Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   12:09 Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին 04/27/2024   12:03 ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է 04/27/2024   11:56 Մոռացե՞լ եք՝ ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում՝ նման տեսաուղերձներ անել․ Բաբայանը՝Կիրանցում քաղաքացիներին միացած զինվորականների զղջման մասին 04/27/2024   11:53 Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան 04/27/2024   11:42 Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   11:33 Էրեբունի վարչական շրջանը՝ վաղ առավոտյան 04/27/2024   11:26 ԱՄՆ մի քանի նահանգներում հզոր տորնադոներ են 04/27/2024   11:24 Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Թաթոյան 04/27/2024   11:16 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 04/27/2024   11:12 Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ ՀՀ դռները, լուսամուտները, ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի.Փաշինյան 04/27/2024   11:03 Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ 04/27/2024   10:57 Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Գեղամյան 04/27/2024   10:45 ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»

Որպես ընդդիմադիր կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին 06/07/2018   18:36  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի լավն էր, քան կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ցանկանում է շատ անկեղծ խոսել, ինչպես վերջերս շատ հաճախ անում է:  «Պարո'ն վարչապետ, Ձեր ելույթն ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, իսկ հարցուպատասխանն ավելի լավն էր, քան ծրագիրը: Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել, հակառակ պարագայում՝ բազմաթիվ, գոնե` ոճաբանական խնդիրներ, վստահաբար, լուծված կլինեին: Պարո'ն վարչապետ, ընդդիմություն եղած ժամանակ փայլուն ելույթներ էիք ունենում, վստահ եմ, որ, որպես ընդդիմադիր, կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք և ինչ հռետորաբանությամբ վարպետության դասեր կտայիք` այդ ծրագրի հետ կապված: Անկեղծ խոստովանեք, որ մի քիչ մեզ նախանձում եք, որ այսօր մենք այս առիթն ունենք ձեր փոխարեն»,-  նշեց Աշոտյանը:

Նա նշեց, որ երբ 1919-ին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետներից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Պադերևսկուն, իր նամակում գրել էր. «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»:

Աշոտյանն ընդգծեց, որ ուզում է խոսել նաև ծրագրի բովանդակության մասին՝  առանց հեգնանքի, ցինիզմի, պաթոսի, ուղղակի խնդիրները նշել: «Շատ լավ ծրագիր է՝ ոչ մի ժամկետ, ոչ մի ցուցիչ, ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել, ճիշտ եք արել: Ինչո՞ւ մեզ օգնեք, հետո մենք չափենք՝ լա՞վ եք աշխատել, թե՞ ոչ: Ինչո՞ւ սահմանափակեք Ձեզ որևէ պարտականությամբ, ոնց կստացվի, այդպես էլ այստեղ եզրափակիչ ելույթով հանդես կգաք, երբ մի օր վարչապետի լիազորությունները վայր դնեք: Շատ լավ է ձևակերպված Արցախյան հիմնախնդրի լուծման ձևակերպումը` ոչ ոք ոչինչ չի հասկանում: Մայիսի 9-ի՝ Ձեր արած հայտարարությունները և ներկայացված տեքստը համահունչ չեն, ձեր հարցուպատասխանն ու տեսակետը համահունչ չեն հնչեցված նախորդ երկու տեսակետներին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ինքն ամենևին էլ չի հեգնում և ամենայն ազնվությամբ խնդրում է նրանց՝  որպես խորհրդարանական դիվանագետների, Արցախյան խնդրի կարգավորման այսօրվա` իշխանական բանաձևը, որ  իրենք՝  անկախ քաղաքական տարաձայնություններից, այն առաջ տանեն:

Աշոտյանի խոսքով՝ ծրագրում կա նաև մի վտանգավոր բան, որն անհրաժեշտ է շտկել  մինչև քվեարկությունը: Նա նշեց, որ ինքը միշտ գիտեր՝ Արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի և Արցախի վրա, քանի որ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը՝ ազատ ապրելու իրավունքը: «Այդպե՞ս է, թե՞ չէ: Կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի պատճառով` հարձակման հետևանքով: Ո՞նց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է: Խնդրում եմ՝ հանեք այս արտահայտությունը, սրբագրեք, խմբագրեք, չի կարելի այն թողնել: Սա եղբայրական հորդոր է՝ որևէ քաղաքական հեգնանք տակը չկա»,- նշեց պատգամավորը:

Նա ասաց նաև, որ հրաշալի է՝ Չինաստանը «ձեռքի հետ» մեծ նախագծով ներդրում է անում, նոր ճանապարհ կառուցում, բայց… «Դուք Վրաստանում էիք, մենք միասին էինք. շնորհակալ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությանն այդ ռևերանսն արեցիք: Լսեցի՞ք վրացիների հետաքրքրությունը չինական կոմունիկացիոն նախագծերով,  բա մեկ տողով չգրե՞նք, որ մենք էլ ենք հետաքրքրված այդ ծրագրով: Ո՞նց կարելի է Չինաստանին դնել մի տողի մեջ Հնդկաստանի և Ճապոնիայի հետ, երբ այդ ժողովուրդներն աշխարհաքաղաքական` հազարամյակների կոնֆլիկտ ունեն: Վստահաբար, դեսպանները խոշորացույցով նայելու են, գոնե տարանջատեք, այդ մարդիկ իրար հետ երկար ժամանակ է՝ չունեն»,- խորհուրդ տվեց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաև կրթական ոլորտին՝ ասելով, որ, բացի թվարկած առաջնահերթություններից, որոնք շարունակություններ են դեռ նախորդ ծրագրերի, պետք է ավելացնել նաև ներառական կրթության խնդիրը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրը:

Աշոտյանի խոսքով՝ առանձին քննարկման խնդիր են տնտեսական առաջնահերթությունները: «Փառահեղ է գրված.՝ պարզապես Փաշինյանի` մայիսի 8-ի ելույթից քոփի-փեյսթ են արել տառացիորեն: Սիրելի' նախարարներ, այն, ինչ կարելի է վարչապետին, կներեք, չի կարելի վարչապետի ցլերին՝ հունական ասացվածքով ասած: Ի՞նչ եք պատկերացնում, հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է: Հազար ներողություն, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում իշխանափոխության արդյունքները ու չեմ հեգնում՝ կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ թանգարան բացեք` մոմե արձաններին նվիրված: Չեմ հասկանում՝ Սևանը, Գառնի-Գեղարդը, Դիլիջանն ու Ծաղկաձորը ձեզ ի՞նչ են արել, որ հիմնական տուրիզմի մասը դրել եք բացառապես այս ուղղության վրա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Դիմելով «Ելք»-ին` նա նշեց, որ նրանք ժամանակավոր կառավարություն չեն, ինչքա՞ն կաշխատեն, Աստված և ժողովուրդը գիտի, սակայն վերաբերմունքն աշխատանքի հանդեպ պետք է լինի հավուր պատշաճի: «Ձեր առաքելությունն արտահերթ ընտրությունները չէ, արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն են: Մի' աշխատեք այնպես, ասես թե հաջորդ օրը լինելու են արտահերթ ընտրություններ: Դուք պարտավոր եք աշխատել հորիզոնականորեն»,- ասաց Աշոտյանը:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին` նա ասաց, որ նման ելույթներով ավելի շատ վնաս են տալիս իրենց թիմին, քան օգուտ: Աշոտյանի գնահատականով՝ վերջիվերջո, ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ:

Բացի այդ, ըստ Աշոտյանի, որքան էլ կառավարությունը կազմվել է Փաշինյանի թիմով, այն one man show չէ: «Բարի եղեք, յուրաքանչյուրդ ձեզ վրա վերցրեք պատասխանատվություն և մի' փակեք մեր քննադատության բերանը Փաշինյանի կերպարով: Հասկանում եմ՝ նրան սիրում են, հասկանում եմ՝ հեշտ է թաքնվել Փաշինյանի թիկունքում, երբ նա այդքան մեծ հեղինակություն է վայելում, բայց դուք էլ ձեզ վրա բեռ վերցրեք: 6-րդ էջում գրել եք` ընտրություններ, և, կարծես, ավարտվել է ծրագիրը: Այստեղ պարադոքս կա, չընկնեք ձեր թակարդը, եթե աշխատեք այն մտայնությամբ, որ ընտրություններն են կարևոր, մնացածը կարևոր չէ, հետո ինքներդ չեք ուզենալու արտահերթ ընտրություններ անել: Հաշվի առեք այդ չելենջը. վարչապետը երկու օտարալեզու մեջբերում արեց, դրա համար ես էլ եմ ինձ թույլ տալիս այդ շռայլությունը»:

Աշոտյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն երկրի միակ ընդդիմությունն է, և կոչ արեց գնահատել այս քաղաքական ինստիտուտի գոյությունը: «Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ՝ ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ գուցե մեղավոր ձեր ասած խնդիրների մեջ՝ ձեր գնահատականով: Ձեր ֆանատներին, ձեզ հետևողներին ասեք, որ մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք, հենվեք մեզ վրա, հիշեք խոսքս՝ այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով՝ վարչապետի կերպարն ընդունված է ընկալել որպես Մահաթմա Գանդիի կերպար, բայց այսօր Փաշինյանը շեղվել էր իր կերպարից՝ Գանդիի փաթեթավորումը կար, բայց Տրոցկու ելևէջներ են ու Կաշպիրովսկու մոգականությունը: Աշոտյանը Փաշինյանին կոչ արեց՝ կողմնորոշվել կերպարների հարցում, քանի որ դրանք հակասում են մեկը մյուսին:

Աշոտյանն իր ելույթը եզրափակեց Սոկրատի խոսքով. «Երբ աշակերտներից մեկը մոտեցավ Սոկրատին և ասաց՝ ուսուցի'չ, ուստա', պսակվե՞մ, թե՞ չէ: Ուստան ասաց՝ ամուսնացի'ր: Հարցին, թե` ինչո՞ւ, պատասխանեց. «Բոլոր դեպքերում կշահես. եթե երջանիկ եղար, եթե լավ կնոջ հանդիպեցիր, երջանիկ կլինես, եթե վատ կնոջ հանդիպեցիր, կդառնաս ընդդիմություն: Պարո'ն վարչապետ, երջանկության մասին շատ խոսեցինք, և հույս ունեմ,  որ նպատակը որևէ կերպ շաղկապված չէ նաև ձեր խմբակցության որոշ պատգամավորների կողմից հնչեցված մարիխուանայի օրինականացման հեռանկարի հետ: Խնդրում եմ մեր երջանկությանը վերաբերվել շատ լուրջ: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:04 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին հիշեցրեց այդպես էլ իրականություն չդարձած նրանց խոստումները
17:01 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՍա նպատակների հուշագիր է, որտեղ չկա դրանց իրագործման գործիքակազմ. Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին
16:58 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԻրավապահների առանձնահատուկ պարտավորություների մեջ է մտնում նաև կոռուպցիոն մեխանիզմների գործունեության արդյունքում պետությանը պատճառված իրական վնասի գնահատումը, վերականգնումը
16:54 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն. Վարչապետ
16:27 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ զինված ուժերը դուրս են մնալու ցանկացած քաղաքական գործընթացից
14:30 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍԳազի և էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա. Փաշինյան
13:57 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի ՀՀ զինված ուժերի և հայ ժողովրդի ջախջախիչ հարվածին. Փաշինյան
13:54 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ծրագրում հստակության և թվերի բացակայության վերաբերյալ քննադատությանը
12:44 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը բացատրեց արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու անհրաժեշտությունը
12:39 07/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Շարմազանով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]