հովսեփյանի՝ որևէ մասնագետ ստույգ չի կարող ասել, թե որ օրը պետք է այն կատարվեր, միաժամանակ հայտնել է, որ չի կարող ասել նաև, եթե Մասիսի ԲԿ դիմելուց հետո անմիջապես վիրահատությունն կատարեին՝ կփրկվեր Գ.Հարությունյանի կյանքը, թե ՝ ոչ:

Նա հայտնել է նաև, որ չի կարող կոնկրետացնել , թե կոնկրետ ով ինչ սխալներ և թերություններ է թույլ տվել և դրանցից կոնկրետ որն է գտնվել պատճառական կապի մեջ Գ.Հարությունյանի մահվան հետ, փորձագետները չեն կարող առանձնացնել և դրանք պետք է գնահատվեն համակցության մեջ :

«Թիվ 16-0662 եզրակացությունը չի բովանդակում կոնկրետ հետևություններ այն մասին, թե Գ.Հարությունյանին Մասիսի բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելիս կոնկրետ որ ընթացքում որ բժշկի կողմից ինչպիսի թերություններ և բացթողումներ են թույլ տրվել և դրանցից կոնկրետ որն է անմիջականորեն գտնվել պատճառական կապի մեջ Գ.Հարությունյանի մահվան հետ»,- եզրակացրել է դատարանը՝ նշելով, որ փորձագետների  հարցաքննությամբ նույնպես հնարավոր չի եղել պարզաբանելու եզրակացության հետևությունների մեջ տեղ գտած իմաստային հակասություններն ու անհստակությունները:

Հաշվի առնելով վերոգրյալները՝ դատարանը հանգել է հետևության, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 16-0662 եզրակացությունը չի համապատասխանում հիմնավորվածության, բավարար չափով հստակության և լրիվության պահանջներին և հետևաբար այն չի կարող գնահատվել որպես արժանահավատ ապացույց:

Դատարանը փաստել է, որ մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ: Դատարանը գտել է, որ ապացույցների բավարար համակցությամբ ամբաստանյալներ Ն.Սուվարյանի և Գ.Գրիգորյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված չէ, նրանց այդ հոդվածով մեղսագրվող արարքի կատարման մեջ ճանաչել է անմեղ և արդարացված՝ հանցակազմի բացակայության հիմքով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:32 16/08/2018  |  ՄամուլԱրարատի նորանշանակ մարզպետին դատի են տվել. «Ժողովուրդ»
09:36 09/02/2018Մասիսի ԲԿ-ի տնօրենը «Թեյը՝ մեզի փոխարեն» օպերացիայի համար այլ շարժառիթ է ունեցել. «Չորրորդ իշխանություն»
17:41 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍՄասիսի հիվանդանոցի տնօրենը մանրամասներ է փոխանցում թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն հանձնելու դեպքի վերաբերյալ
10:10 06/02/2018  |  Մամուլ«Մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն եմ տվել և ստացել մեզի պատասխան». անալիզի պատասխանները մոտավոր են գրվել. «Փաստ»
11:43 14/09/2014  |  Քրեական խրոնիկոնՆոր զարգացումներ` Մասիսի ԲԿ-ի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվող պտուղների գործով
12:08 27/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆերարգանդային փուլում գտնվող պտուղների հայտնաբերման գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 2 անձի
12:08 19/06/2014  |  Քրեական խրոնիկոնՆերարգանդային փուլում գտնվող պտղի հայտնաբերման 2-րդ դեպքով քրեական գործ է հարուցվել
15:03 12/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարը միջնորդել է աշխատանքից ազատել Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին
18:44 05/09/2013  |  ԼՐԱՀՈՍԲուժաշխատողներին հորդորում են չենթարկվել սադրանքների

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]