ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին 05/20/2018 15:11 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկա է գտնվել «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ «Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի առաջ, որն ինքնատիպ նվեր պետք է դառնար մայրաքաղաքի հոբելյանին:
«Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից ընկերությանն աջակցելու համար, նկատել է, որ «Երևան 2800» գորգն իսկապես կարևոր նվեր է Երևանին:
«Պարոն քաղաքապետ, գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից, Դուք մեզ հետ միասին արեցիք հնարավորը, որ ամեն ինչ համահունչ ու գեղեցիկ լինի, ինչպես Երևանն է այսօր: Այս գորգն իսկապես կարևոր նշանակություն կունենա Երևանի հազարամյակների պատմությունը մեր սերունդներին ներկայացնելու գործում», - նշել է Րաֆֆի Մեգերյանը:
Այնուհետ տեղի է ունեցել «Երևան 2800» գորգի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանին:
Իր հերթին ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Մեգերյան ընտանիքին և գորգագործ բոլոր վարպետներին՝ նվիրված աշխատանքի և նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:
«Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ մենք բազմաթիվ միջոցառումներ ունենք, որիմի մասն էր կազմում նաև «Երևան 2800» գորգի ստեղծումն ու հանձնումը Երևանիպատմության թանգարանին: Շնորհակալություն եմ հայտնում Մեգերյան ընտանիքին, ընկերության գորգագործներին, բոլոր աշխատակիցներին, որ կարողացան ժամանակինավարտել Երևանի 2800-ամյակին նվիրված այս աշխատանքը: Այսօր մեր սերունդներին ենքփոխանցում ինքնատիպ մի գորգ, որում ներկայացված են Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքները: Եվ, ընդհանրապես, բոլորիս համար իսկապես հպարտություն է, որմասնակիցն ենք դառնում Երևանի հիմնադրման 2800-ամյակի թե՛ այս և թե՛ բոլորմիջոցառումներին ու նախաձեռնություններին», - նշել է քաղաքապետը:
Հանդիսավոր արարողության ժամանակ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ, գորգագործության մշակույթի պահպանման, զարգացման և տարածման, ինչպես նաև ձեռագործ գորգերի արտադրության գործում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերությանը պարգևատրել է Երևանի 2800-ամյակի հուշամեդալով:
«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ծրագրով «Երևան 2800» գորգի ստեղծման աշխատանքների իրականացման, գորգագործության մշակույթի պահպանման, զարգացման և տարածման համար «Մեգերյան կարպետ» ընկերության դիզայներ Նաիրա Մխիթարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:
«Մեգերյան կարպետ» ընկերության գորգագործներ Լիլիթ Վարդանյանը, Ռոզա Սարգսյանը, Սուսաննա Ասատրյանը, Գոհար Թութխարյանը, Աննա Բադալյանը և Ջուլիետա Սեխլեյանն էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
Նշենք, որ բնական հումքով, բրդյա թելերով գործված գորգի լայնությունը 4մ է, երկարությունը՝ 7մ: Հոբելյանական գորգի կենտրոնական դաշտում պատկերված է Երևանի ծննդյան վկայականը՝ ուրարտական շրջանի սեպագիր արձանագրությունը: Գորգի հիմնական խորհրդանշական տարրերն են կենտրոնական դաշտի աջ և ձախ կողմերում գտնվող կերպարները՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան և նոր Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Կենտրոնական դաշտն ամփոփում է նաև Կենաց ծառ խորհրդանշական պատկերը, որը ճյուղավորվում և շարունակվում է՝ վերևում դառնալով սոսու տերև: Դրանք երկուսն էլ խորհրդանշում են կյանքի շարունակականության գաղափարը: Կենտրոնական դաշտում պատկերված են նաև տասներկու մայրաքաղաքները ներկայացնող զարդանախշ տարրեր, որոնք թվագրվում են ըստ իրենց ժամանակաշրջանների: Բացի այդ, գորգի վրա պատկերված են նաև ներկայիս Երևանի կարևորագույն՝ պետական, մշակութային, հոգևոր խորհրդանիշ շենքերը:
Հավելենք, որ «Երևան 2800» գորգը մեկ տարի շարունակ ցուցադրված կլինի Երևանի պատմության թանգարանի նախասրահում»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել