Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   16:46 Ոստիկանը գոռում է, բայց քաղաքացուց է պահանջում հանգիստ խոսել. փակ է Երեւան-Սեւան ճանապարհը 04/26/2024   16:40 Հրատապ. լարված վիճակ է Երեւան-Սեւան մայրուղու վրա. քաղաքացիները փակում են ճանապարհը 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   16:20 Նիկոլ Փաշինյանը հանձնում է հողերը. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց՝ ուղիղ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   16:09 Ալիեւը ոգեւորված է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից 04/26/2024   16:04 Ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Պետք է տեղի ունենա ոչ թե ապացույցների, այլ ապստամբության իրավունքի հետազոտում. Հայկ Ալումյան 11/29/2017   20:14  |  Դատական ռեպորտաժներ

«Սասնա Ծռեր»-ի՝  Պավել Մանուկյանի և ևս 9 հոգու վերաբերյալ գործով՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ,  այսօր սկսվեց դատաքննությունը:  «Սասնա Ծռեր»-ի մյուս երկու գործերով քննությունը գտնվում է նախապատրաստական փուլում:

Դատարանում սկսվեց, սակայն չավարտվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը:   

Մեղադրական եզրակացության մեջ ներառված դեպքերի ժամանակագրությունը սկսվում է 2014թ.-ի մայիսից:  Մասնավորապես,  ըստ մեղադրական եզրակացության, սկսած 2014թ. մայիսից կատարվել  են  2015թ. ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով,  գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված,  հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ,  դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:

17.07.2016թ. կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերվել,  պահվել,  փոխադրվել և կրվել հրազեն ու ռազմամթերք,  ապա կազմակերպված խմբի կազմում,  զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթվել և պահվել են  շենքեր,  շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցվել և պահվել երկուսից ավելի անձանց, ովքեր  կատարվել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով: Նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում,  կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակվել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ՝ սեփակատատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Հաջորդ դատական նիստում կշարունակվի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը՝ երկու հոգու  մասով: Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատարանը կճշտի բոլոր ամբաստանյալների դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ: 

Մինչ դատաքննության սկսվելը Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց  դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլխի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին համապատասխանության հարցը որոշելու համար:

Պաշտպանը նշեց, որ  մեղադրանքների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանի դիրքորոշումը, ի թիվս այլնի, ներառում է այն պատճառաբանությունը, որ ինքը իրացրել է ապստամբերու իր իրավունքը: Սմբատ Բարսեղյանի այս փաստարկը ենթակա է ստուգման դատաքննության ընթացքում, քանի որ դրանից զգալի չափով կախված է լինելու նրա նկատմամբ կայացվելիք դատավճիռը:

Այս կոնտեքստում պաշտպանը նկատում է, որ ապստամբելու իրավունքը բխում է ՀՀ Սահմանադրությունից, սակայն այդ իրավունքի իրացումը չի նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլխով՝ որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք:

Ըստ Հայկ Ալումյանի, այսպիսով,  առկա է հակասություն ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ Սահմանադրության միջև, ինչը կարող է բացասական հետևանքներ  առաջացնել իր պաշտպանյալի համար և անհնարին դարձնել կամ զգալիորեն դժվարացնել նրա պաշտպանությունը:

Պաշտպանը նշում է, որ  ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում բերված են Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնց  մեջ առկա են այնպիսիք, որպիսիք իրենց բնույթով հանդիսանում են բնական իրավունքներ և ազատություններ, այսինքն՝ իրավունքներ և ազատություններ, որոնք ուղղակիորեն բխում են Մարդու էությունից և կախված չեն որևէ մեկի (այդ թվում՝ Պետության) սուբյեկտիվ տեսակետից կամ կամքից: Այդպիսի իրավունքներ և ազատություններ են, մասնավորապես, Մարդու արժանապատվության իրավունքը, կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ազատության իրավունքը, օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքը, սեփական կարծիքն ունենալու և  այն պնդելու իրավունքը և մի շարք այլ իրավունքներ ու ազատություններ:

Պետությունը՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային մի շարք պայմանագրերով (այդ թվում՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով) պարտավորություն է կրում ապահովելու, որպեսզի ապահովվեն հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այսպիսով, վերը նշված միջազգային պայմանագրերին միացած ցանկացած երկրի իշխանություն պարտավոր է հարգանք դրսևորել իր իշխանության իրավազորության ներքո գտնվող ցանկացած անձի իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, իսկ ցանկացած մարդ իրավունք ունի դա ակնկալել ու պահանջել իշխանություններից:

«Այնուհանդերձ, կարող են ստեղծվել այնպիսի իրավիճակներ, երբ Պետությունը՝ պաշտպանելու փոխարեն հենց ինքը խախտի անձանց իրավունքներն ու ազատությունները: Դրա լուծումը նույնպես նախատեսված է Սահմանադրությամբ. անձինք կարող են դիմել դատարաններ՝ իրենց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Նախատեսվում է, որ դատարանները պետք է լինեն իշխանության մյուս ճյուղերից  անկախ, որպեսզի կարողանան վերականգնել անձանց խախտված իրավունքներն ու ազատությունները: Սակայն կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ դատական համակարգի կախյալ վիճակի հետևանքով անձի չի կարողանում պաշտպանվել պետության ապօրինություններից: Նման դեպքում առկա է ևս մեկ սահմանադրական ելք՝ անձինք կարող են փոխել տվյալ իշխանությունը օրինական ընտրությունների միջոցով:

Սակայն կարող են ստեղծվել նաև այնպիսի իրավիճակներ, երբ որևէ իշխանություն զանգվածաբար խախտի անձանց բնական իրավունքները և ազատությունները, դատարանները չպաշտպանեն անձանց պետության ոտնձգություններից,  այլ դառնան իշխանության մյուս ճյուղերի գործիքը և, միաժամանակ, անձինք զրկվեն իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու որևէ հնարավորությունից: Նման պայմաններում, երբ խախտվում են բնական իրավունքները և չկա այդ խախտումներից պաշտպանվելու որևէ օրինական ճանապարհ, ապա ապստամբերու իրավունքն ինքնաբերաբար դառնում է բնական իրավունք: Այդ իրավունքի իրականացումից հրաժարվելը որոշ իրավիճակներում կնշանակի, որ Մարդը հրաժարվել է իր մյուս բոլոր (կամ՝ մի շարք) բնական իրավունքներից»:

Պաշտպանը մեջբերեց Միավորված ազգերի կազմակերպության կողմից 10.12.1948 թվականին ընդունված՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում առկա է հետևյալ  բովանդակությամբ երրորդ պարբերությունը.  «[նկատի առնելով, որ] անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության` որպես վերջին միջոցի»:

Պաշտպանը հավելում է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, ինչն ինքնաբերաբար ենթադրում է, ի թիվս այլնի, որ Պետությունն առաջնորդվում է իրավունքի գերակայության սկզբունքով: Դրանից ուղղակիորեն հետևում է, որ Պետությունը պետք է հարգի և ընդունի ոչ միայն իր կողմից ընդունված օրենքները, այլ նաև՝ իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ընդ որում, վերջիններիս տալով գերակայություն:

Ապստամբելու իրավունքը կոչված է ապահովելու մյուս բոլոր իրավունքների իրականացումը այն դեպքերում, եթե այդ իրավունքների պաշտպանության մյուս բոլոր միջոցները չեն գործում: Այսպիսով, իրավական պետության սկզբունքից հետևում է, որ Պետությունը  պարտավոր է ընդունել և հարգել ոչ միայն Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այլ նաև՝ այդ իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու՝ քաղաքացու իրավունքն այն դեպքում, եթե դրանք խախտվում են Պետության կողմից և չկա դրանք պաշտպանելու որևէ այլ արդյունավետ միջոց: Այլապես իրավունքի գերակայության սկզբունքը կարող է ցանկացած պահի խախտվել հենց պետության կողմից, ինչը պատրանքային կդարձներ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ պետության իրավական լինելը: Նման դեպքում պետության իրավական լինելը կամ չլինելը բացառապես կախված կլիներ յուրաքանչյուր պահի գործող իշխանության կամքից, ինչը ուղղակիորեն կհակասեր Սահմանադրության 1-ին հոդվածին:

Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլուխը՝ «Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները»,   որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, չի նախատեսել այն դեպքը, երբ արարքները կատարվել են՝ ապստամբելու իրավունքը իրացնելու հետ կապված: Նման կարգավորման բացակայությունն առաջացնում է իրավական բաց, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, քանի որ օրինական հնարավորություն չի տալիս անձին օգտվելու ապստամբելու իրավունքից, երբ պետությունն իրեն չի թողել իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու որևէ այլ միջոց:

Դատարանը հետաձգեց  միջնորդության քննությունը՝ գտնելով, որ այն վաղաժամ է և պետք է քննվի ապացույցների ամբողջ ծավալը հետազոտելուց հետո:

Հայկ Ալումյանը առարկեց դատարանի որոշման դեմ՝ նշելով, որ իր պաշտպանյալն իր գործողությունները պատճառաբանում է  ապստամբության իրավունքով: Ըստ պաշտպանի, պետք է տեղի ունենա  ոչ թե ապացույցների, այլ իրավունքի հետազոտում:  Դատարանը խուսափեց արդարադատություն իրականացնելուց, ասաց Հ.Ալումյանը:

Պաշտպանը նաև, բարձրացրեց նկարահանող սարքի հարցը. սարքի տեսադաշտում ինքն ու իր պաշտպանյալն են ընկնում, դա խանգարում է իր ու իր պաշտպանյալի հաղորդակցմանը, ավելին՝ վտանգ է ստեղծվում արդյունավետ պաշտպանության համար:

Դատարանը պարզաբանեց, որ սարքը դատարանում անվտանգության նպատակով տեղադրված սարքերից մեկն է: Դատարանը նշեց նաև, որ չի կարող ու պարտավոր չէ կոնֆեդենցիալության հարց լուծել, քանի որ  դռնբաց դատական նիստում կոնֆիդենցիալության հարց չի կարող ծագել, սակայն եթե կողմը մտահոգություններ ունի, կարող է դիմել Դատական դեպարտամենտին:

Իսկ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը բարձրացրեց անօրինական գրաքննության հարցը՝ ոստիկանները քրեակատարողական հիմնարկից տեղափոխելիս ոչ թե ստուգել  են իր պաշտպանյալի մոտ առկա փաստաթղթերը, այլ ծանոթացել  դրանց բովանդակությանը:    Պաշտպանը միջնորդեց միջոցներ ձեռնարկել դրա դեմ, դատարանը սակայն նշեց, որ այդ հարցը դուրս է իր լիազորությունների շրջանակից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]