Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Քննվեց  անձին գրավի դիմաց ազատ արձակելու դրույթների սահմանադրականության հարցը. ՍԴ-ն որոշեց 11/21/2017   17:09  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը (մեղադրյալին կալանքից ազատելը, եթե մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը)  համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 5-րդ մասը (գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից) համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, ըստ որի քրեական վարույթն իրականացնող մարմնի մեղադրյալին կալանքից ազատելու մասին որոշման առկայության պայմաններում լրացուցիչ հանձնարարականը չի կարող կալանավորվածներին  պահելու վայրի վարչակազմի ղեկավարի համար դատավարական հավելյալ նախապայման հանդիսանալ մեղադրյալին կալանքից ազատելու հարցում:

Գործը Սահմանադրական դատարանում քննվում էր  Արամ Հակոբյանի անհատական դիմումի հիման վրա:  

Ըստ դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 12-րդ մասի (Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է` կալանքից անմիջապես ազատել անձին, որի ազատման համար դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված է), 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներն իրենց համակցությամբ ամրագրում են իրարամերժ կարգավորումներ՝ կապված կալանքը գրավով փոխարինված լինելու պայմաններում կալանավորված անձի ազատ արձակման նախապայմանների հետ:

Մասնավորապես,  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  141-րդ հոդվածի 12-րդ մասը նախատեսում է ընդամենը մեկ նախապայման՝ դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված լինելու փաստի հավաստում, որն անմիջապես առաջացնում է կալանավորված անձին անհապաղ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պարտականությունը, որպես անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման վերացման,  այդ իրավունքի վերականգնման առավել արդյունավետ միջոց: Ի տարբերություն նշված իրավադրույթի,  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները նախատեսում են կալանավորված անձին գրավը մուծված լինելու պայմաններում ազատ արձակելու ավելի բարդացված մեխանիզմ և նախապայմաններ:  Հատկապես նշվածներից առաջինն անձի ազատ արձակման համար նախատեսում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական որոշման կայացման, իսկ երկրորդը՝  նույն վարույթն իրականացնող մարմնի կողմից անձին ազատ արձակելու հանձնարարականի առկայության անհրաժեշտություն:

Դիմողը գտել է, որ նման իրարամերժ կարգավորումների գոյությունն ստեղծում է իրավական անորոշություն,  որի պայմաններում կալանավորված անձի,  նրա  պաշտպանի,  նաև սահմանված գրավի չափը մուծած անձի համար որոշակի  չէ,  թե հատկապես որ պետական մարմնին պետք է ներկայացվի գրավը մուծված լինելու մասին ապացույցը, որպեսզի պետությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի անձի ազատ արձակման ուղղությամբ և հնարավոր լինի հնարավորինս արագ վերականգնել անձի սահմանափակված իրավունքը:

Դիմողի կարծիքով`  վիճարկվող դրույթներով ամրագրված՝ վարույթն իրականացնող մարմնի որոշման և/կամ հանձնարարության առկայության անհրաժեշտությունը չի կարող որևէ իրավաչափ նպատակ հետապնդել, երբ կալանավորված անձի պահման հիմնարկ է ներկայացվում դատարանի՝ գրավ կիրառելու մասին որոշումը, և այդ գրավը մուծված լինելու մասին ապացույցը: Նշված դրույթներով նախատեսված լրացուցիչ պայմաններն արհեստականորեն բարդացնում են անձի անհապաղ ազատ արձակման գործընթացը` հանգեցնելով դրա առավել ժամանակատարության,  ինչպես եղել է դիմողի դեպքում:

Դիմողը գտել  է,  որ վիճարկվող դրույթներն ամրագրում են անձի համար ավելի անբարենպաստ,  արհեստականորեն բարդացված, իրավաչափ նպատակ չհետապնդող և իշխանությունների տարանջատման սկզբունքին հակասող լրացուցիչ նախապայման և հակասում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված` անձի անձնական ազատության իրավունքին:

Ըստ դիմողի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ու 143-րդ հոդվածի 5-րդ մասը բովանդակում են դրույթներ,  որոնցով, ըստ էության, ամրագրվում է դատարանի՝ անձի նկատմամբ գրավ նշանակելու մասին որոշման ընդունված լինելու և գրավը մուծված լինելու պայմաններում անձին ազատ արձակելու վարույթն իրականացնող մարմնի կողմից թեկուզև ոչ հայեցողական,  սակայն լրացուցիչ որոշման կայացման,  դրանով իսկ, ըստ էության, դատարանի որոշման հաստատման անհրաժեշտությունը, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված` իշխանությունների տարանջատման սկզբունքին, այն դեպքում, երբ գործը նախաքննության փուլում է, այսինքն՝ անձին ազատ արձակելու մասին որոշումը կայացնում է կամ այդ մասին հանձնարարությունը տալիս է նախաքննության մարմինը:

«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում  գործով պատասխանող՝ ՀՀ ազգային ժողովի իրավաբանական վարչության խորհրդատու  Սոնա Թևանյանը նշեց, որ  իրենք էլ հակված էին նրան, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը: ԱԺ ներկայացուցիչը  պարզաբանեց, որ տվյալ պարագայում ընդամենը դիմող կողմը ներկայացնում էր իրավիճակ, որ նույն հարցի վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգիրքը տարբեր կարգավորումներ է նախատեսում, ինչի արդյունքում կալանքը գրավով փոխարինելու դեպքում կալանքից ազատելու դատարանի որոշման հիման վրա դեռ անհրաժեշտ է մի շարք ընթացակարգեր անցնել: Սակայն ԱԺ-ն իր բացատրության մեջ մանրակրկիտ ներկայացրել է, որ այդ ընթացակարգերը նույն տրամաբանական շղթայի մեջ են գտնվում, և դրանք բոլորն անհրաժեշտ պարտադիր քայլեր են, որպեսզի կողմերը հասնեն իրենց ցանկացած արդյունքին՝ փաստացի անձին կալանքից  ազատելուն, այսինքն՝ պետք է լինի դատարանի համապատասխան որոշումը, դրա հիման վրա պետք է մուծվի գրավի գումարը, այն մուծված լինելու ապացույցը պետք է ներկայացվի նախնական քննություն իրականացնող մարմնին, որի հիման վրա նոր կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարությունը կարող է անձին փաստացի ազատ արձակել կալանքից: 

«Ըստ էության Սահմանադրական դատարանը վերահաստատեց մեր այն դիրքորոշումը, որ նորմերը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը՝ լրացնելով նաև, որ որոշ վերապահումներով  Սահմանադրական դատարանը  արտահայտել է դիրքորոշում, որը հետագայում պրակտիկայի միասնականության ապահովման համար նշանակություն կունենա»,- ասաց Ազգային ժողովի իրավաբանական վարչության խորհրդատու Սոնա Թևանյանը:

 

 

  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:29 13/06/2017  |  ԼՐԱՀՈՍԻրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում. ՀՀ ՍԴ
13:56 30/05/2017  |  ԼՐԱՀՈՍՔրդատօրի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը՝ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման համատեքստում
14:46 21/03/2017  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Վերաքննիչ դատարանի դիմումը. նորմը համապատասխանում է Սահմանադրությանը
17:34 14/02/2017  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն քննության առավ մաքսանենգության հոդվածի ապաքրեականացման հետևանքների գործը
13:13 20/12/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը
11:53 17/12/2016  |  ԼՐԱՀՈՍԷմիլ Բուդաղյանի բողոքի քննության շրջանակում Վերաքննիչ դատարանի ներկայացրած դիմումը ՍԴ-ն կքննի հաջորդ տարի
14:39 03/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան
15:41 11/08/2016  |  ԼՐԱՀՈՍԱրաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատարանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:24 17/02/2016  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն մերժեց Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումը. գործի վարույթը կարճվեց
16:05 02/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատախազություն-հետաքննության մարմիններ վեճը հանգուցալուծվեց ՍԴ-ում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]