Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան

Միջազգային հարաբերություններում մեր պետությունն ընկալվում է ոչ միայն որպես հայ ժողովրդի շահերի, այլև համամարդկային արժեքների պաշտպան. Նալբանդյան 03/02/2018   10:51  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԳ նախարարի հոդվածը դիվանագետի օրվա կապակությամբ.

Հայաստանի դիվանագիտությունն անկախությունից ի վեր

Արդեն ավադույթ է դարձել, որ այսօր հայ դիվանագետները շնորհավորանքներ են ստանում իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ: 

Յուրաքանչյուր պետության և ժողովրդի կյանքում կան իրադարձություններ և տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և կարևորությամբ։ Մեր ժողովրդի արդի պատմության շրջադարձային տարեթվերի շարքին կարելի է դասել 1992թ.-ի մարտի 2-ը։ Այդ օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, մեր պետականության խորհրդանիշ եռագույնը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև։ Դրանով հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում։ Իրագործվեց մեր ժողովրդի բազմաթիվ սերունդների նվիրական երազանքը։ 

Բազմախորհուրդ, բայց միևնույն ժամանակ օրինաչափ է, որ հենց մարտի 2-ը սահմանվեց որպես Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օր։

Այս տարի, երբ նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, չեմ կարող չանդրադառնալ հայ ժողովրդի այն զավակներին, որոնք պատմության տարբեր ժամանակահատվածների քառուղիներում ջանքեր են գործադրել ներկայացնելու հայ ժողովրդի կենսական շահերը: Անշուշտ մեծ է հազարամյա պատմություն, հարուստ մշակույթ ու ավանդույթներ ունեցող երկրի` անկախ Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության պատասխանատվությունը։ Այսօր հայ դիվանագետները լավ են գիտակցում աշխարհասփյուռ հայության երազանքի խոհրդանիշ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը։ 

Անկախության հռչակմանը զուգահեռ, ի թիվս մի շարք այլ ոլորտների, դրվեցին նաև մեր նորանկախ պետության դիվանագիտության հիմքերը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ մեր հնարավորությունները բավականին սահմանափակ էին, բայց այդ սուղ միջոցները փոխլրացվում էին մեր կատարած աշխատանքի հանդեպ հավատով և երկարամյա ընդմիջումից հետո հայրենի պետականությանը ծառայելու հպարտության զգացումով: Ահա այս գործոններն էին, որ հնարավոր դարձրին անհնար թվացողը։ Թեև 26 տարին ակնթարթ է պատմության տեսանկյունից, սակայն այդ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ձևավորել մեր դիվանագիտության ձեռագիրը, որն այսօր հայտնի է աշխարհին որպես սկզբունքային, հետևողական, հավասարակշիռ, պատասխանատու և վստահելի։ 

Անկախության առաջին տարիներին, երբ հայ ժողովուրդը ընդունեց իրեն նետված մարտահրավերը և զենքը ձեռքին պաշտպանեց ազատ ապրելու իր իրավունքը, մեր դիվանագետները նույն ջանասիրությամբ ու վճռականությամբ լծված էին այդ պայքարի արդարացիությունը աշխարհին ներկայացնելու ոչ պակաս կարևոր առաքելությամբ: 

Այս տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունը բազում փորձություններ է հաղթահարել, կոփվել և կատարելագործվել: Միջազգային հարաբերություններում մեր պետությունն ընկալվում է ոչ միայն որպես հայ ժողովրդի շահերի, այլև համամարդկային արժեքների պաշտպան: Այսօր Հայաստանը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչ կանգնած է մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերի առաջին շարքերում և համարվում է այդ առաքելության առաջամարտիկ։ 

Մենք սատար ենք կանգնում Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին՝ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնախնդիրների բացառապես խաղաղ կարգավորմանը, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա։ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված միջազգային գործընթացներում և նախաձեռնություններում՝ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանը, միջազգային խաղաղապահությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ազգային և կրոնական ինքնության հողի վրա խտրականության ու բռնությունների զոհերի պաշտպանությանը, միգրացիոն, փախսատականների խնդիրների արձագանքմանը և համաշխարհային կարևորության այլ ուղղություններով։

Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն է եղել և մնում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը: 

Մենք շարունակաբար աջակցություն ենք հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին և կարողացել ենք չեզոքացնել այն ձևափոխելու, բանակցային գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու Բաքվի փորձերը։

Հակամարտության հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են:

Հիմնախնդրի կարգավորման գործընթացի առանցքում ընդունված փաստաթղթերի շարքում առանձնանում են 2009թ.-ից սկսած համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարությունները, որտեղ ամրագրվեցին հիմնախնդրի կարգավորման միասնական և անբաժանելի հիմք հանդիսացող սկզբունքներն ու տարրերը։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, պատրաստակամություն հայտնեց դրանց հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը։

Եթե Ադրեբջանը տարիներ շարունակ պնդում է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է կարգավորվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա համանախագահ երկրների ղեկավարների այդ հայտարարություններով ամրագրվում է, որ հակամարտությունը լուծվելու է հիմնվելով միջազգային իրավունքի ոչ թե մեկ, այլ երեք սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։ Եռանախագահող երկրները հստակ նշեցին, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, իր իրավական միջազգային պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Անգամ Ադրբեջանի ղեկավարն է խոստովանում, որ փակ դռների հետևում իր վրա ճնշում են գործադրում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եռանախագահող երկրների հայտարարություններում հրապարակայնորեն ամրագրվեցին նաև թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապը, թե՛ անվտանգության բամզաշերտ երաշխիքները։ Վերոհիշյալ այս բոլոր դրույթներն ի սկզբանե հանդիսացել են մեր դիրքորոշման անկյունաքարը, իսկ այժմ դարձել են միջազգային հանրության մոտեցում։ 

Սա ցույց է տալիս, թե որքան համահունչ են մեր և միջազգային հանրության տեսակետները, որ մենք խոսում ենք գրեթե մեկ լեզվով։

Մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ամրագրվեց և 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին վերահաստատվեց, որ հիմնահարցի բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։ 1994-95թթ. եռանկողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերից հետ կանգնելու Արդբեջանի փորձերին ի պատասխան Հայաստանը և եռանախագահ երկրները շարունակաբար շեշտում են, որ դրանք պետք է անշեղորեն իրականացվեն։ 

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում են մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների բաղկացուցիչ մաս: Տարեցտարի մեծանում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած պետությունների, միջազգային կառույցների թիվը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն առանձահատուկ միջազգային հնչեղություն ունեցան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորելուն միտված մեր նախաձեռնությունը շեշտակիորեն ավելացրեց Մեծ Եղեռնի մասին միջազգային հանրության տեղեկացվածությունը։ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միաձայն բանաձևեր ընդունվեցին, մեր ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկետեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր։ 

Հայաստանը ընդլայնել է իր հարաբերությունների աշխարհագրությունը, ամրապնդել է բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցությունը։ 

Հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունները նոր թափ ստացան, նշանավորվեցին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պետական այցերով։ Ստորագրվեց 200-ից ավել երկկողմ փաստաթուղթ, ռուսաստանյան ներդրումները մեր երկրում գերազանցեցին 3 մլրդ դոլարը, ռուսական կապիտալով ընկերությունների թիվն անցավ 2000-ը: Պայմանագրային ամրագրում ստացավ Հայաստանում ՌԴ ռազմաբազայի՝ ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ, Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործառույթը: 

Որակապես նոր մակարդակի վրա բարձրացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը՝ ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, շեշտակիորեն աճեցին ամերիկյան ներդրումները, ՀՀ քաղաքացիների համար դյուրացվեց ԱՄՆ մուտքի արտոնագրային ռեժիմը։ 

Հետևողականորեն ամրապնդվեցին մեր ավանդական բարիդրացիական ու բազմաբովանդակ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:

Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը ստացավ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը։ Հայաստանը կարողացավ առաջ տանել այս գործընթացը` հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային՝ pacta sunt servanda` համաձայնությունները պետք է հարգվեն սկզբունքը:

Մեզ հաջողվեց ընդլայնել ավանդական բարեկամական գործընկերությունը Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Վատիկանի, Իտալիայի, արևելյան ու կենտրոնական Եվրոպայի, սկանդինավյան ու եվրոպական այլ երկրների հետ։ Լուրջ առաջընթաց արձանագրվեց Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի ու Կորեայի Հանրապետության հետ հարաբերություններում։ Փոխշահավետ համագործակցություն է ծավալվել արաբական աշխարհի, ասիական տարածաշրջանի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի մի շարք պետությունների հետ: 

Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից եղել և շարունակում է մնալ միջազգային կառույցներում և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածության խորացումը։ Մենք անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բխում է մեր ռազմավարական, տնտեսական շահերից և լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Հանդիսանալով ԵԱՏՄ ակտիվ անդամ, Հայաստանն իր իրատեսական քայլեորվ ապացուցեց, որ կարող է նաև արդյունավետ համագործակցություն ծավալել ինտեգրացիոն այլ գործընթացների շրջանակներում և այս առումով Հայաստանի փորձն այսօր օրինակելի է համարվում միջազգային հանրության կողմից: 

Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների կարևոր հանգրվաններից դարձավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որն արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության ողջ ծավալը և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները: 

Այս տարի, երբ մենք նշում ենք աշխարհի գրեթե կեսը միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության վեցերորդ տարեդարձը, Երևանը հյուրընկալելու է հիսունամյա պատմություն ունեցող այս կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը՝ մեր անկախությունից ի վեր իր ծավալով բարձր մակարդակի ամենաընդգրկուն միջոցառումը ու ստանձնելու ենք կառույցի երկամյա նախագահությունը։ Սա միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ վստահության և համերաշխության ևս մեկ դրսևորում է։ 

Աճել է Հայաստանի ներգրավվածությունը Միավորված ազգերի կազմակերպության համակարգում և շուրջ հարյուր միջազգային կազմակերպություններում, որոնց անդամակցում է մեր երկիրը: 

Նոր նախաձեռնություններով են նշանավորվել Հայաստանի նախագահությունները մի շարք կառույցներում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: 

Միջազգային տարբեր կառույցներ, ներառյալ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ մարմինները ողջունել են Հայաստանում հետևողականորեն իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներում արձանագրված առաջընթացը, սահմանադրական փոփոխությունները, մեր երկրում անցկացված ընտրությունները: 

Հայկական դիվանագիտության մշտական ուշադրության կենտրոնում է արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների ու շահերի պաշտպանությունը: Հայաստանից դուրս ապրող մի քանի միլիոնանոց հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք, անհրաժեշտության դեպքում, աշխարհի ցանկացած կետում կարող են ստանձնել «հայ ժողովրդի դեսպանի» պատասխանատվությունը, յուրահատուկ առավելություն են շնորհում մեր դիվանագիտությանը: 

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 175 պետության հետ, արտերկրում ու միջազգային կառույցներում ունի շուրջ յոթ տասնյակ ներկայացուցչություններ, ստորագրել է մոտ 2000 միջազգային պայմանագիր: Նախագահի և այլ բարձր մակարդակով կատարվել են հազարից ավել փոխայցելություններ:

Հաջողության գնահատումը հնարավոր է քանակական և որակական ցուցանիշների համադրմամբ։ Իրողությունն այն է, որ Հայաստանն այսօր կարողանում է իր համար կարևորություն ունեցող տարբեր հարցերի, հաճախ նաև միջազգային օրակարգի մաս կազմող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ իր ձայնը լսելի դարձնել միջազգային ամենատարբեր հարթակներում:

Թվային դարաշրջանին համահունչ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը լայնորեն կիրառում է տեղեկատվական տեխնոլոգիաները, մեր տեսակետներն ու մոտեցումներն առավել հասանելի և ընկալելի դարձնելով արտերկյա հասարակության լայն շրջանակներին:

2009թ.-ին հիմնադրված Դիվանագիտական դպրոցը ոչ միայն որակյալ երիտասարդ կադրեր է պատրաստում արտաքին գործերի նախարարության համար, այլև վերապատրաստում է պետական գերատեսչությունների մասնագետներ։ 

Այս ամենը կարևոր ձեռքբերումներ են, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում առավել վստահ գործել միջազգային բեմահարթակում: 

Ինչպես նշել է ՀՀ նախագահը,- «Հայ ժողովրդի համար գերակա նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում մեր դիվանագիտության դերը հիրավի մեծ է ու կարևոր»։ Հայ դիվանագետները պատվով և պատասխանատվությամբ են մոտենում այս առաքելությանը։ 

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր դիվանագետներին և մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության դիրքերի առավել ամրապնդման, հանուն մեր երկրի շահերի պաշտպանության, մեր ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի։ 

Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախատագիտությունը հայտնել արտգործնախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների վարչատնտեսական անձնակազմին, ովքեր իրենց նպաստն են բերում մեր ամենօրյա աշխատանքներին։ 

Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցներն են։

Շնորհավոր, հարգելի գործընկերներ։ Ի գործ՝ դեպի նոր ձեռքբերումներ։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]