ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն ISIS-ի ոճով Արցախը դասել է «գորշ գոտիների» շարքում. Մարուքյան 10/11/2018 14:51 | ԼՐԱՀՈՍ
Գիտեք, հնարավոր է լինեն «գորշ գոտիներ», բայց չկան «գորշ մարդիկ»... մարդիկ հավասար են եւ պետք է պաշտպանված լինեն ու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն անօտարելի են եւ մենք չենք կարող շեղվել այս չափանիշներից։
Այս մասին հոկտեմբերի 10-ին, ԵԽԽՎ-ում «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրների, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոնի Մարուքյանը:
Նշենք, որ այս բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Նշենք, որ բանաձեւն ընդունվել է, դեմ է եղել միայն Ադրբեջանը:
Մարուքյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համազեկուցողներին այս արտառոց աշխատանքի համար, այն ինչ նրանք արել են իրապես աննախադեպ է։ Ինձ համար հարց է առաջանում, թե արդյոք Ադրբեջանի պատվիրակ պարոն Մոլազադեն խոսում է Պահպանողական խմբակցության կողմից, քանի որ նա ներկայացնում է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։
Այդուհանդերձ, հույս ունեմ, որ Պահպանողական խմբակցությունը կողմ կքվեարկի այս բանաձեւին։ Ինձ համար զարմանալի չէ, որ պարոն Մոլազադեն դեմ է արտահայտվում այս բանաձեւին, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ու Լեռնային Ղարաբաղում հարձակվելով քաղաքացիական անձանց վրա, ISIS-ի (Իսլամական պետության) ոճով գլխատելով զինվորներին եւ հետո հայտարարում, որ դեմ են «գորշ գոտիներում» մոնիթորինգի անցկացմանը։
Գիտեք, հնարավոր է լինեն «գորշ գոտիներ», բայց չկան «գորշ մարդիկ»... մարդիկ հավասար են եւ պետք է պաշտպանված լինեն ու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն անօտարելի են եւ մենք չենք կարող շեղվել այս չափանիշներից։
Մյուս կողմից, ցանկանում եմ նշել, որ համաձայն Freedom House-ի զեկույցների, Լեռնային Ղարաբաղը դասվում է «մասնակի ազատ» երկրների շարքին, այն պարագայում, երբ Ադրբեջանը, նույն սանդղակով համարվում է «անազատ» երկիր։ Սա եւս մի ցուցանիշ է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը դեմ արտահայտվում մարդու իրավունքների այսպիսի մեխանիզմների ներդրմանը։
Ես համոզված եմ, որ Եվրոպայի խորհուրդն ունի լիիրավ մանդատ այս բանաձեւն ու այս կարեւոր գործն առաջ տանելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները մարդկանց համար հասանելի դարձնելը նաեւ Խորհրդարանական վեհաժողովի պարտավորությունն է։
Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել այս հարգարժան կառույցին, որ Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն վավերացրել է ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի կողմից ընդունված մարդու իրավունքների բազմաթիվ հռչակագրեր եւ դրանք կիրառելի են Լեռնային Ղարաբաղում, այսինքն դրանք կիրարկվում են ազգային օրենսդրության մակարդակում։ Սա չափազանց կարեւոր քայլ է, որ արվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, հետեւաբար, ինչպե՞ս կարող ենք դեմ արտահայտվել այս բանաձեւին։
Մենք ամբողջովին աջակցում ենք այս բանաձեւին, լիահույս ենք, որ այն կընդունվի եւ նաեւ լիահույս ենք, որ չի լինի որեւէ գոտի, լինի այն գորշ, կարմիր թե կանաչ, որ հասանելի չլինի կամ փակ լինի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ