Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Հանրապետության Նախագահին ՊԵԿ նախագահը զեկուցել է համակարգի բարեփոխումների, 2017թ. հարկային եկամուտների կատարողականի և ընթացիկ տարվա առաջնահերթությունների մասին 01/11/2018   18:10  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև 2018թ. կոմիտեի գործունեության առաջնահերթությունները, տարեսկզբից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի կարգավորումներով նախատեսվող աշխատանքերն ու ակնկալվող արդյունքները: 
Վարդան Հարությունյանը զեկուցել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25%-ով կրճատվել է թեմատիկ ստուգումների քանակը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ մոնիթորինգային կենտրոնի գործարկման շնորհիվ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ: Կոմիտեի ղեկավարը Նախագահին հայտնել է, որ 2017թ. ընթացքում իրականացված 3117 օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 3 մլրդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար, իսկ 2017թ. ընթացքում ավարտված քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել 8.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 4.6 մլրդ դրամով կամ 85.3%-ով ավելի:

Օրենսդրական դաշտի բարեփոխումներից ՊԵԿ նախագահն առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը: Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ 2000 ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենքներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանքներից՝ հաշվարկներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: Կոմիտեի ղեկավարի հավաստմամբ՝ մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա արտահանողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվել են ընդամենը 4 օրվա ընթացքում և առանց ուսումնասիրության:

Վարդան Հարությունյանը Նախագահին զեկուցել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի կարողությունների զարգացման աշխատանքի արդյունքները՝ ընդգծելով, որ 2017թ. ընթացքում հարկ վճարողների շուրջ 97%-ը հաշվարկները հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային եղանակով: Բացի այդ, հարկային պարտավորությունները օնլայն դիտելու հնարավորություն է ստեղծվել: Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է, որ արդեն գործարկվել է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, իսկ մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգերի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
Զեկույցի ընթացքում կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաև ՊԵԿ նոր կառուցվածքին՝ նշելով, որ հարկային տեսչությունները և մաքսատները լուծարվել են, իսկ դրանց փոխարեն ձևավորված վարչությունները ներառվել են կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում:

Անդրադառնալով 2018թ. ընթացքում նախատեսված ծրագրերին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է մոնիթորինգային կենտրոնի գործունեության ընդլայնումը, որի նպատակը, ըստ կոմիտեի ղեկավարի, ստուգումներն առավել հասցեական դարձնելն է: Պետական եկամուտների կոմիտեի նախագահը զեկուցել է նաև մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման աշխատանքի մասին, որի արդյունքում ապրանքները հսկողության կենթարկվեն հետբացթողումային փուլում: Վարդան Հարությունյանը հավաստիացրել է, որ հարկ վճարողը գրասենյակից ինտերնետ կապի միջոցով մաքսային հայտարարագրում իրականացնելու հնարավորություն կստանա: ՊԵԿ նախագահի զեկույցը ներառել է նաև ներքին անվտանգության համակարգի կատարելագործման և հակակոռուպցիոն միջոցառումները: 

Աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև Մեղրիի անցակետի արդիականացման ծրագրի ընթացքը:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է՝ շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը: Հիմնականում կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտելու համար ռիսկային տնտեսվարողներին: Շարունակել հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը, հատուկ ուշադրություն դարձնել մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, պահանջվող ժամանակի կրճատմանը: Հնարավորին կարճ ժամանակահատվածում գործարկել էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն կտա մաքսային ձևակերպումներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ նվազագույնի հասցնելով տնտեսվարողների և մաքսային մարմինների միջև շփումները: 

Նախագահը հանձնարարել է նաև ապահովել պետական սահմանի Մեղրիի անցումային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի իրականացումը՝ դրանով ավարտին հասցնելով Հայաստանի պետական սահմանի անցակետերի արդիականացման և վերազինման աշխատանքները: ՊԵԿ-ին հանձնարարվել է նաև շարունակել նպատակային աշխատանքը միջազգային կազմակերպությունների տարբեր վարկանիշներով հարկային և մաքսային ընթացակարգերին տրված գնահատականների բարելավման ուղղությամբ: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:07 09/01/2018  |  ԼՐԱՀՈՍՖինանսների նախարարը Նախագահին զեկուցել է 2017թ. հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքներն ու ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները
17:05 19/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող աշխատանքների և ներդրումային ծրագրերի մասին
16:25 13/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ
16:02 12/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին արդարադատության նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
15:04 08/09/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
16:37 17/08/2017  |  ԼՐԱՀՈՍՍպորտային տուրիզմը՝ օրակարգում. Նախագահն ընդունել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին
17:40 07/07/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին Պետական գույքի կառավարման վարչության պետը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
15:23 16/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
15:44 08/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին բնապահպանության նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին
16:02 24/05/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]