ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման առումով մեր դիվանագետների ուսերին պատասխանատվության մեծ բաժին կա. Նալբանդյան 03/02/2017 12:14 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Դիվանագետի օրվա, ինչպես նաև ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25 ամյակի կապակցությամբ:
«Մասնագիտական տոնն ընդունված է կապակցել այն կարևոր իրադարձության հետ, որը լավագույնս է փոխանցում դրա խորհուրդը: Դիվանագետի օրն էլ պատահական չէ ընտրված: Այս տարի մարտի 2-ին լրանում է հոբելյանական 25-րդ տարին այն օրվանից, երբ Հայոց Եռագույնը սկսեց ծածանվել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև, Հայաստանը կրկին ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքի մաս կազմեց: Ահա թե ինչու մեր հարուստ պատմության շտեմարանից, հատկապես այս օրն է ընտրվել` նշելու հայ դիվանագետի տոնը:
Ավելորդ է ասել, թե մեր երկրի միջազգային ճանաչումը խորհրդանշող այս իրադարձությունը ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, որը դարեր շարունակ ստիպված է եղել պայքարել իր ազատության համար, փորձել է հավասարի իրավունքով միջազգային հարթակներում պաշտպանել իր շահերը, երազել կրկին հայտնվել աշխարհի քաղաքական քարտեզի վրա:
Դիվանագետի մասնագիտական տոնը Հայաստանում սերտորեն կապված է մեր անկախության վերականգնման ու մեր պետականության կառուցման հետ: Արդեն հինգերորդ տարին է, ինչ նշում ենք Դիվանագետի օրը։ Դա վկայում է այն կարևորության մասին, որ տրվում է երկրի ղեկավարության և հասարակության կողմից մեր պետության արտաքին քաղաքականությանը։
Անկախությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք ոչ միայն միջազգային ու տարածաշրջանային խոշորագույն կառույցներին անդամակցության գործընթացին, այլև սկսեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ: Այս օրերին միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ ենք փոխանակում բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մեր համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, զարգանում է բնականոն հունով:
Երբ Հայաստանն իր առաջին քայլերն էր կատարում միջազգային ասպարեզում, մեր պետության սահմանները զենքով պաշտպանելուն զուգահեռ անհրաժեշտ եղավ ջանքեր գործադրել՝ պաշտպանելու մեր նորանկախ Հայրենիքի շահերը միջազգային ասպարեզում։ Այդ նվիրական և, միևնույն ժամանակ, պատասխանատու գործը ստանձնեցին մեր դիվանագետները։
Մարտահրավերներով լի մեր տարածաշրջանում, Հայաստանի առջև ծառացած խնդիրների ու ամբողջ աշխարհում կայծակնային արագությամբ փոփոխվող իրադրության պայմաններում նախանշվեցին այն բարդագույն խնդիրները, որոնց պայմաններում հայ դիվանագիտությունը պետք է կայանար, ամրության պաշար հավաքեր և այդ դիրքերից մեր երկիրը ներկայացներ աշխարհին։ Հետևողական ջանքերի, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ սուղ հնարավորությունների պայմաններում ձևավորել ու առաջ տանել մեր արտաքին քաղաքական օրակարգը, որը կոչված է ծառայելու ի շահ Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգության ու բարօրության։ Հետհայացք գցելով` կարելի է տեսնել, թե քառորդ դարի ընթացքում ինչ ահռելի ճանապարհ ենք անցել, ինչ հավակնոտ նպատակներ ենք դրել մեր առջև և լծվել դրանց իրականացմանը։
Այսօր էլ մեր դիվանագիտությունը շարունակում է իր աշխատանքները Հանրապետության Նախագահի նախանշած արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ։ Կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է աշխարհին ներկայանալ որպես միջազգային հարաբերություններում վստահելի ու կառուցողական գործընկեր, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին` ցույց տալու այն կարողությունները, որ առկա են մեր մեջ, ավելացնել տարբեր մայրցամաքներում մեր երկրի բարեկամների թիվը, առավել լսելի և ընկալելի դարձնել մեր ձայնը միջազգային հարթակներում, ակտիվ դերակատարություն ստանձնել գլոբալ գործընթացներում, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով:
Թվում է, թե որպես փոքր պետություն, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն էլ համեստ պետք է լինի: Իհարկե, մեզ համար սահմանում ենք առաջնայնություններ, և ջանքերի զգալի մասը հենց այդ ուղղություններով էլ ներդրվում են, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք սահմանափակվում ենք բացառապես այդ նպատակներով: Համաշխարհային գործընթացները, որքան էլ աշխարհագրորեն հեռու են լինում, այնուամենայնիվ, իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մենք զգում ենք նաև Հայաստանում: Հետևաբար, փորձում ենք անմասն չմնալ միջազգային հարաբերություններում ընթացքող գործընթացներից: Հայաստանը փորձում է իր նպաստը բերել բաժանարար գծերի վերացմանը, փոխշահավետ, հնարավորինս լայն համագործակցության դաշտի ձևավորմանը: Իր երկկողմ օրակարգից բացի մեր երկիրը նշանակալի ներդրում է բերում միջազգային և տարածաշրջանային տարբեր հրատապ հարցերի լուծմանը: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ` Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքերի հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության խթանմանը:
Բերեմ համաշխարահային նշանակություն ունեցող խնդիրներում միջազգային հանրության ջանքերին Հայաստանի նպաստի միայն երկու օրինակ: Մեր երկիրը միջազգային հարթակներում բարձրացնում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այլև իր գործուն մասնակցությունն է բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում: Հատկանշական են այս առումով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևերը: Հայաստանը միջազգային անվտանգության ջանքերին իր ներդրումն է բերում նաև մասնակցելով խաղաղապահ գործողություններին աշխարհի տարբեր անկյուններում, ինչը շարունակաբար բարձր գնահատականի է արժանանում մեր գործընկերների կողմից:
Ակնհայտ է, որ տարեց տարի մեր դիվանագիտական ծառայության օրակարգը հագենում և խտանում է, ինչը միջազգային ասպարեզում մեր ներգրավման և հարաբերությունների զարգացման, ակտիվ նախաձեռնողական դիվանագիտություն վարելու արդյունք է:
Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկրի շահն է, և, ըստ այդմ, բազմապիսի ու տարբեր են և խնդիրները, և դրանց լուծման եղանակները: Մեր դիվանագետները պաշտպանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերն արտերկրում, այլև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իրավունքները, հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Այս առումով հատկանշական է սիրիահայերին մեր երկրի մեկնած օգնության ձեռքը` ինչպես տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին ապաստան տալով Հայաստանում, այնպես էլ մարդասիրական օգնություն ուղարկելով Սիրիա:
Վերջին տարիներին նկատելիորեն ընդլայնվել է աշխարհում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը: Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է շուրջ 2.500 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մոտ 170 երկրների հետ, հավատարմագրված է 95 պետություններում: Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր այն դիվանագետների ջանքերը, ովքեր ծառայում են պատերազﬕ կամ ճգնաժամային գոտիներում` Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում:
Վերը նշված թվերի հետ միասին իրողությունն այն է, որ այս ամենին իրենց մեծ ու անուրանալի նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ ու հայրենանվեր աշխատանքով:
Յոթ տարի առաջ հիմնադրեցինք Դիվանագիտական դպրոցը, որն այսօր արդեն կադրերի դարբնոց է դարձել և մեր դիվանագիտական ծառայությունը համալրում է բանիմաց մասնագետներով։
Այս հոբելյանական օրը անցկացվում է նաև մեր դեսպանների հերթական հավաքը: Ավանդույթ են դարձել դրա շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմի և մեր դեսպանների այցերը Արցախ։ Սա պատահական չէ, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը:
Եթե ինձ հարցնեն, թե ինչ կլիներ իմ բարեմաղթանքը դիվանագետի օրվա կապակցությամբ, ես առանց վարանելու կնշեի, որ լավագույնը, ինչ կարող եմ ցանկանալ, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծումն է: Եվ ես վստահ եմ, որ օրը կգա, և մենք հնարավորություն կունենանք միմյանց շնորհավորելու այդ առիթով։ Այս առումով մեր դիվանագետների ուսերին պատասխանատվության մեծ բաժին կա: Համոզված եմ, որ նրանք կշարունակեն այն պատվով կրել, և ի վերջո մեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ:
Առաջին անգամ է նաև, որ դեսպանների հավաքը կատարվում է արտգործնախարարության նորակառույց շենքում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը մեր համար աշխատանքային այս հարմարավետ պայմաններն ապահովելու համար:
Օրացույցի կարմիր գույնով ընդգծված օրերի մեջ թերևս յուրաքանչյուրիս համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մասնագիտական տոնը։ Սա մեր ընտրած ուղու, մեր առօրյա աշխատանքի, մեր ձեռքբերումների բերկրանքի օրն է։
Բոլոր մեր դիվանագետներին, ինչպես կենտրոնական ապարատում` արտաքին գործերի նախարարությունում, այնպես էլ արտերկրում` մեր դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող, ես կցանականայի շնորհակալություն հայտնել այն մեծ, անձնվեր աշխատանքի համար, որ կատարում են հանուն մեր ժողովրդի և երկրի շահերի պաշտպանության, և շնորհավորել բոլորիս՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ շարունակեք ձեր ազգանվեր գործն անկոտրում կամքով ու վստահությամբ, որ նաև մեր յուրաքանչյուրի ջանքերի շնորհիվ է, որ ամրապնդվում ու զարգանում է մեր Հայրենիքը, որի դրոշը 25 տարի առաջ վեր խոյացավ ՄԱԿ-ի առջև:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ