Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհարաձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Էդվարդ Նալբանդյան. Դիվանագետի օրվա ընդգրկումը Հայաստանի տոնացույցում ժամանակի պահանջ էր 03/02/2016   20:25  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր մենք նշում ենք Դիվանագետի օրը, և պատակահան չէ, որ հենց այս օրն է ընտրված. մարտի 2-ին քսանչորս տարի առաջ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Հատկանշական է, որ այս տարի մենք այն նշում ենք ընդգրկված լինելով ՄԱԿ-ի պատվո ցանկում՝ որպես կառույցի ամենապարտաճանաչ անդամներից մեկը։ Այս մասին Դիվանագետի օրվա կապակցությամբ ԱԳՆ աշխատակազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է, որ Դիվանագետի օրվա ընդգրկումը Հայաստանի տոնացույցում ժամանակի պահանջ էր։ Դա վկայում է այն կարևորության մասին, որ տրվում է երկրի ղեկավարության և հասարակության կողմից պետության արտաքին քաղաքականությանը։

Ըստ նրա՝ դժվար պայմաններում տեղի ունեցավ հայկական դիվանագիտության ծնունդը. իրեն զգացնել էր տալիս կադրերի, ռեսուրսների և փորձի պակասը: Սակայն հետևողական ջանքերի, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ ձևավորել մեր արտաքին քաղաքական օրակարգը, որը կոչված է ծառայելու ի շահ Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգության ու բարօրության:

«Մեր պետության սահմանները զենքով պաշտպանելուն զուգահեռ անհրաժեշտ եղավ ջանքեր գործադրել՝ պաշտպանելու մեր նորանկախ Հայրենիքի շահերը միջազգային ասպարեզում։ Այդ նվիրական և, միևնույն ժամանակ, պատասխանատու գործը ստանձնեցին մեր դիվանագետները։

Արցախի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմական ակտիվ գործողությունները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը, Խորհրդային միության փլուզման հետ կապված դժվարությունները նախանշեցին այն բարդագույն խնդիրների առկայությունը, որոնց պայմաններում հայ դիվանագիտությունը պետք է կայանար և Հայաստանի ձայնը լսելի և ըմբռնելի դարձներ ողջ աշխարհում»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ մասնագիտական առանձնահատկություններից ելնելով՝ դիվանագետների գործունեության մասին ոչ ամեն ինչ է հայտնի դառնում հանրությանը։ Կատարվում է մեծ ծավալի աշխատանք, որի միայն վերջնական արդյունքն է հայտնի դառնում։ Յուրաքանչյուր դիվանագետ պետք է հետևողականորեն, բայց համեստորեն իրականացնի իր պարտականությունները և նրան չպետք է հետաքրքրեն դափնիները: Դիվանագետի ձեռքբերումները Հայրենիքի համար են, և մեզ դա է կարևոր։

Միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ պայմաններում մեր դիվանագիտությունը ստեղծարար կերպով աշխատում է Հանրապետության Նախագահի նախանշած արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը բոլոր երկրների հետ՝ իրավահավասարության, փոխվստահության հիման վրա, միմյանց շահերը հարգելով։ Պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն այն երկրների հետ, ում հետ կան խնդիրներ: Հենց այս տեսլականով ենք մենք առաջնորդվում մեր գործողություններում։

Մեր դիվանագիտության առջև խնդիր է դրված ամրապնդել Հայաստանի արտաքին անվտանգության բաղադրիչը, ապահովել մեր Հայրենիքի հարատև զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանները, առաջ մղել Հայաստանի տնտեսական շահերը, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին, ցույց տալու այն ուժն ու կարողությունները, որ առկա են մեր մեջ, առավել ամրապնդել միջազգային ասպարեզում և կազմակերպություններում մեր ակտիվ դերակատարությունը, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով, չեզոքացնել տարբեր հարթակներում տարաբնույթ աղբյուրներից սնվող մեր դեմ ուղղված նախաձեռնությունները, ավելացնել աշխարհում մեր բարեկամների թիվը։

Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկրի շահն է, և, ըստ այդմ, բազմապիսի ու տարբեր են և խնդիրները, և դրանց լուծման եղանակները: Մեր դիվանագետները պաշտպանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերն արտերկրում, այլև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իրավունքները:

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի ճանաչումը:

Անցյալ տարի ամբողջ աշխարհում նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տեղի ունեցան հազարավոր միջոցառումներ, նորանոր երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Հայկական դիվանագիտությունը կանգ չի առնելու, չի բավարարվելու ձեռքբերածով, մենք շարունակելու ենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ, շարունակելու ենք նախաձեռնողական ջանքերը մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելման նպատակով։

Անցյալ տարի արտգործնախարարության ջանքերով իրականացվեց մի քանի խոշորագույն միջոցառում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների միջազգային ֆորումը, որոնք իրենց բովանդակային և կազմակերպչական առումներով եթե չէին գերազանցում, ապա չէին էլ զիջում միջազգային նմանատիպ միջոցառումների: Դա եկավ ևս մեկ անգամ ապացուցելու այն, որ նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով հնարավոր է իրականություն դարձնել հավակնոտ ծրագրեր, և մենք ի զորու ենք դա անել»,-ասել է Է.Նալբանդյանը։

Ըստ նրա՝ դիվանագետի համար աշխատանքային օրվա սկիզբն ու ավարտը, ընդմիջումը և արձակուրդը հարաբերական իմաստ ունեն, քանի որ դրանք հաճախ չեն տեղավորվում համընդհանուր ընկալումների մեջ։ Դիվանագետները հաճախ ստիպված են լինում արտերկրում արագ ադապտացվել նոր պայմաններին, պատահում է նաև շատ ծանր, դժվար, անգամ պատերազմական պայմաններին, քաշել հայրենիքի կարոտը, կրել ընտանիքի, երեխաների տեղափոխման հետ կապված դժվարությունները։ «Ցանկանում եմ այսօր առանձնահատուկ երախտիքի խոսքս հղել Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում աշխատող մեր դիվանագետներին՝ մաղթելով ուժ, կորով ու անփորձանք ծառայություն:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցներն են։ Ցանկանում եմ ընդգծել մեր վարչատեխնիկական անձնակազմի կարևոր դերակատարությունը՝ մեր աշխատանքներին գործուն աջակցության համար։

Չեմ կարող չանդրադառնալ նաև վերջին տարիներին դիվանագիտական ծառայության շարքերը համալրած տասնյակ երիտասարդներին, ովքեր ուսում են ստացել ԱԳՆ դիվանագիտական դպրոցում: Նրանց եռանդը նոր շունչ է հաղորդել մեր աշխատանքին ոչ միայն կենտրոնական ապարատում, այլև՝ արտերկրում գործող Հայաստանի դիվանագիտական առաքելություններում: Համոզված եմ, որ ապագայում այս սերունդը արժանի շարունակողը կդառնա և, ինչո՞ւ ոչ, կգերազանցի մեր սերնդի դիվանագետներին:

Այս տարի նշվող դիվանագետի օրը հատկապես խորհրդանշական է, քանզի սա առաջին տարին է, երբ մենք նշում ենք այն Արտաքին գործերի նախարարության նոր շենքում։ Կրկնեմ այն ինչ արդեն մեկ անգամ ասել էի. մենք այստեղ տեղափոխվել ենք մեր սրտերում կարոտ, ջերմ զգացմունքներ և հիշողություններ ունենալով՝ կապված նախկինի հետ։ Տեղափոխվում ենք այն նույն զգացմունքներով, ինչպես որ որևէ ընտանիք տեղափոխվում է նոր տուն: Ընտանիք, որովհետև մենք՝ դիվանագետներս, թե արտգործնախարարության կենտրոնական ապարատում, թե դեսպանություններում ապրում և գործում ենք որպես մեկ ընտանիք։ Շատ անգամ շատ ավելի ժամանակ ենք անցկացնում աշխատատեղերում, քան՝ մեր ընտանիքներում։

Բավական լավ տրամադրություններով ենք տեղափոխվել նոր շենք՝ շատ ավելի հարամարավետ և ներկայանալի: Մեր բոլորի անունից նորից շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր երկրի բարձրագույն ղեկավարությանը, նաև՝ ճարտարապետներին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին այս թամանյանական ոճի նոր շենքի ծրագրի իրականացումը:

Իսկ մեզ բոլորիս շնորհավորում եմ այս նորամուտի կապակցությամբ»,-նշել է նա՝ հավելելով. «Ձեր շարունակական ու անխոնջ աշխատանքով դուք մեր երկրի հայելին եք հանդիսանում: Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ, որ այդ հայելին մշտապես պահպանի այն պարզությունը և պայծառությունը, որի միջով նայելիս աշխարհի տարբեր հատվածներում լավագույնս կկարողանան ճանաչել և համակրանքով վերաբերվել Հայաստանին ու հայ ժողովրդին:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլոր հայ դիվանագետներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ»: 

 


Հարակից հրապարակումներ`

21:48 01/03/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Մենք համակարծիք ենք համանախագահների և ԵՄ-ի հետ, որ ստատուս քվոյի պահպանումը չի բխում կողմերի շահերից
20:33 29/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍտորագրվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հայ-շվեյցարական համաձայնագիրը
19:24 29/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումը
20:08 12/02/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին
18:07 08/02/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
22:35 02/02/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն այս անգամ շատ ավելի հեռուն են գնացել. Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին
10:46 16/01/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Բուլղարիա
13:09 14/01/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն և ԱՄՆ նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանին
19:49 29/12/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքեր
19:51 23/12/2015  |  ԼՐԱՀՈՍԵգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]