ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
100 հազար դրամ տուգանքի կիրառումից կարճ ժամանակ անց այստեղ կհասկանան, որ այդպես չի կարելի. Հայկ Ալումյան 01/26/2018 15:30 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբան Հայկ Ալումյանը համակարծիք է դատարանի կողմից փաստաբանների նկատմամբ մինչև 100 000 դրամ տուգանքի վերաբերյալ դրույթը ՀՀ դատական օրենսգրքից հանելու կոչով հանդես եկած փաստաբանների հետ: Այս մասին փաստաբանը հայտնեց «Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում:
Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը համակարծիք լինելու երկու պատճառ ունի՝ առաջին պատճառը տուգանքի չափն է:
Փաստաբանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից հայտնի է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմաստով եթե պատիժը ներպետական իրավունքում խիստ է և հետապնդում է կանխարգելիչ կամ ահաբեկման նպատակ, որպեսզի անձն ինչ-որ մի գործողություն չանի, ապա այդպիսի պատիժը համարվում է քրեական պատիժ՝ նույնիսկ եթե ներպետական իրավունքում, ենթադրենք, չի համարվում այդպիսին: Ուստի այդ պարագայում այդպիսի պատիժ անձի նկատմամբ սահմանելիս պիտի պահպանվեն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ Արդար դատաքննության իրավունք, նախատեսված բոլոր երաշխիքները:
100 000 դրամ պատիժը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմաստով քրեական պատիժ է, որովհետև այն բավականին խիստ է մի երկրի համար, որտեղ նվազագույն սպառողական զամբյուղը 60 հազար դրամից քիչ է, այսինքն՝ մի երկրում, որտեղ տուգանքը կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի համարյա կրկնապատիկը: Եթե այդպիսի տուգանք ինչ-որ մեկի նկատմամբ պիտի նշանակվի, ապա պիտի նշանակվի Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներն ապահովելով: Այսինքն՝ անձին պետք է մեղադրեն, նա պետք է իմանա ինչում է մեղադրվում, պաշտպանվի անձամբ կամ պաշտպանի միջոցով, պետք է տեղի ունենա դռնբաց դատական նիստ, պետք է ապահովվեն այլևայլ, մի շարք մեծ ու փոքր երաշխիքներ:
«Ի՞նչ է տեղի ունենում ըստ մեր օրենսգրքի. փաստաբանն, ով դատական նիստում, դատարանի գնահատմամբ, կարգ է խախտել, դատարանը կարող է տեղնուտեղը մուրճը խփել սեղանին և ասել, որ Դուք տուգանվեցիք հարյուր հազար դրամով: Սա նշանակում է, որ Եվրոպական կոնվենցիայով նախատեսված երաշխիքներից ոչ մեկը չպահպանվեց. քրեական պատժի ենթարկվեց փաստաբանը, բայց առանց Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների պահպանման»,- ասաց Հայկ Ալումյանը՝ համոզմունք հայտնելով, որ մոտակա ժամանակներս հենց որ մի այդպիսի տուգանք նշանակվի, իր գործընկերներից մեկը կդիմի Եվրոպական դատարան և «բավականին կարճ ժամանակ հետո այստեղ կհասկանան, որ այդպես չի կարելի»:
Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը նախկինում այն տեսակետին է եղել, որ եթե տուգանքները լինեին ցածր, խնդիր չէր առաջանա, որ սա քրեական պատիժ է, միգուցե դա նորմալ կլիներ, եթե դատավորը տուգաներ փաստաբաններին: «Այն ժամանակ ես այդպես էի կարծում, մինչև որ փաստաբան և շատ լավ իրավաբան Դավիթ Խաչատուրյանը բերեց մի փաստարկ, որն ինձ վերջնականապես համոզեց, որ իրոք ընդհանրապես այդ դրույթը պետք է դուրս գա: Փաստարկի էությունը հետևյալն է՝ ոչ ոք չի կարող իր գործով լինել դատավոր»,- ասաց Հայկ Ալումյանը՝ պարզաբանելով, որ եթե փաստաբանը դատավարության ընթացքում, իր վստահորդի շահերը պաշտպանելիս կատարել է մի հայտարարություն կամ գործողություն, որից դատավորը վիրավորվել է, դատավորը կամ դատարանը որպես տուժած կողմ չի կարող տեղնուտեղը դատավարություն ու արդարադատություն իրականացնել, տուգանել փաստաբանին: Հակառակ դեպքում կստացվի, որ դատավորը կամ դատարանն «իր սեփական գործով դուրս եկավ որպես դատավոր», այդպես չի կարող լինել:
«Այդ փաստարկով ինձ համար վերջնականապես հարցը փակվեց՝ այդ տուգանքները չպետք է լինեն», - հավելեց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը չբացառեց, որ գործընկերներից որևէ մեկը կդիմի Սահմանադրական դատարան, «չեմ բացառում, նույնիսկ համոզված եմ, որ շատերը կդիմեն Եվրոպական դատարան»: Հայկ Ալումյանը համոզված է, որ Փաստաբանների պալատը կլինի հետևողական, մինչև վերջ կգնա: Ըստ նրա, հնարավոր են նաև զանգվածային ակցիաներ, ինչպես օրինակ, նախազգուշական ակցիաներ անցկացվեցին Լոռիում ու Շիրակում, միգուցե լինեն ավելի մեծ ծավալի:
Միանալո՞ւ եք այդ դրույթի դեմ փաստաբանների մեծամասնութան նախաձեռնությանը մեր հարցին Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի տուգանքների վերաբերյալ դրույթը վերացնելուն, իհարկե, կմիանամ»: Նա միաժամանակ նշեց, որ փաստաբանությունն ուժեղ է հենց նրանով, որ ամեն մեկը ինչ-որ մի սեփական ճանապարհ էլ է փորձում գտնել, դա կենտրոնացած ճանապարհից ավելի արագ է բերում արդյունքի: «Մենք կհասնենք նրան, որ տուգանքները կամ կհանվեն, կամ ինչպես հաճախ է պատահում, կասեն, դե, լավ, թողեք մնա, բայց խոստանում ենք, որ չի կիրառվի»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել