Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Զեկույցը բացահայտել է Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի ներգրավվածության նոր մանրամասներ 04/06/2018   23:04  |  ԼՐԱՀՈՍ

Օսմանյան կայսրությունում թուրքական զինված ուժերը Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակ օգտագործել են գերազանցապես գերմանական հրացաններ և այլ զենքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին նշվում է Global Net - Stop the Arms Trade (GN-STAT) («Համաշխարհային ցանց- Դադարեցրեք զենքի վաճառքը») կազմակերպության հրապարակած նոր զեկույցում:

Նոր բացահայտման արդյունքում պարզվել է, որ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի տարիներին Գերմանիայի հիմնական փոքր զենքեր արտադրող ընկերությունը՝ Mauser-ը, Օսմանյան կայսրությանն է մատակարարել միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ, որոնք օգտագործվել են ցեղասպանության ժամանակ՝ գերմանացի սպաների ակտիվ մասնակցությամբ:

«Գերմանացի սպաները, ովքեր ծառայում էին թուրք-օսմանյան զինված ուժերում, ակտիվորեն օգնել են իրականացնել անհատական սպանություններ: Ագրեսորների մեծ մասը զինված էրMauser-ի հրացաններով կամ կարաբիններով (խմբ.- թեթև հրացանի տարատեսակ է), սպաներըMauser-ի ատրճանակներով էին»,- ասվում է GN-STAT-ի զեկույցում:

Շատ գերմանացի սպաներ իրենց ընտանիքներին ուղղված նամակներում գրել են այն կոտորածների մասին, որի ականատեսն են եղել:

Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ թուրքական բանակը զինված է եղել գերմանական Հեսսենում հիմնադրված Krupp ընկերության արտադրած թնդանոթներով: Դրանք ևս օգտագործվել են Թուրքիայում, մասնավորապես Մուսա լեռան վրա հայերի դիմադրությունը կոտրելու փորձերի ժամանակ:

Թեպետ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ճանաչել էր, որ Հայոց ցեղասպանության իրականացման հարցում Գերմանիան նույնքան պատասխանատվություն է կրում, իսկ նույն տարում հրապարակվել էր լրագրող Յուրգեն Գոթշլիհի գիրքը, որտեղ մանրամասնորեն ներկայացված էր, որ  Առաջին աշխարհամարտին Թուրքիայի ամենագլխավոր եվրոպացի դաշնակիցը ռազմական խորհրդատվություն է իրականացրել, ինչպես նաև մարզել է օսմանյան բանակը, սակայն  GN-STAT-ի զեկույցն առաջինն է, որը ներկայացնում է Mauser ևKrupp ընկերությունների կողմից ներկայացված նյութական աջակցության ողջ ծավալը:

« Mauser-ն իսկապես հրացանների մենաշնորհ է ունեցել Օսմանյան կայսրությունում»,- նշում է զեկույցի հեղինակ Վոլֆգանգ Լանդգրայբերը՝ռեժիսոր, ով մի շարք ֆիլմեր է պատրաստել գերմանական զենքի արտահանման վերաբերյալ: Թեպետ  Mauser-ն այժմ չի գործում որպես ընկերություն, սակայն Krupp-ի իրավահաջորդը՝ գերմանական պողպատի հսկան՝ ThyssenKrupp-ը, երբեք հրապարակայնորեն չի ընդունել իր ունեցած դերակատարությունը ցեղասպանության ժամանակ:

«Նախկինում ոչ ոք չի հարցրել, թե իրականում ով է զենք մատակարարել՝ ոչ միայն ցեղասպանության, այլև Առաջին աշխարհամարտի ժամանակ:  Եվ թե ինչ աստիճանի է եղել գերմանացի սպաների ներգրավվածությունը սպանություններին, երբ նրանք վերցրել են հրացաններն ու կրակել. Այս ամենի մասին նախկինում հայտնի չի եղել»,- նշել է Լանդգրայբերը:

Զեկույցում տեղ գտած գերմանական վկայությունների մեծ մասը գալիս է մայոր Էբերհարդ Վոլֆսկեհլի նամակներից: Նա 1915 թվականի հոկտեմբերին գտնվում էր Թուրքիայի հարավ-արևելյան, հայաշատ Ուրֆա քաղաքում: Այստեղ շատ հայեր սեփական տներում փորձում էին փրկվել թուրք հետևակներից: Վոլֆսկեհլը Ֆահրի փաշայի՝ 4-րդ օսմանյան բանակի հրամանատարի տեղակալի շտաբի պետն էր: 4-րդ օսմանյան բանակն այդ ժամանակ կանչվել էր Ուրֆա՝ որպես հավելյալ ուժ:

«Նրանք (հայերը) եկեղեցու հարավային հատվածում գտնվող տներում էին: Երբ մեր հրետանին հարվածեց տներին և շատերին ներսում սպանեց, մյուսները փորձեցին թաքնվել եկեղեցում: Բայց…նրանք պետք է եկեղեցի գնային եկեղեցու բաց բակով, որը մեր հետևակներն արդեն առել էին նշանառության տակ: Նրանք հասան եկեղեցու բակին և սպանեցին մարդկանց, ովքեր վազում էին: Ընդհանուր առմամբ, հետևակը, որը ես օգտագործում էի հիմնական հարձակման համար…իրեն շատ լավ դրսևորեց և առաջ շարժվեց»,- ասվում է Վոլֆսկեհլի՝ կնոջն ուղղված նամակում:

Զեկույցում նշվում է նաև մեկ այլ դերակատարի՝ գերմանացի գեներալ-մայոր Կոլմար Ֆրայհեր ֆոն դեր Գոլցի անունը, ով 1883թ-ին դարձել էր օսմանյան դատարանի գլխավոր ռազմական խորհրդականներից մեկը և հայտնի էր համարում էր իրեն գերմանական ռազմական արտադրության լոբբիստ, աջակցում էր Mauser և Krupp ընկերություններին: ,Ոչ հրապարակայնորեն, սակայն ընկերների ու բարեկամների շրջանակում ֆոն դեր Գոլցն իրենց դրսևորում էր որպես հայաֆոբ: Որոշ ականատեսներ լսել են, թե ինչպես է նա հայերին անվանում «գեր առևտրական մարդիկ: Նա օգնել է համոզելու սուլթանին փորձել մեկընդմիշտ ավարտին հարցնել հայկական հարցը»,- հայտնել է Լանդգրայբերը: Նա Գոլցին համարում է նաև  ավելի ուշ հիմնված նացիստական գաղափարախոսության աղբյուր:

Լանդգրայբերն ընդգծել է, որ նոր ուսումնասիրությունը Օսմանյան կայսրությանը չի ազատում մեղավորությունից, այլ միայն լցնում է այն պատմական բացերը, որոնք կան: «Դա տեղի է ունեցել, մենք դա ուսումնասիրել ենք: Ոչինչ չպետք է թաքցվի, պատկերը պետք է ավելի ամբողջական լինի»,-  ասել է նա:

Հրապարակված զեկույցն առաջինն է, որը կազմվել է GN-STAT-ի կողմից: Այն նոր, բազմալեզու համաշխարհային ցանց է, որի կազմում են մտնում ավելի քան 100 կազմակերպություններ: Այն ունի հարուստ տվյալների բազա ակտիվիստների, լրագրողների և զենքերով հետաքրքրված փորձագետների համար: Այն ներկայում նոր ուսումնասիրություն  է կատարում Մեքսիկայում զենքի անօրինական վաճառքի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի օգնությամբ 2017 թվականին ԱՄՆ կողմից իրականացված 110 մլրդ ԱՄՆ դոլար զենքի վաճառքի վերաբերյալ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:46 09/03/2018  |  ԼՐԱՀՈՍՇոայի հիմնադրամի արխիվում կներառվի Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների մեծ հավաքածուն
16:50 04/11/2017  |  ԼՐԱՀՈՍԼոս Անջելեսում և Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը կբարձրանա մեծ էկրան
10:14 06/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր վավերագրական ֆիլմը 1915 թ. ցեղասպանությունը կապում է ադրբեջանցիների կողմից հայերի վերջին սպանությունների հետ. Սասունյան
11:40 23/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կֆինանսավորվի Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիրը
11:43 28/04/2017  |  ԼՐԱՀՈՍԿոլորադոն ապրիլի 26-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
22:38 24/04/2017  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Նախագահ Թրամփի հայտարարությունը հետևողական էր նախկին վարչակազմերի կիրառած լեզվի հետ». Շոն Սփայսեր
22:27 24/04/2017  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ցեղասպանության ժխտումը կարծիք չէ, այլ ճշմարտության հերքում». Ֆրանսուա Օլանդ
13:52 24/04/2017  |  Միջազգային լրահոսՀայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն Թուրքիայում
13:58 13/04/2017  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Դա խելահեղ բարբարոսություն էր». օսկարակիր Քրիստիան Բեյլը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
11:01 13/04/2017  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇերն անթույլատրելի է համարել ցեղասպանության կրկնություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]