Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   09:12 Կիրանցում ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը` կին 04/27/2024   09:06 Սեւբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակներ. կան տուժածներ, նոր մանրամասներ 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ» 04/27/2024   08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ» 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   23:54 Բացահայտվել են առանց դեղորայքի քնի ռեժիմը վերականգնելու պարզ կանոններ 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   23:39 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/26/2024   23:11 Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանց են ժամանել 04/26/2024   22:56 Հատուկ զբոսայգիներ՝ ընտանի շների համար 04/26/2024   22:35 32-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն 04/26/2024   22:15 Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան 04/26/2024   21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները 04/26/2024   21:38 Այդպես գողեգող մտել եք գյուղերը, այդպես գողեգող էլ գնալու եք. Բագրատ Սրբազանը՝ բերետավորներին (տեսանյութ) 04/26/2024   21:35 Արհեստական, պարտադրված լիդերներ չպետք է լինեն. Արտակ Զաքարյան 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   21:26 Սևբերետավորները ուժ են գործադրում տավուշցիների նկատմամբ 04/26/2024   21:24 Ճապոնիան երրորդ անգամ նոր H3 հրթիռ կարձակի 04/26/2024   21:07 Իշխանությունները սեւ բերետավորներ են տեղափոխել Կիրանց. սկսվեց բռնի ուժեի կիրառում 04/26/2024   21:05 Կիրանցում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ մարզպետը համոզում է բացել ճանապարհը (տեսանյութ) 04/26/2024   20:51 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը 04/26/2024   20:26 Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց 04/26/2024   20:20 Գնացե՛ք, Գորիս- Կապան մայրուղին բացեք. Քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   19:55 Կրիստինա Օրբակայտեն զբոսնել է Ալլա Պուգաչովայի դիմանկարով զգեստով 04/26/2024   19:44 Անհնազանդության ակցիաները հասել են Սյունիք. փակ է Մեղրիի ճանապարհը 04/26/2024   19:27 ՔԿ-ն վերհիշել է տարիներ առաջ հարուցված գործը ու հայտարարված հետախուզումը. երկու անձ մեղադրվում են Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ 04/26/2024   18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ 04/26/2024   18:45 Իսկ հայրենիքը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 04/26/2024   18:38 ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի հետ 04/26/2024   18:30 Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան 04/26/2024   18:23 Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը 04/26/2024   18:19 «Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ 04/26/2024   18:14 Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների 35 տոկոսը․ կառավարություն 04/26/2024   18:09 Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   18:01 Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները 04/26/2024   17:59 Հրազդան-Սևան ճանապարհից 3 անձ է բերման ենթարկվել. ոստիկանությունը պնդում է, թե Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկել 04/26/2024   17:53 «Շուռ եկեք, որ ձեր դեմքը մարդիկ տեսնեն Արման Ղազարյանը՝ բռնություն կիրառող ոստիկաններին (տեսանյութ) 04/26/2024   17:44 Ենիչեր են սրանք, ոստիկան չեն. ցուցարար (տեսանյութ) 04/26/2024   17:44 Մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով խորհրդաժողովը 04/26/2024   17:41 Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/26/2024   17:33 Մի կմճտի, ընգեր. ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում բռնություն կիրառելով
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Պահպանել ու ավելացնել ձեռքբերումները. ԱԻ նախարարությունն ամփոփում է 2017 թ. աշխատանքի արդյունքները 12/29/2017   12:47  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը որդեգրել է անընդհատ զարգացման քաղաքականություն: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ՝ 2017թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջընթաց է արձանագրել իր համակարգման տարբեր բնագավառներում ու նախանշել համակարգի զարգացման հեռանկարները: 2017թ. ապրիլին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը, որն ուղղված է աղետներին դիմակայուն երկրի ձևավորմանը, աղետների ռիսկի և մարդկանց կյանքի, ապրուստի և առողջության, ինչպես նաև մարդկանց, կազմակերպությունների, համայնքների, պետության տնտեսական, ֆիզիկական, սոցիալական, մշակութային և բնապահպանական կորուստների նվազեցմանը՝ ապահովելով անհատի, հասարակության անվտանգության բարձրացումն ու երկրի կայուն զարգացումը:

Միջազգային համագործակցություն

Տարվա ընթացքում առաջընթաց է արձանագրվել միջազգային համագործակցության ոլորտում: Հայաստանում արտակարգ իրավիճակների նախարարության փորձով հետաքրքրված են մի շարք երկրներ (Գերմանիա, Լիտվա, Իրան և այլն), որոնք ընդգծում են աղետներին արձագանքող տարբեր կառույցների կենտրոնացված կառավարման արդյունավետությունը:

Սերտացել է փոխգործակցությունը Եվրամիության, ԱՄՆ, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների նախարարության, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության և «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության, Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի և Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի, Իտալիայի և Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպությունների հետ: Սրա շնորհիվ կիրականացվեն տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստման և հմտությունների կատարելագործման դասընթացներ, համատեղ վարժանքներ, կարդիականացվի հրշեջ-փրկարարական գույքը և կբարձրացվի աղետների ռիսկերի ու դրանց նվազեցման վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը:

2017 թ. մեկնարկել է ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա ծրագրի նախապատրաստական փուլը: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման հայ-ճապոնական ուսումնական կենտրոն, բարելավել բնակչության իրազեկման աստիճանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ և զանգվածային լրատվամիջոցների կարողությունները:

Մարդասիրական առաքելություն

Ամռանը ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցություն է ցուցաբերել Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Փրկարար ծառայության 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կենտրոնը՝ 57-հոգանոց անձնակազմով մոտ 1 շաբաթ դժվարամատչելի վայրերում պայքար են մղել անտառային հրդեհի դեմ՝ կանխելով կրակի տարածումը մոտակա բնակավայրեր, երախտագիտության խոսքերի ու բարձր պարգևների արժանանալով Վրաստանի իշխանությունների կողմից:

Քաղաքացիական պաշտպանություն

ՀՀ ԱԻՆ կարևոր ձեռքբերումներից է ՀՀ Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքներում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ստեղծումը, որոնք համալրվել են այդ համայնքների երիտասարդ կադրերով: Հենակետերը ստեղծված են սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանության՝ հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման, հատուկ օբյեկտների պահպանության (ջրամբարներ, ջրաղբյուրներ, կապտաժներ, կամուրջներ), ականապատ տարածքների հայտնաբերման, արգելանշանների տեղադրման, տարածքի հսկողության կազմակերպման, բնակչության տարահանման միջոցառումներին աջակցման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բժշկական օգնության ցուցաբերման համար:

Հրշեջ-փրկարարական գույքի արդիականացում

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնը ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով՝ 2017թ. կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն (տարբեր մակնիշների հրշեջ մոտոպոմպեր, գեներատորներ, վթարա-փրկարարական և հիդրավլիկ գործիքներ, 2-ական մոտորանավակ, 5 «UAZ Patriot» մեքենա, 1-ական մեքենա՝ նախատեսված ջրասուզակների և սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, շնչառական սարքեր, գեներատորներ, որոնողական սարքեր, 10.000 ծածկոց, 5000 ծալովի մահճակալ, 30 լուսային աշտարակ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ բաց տարածքներում լուսավորության համար, ամենագնաց 8 կվադրոցիկլ՝ արտակարգ իրավիճակների դեպքում դժվարամատչելի վայրերում, արտաճանապարհային, որոնողական, հետախուզական ու փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, «Կամազ» մակնիշի 12 ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա և փրկարարական 161 վրան, ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք լսարանների հագեցման համար, կենտրոնի՝ նոր կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համար անհրաժեշտ սարքավորումներ, դաշտային խոհանոց, ջրափրկարարական հանդերձանք, փրկարարական այլ սարքավորումներ և տեխնիկա:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի շնորհիվ Հայաստան է բերվել «Струна-2» գերժամանակակից համալիրը, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը և նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը տարածաշրջանային այն եզակի երկրներից է, որն ունի այս համակարգից: Դրա միջոցով հնարավոր է գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաև պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը: Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաև հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով:

ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների նվիրաբերվել է հրդեհաշիջման նոր գույք (հրակայուն և ջերմամեկուսիչ հանդերձանք, մարտական բաճկոններ, պոմպեր, փողրակներ, հիդրավլիկ մկրատներ, ամբարձիչներ, լուսարձակներ ու օդի կոմպրեսորներ):

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի նվիրատվությամբ՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկը համալրվել է ամերիկյան արտադրության Pierce մակնիշի երկու մեքենայով՝ 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական և հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ և եռաճյուղ փողրակներով:

«Հրշեջ սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ հաջորդ տարի կարդիականացվեն ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների գույքը և ավտոմեքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել բոլորովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք, նաև շարժական արհեստանոցներ և պահեստամասեր:

Արդիականացվել է սեյսմիկ դիտացանցը

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման, հանրապետության տարածքում մշտադիտարկման ցանցի ընդլայնման և արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի (DASE) ներկայացուցիչների հետ համատեղ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ:

Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն  և հոգեբանական ծառայություն

ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի շտապօգնության 3 ավտոմեքենա կահավորվել է ժամանակակից բժշկական գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև լիցենզավորվել որպես ռեանիմացիոն շտապօգնության բրիգադ:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի շնորհիվ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնին են տրամադրվել մասնագիտացված գույք և սարքավորումներ` աուդիովիզուալ համակարգ (անձի հոգեհուզական վիճակի վրա ազդեցության և վերականգնման համար), պոլիգրաֆ (հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների չափման և մշակման), մերսող բազկաթոռներ, արոմա-ֆիտոթերապիայի և բիոռիթմաստիմուլյացիայի սարքեր ու այլ սարքավորումներ:

Հակակարկտային ծառայություն

ՀՀ կառավարության պիլոտային ծրագրի շրջանակում արդիականացվել է Արտաշավանի ռադիոլոկացիոն կայանը և Հայաստանում ներդրվել են հակակարկտային պաշտպանության նոր հրթիռային կայաններ: Ռուսական արտադրության հակակարկտային հրթիռային «Элия 3» տեսակի 2 կայան տեղադրվել է Արագածոտնի, մեկը՝ Արմավիրի մարզում, ինչի շնորհիվ ստեղծվել է շղթայական պաշտպանության գոտի: Սա հնարավորություն կտա կարկտահարությունից հուսալի պաշտպանության տակ առնել շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

Նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող վերջին սերնդի հրթիռային կայանները կրակոցներն իրականացնում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս իրականացվող պիլոտային ծրագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ ՀՀ մյուս մարզերի մշակովի հողատարածքները ևս առնելով նման կայանների պաշտպանության տակ:

Եվս մեկ փրկության հեռախոսահամար` 112

112 ահազանգման համարը, որը ԵՄ բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի և 911-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում:

112 փրկության հեռախոսահամարը լիովին համապատասխանում է միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին: Այն առավել ճանաչելի ու հեշտ կիրառելի է Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, որոնք արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես կարող են հավաքել միացյալ ահազանգման հեռախոսահամարը:

Միջազգային ճանաչելիությունից բացի՝ 112-ը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերն օպերատիվ սպասարկելու համար:

«Արտակարգ քաղաքը» շարունակում է բարեկարգվել

2017թ. սեպտեմբերին շահագործման հանձնվեց ՀՀ ԱԻ նախարարության 3-րդ՝ հիմնովին վերանորոգված մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, Աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաև հոգեբանական ծառայությունը:

«Սուպեր Դավիթ». էլեկտրոնային նոր ուսուցողական խաղ երեխաների համար

2017թ. աշնանը ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային կրթական նոր խաղի շնորհանդեսը: Այն ստեղծվել է ՀՀ ԱԻՆ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի և Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում:

«Սուպեր Դավիթ» էլեկտրոնային խաղի հիմքում հայկական ազգային «Սասունցի Դավիթ» էպոսն է: Այն նպատակ ունի խաղի միջոցով ուսուցման մեթոդով նպաստել հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների (և ոչ միայն) շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, հաղորդել գիտելիքներ բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության ապահովման և վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել իրազեկ և դժվար իրավիճակում օգնության հասնող երեխաներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:03 26/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց Արտակարգ իրավիճակներում համագործակցության պլան
18:40 25/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄիջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ կառավարությանը կներկայացնի 2017 թ. ԱԻ հետևանքով պատճառված վնասների վերաբերյալ տվյալները
16:05 13/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը համալրվեց գերժամանակակից և եզակի տեխնիկայով
11:24 12/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱԻՆ-ում ստորագրվեց արտակարգ իրավիճակներում համագործակցության պլանը
18:19 04/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԻ նախարարությունն ամրապնդում է համագործակցությունը Գերմանիայի հետ
16:01 04/12/2017  |  ԼՐԱՀՈՍԻնքնաշեն վառարաններ, անվտանգության սարքերի անջատում. բնակիչները շարունակում են խախտել անվտանգության կանոնները
18:07 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄարդկանց զգալի մասը չի անհանգստանում իր կացարանի և աշխատավայրի անվտանգության համար
13:05 25/11/2017  |  ԼՐԱՀՈՍԱրտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում կատարելագործվելու է նաև Գերմանիայի փորձով
20:09 20/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԻՆ-ում էր ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու Ինոք Փեննի-Լային
17:53 08/11/2017  |  ԼՐԱՀՈՍԱրտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանը կշարունակի սերտ համագործակցությունը Եվրամիության հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]