Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/07/2024   17:08 Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   16:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը կշարունակվի վաղը 05/07/2024   16:46 ՔՊ-ի թիմը շատ կուռ է, Էդ ով է՝ ում որտեղից կապած պահում, որ չմիանան շարժմանը. Փաշինյան 05/07/2024   16:23 Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 05/07/2024   16:17 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին 05/07/2024   16:11 Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները միանում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/07/2024   16:06 Ոչ բոլոր միջնորդներն են եղել օբյեկտիվ, չեզոք, ազնիվ, բայց մենք չենք հրաժարվում միջնորդություններից. Փաշինյան 05/07/2024   16:03 Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև հրավեր էի ստացել, Պուտինից հրավեր ոնց որ չեմ ստացել. Փաշինյան 05/07/2024   16:00 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը հասավ Չարենցավան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   15:50 Իշխանությունն անտե՞ր ա, որ տամ ձեզ. հոգևորականները բացահայտ պատերազմ են քարոզում. Փաշինյան 05/07/2024   15:47 Տո նակրոբարոնն էլ են իրենք․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին 05/07/2024   15:43 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը 05/07/2024   15:38 Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) 05/07/2024   15:29 Փաշինյանը Վեհափառին մեղադրում է քաղաքական շարժում առաջնորդելու մեջ 05/07/2024   15:27 Այն, ինչ անում է Փաշինյանը, եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառմալիք կլինի․ Մանուկյան 05/07/2024   15:23 Փաշինյանը համաձայն է մինչև նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարին 05/07/2024   15:19 Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառում եմ. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ 05/07/2024   15:14 Պատերազի դուռը բացել են ու չեն փակել. Հայի արյունով ականազերծում են հայի դրած ականները, Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/07/2024   15:11 Բոլորս հավաքվել ենք՝ կասեցնելու ապօրինի սահմանազատման գործընթացը․ Մրո 05/07/2024   15:06 Կողմնորոշվեք՝ ես որտեղի՞ գործակալ եմ. Սուրեն Պետրոսյան 05/07/2024   14:55 Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստին 05/07/2024   14:36 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. մենք պատրաստ ենք ապահովել հաղորդակցությունն Ադրբեջանի և Նախիջևանի միջև. Փաշինյան 05/07/2024   14:28 Խնդիրը լայն հանրային համախմբում ստեղծելն է. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:24 Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էր վերավաճառելու նպատակով 05/07/2024   14:19 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին 05/07/2024   14:17 Ո՞վ է Ալեն Սիմոնյանը, նման մարդ կա՞. Բագրատ Սրբազան 05/07/2024   14:09 Սիրելի՛ ուժայիններ, սպասում ենք Ձեզ , եկե՛ք իրավական լծակներ գործադրեք, ինչ ուզում եք արե՛ք. Բագրատ Սրբազան 05/07/2024   13:56 Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/07/2024   13:42 Վաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան 05/07/2024   13:31 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքել 05/07/2024   13:22 Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է՝ կարկուտ 05/07/2024   13:17 Սահմանային սյուներն անվտանգության սյուներ են, պատերազմը դառնում է ոչ լեգիտիմ՝ ըստ Փաշինյանի 05/07/2024   13:16 Ինչու է սահմանազատումը սկսվում Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե այլ տարածքից սկսելը չէր դելիգիտիմացնելու պատերազմը (տեսանյութ) 05/07/2024   13:00 6 տարի առաջ Փաշինյանը պարտադրեց ՀՀԿ-ին՝ իրեն ընտրել վարչապետ. այսօր ներկայացնում է, թե որն է ՀՀ-ի գոյության նպատակը (տեսանյութ) 05/07/2024   12:58 Սահմանազատման գործընթացը մոտենում է Իջեւան խոշորացված համայնքին. Ծաղկավան գյուղի ներքեւի հատվածում շարժեր են նկատվել 05/07/2024   12:55 Տավուշի շարժումը վերածվում է համաժողովրդական. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ Երեւան. ուղիղ 05/07/2024   12:51 Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան 05/07/2024   12:48 Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 05/07/2024   12:42 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել 05/07/2024   12:33 Փաշինյանի պատկերացրած Հայաստանում Արարատը փոխարինվել է Արագածով. սլայդում միայն Արագածն է 05/07/2024   12:30 Նիկոլ Փաշինյանին երևի չթողեցին մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը․ Արթուր Խաչատրյան 05/07/2024   12:28 Որոշ ուժերի նպատակն է՝ ունենալ ծայրագավառ՝ գավառապետով․ Արթուր Հովհաննիսյանը շարունակում է պնդել իշխանական թեզը 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/07/2024   12:21 Միջանցքի գաղափարը մեր քաղաքական ուժի համար ամբողջությամբ մերժված է. Աբրահամյան 05/07/2024   12:05 Էս իշխանությունները հոգով-սրտով կոմունիստներ են. ես չգիտեմ ուժ, որ ուզում է Հայաստանը դարձնի ծայրագավառ, բայց ՔՊ-ն ուզում է դարձնի վիլայեթ. Խաչատրյան 05/07/2024   12:05 6 տարի առաջ Փաշինյանը պարտադրեց մեծամասնությանը իրեն ընտրել վարչապետ. մամուլի ասուլիսը՝ ուղիղ 05/07/2024   11:58 Ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը 05/07/2024   11:35 Կիրանցից հյուսիս պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. ՊՆ 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում

Հանրապետության Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է ոլորտում իրականացված աշխատանքների, դեռևս առկա խնդիրների և 2018 թվականի ծրագրերի մասին 02/28/2018   16:25  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակն է ապագային միտված կրթական համակարգի ձևավորումը: 

Անդրադառնալով գերազանցության կենտրոններին զուգահեռ իրականացվող նորարարական կրթական ծրագրերին՝ այդ թվում Արարատյան բակալավրիատի ծրագրին՝ Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն արդեն ստացել է միջազգային ճանաչում։ Նախարարի հավաստմամբ՝ Միացյալ Թագավորության ճանաչման ազգային գործակալության զեկույցը հաստատել է Արարատյան բակալավրիատը՝ որպես միջազգային լավագույն դպրոցական ծրագրերին համազոր ծրագիր, և այն ներառել Միացյալ Թագավորության բուհական ընդունելության միասնական համակարգում: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ Նախագահի հանձնարարությամբ գերազանցության կենտրոնների համակարգը ներդրվում է նաև հանրապետության ավագ դպրոցներում. մարզերի և Արցախի ավելի քան 20 դպրոց ներառվել է Արարատյան բակալավրիատի դպրոցների թեկնածության փուլում, իրականացվել է հիշյալ ծրագրով ուսուցիչների վերապատրաստում: Միաժամանակ, մշակվել է նաև «Ուսուցիչ» ծրագրի մաս կազմող ատեստավորման բաղադրիչը, որի նպատակն է բացահայտել որակյալ ուսուցիչներին, բարելավել տարակարգերի շնորհման համակարգը և ապահովել նոր որակյալ կադրերի մուտքը դպրոց:

Կրթության ոլորտում պետական և մասնավոր հատվածների համագործակցության զարգացման նպատակով Նախագահի մեկ այլ հանձնարարականի կատարման վերաբերյալ ԿԳ նախարարը զեկուցել է այս ուղղությամբ նոր ծրագրերի ներդրման մասին: Նա, մասնավորապես, նշել է, որ ընդլայնվել է «Թումո» կենտրոնի ցանցը՝ Երևանից բացի, այն մասնաճյուղեր ունի նաև Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում և հնարավորություն է տալիս տարեկան 14 հազար երեխայի մշտական և անվճար հիմունքներով հմտություններ զարգացնել արվեստի և ՏՏ ուսումնական ծրագրերով: Մեկ այլ նախագծով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ ներդրվել է Ռոբոտաշինության զարգացման ծրագիրը. 2018 թվականի հունվարի դրությամբ գործում է 225 խմբակ, որոնցում ընդգրկված է շուրջ 5.000 երեխա: «Ավանգարդ Քլաբ» կազմակերպության հետ համագործակցությամբ սկսվել է Թվային պլանետարիումի գործարկումը, որի շրջանակներում նախատեսվում է տարեկան սպասարկել մարզային դպրոցների 7-ից 11-րդ դասարանների մինչև 120.000 աշակերտի՝ նպատակ ունենալով աշակերտների շրջանում խրախուսել բնագիտական առարկաների ուսուցումը, նպաստել նաև աստղագիտության ավանդական դպրոցի պահպանմանն ու զարգացմանը: Ըստ նախարարի՝ դպրոցներում ներդրվել են ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության փորձնական ծրագրեր, որոնցով վերապատրաստվել է 1260 դպրոցի ավելի քան 1400 ուսուցիչ, փորձնական ծրագրերում ընդգրկված է շուրջ 65 000 աշակերտ: 

Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության որակի բարելավման նպատակով օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախարարի զեկուցմամբ՝ Հանրապետության Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում գտնվող՝ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է չինական կողմից կատարված 83,4 մլն յուան (շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար) ներդրումների շնորհիվ դպրոցը շահագործման հանձնել սահմանված ժամկետում՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին: 

Հաշվետու տարում, ըստ նախարարի, մշակվել է հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հետ համատեղ իրականացվում են ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր: 

Հանրապետության 6 համայնքում Միացյալ Թագավորության կառավարության հովանավորությամբ ստեղծվել են անգլերենի ուսուցման ակումբներ, որոնցում ընդգրկված է շուրջ 400 սովորող, վերապատրաստվել է շուրջ 200 ուսուցիչ: Հանրապետության 10 դպրոցում իրականացվում է ֆրանսերենով խորացված ուսուցում: Կրթության միջազգայնացման շրջանակում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ Գերմանիայի կրթության և մշակույթի դաշնային խորհրդի որոշմամբ 2018թ.-ից միջնակարգ կրթության ատեստատը հիմք կհանդիսանա Գերմանիայի բուհերում կրթությունը շարունակելու համար:

ԿԳ նախարարը զեկուցել է նաև սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ 2017թ. սահմանամերձ և սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքի 49 դպրոցի 1-12-րդ դասարանի բոլոր աշակերտներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվել են անվճար դասագրքեր: Սահմանամերձ համայնքների 1046 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 30-60 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 154 մլն դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների 2667 ուսանողի պետության կողմից տրամադրվել է 50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում, որը կազմել է շուրջ 655 մլն դրամ:
«Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի ընդլայնման արդյունքում 2017թ. ազգային ծրագրին միացել է Տավուշի մարզը, 2018թ. ծրագիրը կներդրվի նաև Շիրակի մարզում: Ներկայումս հանրապետության մարզերի տարրական դասարանների շուրջ 90.000 աշակերտ անվճար սնունդ է ստանում պետական բյուջեի և Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով:

Ընդգծելով, որ հանրակրթության զարգացման գերակա ուղղություններից է անցումը համընդհանուր ներառականության, որի նպատակն է հանրակրթական դպրոցներում ստեղծել որակյալ կրթության հնարավորություններ բոլոր երեխաների համար, նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ համընդհանուր ներառական կրթության են անցել Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերը, այս տարի ծրագիրը կներդրվի Արմավիրի մարզում:

Լևոն Մկրտչյանը զեկուցել է նաև դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականի շրջանակում կատարված աշխատանքների մասին, նշելով, որ մարզերի շուրջ 25 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրվել է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող, աշխատաշուկայում պահանջարկ և կարևորություն ունեցող ոլորտների գծով շուրջ 40 մասնագիտություն: Բացի այդ, կրթական համակարգ է ներմուծվել Գերմանիայի երկակի ուսուցման կրթության փորձը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ: 

Նախարարը տեղեկացրել է, որ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ ձևավորված բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների մասնագիտական խումբն ավարտել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Օրինագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում: 

2018 թվականին իրականացվելիք ծրագրերի շարքում ԿԳ նախարարը նշել է բուհերի պետական ֆինանսավորման մեխանիզմների և ուսանողական կրթաթոշակների ու նպաստների տրամադրման սկզբունքների վերանայման, բնագիտական և ինժեներական ոլորտում բուհ-գիտահետազոտական ինստիտուտ-գործատու գիտակրթական կլաստերների և ցանցային համալսարանների ձևավորման, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգի ներդրման, բուհերի դասակարգման, հաշվետվողականության բարձրացման և մի շարք այլ ուղղություններով նախատեսվող աշխատանքները:
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:30 21/02/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը
16:47 16/02/2018  |  ԼՐԱՀՈՍՏարածքային կառավարման և զարգացման նախարարը զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունների մասին
16:03 13/02/2018  |  ԼՐԱՀՈՍՊետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը և 2018թ. անելիքները
18:10 11/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության Նախագահին ՊԵԿ նախագահը զեկուցել է համակարգի բարեփոխումների, 2017թ. հարկային եկամուտների կատարողականի և ընթացիկ տարվա առաջնահերթությունների մասին
16:07 09/01/2018  |  ԼՐԱՀՈՍՖինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները
17:05 19/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին
16:25 13/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ
16:02 12/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին արդարադատության նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
15:04 08/09/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
16:37 17/08/2017  |  ԼՐԱՀՈՍՍպորտային տուրիզմը՝ օրակարգում. Նախագահն ընդունել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]