Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով 04/26/2024   17:17 Կպի գործիդ, գնա էն յան ստեից. ոստիկանը՝ լրագրողին կոպտեց (տեսանյութ) 04/26/2024   17:06 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը 04/26/2024   17:03 Հրատապ. բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը. ոստիկանները քաշքշում էին պատգամավորներին, գոռում լրագրողների վրա 04/26/2024   16:59 Ճիշտ ես ասում, Նիկոլ, նախկինները ժամանակին չեն լուծել, բայց դա նշանակում է՝ դու սենց պետք է լուծեի՞ր. սա քո ջախջախիչ պարտությունն է. Նորիկյան 04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը 06/22/2018   20:23  |  ԼՐԱՀՈՍ

Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ հանձնակատար Հան,

Նախևառաջ, իմ երախտագիտությունն ու գնահատանքն եմ հայտնում նախարար Վլադիմիր Մակեյին ջերմ ընդունելության և Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական հանդիպումը հյուրընկալելու համար։

Շատ ուրախ եմ վերադառնալ Մինսկ, որը հայտնի է իր հյուրընկալությամբ և հյուրերի նկատմամբ սիրալիրությամբ։ Շնորհակալ եմ նաև հանձնակատար Հանին Եվրոպական միությունում Արևելյան գործընկերությունը խթանելու, ինչպես նաև գործընկեր երկրների միջև համագործակցության ոգին խրախուսելու հետևողականության և հանձնառության համար։

Ողջունում եմ սեղանի շուրջ նստած բոլոր լավ բարեկամներին: Համոզված եմ՝ արդեն իսկ լավ տեղեկացված եք Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ: Ցանկանում եմ վերահաստատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու և օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ժողովրդի իրավունքերի պաշտպանումը և խրախուսումն ամրապնդելու ուղղությամբ, երկրում բոլորի համար տնտեսական, սոցիալական և այլ ուղղություններով արդարությունը և հավասար հնարավորություններն ապահովելու համար: Մեկ ամիսից ավելի պաշտոնավարելու ընթացքում կառավարությունը հաստատակամություն է ցուցաբերել իր գործողություններում:

Ես նաև վերահաստատում եմ, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները բացառապես ներքին բնույթ ունեին, դրանք վերաբերում են Հայաստանին և Հայաստանի ու հայ ժողովրդի ձգտումներին։

Մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններում, ինչպես ձևակերպված է Կառավարության ծրագրի մեջ, Հայաստանը հետամուտ է շարունակականությանը, կանխատեսելիությանը և ամուր ներգրավվածությանն իր բոլոր բարեկամների ու գործընկերների հետ՝ հիմնված ինքնիշխան հավասարության և մեր ջանքերի համախմբմամբ Հայաստանի շահերն առաջ մղելու, փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը խորացնելու վրա։

Ես Մինսկ եմ ժամանել Բրյուսելից, ժամանել եմ վաղ առավոտյան թռիչքի հետաձգման պատճառով, ուստի դեռ անհամբեր սպասում եմ վայելելու Մինսկը, եթե նման հնարավորություն ընձեռնվի։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ երեկ Բրյուսելում գումարեցինք Համապարփակ և ընդլայնված գործըներկության համաձայնագրի (ՀԸԳՀ) միջանկյալ կիրարկմանը հետևած Գործընկերության խորհրդի առաջին նիստը: Այն կարևոր հնարավորություն էր գնահատելու գործընկերության առկա մակարդակը և ուրվագծելու առաջիկա գերակայությունները: Համաձայնագրի միջանկյալ կիրարկումը հնարավոր դարձավ ապրիլի 11-ին Հայաստանի խորհրդարանի կողմից ՀԸԳՀ վավերացումից հետո: ՀԸԳՀ-ն հանդիսանում է Եվրամիության և անդամ պետությունների հետ մեր հարաբերությունների նոր իրավական հենքը՝ հիմնված համագործակցության երկար տարիների ավանդույթների վրա: Հայաստանի համար այն նաև մեր բարեփոխումների գործընթացին աջակցող արժեքավոր գործիք է:

Մենք կշարունակենք վճռականորեն առաջ մղել շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի ազատականացման օրակարգը Եվրոպական միության հետ։ Ի թիվս այլոց, այս օրակարգի քաղաքական նշանակությունը մարդկանց միջև անմիջական շփումների խթանումն է, քանզի մարդկանց միջև կապը հանդիսանում է միջպետական հարաբերություններում փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման խրախուսման հիմնարար աղբյուր։

Արևելյան գործընկերությունը շարունակում է կարևոր հարթակ հանդիսանալ համագործակցության ոգու առաջխաղացման համար՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգի վրա։ Մենք շարունակելու ենք պնդել մեր հարաբերություններում այդ ոգին առաջ մղելու և գործընկեր երկրների միջև վստահությունը և փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ։ Երկրորդ աշխարհամարտի զրկանքներից ծնված Եվրոպայի այս ուղերձը արդիական է ինչպես երբևէ, ինչի մասին նշեց նաև հանձնակատար Հանը կայունության մասին իր ուղերձում։ Ներկայիս միջազգային և եվրոպական օրակարգի ալեկոծությունը պետք է ստիպի մեզ ամրապնդել նման ուղերձը և գործողությունները։

Կայուն խաղաղությունը շարունակում է մարտահրավեր մնալ մեր տարածաշրջանի համար։ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն համաձայնեցված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար և պետք է հատկապես կարևորվի։ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով լարվածությունը, ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, մարդկանց միջև իրական շփումների արգելափակումը պետք է վճռականորեն մերժվեն։ Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները։ Արևելյան գործընկերության հայեցակարգը և ուղերձը տեղին են և ամրապնդում են խաղաղությանը Հայաստանի հանձնառության վերահաստատումը։

2017թ. Բրյուսելի գագաթաժողովին մենք ստանձնեցինք «20 արդյունք մինչև 2020»-ը, որի առանցքը ԵՄ-ի և Արևելյան հարևանների, ինչպես նաև հենց գործընկեր երկրների միջև տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության և երկխոսության խրախուսումն է: Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը: Շնորհակալություն եմ հայտնում նախարար Մակեյին այս հանդիպուման ընթացքում Բազմամյա ֆինանսական շրջանակի գերակայությունների և Արտաքին ներդրումների նախագծի առնչությամբ Արևելյան գործընկերության հեռանկարների շուրջ մտքերի փոխանակում նախաձեռնելու համար: Մենք կարծում ենք, որ Արտաքին ներդրումների նախագիծը կարևոր նախաձեռնություն է՝ ընդլայնելու մեր տնտեսական ճկունությունը և արդյունավետությունը կայուն զարգացման օրակարգին առնչվող որոշիչ ոլորտներում: Մենք կողջունենք ԵՄ ապագա բյուջետային քննարկումների ժամանակ Արևելյան հարևանության վրա հետևողական ուշադրությունը, քանի որ պետք է համատեղ աշխատենք արդեն իսկ համաձայնեցված միջնաժամկետ և երկարաժամկետ համատեղ ծրագրերի իրականացումն ապահովելու ուղղությամբ, որոնք անմիջականորեն կապված են արդիականացման ջանքերի և բարեփոխումների հետ։

Հայաստանի պետական կառավարման մարմինները և քաղաքացիկան հասարակությունը զգալի օգուտներ են քաղել Արևելյան գործընկերության բազմաթիվ աշխատանքներին իրենց մասնակցությունից: Մենք շարունակում ենք լրացուցիչ աջակցություն ստանալ Հայաստանում բարեփոխումների իրականացման ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար և ընդգծում ենք խրախուսման վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես որ դա ամրագրված է Բրյուսելյան հռչակագրում: Կցանկանայի նաև շեշտել մեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն ներգրավվածության կարևորությունը՝ ուղղված Արևելյան գործընկերության օրակարգի խթանմանը:

Եզրափակելով խոսքս` նշեմ, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է իր վրա վերցնելու ԵՄ-ի, նրա անդամ և գործընկեր երկրների հետ ավելի մեծ պատասխանատվություն և ներգրավվածություն` ուղղված մեր ընդհանուր տարածքն անվտանգ, կայուն և զարգացող հարևանության վերափոխելուն:

Շնորհակալություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:15 22/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարար Մնացականյանը հանդիպեց Բելառուսի արտգործնախարար Մակեյին
20:56 21/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳ նախարարը կայցելի Մինսկ
20:25 14/06/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպում կունենա Ֆեդերիկա Մոգերինիի հետ
18:25 14/06/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ալեն Դանքնի հետ
18:27 12/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը
18:59 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ արտգործնախարարը հանդիպեց Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ
18:27 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին
18:03 05/06/2018  |  ԼՐԱՀՈՍԶոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կհանդիպի հայ ուսանողների հետ
11:58 04/06/2018  |  ՀարցազրույցԱրտաքին հարաբերությունների մեջ կտրուկ փոփոխությունները, կտրուկ շարժերը բավական վտանգավոր են. ԱԳ նախարար
10:48 31/05/2018  |  ՀարցազրույցԲանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի միջավայրում, որտեղ գոյություն ունի թշնամության մթնոլորոտ. ԱԳ նախարար

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]