Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության. Արցախի ԱԳՆ 07/04/2018   12:30  |  Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի կապակցությամբ: Ներկայացնում ենք մեկնաբանությունն ամբողջությամբ.

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանի կողմից շահարկման շարունակական փորձերի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը՝

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։ Դրանով էր պայմանավորված բոլոր չորս բանաձևերի կարևորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն այդպես էլ չիրականացվեցին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես մերժեց ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորությունների առնչությունն իր նկատմամբ, միևնույն ժամանակ` պնդելով  ռազմական անվտանգությունը խաթարող միակողմանի՝ Արցախի կողմից զիջումների վրա։ Բանաձևերի ընդունումից հետո անգամ Ադրբեջանը բազմիցս տապալել է հրադադարի մասին պայմանավորվածությունները, ինչի մասին հստակ նշված է 884 բանաձևում, և մերժել է հրադադարի հաստատման կամ դրա երկարաձգման վերաբերյալ առաջարկները։

Ավելին, Ադրբեջանը չիրականացրեց ոչ միայն բանաձևերի կարևորագույն՝ կրակի, ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցման մասին պահանջը, այլև բոլոր մնացյալը՝ խուսափել ցանկացած գործողություններից, որոնք խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը (822, 853 բանաձևեր), շարունակել բանակցությունները կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով (853 բանաձև), վերականգնել տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը տարածաշրջանում (853 բանաձև), ապահովել միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը (822, 853, 874 բանաձևեր)։

Ադրբեջանը նույնչափ ընտրողական մոտեցում է ցուցաբերում նաև «822 և 853 բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների նորացված ժամանակացույցի» վերաբերյալ, որը համաձայնեցվել և կողմերին է առաջարկվել ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձևով սատարվող տվյալ առաջարկության հիմքում ընկած է  Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը ճանաչելու մասին դրույթը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի նկատմամբ Ադրբեջանի իրական, այլ ոչ հռչակվող մոտեցման բնորոշ օրինակ է 1993 թ. մայիսին ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի  իտալական նախագահության՝ հակամարտող կողմերին ուղղված դիմումի հետ կապված դրվագը, որով առաջարկվում էր հաստատել 1993 թ․ ապրիլի 30-ին ընդունված 822 բանաձևն իրականացնելու պատրաստակամությունը։ Չնայած Ադրբեջանն այդ բանաձևի ընդունման նախաձեռնողն էր, այնուամենայնիվ, անպատասխան թողեց իտալական նախագահության հայցը։

Իր բոլոր գործողություններով Բաքուն ցուցադրում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը դիտարկում է ոչ թե որպես պատերազմը դադարեցնելու միջոց, այլ ռազմական առավելության հասնելու գործիք։

Ադրբեջանի կողմից բանաձևերի սաբոտաժն այնքան արժեզրկեց դրանք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեց ընդունել նոր բանաձևեր, իսկ միջնորդները հարկադրված էին այլ քաղաքական-իրավական հիմք փնտրել կրակի դադարեցման համար։ Որպես այդպիսին դարձան Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ 1994 թ. մայիսի 5-8 ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը, որոնք և, ի վերջո, ուղի հարթեցին 1994 թ. մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանագրի կնքման համար։  Անհրաժեշտ է ընդգծել, որ տվյալ պայմանագրի շրջանակներում բոլոր կողմերը հրապարակայնորեն հաստատեցին հրադադարի գծի կոորդինատները՝ այդպիսով սահմանելով status quo post bellum։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի գծի խախտումը լուրջ մարտահրավեր է դարձել հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի համար։ 1994 թ. մայիսի դրությամբ գործող հրադադարի գծի կոնֆիգուրացիայի վերականգնումը տարածաշրջանում խաղաղության պահպանման անհրաժեշտ գործոն է և զսպման արդյունավետ միջոց:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի փորձերը՝ ներկայացնել իր իսկ կողմից տապալված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ որպես պարտադիր ուժ կրող, զուրկ են որևէ իրավական փաստարկներից և հետապնդում են բանակցային գործընթացին հակասող քողարկված նպատակներ։

Ո՛չ մինչ բանաձևերի ընդունումը, ո՛չ դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի դիտարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  քաղաքական կարգավորման հարցը՝ ձեռնպահ մնալով ուղիղ միջնորդական նախաձեռնություններից՝ հօգուտ ԵԱՀԽ/ԵԱՀԿ ջանքերի, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում։ Դրան է մատնանշում նաև այն փաստը, որ 1994 թ․ մայիսի 12-ին Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին եռակողմ անժամկետ պայմանագրի կնքումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել ինչպես որոշումներ, այնպես էլ հանձնարարականներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթերի իրավական ուժին վերաբերող հարցերի քննման ընթացքում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հանգել է այն եզրակացության, որ Անվտանգության խորհրդի որոշումները պարտադիր են պետությունների կողմից իրագործման համար, մինչդեռ հանձնարարականները՝ ոչ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը կրում են խորհրդատվական բնույթ և պարտադիր իրագործման ենթակա չեն։

Եթե Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն իրապես դիտարկեր որպես պարտադիր և դրանց վերաբերյալ իր դիրքորոշման մեջ ելներ վերջնական խաղաղության հասնելու շահերից, ապա կիրականացներ բանաձևերի պահանջներն ու կոչերը, որոնք մեծամասամբ վերաբերում են Բաքվին։

Ընդհակառակը, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունը, Բաքվի հրաժարումը՝ կյանքի կոչել վստահության ամրապնդման և լարվածության նվազեցման միջոցառումները, հայերի նկատմամբ այլատյացության և ատելության քարոզչությունը, Արցախի հետ ուղիղ բանակցություններից հրաժարումը, նրան ամեն կերպ մեկուսացնելու ձգտումը՝ ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչների կողմից Արցախ այցելությունները խոչընդոտելու միջոցով, հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի տառին և ոգուն։  

Ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող շարունակական սպառնալիքների և, մասնավորապես, ռազմական ղեկավարության հայտարարությունների ֆոնին՝ այն մասին, որ հարձակման վերաբերյալ հրամանն ընդունվելու է «ամենահարմար  պահին՝ հաշվի առնելով միջազգային քաղաքական իրադրությունը», ակնհայտ է դառնում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության»։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:27 26/06/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են ԼՂ հակամարտությունը
14:51 26/06/2018  |  ԼՐԱՀՈՍԻմաստությունը ժառանգությամբ չի փոխանցվում. ՀՀ ԱԳՆ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարություններին
14:43 26/06/2018  |  Ղարաբաղյան հակամարտություն«Ադրբեջանի գործողությունները նման են զինվորիկների խաղի». Ալեքսանդր Իսկանդարյան
10:33 26/06/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայկական կողմը պատերազմ չի սկսի, Ադրբեջանն է ռազմական հռետորաբանություն օգտագործում. Փաշինյան
14:28 15/06/2018  |  ԼՐԱՀՈՍԴեռեւս վաղ Է խոսել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Պեսկով
17:18 13/06/2018  |  ՀարցազրույցԱնհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ. Մասիս Մայիլյան
14:54 13/06/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
15:33 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍԱրցախի, ցեղասպանության և ազգային հարցերում օրվա իշխանությունների կողքն ենք լինելու. Էդուարդ Շարմազանով
15:16 12/06/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՇավարշ Քոչարյանն անհրաժեշտություն է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը
12:31 11/06/2018  |  ԼՐԱՀՈՍԲաքվի սադրանքն ուղղված է իրավիճակի սրմանը և պայմանավորվածությունների տապալմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]