Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

 Աուտիզմը դառնում է հաղթահարելի. պատանիները նաեւ հմտանում են արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերում 03/31/2018   12:32  |  Մամուլ

 

Աուտիզմը՝ ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է։ Դրանով տառապող երեխաները, ինչպես նաեւ մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու եւ խաղալու ունակությունների հարցում։

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի եւ խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչեւ երեխայի 3 տարեկանը եւ առավել հաճախ հանդիպում տղաների շրջանում։ Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին։

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել եւ ճանաչվել է 2008 թվականից, եւ որի նպատակն է ընդգծել աուտիզմ ունեցող երեխաների եւ մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք եւ բովանդակալից կյանք։

Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ։ Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաեւ Հայաստանում, սակայն մասնագետներն այն պայմանավորում են ախտորոշման ենթարկվող երեխաների աճի թվով։

Սովորաբար հիվանդության ծագումնաբանության 9 հնարավոր պատճառ է նշվում, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները եւ այլն։

Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում են «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» եւ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում։ Սակայն այս հարցում իրապես առաջատար է համարվում «Արաբկիր» ԲՀ —ի «ԱրԲես» առողջության կենտրոնը՝ իր 7 «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոն» մարզային մասնաճյուղերով, որտեղ աուտիզմով երեխաները հնարավորություն ունեն ստանալ բազմամասնագիտական վերականգնողական բուժօգնություն տեղում՝ չհասնելով մայրաքաղաք։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ամեն 20 րոպեն մեկ տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում։ Աշխարհում յուրաքանչյուր 110 երեխայից 1-ը տառապում է աուտիզմով։ Ամեն տարի 10-17 տոկոսով աճում է աուտիզմով հիվանդների թիվը։ Աշխարհում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի։

Հայաստանում վիճակագրական հստակ տվյալներ չկան, սակայն, ըստ հաշվառվածների, աուտիզմով հիվանդների թիվը հասնում է մոտ 1000-ի։ 1980-ականներից աուտիզմը կտրուկ աճեց՝ պայմանավորված այդ խնդրով բժիշկներին դիմելու հաճախությամբ։ Ըստ մասնագետների, մարդիկ այսօր այդ խնդրի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ունեն, եւ եթե անցյալում նախընտրում էին նման երեխաներին թաքցնել բոլորից, այսօր ծնողները գնալով ավելի հաճախակի են դիմում մասնագետներին՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների դաստիարակության գործում օգնություն եւ աջակցություն խնդրելով։

Հոգեբանները հորդորում են չմեկուսացնել աուտիզմ ունեցող երեխային։ Նրանց պետք է հնարավորություն տալ շփվելու այլ երեխաների հետ։

Վերջին տարիների մեր կարեւոր ձեռքբերումներից է երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնների ստեղծումը Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 9 պոլիկլինիկայում եւ Կապանի բժշկական կենտրոնում, ինչը նպաստում է այս խնդրով տառապող երեխաների բուժման տարածքային եւ ֆինանսական մատչելիությանը։

Աուտիզմով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունն ու խնամքը առավելապես մեծացնելու նպատակով 2012թ. ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ եւ անմիջական աջակցությամբ ստեղծվեց «Աուտիզմի ազգային հիմնադրամը»։ Այն ստեղծված է՝ օգնելու աուտիզմ եւ զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց ու նրանց ընտանիքներին, ստեղծելու անհրաժեշտ պայմաններ նրանց բուժման, վերականգնման, կրթության եւ զբաղվածության, սոցիալական ադապտացիայի համար։

Այնուհետեւ հիմնադրամի գործունեության արդյունքում 2014թ. մայրաքաղաքում կայացավ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» բացումը, որի առաքելությունը աուտիզմով հիվանդ երեխաների ընտանիքներին աջակցելն է։ Կենտրոնում երեխաները հատուկ թերապիա են անցնում անհատական ծրագրերով։

«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Լիլիթ Աթաջանյանը «ՀՀ»–ի հետ զրույցում ցավով արձանագրեց աուտիզմի համաշխարհային վիճակագրության ցուցանիշները, բայց եւ գոհունակությամբ մատնանշեց այն փաստը, որ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ գործում է աուտիզմով հիվանդ երեխաների խնամքի եւ վերականգնողական կենտրոն, որն ամբողջությամբ պետական հոգածության տակ է։ Կենտրոնի գործունեությամբ, Լ. Աթաջանյանի վստահեցմամբ, լուծվում է նաեւ սոցիալ–տնտեսական խնդիր, որի շահառու են դառնում հիվանդ երեխայի ընտանիքի անդամները։

«Երեխաները չեն կարող բուժվել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց հայտնաբերված չէ։ Սակայն ինտենսիվ վաղ միջամտությունը զգալի առաջընթաց արձանագրելու հնարավորություն է տալիս։ Աուտիզմով ախտորոշված երեխաներն ունեն հատուկ ծառայությունների եւ աջակցության կարիք՝ այս ամենին հասնելու համար»,-ասաց կենտրոնի տնօրենը։

Ամբողջ աշխարհում 80 տոկոս աուտիզմ ունեցող մեծահասակներ գրեթե գործազուրկ են, ուստի կենտրոնի գործունեության կարեւոր բաղկացուցիչն են նաեւ աուտիզմ ունեցող պատանիների տարիքային հատուկ մասնագիտական վերապատրաստմանն աջակցելը եւ նրանց համար զբաղվածություն ապահովելը։

«Երբ բացվեց կենտրոնի առաջին մասնաշենքը, այն շուրջ 60 սան ուներ, քանի որ շենքային պայմանները թույլ չէին տալիս մեծ թվով երեխաներ ընդգրկել։ 2015թ. նույնական երկրորդ անգործուն հարեւան շենքը տրամադրվեց երկրորդ մասնաշենքի կառուցմանը՝ աուտիզմով պատանիների համար տարիքային հատուկ մասնագիտական վերապատրաստման անցկացման համար»,-տեղեկացրեց կենտրոնի տնօրենը։

Այժմ կենտրոն է հաճախում 180 երեխա, որից 80-ը՝ դեռահասներ են։ Կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ նոր մասնաշենք է կառուցվում, որի հաջող մեկնարկից հետո դեռահասներն արդեն հնարավորություն կունենան մասնագիտական ունակությունները զարգացնել լիովին բարենպաստ պայմաններում։ Բայց առկա հնարավորություններն էլ չեն խոչընդոտում, որ նրանք իրենց նախընտրած արհեստը սովորեն։ Մասնագիտական հմտությունների բացահայտումը հնարավորություն կտա նրանց լուծելու իրենց զբաղվածության խնդիրը։

Լիլիթ Աթաջանյանի տեղեկացմամբ՝ նրանցից ոմանք հմտացած են թղթի արտադրության բնագավառում, ոմանց համար հետաքրքիր են նկարչությունը, կավագործությունը, ոմանց՝ տեղեկատվական տեխնոլոգիաները։ Ի դեպ, աուտիկներ են եղել նաեւ հանճարեղ մարդիկ. նրանցից հիշատակվում են Մոցարտը, Ագաթա Քրիստին։ Հատկանշական է, որ աուտիզմով տառապող երեխաների մեծ մասը բացառիկ ունակություններ է ցուցաբերում նաեւ ծրագրավորման ոլորտում։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:06 16/02/2018  |  ԼՐԱՀՈՍԲժշկական համակարգի հաշտարարը կապահովի արագ և անվճար պաշտպանություն
15:16 10/02/2018  |  Հետաքրքիր է իմանալ5 մթերք, որոնք կպաշտպանեն քաղցկեղից
14:08 07/01/2018  |  ԱնցուդարձՆիհարելու արդյունքում կարող է ամբողջությամբ փոխվել արտաքինը
10:52 07/01/2018  |  Հետաքրքիր է իմանալԴեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկան՝ տարիքային փոփոխությունների դեմ պայքարի լավագույն միջոց
16:22 14/12/2017  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականները նիհարելու նոր միջոց են հայտնաբերել
16:56 05/12/2017  |  Հետաքրքիր է իմանալԳիտնականները պարզել են, թե ինչպես Է ճարպոտ սնունդը քայքայում օրգանիզմը
11:05 26/11/2017  |  ԱռողջությունՍեռական կյանքն ու ֆիզիկական ակտիվությունը` սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ. Սրտաբան Մարինե Օրդյանը ներկայացնում է առողջ ապրելակերպի կանոնները
15:16 16/11/2017  |  Հետաքրքիր է իմանալԻնչպես արդյունավետորեն բարելավել հոգեկան առողջությունը
11:27 12/11/2017  |  ԱռողջությունԱվելորդ քաշի պատճառներն ու հետևանքները
13:38 09/11/2017  |  ԱռողջությունՀայաստանում 2018-ից սրտի վիրահատությունները կիրականացվեն ավելի մատչելի գներով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]