ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կամուրջ» հիմնադրամի մեկուկես մլրդ-անոց տուգանքն այդպես էլ չի գանձվել՝ որքա՞ն է դարձել մեկուկես մլրդ-ը 01/12/2018 16:27 | ԼՐԱՀՈՍ
Ֆինանսների նախարարն առաջարկել է վաճառել պետական պահուստների 1.5 մլրդ դրամ արժեքով թանկարժեք իրերը: Այս մասին այսօր հայտարարել է «Կամուրջ» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրեն Գագիկ Վարդանյանը՝ հղելով «Հետքին»:
Գումարը ճիշտ այնքան է, որքան որ ֆինանսների նախարարության կողմից յոթ տարի առաջ կազմված ակտով «Կամուրջ»-ի նկատմամբ նշանակված տուգանքը:
Լրագրողների հետ հանդիպմանը Գ.Վարդանյանը նշել է, որ կառավարման ղեկին տիրանալուց հետո հիմնադրամի նոր նշանակած խորհրդի նախագահ՝ ֆինանսների փոխնախարար, հետագայում արդեն նախարար պարոն Վարդան Արամյանը, բնականաբար, պետք է որ կայացներ որոշում` իր նախարարության ակտով և այն անփոփոխ թողած դատարանի որոշմամբ մոտ 1.5 մլրդ դրամ գումարը պետբյուջե վճարելու մասին: Անցել է ավելի քան 7 տարի, գումարը չի վճարվել, իսկ գումարը ժամանակին չվճարելու դեպքում հարկային ծառայությունը հաշվարկում է լրացուցիչ տույժեր և տուգանքներ, որի պարագայում վճարման ենթակա գումարը կարող է դառնալ ավելի քան 2.5 մլրդ դրամ:
«Տարիներ շարունակ պետբյուջեյի քրոնիկ անբավարարության, տնտեսության և պաշտպանության ոլորտի համար այդքան անհրաժեշտ ռեսուրսների կատաստրոֆիկ սղության, թոշակների և նվազագույն աշխատավարձերի բարձրացման անհնարինության պայմաններում մինչ հիմա այդ գումարները ՀՀ պետբյուջե չեն վճարվել: Ինչո՞ւ»,- հարց է տվել հիմնադրամի նախկին տնօրենը:
Ըստ Գագիկ Վարդանյանի, եթե ֆիննախի ակտը և այն ուժի մեջ թողած դատարանի որոշումը հակասում են օրենսդրությանը, ապա ինչպե՞ս են վերացվելու այդ տուգանքը որպես պատրվակ օգտագործելուց առաջացած ծանրագույն հետևանքները, այդ թվում՝ հիմնադրամի կառավարման աղետալի վիճակը, ահռելի ֆինանսական և բարոյական վնասները: Ինչպե՞ս են վերականգնվելու նաև պետբյուջեյի բաց թողնված օգուտները:
Յոթ տարվա վաղեմության մեկուկես մլրդ հարկային պարտքը մինչև այժմ չի գանձվել
Գագիկ Վարդանյանը ներկայացրել է իր բնորոշմամբ՝ շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամի կառավարման ղեկը զավթելու իր տեսակով արտառոց պատմությանը:
Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը («Կամուրջ» հիմնադրամ) ստեղծվել է 2000թ. ամերիկյան բարեգործական կազմակերպության աջակցությամբ, սակայն հիմնականում Գագիկ Վարդանյանի ջանքերով: Ներկայումս մոտ 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ակտիվներով և 260 աշխատատեղով հիմնադրամն իր բացառիկ արդյունավետ գործունեության շնորհիվ բազմաթիվ անգամ արժանացել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների բարձրագույն գնահատականների, գործունեության ընդլայնման համար արտասահմանից ներգրավել է տասնյակ միլիոնավոր դոլարների չափով ֆինանսական միջոցներ:
Հիմնադրամը մշտական տեղ է գրավել ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկում:
Ըստ նախկին տնօրենի, բացարձակապես անհեթեթ «հիմնավորմամբ» հիմնադրամում նշանակվել են ստուգումներ, միաժամանակ փորձելով տնօրենից պարզել, թե ով է «կանգնած այս հիմնադրամի հետևում», որտեղ արդեն «աչք են ծակում» ֆինանսական միջոցների ծավալները: Համոզվելով, որ հիմնադրամը չունի «հովանավոր», ֆիննախի կողմից կազմվել է ակտ՝ մոտ 1.5 միլիարդ դրամի չափով տուգանքի նշանակմամբ, «պատճառաբանելով», որ հիմնադրամը միկրոփոխառությունների տրամադրման համար չունի Կենտրոնական բանկի լիցենզիա:
Հիմնադրամի տնօրեն Գ.Վարդանյանը դիմել է վարչական դատարան, ներկայացնելով նաև հենց լիցենզավորող մարմնի՝ ՀՀ ԿԲ նախագահի՝ լիցենզավորման անհրաժեշտությունը բացառող պաշտոնական գրությունը: Սակայն դատարանը տուգանքը թողել է ուժի մեջ:
Ապա նշանակվել է հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ: Նոր խորհուրդը, բացարձակապես հեռու լինելով միկրոֆինանսավորման ոլորտից, սկսել է կայացնել անտրամաբանական, արտառոց և ծայրահեղ վնասաբեր որոշումներ՝ չքննարկելով տնօրենի հետ, չհրավիրելով խորհրդի նիստերին, իսկ աշխատակազմին մշտապես ցուցադրելով տխրահռչակ «մեր դեմ խաղ չկա»-ն: Տնօրենի լիազորությունները աստիճանաբար փոխանցվել են խորհրդի անդամներին՝ այլևս անհնար դարձնելով կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ տնօրենի բոլոր նախաձեռնությունները:
Արդյունքում բացառիկ արդյունավետ և սոցիալական խիստ ուղղվածությամբ հոյակապ ինստիտուտը, ըստ նախկին ղեկավարի, վերածվել է քայքայված և անորոշ նպատակներով մի կառույցի: Տարեկան մոտ 750 մլն դրամ շահութաբերությունից հետո կազմակերպությունն սկսել է աշխատել վնասով, դուրս շպրտվելով նաև ՀՀ 300 խոշոր հարկատուների ցուցակից:
Տնօրենի արտահայտած բազմաթիվ մտահոգությունները մնացել են անարձագանք: Փոխարենը, ըստ Գագիկ Վարդանյանի, հիմնադրամի խորհրդի որոշմամբ 2017թ. մարտից նրան պարզապես ազատել են աշխատանքից՝ «աշխատանքի էական պայմանների փոփոխման» անհեթեթ հիմնավորմամբ…
Աշխատանքից ազատման հարցով նախկին տնօրենի հայցը ներկայումս քննվում է Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանում:
Լուսանկարում՝ Գագիկ Վարդանյանը
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել