Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   20:22 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Բուլղարիա 01/16/2016   10:46  |  ԼՐԱՀՈՍ

 
Հունվարի 15-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բուլղարիա։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 
Օդանավակայանից արտգործնախարար Նալբանդյանն ուղևորվեց Բուլղարիայի նախագահական պալատ, ուր նրան ընդունեց նախագահ Ռոսեն Պլևնելիևը։
 
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Բուլղարիայի նախագահը նշեց, որ բուլղար և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Սոֆիան շահագրգռված է երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։ Նախագահ Պլևնելիևն ընդգծեց, որ Բուլղարիան հպարտանում է իր հայազգի զավակներով, ովքեր լուրջ ներդրում են ունեցել երկրի բարգավաճման գործում և այսօր էլ շարունակում են կարևոր դեր խաղալ Բուլղարիայի հասարակական, տնտեսական ու մշակութային կյանքում։
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը նախագահ Պլևնելիևին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։
 
Զրույցի ընթացքում ընդգծվեց երկուստեք պատրաստակամությունը` նոր լիցք հաղորդելու հայ-բուլղարական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։ Որպես հեռանկարային բնագավառներ նշվեցին բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, տուրիզմը։
 
Բուլղարիայի նախագահը ներկայացրեց իր երկրի եվրոպական քաղաքականությունը, երկրի տնտեսական զարգացման նպատակով իրականացվող բարեփոխումները։
 
Նախագահ Պլևնելիևը և նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
 
Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Բուլղարիայի նախագահն իր երկրի աջակցությունը հայտնեց եռանախագահների գործունեությանը` համոզմունք հայտնելով, որ հիմնահարցն ունի միայն խաղաղ հանգուցալուծում։ «Ես համոզված եմ, որ խաղաղությունը պայմանավորված է բոլորի կողմից միջազգային հանձնառություններին հավատարմությունից։ Զենքի օգտագործումը վկայում է փաստարկների պակասի մասին», - ընդգծեց Բուլղարիայի նախագահը։
 
Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Բուլղարիայի Ազգային ժողովում, ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևայի հետ։
Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բուլղարական իշխանություններին` հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ նրանց նախնիներից շատերը Բուլղարիա են եկել 100 տարի առաջ՝ մազապուրծ լինելով Ցեղասպանությունից։
 
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց անցյալ տարվա ապրիլի 24-ին Բուլղարիայի խորհրդարանի կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության կապակցությամբ։
 
Հանդիպմանը կարևորվեց միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, և քննարկվեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։
 
Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահը նշեց, որ անհրաժեշտ է խթանել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերը: Ցեցկա Ցաչևան վերահաստատեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահին Բուլղարիա այցելելու հրավերը և հույս հայտնեց, որ հնարավոր կլինի այցն իրականացնել այս տարվա ընթացքում: Նա նաև համոզմունք հայտնեց, որ երկու խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնումը կնպաստի Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացմանը:
 
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորեց միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը և այդ առումով արժևորեց իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան - Բուլղարիա խմբի ղեկավար Մանվել Բադեյանի ներկայությունը։
 
Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
 
Նույն օրը կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Դանիել Միտովի բանակցությունները, որոնք մեկնարկեցին դեմ առ դեմ ձևաչափով, ապա շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ։
 
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Դանիել Միտովը նշեց, որ Հայաստանի և Բուլղարիայի հարաբերություններն ավելին են, քան պարզապես բարեկամական, դրանք գալիս են դարերի խորքից։ Նա խորհրդանշական համարեց, որ դեռևս միջնադարում մի քանի բուլղար թագավորներ ամուսնացել են հայուհիների հետ։ «Բուլղարները և հայերը ուս ուսի պայքարել են բալկանյան մի շարք պատերազմներում։ Հայաստանը հանդիսանում է Բուլղարիայի կարևոր միջազգային գործընկեր և վաղեմի բարեկամ: Այսօրվա այցը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին և հնարավորություն ընձեռում քննարկելու նոր ծրագրեր», - ասաց Դանիել Միտովը։
 
Շնորհակալություն հայտնելով Սոֆիա այցելելու հրավերի համար` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր պատմական սերտ կապերը Բուլղարիայի հետ` հիմնված մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամության և մշակութային կապերի, ընդհանուր ճակատագրի և փոխադարձ համակրանքի վրա:
 
Նախարարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով նոր խթան հաղորդել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և հավելյալ ջանքեր ներդնել` համագործակցության առավել խորացման և զարգացման համար: «Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և մենք ցանկանում ենք գործնական քայլեր ձեռնարկել` մեր փոխգործակցությանը նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ», - շեշտեց Հայաստանի արտգործնախարարը։
 
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, քննարկեցին տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության զարգացման հեռանկարները:
 
Մտքեր փոխանակվեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, միջխորհրդարանական կապերի զարգացման, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության խթանման վերաբերյալ: Երկուստեք կարևորվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։
 
Այս առումով Բուլղարիայի արտգործնախարարը նշեց, որ երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություն է հանդիսանում Սև ծովը և Հարավային Կովկասը կապող տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը, դրա ներուժի օգտագործումը:
 
Եվրոպայի խորհրդում Բուլղարիայի նախագահության համատեքստում քննարկվեցին բուլղարական նախագահության առաջնահերթությունները:
 
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, ՀՀ-ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ ընթացող բանակցություններին: Նախարար Միտովը վերահաստատեց Բուլղարիայի աջակցությունը ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
 
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի` ուկրաինական ճգնաժամի, իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրագործման, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` սիրիական ճգնաժամի շուրջ:
 
Էդվարդ Նալբանդյանը Դանիել Միտովին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը։
 
Հայաստանի արտգործնախարարն իր բուլղարացի գործընկերոջը հրավիրեց Երևան:
 
Նախարարների հանդիպմանը հաջորդեց համատեղ մամլո ասուլիս։
 
Բուլղարիայի արտգործնախարարը պաշտոնական ընթրիք տվեց Հայաստանի ԱԳ նախարարի պատվին։
 
Բուլղարիայի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուլղարիա - Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին: Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը միտված` խորհրդարանական բարեկամության խմբի անդամների գործունեությունը և նախաձեռնությունները:
 
Հունվարի 15-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ բուլղարահայ կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց իր այցի նպատակները, ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող` բուլղարահայերի բազմաթիվ հարցերի։
 
Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Մեծ հպարտություն է բոլոր հանդիպումների ընթացքում լսել Բուլղարիայի ղեկավարների կողմից հայ համայնքի վերաբերյալ հնչեցված բարձր գնահատականները երկրի կյանքում բուլղարահայերի դերի և կշռի մասին»: 
 
 

Հարակից հրապարակումներ`

13:09 14/01/2016  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն և ԱՄՆ նախագահի գլխավոր օգնական Չարլզ Կապչանին
19:49 29/12/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքեր
19:51 23/12/2015  |  ԼՐԱՀՈՍԵգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին
18:24 22/12/2015  |  ԼՐԱՀՈՍԼազարյան ճեմարանի պատմությունը Հայաստանի և Ռուսաստանի պատմության վառ էջերից է. Էդվարդ Նալբանդյան
14:44 18/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով. Էդվարդ Նալբանդյան
19:08 14/12/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը
20:48 09/12/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը
20:02 04/12/2015  |  ԼՐԱՀՈՍԳիշերվա դիվերսիան Բաքվի պատասխանն է Եռանախագահողների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար
19:45 04/12/2015  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները ճիշտ շեշտադրումներ են արել. ՀՀ ԱԳ նախարարը գնահատում է
23:39 03/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲաքվի կողմից հրադադարի խախտումները հասել են վտանգավոր աստիճանի. Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]