ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2017թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ Արմավիրում արձանագրվել է ընդհանուր հանցագործությունների աճ 5.3%-ով 01/24/2018 18:18 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության 2017թ. գործունեության արդյունքների ամփոփման շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզի իրավապահ մյուս մարմինների պատասխանատուները: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում մարզում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ քրեաիրավական պայքարի ցուցանիշները, խնդիրները, արձանագրված հանցագործությունների դեպքերով իրականացված հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության հիմնական արդյունքները:
2017թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ընդհանուր հանցագործությունների աճ 5.3%-ով, որին զուգահեռ, սակայն, գրեթե նույնքան աճել է բացահայտման ցուցանիշը: 15%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 33.3%-ով` սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները:
Մարզի կտրվածքով 2017թ. 6.3%-ով աճել են միջին ծանրության, 11,1%-ով առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները: 5,6%-ով աճել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, այդ թվում` անձնական գույքի հափշտակության, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության դեպքերով։ Նվազում է արձանագրվել խուլիգանության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշներում։
Նվազում է արձանագրվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ընդհանուր դեպքերի բացահայտման շարժընթացում: Մասնավորապես 2017թ. ընթացքում հայտնաբերվել և գրանցվել է կոռուպցիոն բնույթի 12 դեպք` 2016թ. 30 դեպքի դիմաց։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նման արդյունքները խնդրահարույց է համարել՝ պահանջելով այս ուղղությամբ կտրուկ ակտիվացնել մարզի քրեական հետապնդում իրականցնող մարմինների միջև, ինչպես նաև հանրային շրջանակների հետ սերտ համագործակցությունը: Գլխավոր դատախազը նշել է, որ հնարավոր չէ ապահովել կոռուպցիոն դեպքերի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն, եթե այն պետք է սահմանափակվի միայն կոնկրետ փաստով: Պարտադիր պետք է քննության առարկա դարձնել տվյալ պաշտոնյայի՝ որոշակի ժամանակահատվածում կատարած աշխատանքը և նրա լիազորությունների շրջանակում հայտնված քաղաքացիների հետ իրականացվեն անհրաժեշտ քննչական գործողություններ:
ՀՀ գլխավոր դատախազը նաև շեշտել է մարզում հանցագործությունների նախականխմանն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը հատկապես այն հանցատեսակներով, որոնց ցուցանիշները գոհացուցիչ չեն: Նա անհրաժեշտ է համարել հատկապես սպանության, սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակում պարտադիր քննության առարկա դարձնել դրանց նախորդած փոխհարաբերությունները, նախկին միջադեպերի առկայությունը, դրանցով պայմանավորված՝ քրեական հետապնդման մարմինների կողմից հնարավոր բացթողումները և դրանց տալ իրավական գնահատական:
Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի կիրառման ժամկետների երկարաձգման միջնորդությունների հիմնավորվածության հիմնահարցին: Արձանագրելով, որ նախորդ տարի Դատախազության կոլեգիայի նիստում այս հիմնահարցի քննարկման և քրեական հետապնդման մարմիններին տրված ուղենիշային հանձնարարականներից հետո քրեադատավարական պրակտիկայում նկատվում են դրական տեղաշարժեր՝ Գլխավոր դատախազը նշել է, որ նոր մոտեցումները աշխատանքային գործիքի վերածելու, ինչպես նաև որպես խափանման միջոց կալանքի կիրառման հետ կապված գործընթացների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու գործընթացը պետք է անշրջելի բնույթ ունենա:
Նկատի ունենալով մարզում հատկապես գյուղատնտեսության ոլորտում ձեռներեցության, ներդրումային դաշտի ակտիվացումը՝ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է մի կողմից տնտեսական, քաղաքացիաիրավական վեճերին քրեական հետապնդման մարմինների միջամտության բացառումը, մյուս կողմից՝ հնարավոր հանցավոր ոտնձգություններին օպերատիվ արձագանքելու, դրանց ենթարկվող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Ելնելով այս, ինչպես նաև Արմավիրի մարզում հանցավորության վիճակի առանձնահատկություններից, մարզի դատախազության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է մի շարք հանձնարարականներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել