Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան

Մտածելու ենք՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ, եթե կարծում են, որ մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չե՛ք կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան. Tert.am 09/18/2018   13:00  |  Քաղաքական

Tert.am -ի հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ չի ընդունում «12» -ի ֆորմատը, քանի որ Հայկ Մարությանը չէ, որ պետք է օրակարգ թելադրի։ Նա անդրադարձավ նաև կանխատեսումներին, որ իրեն լռեցնելու են՝ ասելով՝ «Նառա, դու սուս»:

Նա միանալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի այն հայտարարությանը, որ նման հարաբերությունների պայմաններում  դեռ հարց է՝ կպաշտպանե՞ն իրենք ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելը, հայտարարեց, որ իրենք ևս կմտածեն այդ մասին։

-Տիկի՛ն Զոհրաբյան, ի պատասխան Ձեր՝ առանց Նիկոլ Փաշինյանի բանավեճի գալու հրավերին, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ասաց, որ կգա՝ պայմանով, որ եթե գան բոլոր 11 թեկածուները։ Ձեզ համար ընդունելի՞ է այս ձևաչափով բանավեճը, և, առհասարակ, բանակցե՞լ եք այդ հարցի շուրջ։

-Չեմ կարծում, որ այստեղ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, կամ իսրայել-պաղեստինյան կոնֆլիկտը, որ ես Հայկ Մարությանի հետ բանակցություն վարեմ, և, առհասարակ, թող մեծամիտ չհնչի, բայց իմ մրցակիցը բացարձակապես Հայկ Մարությանը չէ։ Նորից եմ կրկնում՝ կա միայն Նիկոլ Փաշինյան, և Նիկոլ Փաշինյանից հետո այդ քաղաքական ուժում երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, հարյուրերորդ որևէ մեկը չկա։ Եվ, ի վերջո, մեր երկիրն այսօր լուրջ տնտեսական խնդիրներ ունի, մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ արտաքին քաղաքական մարտահրավերների առաջ, և ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, ես Ձեզ վստահեցնում եմ՝ շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնելու նաև ԵՄ-ի հետ որոշ հարաբերությունների առումով, որ չեմ պատկերացնում, թե մեր հարգարժան վարչապետն ինչպես կարող է աշխատել միաժամանակ՝ և՛ վարչապետ, և՛ որոշ նախարարների փոխարեն՝ նախարար, և՛, եթե, այդուհանդերձ, երևանցին էյֆորիաների, հեղափոխական ազդեցության տակ քվեն տա մեկ թեկնածուի, նաև՝ քաղաքապետ։ Նաև՝ ընդդիմություն։ Անկեղծ ասած՝ որևէ կերպ նման բազմաֆունկցիոնալ վարչապետ դժվարանում եմ պատկերացնել։

Երկրորդ․Հայկ Մարությանը չէ, որ պետք է ձևավորի օրակարգ և ֆորմատ։ Մեծագույն հարգանք ունեմ քաղաքապետի բոլոր մնացած թեկնածուների հանդեպ։ Ի դեպ, նաև Հայկ Մարությանի հանդեպ, որը կարող էր զբաղվել իր մասնագիտությամբ, չնայած, և սա ասում եմ նաև որպես կինոգետ, այն, ինչ նա ներկայացնում է որպես կինո, ֆիլմ, մշակույթ, դա ֆիլմ կինո և մշակույթ չէ։ Եվ երբ հայտարարվում է, թե մարդն իր բազմաթիվ տներից մեկը, այդ թվում՝ Հյուսիսային պողոտայում, գրավադրել է ֆիլմ նկարելու համար, ապա խորհուրդ կտամ ֆիլմ բառն օգտագործել շատ զգույշ։ Եվ կրկնում եմ, որ սա ասում եմ որպես մասնագիտությամբ կինոգետ․ այս «Սուպեր մամա»-ները ֆիլմ չեն, դա սերնդապղծություն է։ Եվ այստեղ զարմանում եմ, որ համապատասխան հանձնաժողովները, որ, իբր, պետք է հսկեն եթերի մաքրությունը, ուղղակիորեն կատարյալ անգործության մեջ են։

-Ի՞նչ պետք է անեին Հայկի ֆիլմերի հետ։

-Ուրեմն, նման ֆիլմեր չպետք է եթեր հեռարձակվեին, որովհետև դրանք ուղղակի վատ ճաշակի և երեխաների մոտ վատ գեղագիտական ճաշակ ձևավորելու կլասիկ միջոց են։ Ինչ վերաբերում է բանավեճին․ինձ համար միանշանակ էր, որ ինքը մերժելու էր ինձ հետ դեմ առ դեմ բանավիճելու առաջարկը։ Սա հասկանալի է, ես իրեն չեմ մեղադրում, որովհետև շատ պարզ ու շատ կանխատեսելի էր լինելու այդ բանավեճի արդյունքն ու հետևանքը։ Ինչո՞ւ եմ հրաժարվում և հայտարարում, որ հրաժարվում եմ  «12»-ի ֆորմատով բանավեճից։ Հրաժարվում եմ, որովհետև դա չի կարող լինել բանավեճ։ Ես սա ասում եմ նաև որպես լրագրող, որ անգամ տեխնիկապես, չեմ պատկերացնում, թե 12 հոգով ինչի մասին պիտի խոսենք։ Եթե մեզ պետք է տրվի 5-րոպեական ժամանակ՝ մեր ծրագիրը ներկայացնելու համար,ապա կարծում եմ, որ շատ ավելի հարմարավետ ու ճկուն ֆորմատներ կան մեր ծրագրերը ներկայացնելու համար, ինչը մեզնից յուրաքանչյուրն անում է ամեն օր։

-Մյուս կողմից, ինչո՞ւ էիք բանավեճի հրավիրում հենց Հայկ Մարությանին, եթե, ինչպես նշեցիք, իրեն չեք համարում Ձեր մրցակիցը։ Ստացվում է, որ իրեն եք համարում ֆավորիտ։

-Ինչու՞ եմ ուզում իր հետ բանավիճել, որովհետև նա թեկնածուներից միակն է, որ քվե շահելու է ոչ թե իր անձով ու ծրագրերով, այլ բացառապես և միայն՝ Նիկոլ Փաշինյանի անձով։ Նա թեկնածուներից միակն է, ով հայտարարել է երկիրը տարիներ շարունակ կործանման տարած, ամենավտանգավոր կարգախոսը՝ «մեր դեմ խաղ չկա»:

Նա թեկնածուներից միակն է, որ մեր հանրությանը բաժանել է «սևերի և սպիտակների»:  Եվ ես ունեմ իրեն ուղղելիք հարցեր, քաղաքապետի մնացած թեկնածուները շատ պարկեշտ, շատ կիրթ քարոզարշավ են տանում, իրենցից որևե մեկին ուղղված հարց չունեմ, և նա թեկնածուներից միակն է, որի քաղաքական ուժը, ասելիք չունենալով երևանցիներին, քարոզարշավը համառորեն և հետևողականորեն տեղափոխեց քաղաքական դաշտ։

-Անդրադառնանք քարոզչական տեխնոլոգիաներին. երեկ Ձեր կուսակից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Դուք դիմել եք Հայաստանում գտնվող ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին՝ Ձեր հանդեպ սոցիալական ցանցերում իրականացվող հակաքարոզչության վերաբերյալ։ Եվ ոչ միայն, դիմել եք եվրոպական այլ կառույցների ևս, կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը։

-Խոսքը շատ պարզ բանի մասին է, ողջ պետական ինստիտուտները, պետական մակարդակով այսօր լծված են իմ դեմ հայտարարված տեռորին։  Բոլոր գրառումները փաստական կան․ նախարարությունների՝ Սփյուռքի և այլն, աշխատակիցների  սոցիալական էջերում արված գրառումները։  Ի դեպ, նաև կանանց գրառումները, որ ոչ միայն ամենագռեհիկ տղամարդկային հայհոյանքներ են պարունակում, այլ շատ հաճախ նաև կոպիտ տառասխալներով են։ Եվ  այս առումով՝ դիմում եմ նաև այս գերատեսչությունների ղեկավարներին․ ես հասկանում եմ,  որ շատերդ ինտելեկտի, գրագիտության ու տառաճանաչության հետ կապված լրջագույն  խնդիրներ ունեք, այդուհանդերձ,  զբաղվե՛ք ինքնակրթությամբ, ռեպետիտորներ վարձե՛ք։ Զուգահեռաբար, մի քանի ռեպետիտոր էլ վարձեք  ձեր ղեկավարության տակ աշխատող աշխատակիցների համար, ովքեր աշխատանքային ժամին, փոխանակ զբաղվեն ձեր նախարարության խնդիրներով, զբաղված են սոցիալական ցանցերում հայհոյելով։ Վարձեք, որ այդքան տգետ ու անգրագետ չլինեն։ Իրենք շարունակում են հանրապետականների տխրահռչակ քաղաքականությունը. «մեր դեմ խաղ չկա, մենք ամեն տեղ պետք է լինենք մեծամասնություն»։ Եվ սրանց ֆեյքային պատերազմը համակարգում է ղարաբաղյան ծագումով Աշոտ անունով մեկը, որն, ի դեպ, ժամանակին ստրկորեն ծառայում էր Սերժ Սարգսյանին։

Ինչևէ, վերադառնալով Ձեր հարցին․ իրենք մոռանում են, որ, այո՛, ես Երևանի քաղաքապետի թեկնածու լինելուց բացի, նաև ԱԺ եվրոպական ինետգրման հանձնաժողովի նախագահն եմ, եվրոպական կառույցներում բավականին սերտ կապեր ու ազդեցություն ունեցող քաղաքական գործիչ,  և, բոլորին խոստանում եմ՝ թեժ է լինելու։ Կրկնում եմ՝  պետական մակարդակով կազմակերպված տեռորը, որ սկսվել է իմ հանդեպ, ուղղորդված է պետական մակարդակով ու իրականացվում է պետական ռեսուրսներով։ 1000-ից ավելի ֆեյքերի ցանկը մեր ձեռքին է։  Ի դեպ, այնքան պրոֆեսիոնալ չեն, որ մի քանի տասնյակ ֆեյքեր ալարել են անգամ նկարները փոխել․ նույն նկարներով են՝ տարբեր մարդկանց անուններով, ժպտացող երեխաների նկարներով, հասուն մարդկանց գրառումներով և հայհոյանքներով։ Այս ամենը այլևս ներկայացված է միջազգային կառույցներին։  Ի դեպ, առաջիկա օրերին հանդիպելու եմ նաև Եվրոպական Միության՝ Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ և, խոստանում եմ՝ շատ թեժ է լինելու։ 

-Ասում եք՝ ֆեյքային պատերազմը համակարգում է ոմն Աշոտ, օրերս Դուք էլի նման բացահայտումներ էիք արել, բայց «Իմ քայլ»-ից Ձեզ պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը Հակոբ անունով ազգական չունի և այլ պարզաբանումներ ևս եղան:

-Չի կարելի այդքան պրիմիտիվ և այդքան մանկամիտ լինել։ Ես որևէ անուն չեմ հնչեցրել, և երբ ինչ-որ սոցիալական ցանցերից ինչ-որ տարատեսակ պերսոնաժներ սկսում են պատիվ պահանջել․․․ գիտեք՝ ամենավտանգավոր բանը մարտնչող տգետներն ու կիսագրագետներն են։ Նորից եմ ասում՝ ես անուն չեմ հնչեցրել, ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանի բոլոր մերձավորները՝ բարեկամ, սանիկ, քեռու տղա, բազմաթիվ մերձավորներ ներառված են «Իմ քայլ»-ի ցուցակում, և պնդում եմ իմ հայտարարությունը։ Հորդորում եմ բոլորին՝ ևս մեկ անգամ նայել իմ ելույթը։

-Երեկ Արամ Զավենի Սարգսյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե իրենք չեն հանրապետականների հետ ռեստորաններում խաղեր տալիս, ուրեմն, ինչո՞ւ են իրենց վրա ընդունում մեղադրանքները, Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, հիշեցրեց, թե ում օգնությամբ է ընտրվել, ինչպես են իրեն պաշտպանել՝ ելույթներով ու գործողություններով, ու բաց տեքստով ասաց, որ այլևս մտածելու՞ են՝ քվեարկե՞լ Աժ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ։  Ձեր մոտ ևս հնարավոր՞ է, որ լինեն նման տրամադրություններ։ Այսինք՝ արտահերթ ընտրությունների հետ կապված նախկին մոտեցման վերանայում հնարավո՞ր է։

-Միանշանակ միանում եմ և կիսում իմ գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի երեկ հնչեցրած բոլոր մտահոգությունները։ Իհարկե, մտածելու ենք այդ մասին, և որևէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով և պարտադրել, օրինակ, ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում։ Ժողովուրդը մեկ անգամ մոբիլիզավեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, և եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը  անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին»,  «կտանք պատերին» և այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ–ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։ Այնպես որ,  արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, և ինչ որոշում էլ, որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը, և որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կարող է մեզ սպառնալ ժողովրդի մի հատվածով: «Կբերեմ, կճնշեմ և կքվեարկեք»։ Ո՛չ։ Դուք անցել եք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:29 18/09/2018  |  Մամուլ«Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի.«Իրատես de facto»
14:45 17/09/2018  |  Ընտրական իրավունք«Ելքը» տեղեկություն է ստացել Երևանի ավագանու ընտրությունների համար ընտրակաշառք բաժանելու մասին
18:06 15/09/2018  |  ՔաղաքականՀՅԴ-ն հերքում է լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը որոշել Երևանի ավագանու ընտրություններում սատարել իրենց թեկնածուին
18:40 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու նպատակով Ոստիկանությունում գործում է շուրջօրյա «Թեժ գիծ»
15:57 13/09/2018  |  ԼՐԱՀՈՍՍասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
09:22 13/09/2018  |  ՄամուլԻ՞նչ տհաճ անակնկալ է պատրաստվում մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ՀՀԿ-ն. «Ժողովուրդ»
15:09 12/09/2018  |  ԼՐԱՀՈՍԻնձ համար իմ երկրում չկան սևեր ու սպիտակներ. Նաիրա Զոհրաբյան
09:29 12/09/2018  |  ՄամուլԱնսպասելի սրացում՝ Երևանի ավագանու ընտրության նախաշեմին. «Ժամանակ»
13:16 11/09/2018  |  ՔաղաքականԱռաջատարներն են Հայկ Մարությանն ու Նաիրա Զոհրաբյանը
10:34 11/09/2018  |  Մամուլ«Լույս» դաշինքը լծվելու է հաղթանակ գրանցելու գործին. «Իրատես de facto»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]